Ինդիրա Ռադիչ
Ինդիրա Ռադիչ (սերբերեն՝ Indira Radić, կյուրեղագիր՝ Индира Радић, ծնյալ Ինդիրա Սուբոտիչ (Indira Subotić), Բոսնիայում ծնված սերբ երգչուհի, որ լայն ճանաչման ու համբավի է հասել ֆոլկ, էթնո, տուրբո-ֆոլկ, փոփ-ֆոլկ և փոփ երաժշտական ոճերում իր տպավորիչ կատարումներով[1]։ Նրան անվանում են «սերբական Շակիրա»։
Ինդիրա Ռադիչ | |
---|---|
Ի ծնե անուն | սերբ.՝ Indira Radić |
Ծնվել է | հունիսի 14, 1966 (58 տարեկան) Դոբոյ, Բոսնիա և Հերցեգովինա, ՀՍՖՀ |
Երկիր | Սերբիա և Բուլղարիա |
Ժանրեր | ժողովրդական երաժշտություն, փոփ֊ֆոլք և տուրբո ֆոլկ |
Մասնագիտություն | երգչուհի |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Diskos? և Payner |
Կայք | indira.rs |
Indira Radić Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԻնդիրա Ռադիչը ծնվել է 1966 թվականի հունիսի 14-ին, բոսնիական Դոբոյ քաղաքի մոտ գտնվող Դրագալովցի գյուղում, որը ներկայումս ներառված է Ստանարի (Stanari) համայնքի կազմում։ Նրա հայրը, որ Բոսնիա և Հերցեգովինայի կոմունիստական կուսակցության ֆունկցիոներ էր և շատ էր հարգում Հնդկաստանի այն ժամանակվա վարչապետ Ինդիրա Գանդիին, իր դստերը կոչել է նրա անունով[2][2][3]։ Ծնողները վաղ են նկատել իրենց աղջկա երաժշտական ընդունակությունները, ձիրքը և քաջալերել են, որ նա մասնակցի բազմաթիվ մանկական երաժշտական մրցույթների[4]։ Ինդիրան հաճախել է Ստանարիի տարրական դպրոցը[2][5], , ապա ուսումը շարունակել է Դոբոյի բժշկական ուսումնարանում, որն ավարտել է՝ ստանալով բուժքրոջ որակավորում[2]։ Դրանից հետո երեք տարի աշխատել է Զագրեբի Մլադեն Ստոյանովիչի անվան հիվանդանոցում՝ որպես բուժքույր[6]։ 1990-ական թվականների սկզբներին մեկնել է Սերբիա, բնակություն հաստատել մայրաքաղաք Բելգրադում[3] և սկսել է կերտել իր կարիերան որպես երգչուհի։
Զանգվածային լրատվամիջոցներում և երաժշտասեր հասարակության մեջ Ինդիրա Ռադիչին հաճախ համեմատում են կոլումբիացի հանրաճանաչ երգչուհի Շակիրայի հետ[7][8][9]։ Կարծիքներ են հնչում, թե իբր Ինդիրան նմանակում է Շակիրային։ Երկու երգչուհիներն էլ իրենց առաջին երաժշտական ալբոմները թողարկել են 1990-ական թվականների սկզբներին։ Երկուսն էլ սկզբնական շրջանում երկար, փարթամ, ալիքվող, սև մազեր են ունեցել[9]։ Բայց Շակիրայի առաջին երկու ալբոմներն անհաջող էին[9][10], այնինչ Ինդիրայի ալբոմներում այնպիսի հիթեր կային, որոնք տարածվել ու սիրվել էին ամբողջ Հարավսլավիայով մեկ։ Շակիրան իր առաջին երկու ալբոմները բնորոշել է որպես նախապատրաստական և հետագայում չի ընդգրկել իր սկավառակագրությունների ցանկերում[9], մինչդեռ Ինդիրան իր երկրորդ՝ Угаси ме (1993) ալբոմի շնորհիվ համերգային հաջող շրջագայություն է իրականացրել Բուլղարիայում[11]։ Սերբ երգչուհին դժվար թե Շակիրայի մասին լսած լիներ նախքան 2001 թվականը, երբ թողարկվեց վերջինիս համբավավոր, հանրաճանաչ -{Whenever, Wherever}- հիթը պարունակող -{Laundry Service}- ալբոմը[12]։ Այնպես որ՝ կարծիքները, թե Ինդիրա Ռադիչը նմանակում է կոլումբիացի երգչուհուն, այնքան էլ հիմնավոր չեն թվում։
Սկավառակագրություն
խմբագրելԱլբոմներ
խմբագրել- Nagrada i kazna (1992)
- Zbog tebe (1993)
- Ugasi me (1994)
- Idi iz života moga (1995)
- Krug (1996)
- Izdajnik (1997)
- Voliš li me ti (1998)
- Milenijum (2000)
- Gde ćemo večeras (2001)
- Pocrnela burma (2002)
- Zmaj (2004)
- Ljubav kad prestane (2005)
- Lepo se provedi (pazi sta si rekao) (2007)
- Heroji (2008)
- Istok, sever, jug i zapad (2011)
- Niko nije savrsen (2015)
Տեսահոլովակներ
խմբագրել- Ivana & Indira: Zvezdi na scenata (Doppel-DVD, 2005)
Սինգլներ
խմբագրել- Indira Radić & Alen Islamović: Lopov („Dieb“, 2003)
- Indira Radić : Zašto tako naopako
- Indira Radic i Alen Islamović : Imali smo nismo znali (2007)
- Indira Radic : Moj Živote
- Indira Radic : Bio si mi sve
- Indira Radic : Sta će žena sama u kafani
- Indira Radic : Krug
- Indira Radic : Idi iz života moga
- Indira Radic : Kletva
Ժողովածու ալբոմներ
խմբագրել- DJ Ecstasy feat. Indira & Ivana: Za pedeset godina („Տասնհինգ տարում“, 2007)
- DJ Runner feat. Indira Radić: Noćni Program
- Best of Indira (2013)
Կենդանի կատարումներով ալբոմներ
խմբագրել- Hala Sportova 27.04.2004. Beograd (2004)[13]
