Ինչպես հանդիպեցի ձեր մայրիկին
«Ինչպես հանդիպեցի ձեր մայրիկին» (անգլ.՝ How I Met Your Mother), ամերիկյան հեռուստասերիալ, սիթքոմ։ Առաջին անգամ եթեր է հեռարձակվել CBS հեռուստաալիքով՝ 2005 թվականի սեպտեմբերի 19-ին՝ ունենալով 9 եթերաշրջան[3]։ Սերիալի գործողությունները տեղի են ունենում գլխավոր հերոս Թեդ Մոզբիի (Ջոշ Ռեդնոր) և նրա չորս անբաժան ընկերների՝ Մարշալ Էրիկսենի (Ջեյսոն Սիգել), Լիլի Օլդրենի (Էլիսոն Հենիգան), Ռոբին Շերբատսկիի (Քոբի Սմալդերս) և Բառնի Սթինսոնի (Նիլ Պատրիկ Հարիս) շուրջ, որոնք բնակվում են Նյու Յորքի Մանհեթեն թաղամասում։ Յուրաքանչյուր սերիա սկսվում է 2030 թվականին, երբ Թեդը որդուն և դստերը պատմում է, թե ինչպես է ծանոթացել նրանց մոր հետ, և գործողությունները միանգամից տեղափոխվում են մեր օրեր։
Հեռուստասերիալի ստեղծման գաղափարը պատկանում է մտերիմ ընկերներ Կարտեր Բեյսին և Քրեյգ Թոմասին, ովքեր ներշնչվել էին Նյու Յորքում իրենց անցկացրած տարիներից[4]։
Հեռուստասերիալը, երկար ցուցադրման ընթացքում արժանացել է բարձր գնահատականների՝ նույնիսկ ստանալով կուլտային հեռուստաշոուի որակավորում։ Շոուն շահել է յոթ «Էմմի» մրցանակ՝ առաջադրված 24-ից։ 2010 թվականին Էլիսոն Հենիգանը հաղթել է «People's Choice Awards» մրցանակաբաշխության «Հեռուստատեսության լավագույն կատակերգական ժանրի դերասանուհի» անվանակարգում, իսկ 2012 թվականին սերիալը հաղթել է նույն մրցանակաբաշխության «Կաբելային հեռուստացանցի լավագույն կատակերգական ժանրի հաղորդում» անվանակարգում, իսկ Նիլ Պատրիկ Հարիսն արժանանացել է հեռուստատեսության լավագույն կատակերգական ժանրի դերասանի տիտղոսին։
Հեռուստասերիալի վերջին՝ 9-րդ եթերաշրջանի մեկնարկումը տեղի ունեցավ 2013 թվականի սեպտեմբեր 23-ին[5]։
Դերերում
խմբագրելԳլխավոր
խմբագրել- Ջոշ Ռեդնոր - Թեդ Մոզբի
- Քոբի Սմալդերս - Ռոբին Շերբաթսկի
- Ջեյսոն Սիգել - Մարշալ Էրիկսեն
- Էլիսոն Հենիգան - Լիլի Օլդրեն
- Նիլ Պատրիկ Հարիս - Բառնի Սթինսոն
- Քրիսթին Միլիոտի - Թրեյսի Մակկոնել
Երկրորդական
խմբագրել- Լինսի Ֆոնսեկա - Փենի
- Դեյվիդ Հենրի - Լյուկ
- Քրիս Էլիոտ - Կարլ
- Էշլի Ուիլյամս - Վիկտորիա
- Ալեքսիս Դենիսոֆ - Սենդի Ռիվերս
- Դեյվիդ Բուրտկա - Սկուտեր
- Ֆրենսիս Կոնրոյ - Լորետա Սթինսոն
- Սարա Չոկ - Ստելլա Զինման
- Ջենիֆեր Մորիսոն - Զոուի Փիրսոն
- Կայլ Մակլահլեն - Կապիտան
- Նազանի Բոնիադի - Նորա
- Քել Փեն - Քևին
- Բեքի Նյուտոն - Քուին
- Էբբի Էլիոտ - Ջանեթ
- Ուեյն Բրեյդի - Ջեյմս Սթինսոն
Հրավիրված դերասաններ
խմբագրելԱնուն | Մասնագիտություն | Սերիա(ներ) |
---|---|---|
Ջոն Բերնթալ | Դերասան | 2 (1x02) |
Բեթ Ռիսգրաֆ | Դերասանուհի | 2 (1x02) |
Մարկ Էդվարդ Սմիթ | Երգիչ, երգերի հեղինակ | 3 (1x03) |
Էն Դուդեկ | Դերասանուհի | 4 (1x04) |
Քեմրին Մանհեյմ | Դերասանուհի | 7 (1x07) |
Դանիկա Մակկելար | Դերասան, արձակագիր, մաթեմատիկոս, փաստաբան | 10,47 (1x10,3x3) |
Էրին Բարթլետ | Դերասանուհի | 19 (1х19) |
Էմի Էքեր | Դերասանուհի | 22 (1х22) |
