Իվան Բիլիբին
Իվան Յակովլևիչ Բիլիբին (օգոստոսի 4 (16), 1876[1], Տարխովկա, Սանկտ Պետերբուրգի գավառ, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն[2] - փետրվարի 7, 1942[2][3][4][…] կամ փետրվարի 8, 1942[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]), ռուս նկարիչ, գրքերի նկարազարդող և թատերական ձևավորող, «Արվեստի աշխարհ» («Мир искусства») միավորման անդամ։
Իվան Բիլիբին | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 4 (16), 1876[1] |
Ծննդավայր | Տարխովկա, Սանկտ Պետերբուրգի գավառ, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն[2] |
Վախճանվել է | փետրվարի 7, 1942[2][3][4][…] (65 տարեկան) կամ փետրվարի 8, 1942[1] (65 տարեկան) |
Մահվան վայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի համալսարան |
Մասնագիտություն | նկարազարդող, նկարիչ և գծանկարիչ |
Ժանր | գրքային գրաֆիկա |
Ներշնչվել է | Իլյա Ռեպին[5] և Անտոն Աժբե[5] |
![]() |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1876 թվականի օգոստոսի 4-ին (16), Սեստրորեցկի մոտակայքում գտնվող Տարխովկա ավանում (Սանկտ Պետերբուրգի մոտ), ռազմա-ծովային բժիշկ Յակով Իվանովիչ Բիլիբինի (1838-1904) ընտանիքում։ 1900 թվականի դրությամբ Յակով Բիլիբինը զբաղեցրել է Լիեպայայի Ալեքսանդր III նավահանգստի ռազմածովային հիվանդանոցի գլխավոր բժշկի պաշտոնը և ունեցել է լիսկական պետական խորհրդականի կոչում, որը հավասար էր փոխ-ծովակալի կոչման[6]։ Հայտնի չէ, թե արդյոք Բիլիբինի հայրը ծնունդով ազնվական էր, բայց IV դասի աստիճանը աղյուսակում ինքնաբերաբար նրան տրվել է տոհմական ազնվականության իրավունք։
1888 թվականին ընդունվել է Պետերբուրգի առաջին դասական գիմնազիա, որն ավարտել է արծաթե մեդալով 1896 թվականին։ 1900 թվականին ավարտել է Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 1895-1898 թվականներին սովորել է Արվեստների խրախուսման ընկերության նկարչական դպրոցում։ 1898 թվականին երկու ամիս սովորել է Մյունխենում՝ նկարիչ Անտոն Աժբեի արվեստանոցում։ Մի քանի տարի (1898-1900) սովորել է Իլյա Ռեպինի ղեկավարությամբ իշխանուհի Մարիա Տենիշևայի դպրոց-արվեստանոցում, 1900-1904 թվականներին Իլյա Ռեպինի ղեկավարությամբ Գեղարվեստի ակադեմիայի բարձրագույն արվեստի դպրոցում։
Հիմնականում բնակվել է Սանկտ Պետերբուրգում։ «Արվեստի աշխարհ» գեղարվեստական միավորման ձևավորումից հետո Իվան Բիլիբինը եղել է դրա ակտիվ անդամ։
1899 թվականին նա պատահաբար մեկնել է Տվերի նահանգի Վեսյեգոնսկի շրջանի Եգնա գյուղ։ Այստեղ սկզբում ստեղծել է նկարազարդումներ, ինչը հետագայում դարձել է «բիլիբինյան» ոճ «Հեքիաթ Իվան Ցարևիչի, հազարան բլբուլի և գորշ գայլի մասին» իր առաջին գրքի համար։