Պարգևներ և կոչումներ
խմբագրել- 2016: Ժողովրդականության «Օսկար» — Нико није савршен ալբոմի համար, որը ճանաչվել է «Տարվա ալբոմ»
- 2013: Ժողովրդականության «Օսկար» — «Տասնամյակի երգչուհի» (2001—2010), «Տասնամյակի դուետ» (Лопов երգի կատարումը Ալեն Իսլամովիչի հետ)
- 2009: Велико срце («Մեծ սիրտ») շքանշան — պարգև մարդասիրական գործունեության համար՝ իշխանուհի Կատարինա Կարագորգևիչի հիմնադրամի կողմից
- 2009: «Տարվա ֆոլկ երգ», Խորվաթիա (Хероји երգը)
- 2006: Златни мелос — տարվա հիթ ճանաչված Април երգի համար
- 2005: Ժողովրդականության «Օսկար». «Տարվա երգչուհի» կոչում (2004), «Տարվա ալբոմ» (Змај ալբոմը), «Տարվա հիթ» (Мој животе да л’ си жив երգը)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «The politics of performance: transnationalism and its limits in former Yugoslav popular music, 1999–2004 - ePrints Soton». Վերցված է 18. 06. 2013.-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 http://www.story.rs/koktel/tv/31701-dobro-vece-srbijo-sa-indirom-radic.html%7Ctitle=Dobro(չաշխատող հղում) veče Srbijo sa Indirom Radić|date=29. 6. 2013|accessdate=|website=Story.rs - Upoznajte poznate|language=sr|archiveurl=https://web.archive.org/web/20130702005959/http://www.story.rs/koktel/tv/31701-dobro-vece-srbijo-sa-indirom-radic.html%7Carchivedate%3D2. 7. 2013}}
- ↑ 3,0 3,1 http://www.indira.rs/page/photo/sr/Press/mediaSet/58/Press++-+Magazin+Svet+specijal/414/Magazin+Svet+specijal.html#vr%7Ctitle=Indira Radić|date=|accessdate=|website=indira.rs|publisher=|last=|first=|language=sr|archiveurl=https://web.archive.org/web/20120426002146/http://www.indira.rs/page/photo/sr/Press/mediaSet/58/Press++-+Magazin+Svet+specijal/414/Magazin+Svet+specijal.html%7Carchivedate=26. 4. 2012}}
- ↑ http://www.svet.rs/najnovije-vesti/ovako-je-izgledala-indira-radic-na-pocetku-karijere%7Ctitle=Ovako je izgledala Indira Radić na početku karijere!|date=13. 2. 2012|accessdate=|website=svet.rs|publisher=|last=|first=|language=sr}}
- ↑ http://www.indira.rs/page/news/sr/story/12/Aktuelno/150/INDIRA+U+POSETI+SVOG+RODNOG+KRAJA.html%7Ctitle=Indira(չաշխատող հղում) u poseti svog rodnog kraja|date=7. 10. 2010|accessdate=|website=indira.rs|archiveurl=https://web.archive.org/web/20160516203435/http://indira.rs/page/news/sr/story/12/Aktuelno/150/INDIRA+U+POSETI+SVOG+RODNOG+KRAJA.html%7Carchivedate%3D16. 5. 2016}}
- ↑ http://www.indira.rs/page/photo/sr/Press/mediaSet/58/Press++-+Magazin+Svet+specijal/415/Magazin+Svet+specijal.html%7Ctitle=Indira(չաշխատող հղում) Radić|date=|accessdate=|website=indira.rs|archiveurl=https://web.archive.org/web/20140102135049/http://www.indira.rs/page/photo/sr/Press/mediaSet/58/Press++-+Magazin+Svet+specijal/415/Magazin+Svet+specijal.html%7Carchivedate%3D2. 1. 2014}}
- ↑ «Oni su VIP dvojnici: Top 10 domaćih i stranih zvezda koje liče! (Foto) : svet». Վերցված է 11. 11. 2012.-ին.
- ↑ «Telegraf – Najnovije vesti » Indira Radić i Šakira». Արխիվացված է օրիգինալից 06. 11. 2012-ին. Վերցված է 11. 11. 2012.-ին.
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 «Šakira i Indira Radić estradni vremeplov: Slične i na početku karijere (Video+Foto) - Muzika - Region - Vesti - Svet Plus». Վերցված է 11. 11. 2012.-ին.
- ↑ «Shakira the artist - A Colombian singer, dancer and songwriter». Արխիվացված է օրիգինալից 21. 08. 2012-ին. Վերցված է 11. 11. 2012.-ին.
- ↑ «Indira u emisiji Otkrit mikrofon». Արխիվացված է օրիգինալից 13. 03. 2016-ին. Վերցված է 11. 11. 2012-ին.
- ↑ «Shakira's Songs Are the Heart of Her Success | MusicWorld® | BMI.com». Վերցված է 11. 11. 2012.-ին.
- ↑ «Hala Sportova 27.04.2004. Beograd». Discogs. Վերցված է 2013 թ․ մայիսի 4-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Տեսանյութը ՅուԹյուբում
- Website Արխիվացված 2013-06-02 Wayback Machine
- Radić auf MySpace
- Indira & Guppy Jo, mit dem traditionellen Volkslied Moj dilbere
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ինդիրա Ռադիչ» հոդվածին։ |