Ինտերնացիոնալ (օրհներգ)
Ինտերնացիոնալ (ֆրանսերեն՝ L'Internationale), միջազգային պրոլետարական հիմնը, ԽՄԿԿ և մյուս կոմունիստական կուսակցությունների հիմնը։ Տեքստը՝ Էժեն Պոտիեի, երաժշտությունը՝ Պիեռ Դեգեյտերի։ Առաջին անգամ կատարվել է 1888 թվականին, բանվորների տոնախմբության ժամանակ, Լիլլում։ Արկադի Կոցի թարգմանությամբ ռուսերեն տեքստը հրատարակվել է 1902 թվականին։ 1917 թվականից եղել է սովետական պետության հիմնը։ ՍՍՀՄ պետական նոր հիմնի հաստատումից (1944) հետո Ինտերնացիոնալը մնում է ՍՄԿԿ հիմն։ Ինտերնացիոնալի հայերեն լավագույն թարգմանությունը կատարել է Եղիշե Չարենցը, երաժշտության մշակումը երգչախմբի և դաշնամուրի համար՝ Ռոմանոս Մելիքյանը, որ հայերեն և ռուսերեն խոսքերով 1928 թվականին տպագրվել է Մոսկվայում։
Ինտերնացիոնալ | |
---|---|
Տեսակ | երաժշտական գործ/ստեղծագործություն |
Բառերի հեղինակ | Էժեն Պոտիե |
Երգահան | Պիեր Դեգեյտեր |
Երկիր | Խորհրդային Ռուսաստան, ԽՍՀՄ, Փարիզի կոմունա և Chinese Soviet Republic |
Հաստատված | 1871 |
Ժանր | revolutionary song? |
Թարգմանություններ | L’Internationale?, The Internationale?, Q59158139?, Q115373444?, The Internationale (Qu)?, Translation:The Internationale (National Revolutionary Army)?, The Internationale?, Ինտերնացիոնալ[1] և Q130486075? |
Թարգմանիչ | Rudolf Lavant? և Neno Vasco? |
The Internationale Վիքիպահեստում |
Արևելահայերեն
խմբագրելԵլի՛ր, ում կյանքն անիծել է,
Ով ճորտ է, մերկ է և ստրուկ.
Արդեն վառվում են մեր սրտերը
Արդեն կռվի ենք մենք ձգտում։
Այս հին աշխարհը կփորենք մենք
Մինչև հիմքերը, և հետո
Մեր նոր աշխարհը կշինենք մենք,
Ուր ո՛չ ստրուկ կա, ո՛չ դժգոհ։
Սա է վերջին կռիվը և պայքարը մեր մեծ։
Ինտերնացիոնալը աշխարհը կփրկե։
Սա է վերջին կռիվը և պայքարը մեր մեծ։
Ինտերնացիոնալը աշխարհը կփրկե։
Ոչ ոք չի տա մեր փրկությունը.
Ո՛չ խենթ հերոսը, ո՛չ արքան,
Մենք պետք է մեր ազատությունը
Կռենք ձեռքով մեր սեփական։
Որպեսզի շուտ փշրենք մեր լուծը
Եվ ետ խլենք ողջ հողը մեր,
Խփենք մուրճերը, տանք մեր ուժը,
Քանի երկաթը տաք է դեռ։
Սա է վերջին կռիվը և պայքարը մեր մեծ։
Ինտերնացիոնալը աշխարհը կփրկե։
Սա է վերջին կռիվը և պայքարը մեր մեծ։
Ինտերնացիոնալը աշխարհը կփրկե։
Լոկ մենք՝ ճորտերս և բանվորներս,
Ունենք անխախտ մի իրավունք՝
Ասել, որ հողը մե՛րն է, մե՛րն է,
Կորչի հարուստը թող տզրուկ։
Եվ երբ պայթի մեծ փոթորիկը,
Եվ կուշտ շները չքանան,
Նորից երկիրը և երկինքը
Մերն են և մերը կմնան։
Սա է վերջին կռիվը և պայքարը մեր մեծ։
Ինտերնացիոնալը աշխարհը կփրկե։
Սա է վերջին կռիվը և պայքարը մեր մեծ։
Ինտերնացիոնալը աշխարհը կփրկե։
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Ինտերնացիոնալի տեքստերը 82 լեզուներով Արխիվացված 2006-09-12 Wayback Machine
- Արևմտահայերեն օրհներգ Արխիվացված 2006-05-11 Wayback Machine
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 354)։ |