Սոցիալական ցանց, համացանցային հարթակ, ծառայություն կամ կայք, որը նախատեսված է սոցիալական փոխհարաբերությունների կառուցման համար։

Կառուցվածք

խմբագրել

Սովորաբար, սոցիալական ցանցում օգտատերը կարող է նշել իր մասին որոշակի ինֆորմացիա (ծննդյան ամսաթիվը, դպրոցը, ԲՈՒՀ-ը, սիրելի զբաղմունքները, գրքերը, ֆիլմերը և այլն), որոնց միջոցով ցանցի այլ օգտատերերը կարող են գտնել իրեն։ Գոյություն ունեն բաց և փակ սոցիալական ցանցեր։ Սոցիալական ցանցի բնութագրիչ հատկությունների կարելի է նշել «ընկերների» և «խմբերի» համակարգերը։

Զարգացում

խմբագրել

Web 2.0 տեխնոլոգիայի զարգացմանը զուգընթաց սոցիալական ցանցերը դարձան բավականին հանրահայտ։ Օգտատերը, գրանցվելով սոցիալական ցանցում և այնտեղ ավելացնելով գոնե մեկ ծանոթի, ինքաբերաբար դառնում է ծանոթների հսկայական շղթայի մի մասը։ Այդ շղթան կապում է ցանցի բոլոր օգտատերերին միմյանց հետ։ այսպիսով, օգտատերը ցանցում ցանկացած այլ օգտատիրոջ հետ կապված է միջանկյած ծանոթներով։

Սոցիալական ցանցերը համացանցում իրենց հաղթական քայլերգը սկսել են 1995 թվականին։ Հենց այդ ժամանակ է հիմնադրվել ամերիկյան Classmates.com կայքը (Օդնոկլասնիկի սոցցանցը համարվում է այդ կայքի ռուսական տարբերակը)։ Նախագիծը բավականին հաջող էր, և հետագա տարիների ընթացքում ստեղծվեցին մի շարք այլ նմանատիպ նախագծեր։

Սոցիալական ցանցերն էլ ավելի պահանջարկ ունեցան 2003-2004 թվականներին, երբ ստեղծվեցին LinkedIn, Ֆեյսբուք և MySpace սոցիալական ցանցերը։ Եվ եթե LinkedIn սոցիալական ցանցը ստեղծվել է գործնական հարաբերությունների սահմանման և աջակցման համար, ապա MySpace-ն ու Ֆեյսբուքը առաջին հերթին նախատեսված են սովորական օգտատերերի համար։

Ամենամեծ սոցցանցեր

խմբագրել

Աշխարհի տարբեր երկրներում այս կամ այն սոցցանցի տարածվածությունը տարբեր է։ Այսպես, MySpace, Ֆեյսբուք, Թվիթթեր և LinkedIn ցանցերը առավել տարածված են Հյուսիսային Ամերիկայում[1], Nexopia-ը՝ Կանադայում[2], Bebo-ն՝ Մեծ Բրիտանիայում[3], Ֆեյսբուքն ու dol2day-ը՝ Գերմանիայում, Tagged-ը, XING[4] ու Skyrock-ը՝ Եվրոպական տարբեր երկրներում[5], Public Broadcasting Service-ը, Orkut-ը, Ֆեյսբուքն ու Hi5-ը՝ Հարավային և Կենտրոնական Ամերիկաներում (սոցիալական ցանցերի բրազիլացի օգտագերերի 55 %-ը նախընտրում է օգտվել Orkut սոցցանցից), Friendster-ը, Multiply-ը, Orkut-ը, Renren-ն ու Cyworld-ը՝ Ասիայում (Ֆիլիպիններում, Մալազիայում, Ինդոնեզիայում, Սինգապուրում)։ Հայաստանում ամենատարածված սոցցանցերն են Օդնոկլասնիկին, Ֆեյսբուքն ու ՎԿ-ը։

Օգտագործողների քանակով առաջատար են Ֆեյսբուքը (901 միլիոն ակտիվ օգտատերեր[6]), Twitter-ը (623 մլն[7]), ՎԿ-ը (177 մլն[8]), Օդնոկլասնիկին (140 մլն), Habbo Hotel-ը (243 մլն[9]), Friendster-ը (115 մլն[10]), Tagged.com-ը (100 մլն[11]), MySpace-ը (25,1 մլն[12]

Անգլալեզու կայքեր
Հայկական կայքեր
Ռուսալեզու կայքեր[13]
Ուկրաինալեզու կայքեր
  • exSlife
  • vceti
  • Українці
  • Friendbuzz[Ն 2]
Ճապոնական կայքեր
  • mixi
  • Ameba
  • 2channel
Բելառուսական կայքեր
  • ВСети.by
Լատվիական կայքեր
  • Draugiem.lv
  • ONE.LV
Մոլդովական կայքեր
  • Onspace.net
  • People.md

Նշումներ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Հայերեն թարգմանությունն առկա է
  2. 2,0 2,1 2,2 Միկրոբլոգային համակարգ
  3. 3,0 3,1 Վիդեո պորտալ

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Adweek — Breaking News in Advertising, Media and Technology». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 30-ին.
  2. Nexopia.com Site Info(չաշխատող հղում)(անգլ.)
  3. Windows Live Messaging Coming To Bebo(անգլ.)
  4. http://www.marketingvox.com/german-xing-plans-invasion-of-linkedin-turf-/(չաշխատող հղում)
  5. MediaShift . Orkut, Friendster Get Second Chance Overseas // PBS Արխիվացված 2008-09-19 Wayback Machine(անգլ.)
  6. «Facebook Fact Sheet». Facebook. Վերցված է 2012 թ․ փետրվարի 28-ին.(անգլ.)
  7. «Հետհաշվարկ՝ մինչև Twitter-ում 700 մլն-րդ օգտագործողի գրացումը». 2012 թ․ հունիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 30-ին.
  8. «Каталог пользователей ВКонтакте». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 30-ին.(ռուս.)
  9. «Habbo Hotel — Check in to check it out!». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 28-ին.
  10. «MOL & Friendster: About Us». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 28-ին.
  11. «Tagged: About». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 28-ին.(անգլ.)
  12. «Featured Content on Myspace». Myspace. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 4-ին.
  13. «Самые популярные социальные сети в России». Коммерсантъ. 2012 թ․ մարտի 6. Վերցված է 2012 թ․ ապրիլի 15-ին.(ռուս.)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոցիալական ցանց» հոդվածին։