Բրայան Քրեստոն | Դերասան | 28 (2х06) |
Մորենա Բակարին | Դերասանուհի | 29 (2х07) |
Էմիթ Սմիթ | Ֆուտբոլիստ | 36 (2х14) |
Բոբ Բարքեր | Հեռուստահաղորդավար, շոումեն | 42 (2х20) |
Էնրիկե Իգլեսիաս | Երգիչ, երգերի հեղինակ, դերասան, պրոդյուսեր | 45-46 (3x1-3x2) |
Մենդի Մուր | Դերասանուհի, երգչուհի | 45 (3x1) |
Բիզի Ֆիլիպս | Դերասանուհի | 47 (3x3) |
Նիլ Ջեքսոն | Դերասանուհի | 47 (3x3) |
Բրեդ Ռոու | Դերասան | 48 (3x4) |
Ջոն Չո | Դերասան, երաժիշտ | 50 (3x6) |
Մեգգի Ուիլեր | Դերասանուհի | 51 (3x7) |
Լինդսի Փրայս | Դերասանուհի | 52 (3x8) |
Բին Օրսոն | Դերասան | 53 (3х9) |
Հայդի Քլում | Թոփ-մոդել, դերասանուհի և հաղորդավարուհի | 54 (3х10) |
Ադրիանա Լիմա | Թոփ-մոդել, հաղորդավարուհի | 54 (3х10) |
Ալեսանդրա Ամբրոսիո | Թոփ-մոդել, դերասանուհի | 54 (3х10) |
Միրանդա Քեր | Թոփ-մոդել, դերասանուհի | 54 (3х10) |
Բոբ Օդենքըրք | Դերասան, կատակերգու | 59 (3х15) |
Ջեյմս վան դեր Բիկ | Դերասան | 60 (3х16) |
Ուիլ Ֆորտե | Դերասան, սցենարիստ | 62 (3х18) |
Բրիթնի Սփիրս | Փոփ երգչուհի, երգերի հեղինակ, դերասանուհի | 57-58,63 (3x13-3x14,3x19) |
Ալան Թիք | Դերասան | 60,95,121 (3х16,5x07,6х09) |
Ջեյմի-Լին Սիգլեր | Դերասանուհի, երգչուհի | 72 (4x8) |
Թիմ Գան | Դիզայներ | 100 (5x12) |
Ամանդա Փիթ | Դերասանուհի | 101 (5x13) |
Ջենիֆեր Լոպեզ | Դերասանուհի, երգչուհի, մոդելյեր, պրոդյուսեր | 105 (5x17) |
Նիկոլ Շերզինգեր | Երգչուհի, պարուհի, երգերի հեղինակ, դերասանուհի, ֆոտոմոդել | 121 (6x9) |
Խորխե Գարսիա | Դերասան, կատակերգու | 122 (6х10) |
Քեթի Փերրի | Երգչուհի | 127 (6х15) |
Ջոն Լիտգո | Դերասան | 131,133 (6х19, 6x21) |
Մարտին Շորթ | Դերասան, կատակերգու, երգիչ | 138 (7x2) |
Քեթի Հոլմս | Դերասանուհի | 144 (7x8) |
Էռնի Հադսոն | Դերասան | 147 (7x11) |
Մայք Թայսոն | Բռնցքամարտիկ | 176 (8x16) |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Fernsehserien.de (գերմ.)
- ↑ https://web.archive.org/web/20171006162153/http://www.tvfestival.com/336-
- ↑ Seat42f. ««Ինչպես ծանոթացա ձեր մոր հետ» հեռուստասերիալն ունենալու է վերջին եթերաշրջանը». Վերցված է 2013 թ․ հունվարի 30-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ «Հեռուստատեսության ամառային դպրոց. Ինչպես ստեղծել և ցուցադրել հաջող սիթքոմ». «E!Online». 2007 թ․ օգոստոսի 6. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ «CBS-ն հայտարարում է 2011–2012 եթերաշրջանի պրեմիերաների ամսաթվերը». CBS էքսպրես. 2011 թ․ հունիսի 29. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 6-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք Արխիվացված 2011-02-20 Wayback Machine
- Էջը TV.com-ում Արխիվացված 2016-10-14 Wayback Machine
- Բառնիի բլոգը Արխիվացված 2014-08-10 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ինչպես հանդիպեցի ձեր մայրիկին» հոդվածին։ |