MySpace
Մայսփեյս (անգլ.՝ Myspace - Իմ տարածք), սոցիալական ցանց։ Ստեղծվել է 2003 թվականի օգոստոսին։
MySpace | |
---|---|
myspace.com(անգլ.) | |
Տեսակ | սոցիալական ցանց, կայք և առցանց համայնք |
Երկիր | ԱՄՆ |
Գրանցում | պահանջվում է որոշ ծառայությունների օգտագործման համար |
Հեղինակ | Chris DeWolfe? և Թոմ Անդերսոն |
Բացված | 2003 |
Ընթացիկ կարգավիճակ | գործող |
Եկամուտ | ▲ |
Զուտ եկամուտ | ▼ 109 միլիոն $ |
Myspace Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելՀամահիմնադիրներն են ԷՔրիս ԴեՎոլֆը և Թոն Էնդերսոնը։ Գլխավոր գրասենյակը գտնվում է Կալիֆորնիայի Բևեռլի Հիլլզ քաղաքում։ Կայքը հիմնականում երաժշտական ուղղվածություն ունի, այստեղ բազում երաժիշտներ են գրանցված, ինչպես և դերասաններ և ընկերություններ[1][2][3]։ Երկար ժամանակ ԱՄՆ-ում ամենապահանջված սոցիալական ցանցն էր[4], սակայն վերջին տարիներին կայքի հաճախորդների քանակը պարբերաբար նվազում է։ Կարծիքներ են արտահայտվել, որ Մայսփեյսի նահանջումը պայմանավորված է Ֆեյսբուքի հետ մրցակցությունը[5]։ 2006 թվականի օգոստոսի 9-ին Նիդեռլանդներում գրանցվեց կայքի 100 միլիոներորդ օգտագործողը[6][7]։
Այժմ միայն ԱՄՆ-ում գրանցված է ավելի քան 25 միլիոն մասնակից[8][9]։ 2008 թվականի հունվարի 18-ին փոխվում է կայքի դիզայնը[10]։
2011 թվականի հունիսին Ռուփերթ Մերդոքին պատկանող «News Corporation» մեդիակորպորացիան վաճառեց MySpace-ը «Specific Media» ընկերությանը 35 միլիոն ԱՄՆ դոլարով (դա Ֆեյսբուքի մինիմալ արժեքի 1/2000-րդ մասն է)[11]։ Սակայն նշվում էր, որ «News Corporation»-ը իրեն կպահի ցանցի 5%-ը։ «Specific Media» ընկերության բաժնետերերից է հայտնի երգիչ Ջասթին Թիմբեռլեյքը։
Վիճակագրություն
խմբագրելԾանուցումներ
խմբագրել- ↑ ABC Science: Internet connectivity
- ↑ MySpace is a big gaming platform but it hopes to be more of one
- ↑ «MySpace Music: Three major labels apply eyeshadow». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ «Alexa. Statistics Summary for myspace.com». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ Цукерберг испугался Instagram
- ↑ «Rupert Murdoch Comments on Fox Interactive's Growth». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ "100,000,000th Account". MySpace
- ↑ Myspace Scales Back Coming-Out Party
- ↑ За прошлый месяц на Myspace количество новых пользователей увеличилось на 1 миллион
- ↑ Социальная сеть MySpace сменила дизайн
- ↑ Forbes։ News Corp. продала MySpace за $35 млн
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «MySpace» հոդվածին։ |