Իռլանդերեն
Իռլանդերեն (Gaeilge), Իռլանդիայի և Հյուսիսային Իռլանդիայի բնակչության մի մասի լեզուն, Իռլանդիայի պաշտոնական լեզուն 1921 թվականից։ Պատկանում է hնդեվրոպական լեզվաընտանիքի կելտական լեզվախմբի գոյդելյան ճյուղին։ Կառուցվածքով կցական է։ Ներկայանում է հին (8-10-րդ դարեր), միջին (10-14-րդ դարեր), և նոր (սկսած 15-րդ դարից) փուլերով։ Կառուցվածքով կցական է։ Միջին իռլանդերենից են առաջացել գելական շոտլանդերենը և մեներենը։
Իռլանդերեն | |
---|---|
Տեսակ | բնական լեզու և կենդանի լեզու |
Ենթադաս | Գոյդելական լեզուներ[1] |
Երկրներ | Իռլանդիա[2] և Միացյալ Թագավորություն[3] |
Խոսողների քանակ | 276 310 մարդ (2012)[4], 1 030 000 մարդ (2012)[4][5] և 141 000 մարդ (2019)[4][5] |
Վերահսկող կազմակերպություն | Foras na Gaeilge |
ՅՈՒՆԵՍԿՕ-ի լեզվի կարգավիճակ | ոչ նպաստավոր[6] |
Գրերի համակարգ | լատինական այբուբեն, օղամ[7] և Latin, Gaelic type? |
IETF | ga |
ԳՕՍՏ 7.75–97 | ирл 220 |
ISO 639-1 | ga |
ISO 639-2 | gle |
ISO 639-3 | gle |
Irish language Վիքիպահեստում |
15-րդ դարից կրել է անգլերենի ուժեղ ազդեցությունը։ Մինչև 19-րդ դարն իռլանդացիների հիմնական լեզուն էր, այնուհետ աստիճանաբար զիջել է անգլերենին։ Իռլանդիայում մոտ 75 հազար մարդու (հիմնականում երկրի արևմտյան ծայրամասերում բնակվող) մայրենի և առօրյա լեզուն է[8]։ 2016 թվականի իռլանդական մարդահամարի տվյալներով 1 761 420 հոգի (պատասխանողների 39.8 տոկոս) հայտարարել է, որ կարող է խոսել իռլանդերեն[8]։ Հյուսիսային Իռլանդիայում 4 130 մարդու մայրենի և առօրյա լեզուն է[9]։ 2011-ի տվյալներով՝ Հյուսիսային Իռլանդիայի 184 898 բնակիչներ իռլանդերենի որոշ իմացություն ունեն, որոնցից 104 943 հոգի կարող է խոսել իռլանդերեն[9]։ 2005 թվականից Եվրամիության պաշտոնական լեզուներից մեկն է։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Archaeology and Language: The Puzzle of Indo-European Origins — Pimlico, 1998. — P. 68. — ISBN 0-7126-6612-5
- ↑ ScriptSource - Ireland
- ↑ ScriptSource - United Kingdom
- ↑ 4,0 4,1 4,2 Ethnologue — 25, 19 — Dallas, Texas: SIL International, 1951. — ISSN 1946-9675
- ↑ 5,0 5,1 Եվրոպական հանձնաժողով — 1958.
- ↑ http://www.unesco.org/languages-atlas/en/atlasmap/language-id-362.html
- ↑ Crystal D. The Cambridge Encyclopedia of Language — Cambridge University Press, 1987. — P. 203. — ISBN 978-0-521-42443-1
- ↑ 8,0 8,1 «7. Irish». Report of the 2016 Census of Ireland. Dublin, Ireland: Central Statistics Office. 2017. էջեր 66, 69. «Of the 1.76 million who said they could speak Irish, 73,803 said they speak it daily outside the education system, a fall of 3,382 on the 2011 figure. ... (421,274) said they never spoke Irish. ... Of the 73,803 daily Irish speakers (outside the education system), 20,586 (27.9%) lived in Gaeltacht areas. The total population of all Gaeltacht areas in April 2016 was 96,090»
- ↑ 9,0 9,1 «The role of the Irish language in Northern Ireland's deadlock». The Economist. 2017 թ․ ապրիլի 12. Վերցված է 2017 թ․ ապրիլի 14-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Իռլանդերեն-ռուսերեն բառարան (ռուս.)
- Ժամանակակից իռլանդերենի դասընթաց Արխիվացված 2010-06-09 Wayback Machine (ռուս.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 385)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իռլանդերեն» հոդվածին։ |