1902, 1903 և 1904 թվականներին նա այցելել է Վոլոգդա, Օլոնեց և Արխանգելսկ նահանգներ, որտեղ գործուղվել է Ալեքսանդր III-ի թանգարանի ազգագրական բաժնի կողմից փայտե ճարտարապետություն ուսումնասիրելու նպատակով։ Բիլիբինի գեղարվեստական տաղանդն ակնհայտորեն դրսևորվել է ռուսական հեքիաթների և էպոսների նկարազարդումներում, ինչպես նաև թատերական բեմադրությունների վրա նրա կատարած աշխատանքներում։ 1899-1902 թվականներին նա ստեղծել է վեց «Հեքիաթների» շարք, որը հրատարակվել է Պետական փաստաթղթերի պատրաստման էսպեդիցիայի կողմից, ապա նույն հրատարակչությունը հրատարակել է Պուշկինի հեքիաթները Բիլիբինի նկարազարդումներով։ Մասնավորապես, հրատարակվել են «Հեքիաթ Սալթան թագավորի մասին» (1905) և «Ոսկե աքլորի հեքիաթը» (1910)։ 1905 թվականին լույս է տեսել «Վոլգա» բիլինան, որը նկարազարդել է Բիլիբինը, իսկ 1911 թվականին Ռոսլավլևի հեքիաթները հրատարակվել են «Հանրային շահ» հրատարակչության կողմից։ Բացի հին ռուսական դեկորատիվ մոտիվներով «հեքիաթային» ոճից, 1909 թվականին Մոսկվայի «Զիմին» թատրոնում տեղի է ունեցել «Ոսկի աքլորիկը» օպերայի բեմադրությունը, որը ձևավորել է Բիլիբինը։
Ֆրանսիական առեղծվածի ոգով Բիլիբինը ներկայացրել է «Սուրբ Թեոֆիլի հրաշքը» (1907)՝ վերստեղծելով միջնադարյան կրոնական դրամա, XVII դարի իսպանական ոճով են ոգեշնչվել Լոպե դե Վեգայի «Ոչխարների աղբյուրը» դրամայի և Կալդերոնի «Սբ. Պատրիկի Քավարանը» դրամայի զգեստների ձևավորումը 1911 թվականին «Հին թատրոնի» թատերական բեմադրության համար։ 1909 թվականին նույն իսպանական հումորային ծաղրանկարի ոճով է բեմադրվել Ֆեոդոր Սոլոգուբի «Պատիվ և վրեժ» վոդևիլը։ Բիլիբինի գրքի գլխազարդերը, վերջազարդերը, գրքերի շապիկները և այլ գործեր կարելի է հանդիպել 20-րդ դարի սկզբի այնպիսի ամսագրերում, ինչպիսիք են «Արվեստի աշխարհը», «Ոսկե գեղմը», «Վայրի վարդ» և «Մոսկովյան գրահրատարակչություն» հրատարակություններում։
1905-1907 թվականների հեղափոխության ժամանակ նկարիչը հեղափոխական ծաղրանկարներ է ստեղծել։
1907 թվականից դասավանդել է Արվեստների խրախուսման ընկերության (ԱԽԸ) դպրոցի գրաֆիկական արվեստի դասարանում՝ շարունակելով դասավանդել մինչև 1917 թվականը։ Դպրոցում նրա աշակերտներից են եղել Գեորգի Նարբուտը, Կոնստանտին Ելիսեևը, Լ. Յա. Խորտիկը, Ա. Ռոզիլեխտը, Նիկոլայ Կուզմինը, Ռենե Օ Կոննելը, Կ. Դ. Վորոնեց-Պոպովը։
1912 թվականին Բիլիբինը երկրորդ անգամ ամուսնացել է իր ուսանող Ռ. Օ'Կոնելի հետ։ Նույն թվականին Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի մտավորականների մի խումբ հողատարածք է գնել Ղրիմի հարավային ափին՝ Բատիլիմանում՝ ամառանոցներ կառուցելու համար։ Բիլիբինը գործընկերներից մեկն է եղել, մյուս բաժնետերերն են եղել գրողներ Վլադիմիր Կորոլենկոն, Ալեքսանդր Կուպրինը, Սերգեյ Ելպատևսկին, Եվգենի Չիրիկովը, նկարիչ Վլադիմիր Դերվիզը, պրոֆեսորներ Աբրամ Իոֆեն, Վլադիմիր Վերնադսկին, Միխայիլ Ռոստովցևը։ Վիճակահանությամբ Բիլիբինը ստացել է մի հողակտոր ծովի մոտ, որի վրա արդեն կանգնած էր ձկնորսական տնակ։ Տնակին կից կառուցված է եղել արվեստանոց։ Դրանից հետո, ամեն տարի, Արվեստի խրախուսման ընկերության դպրոցի դասերի ավարտից հետո, Բիլիբինը մեկնել է Բատիլիման և վերադարձել Սանկտ Պետերբուրգ աշնանը՝ դասերի սկսվելուց առաջ։
1915 թվականին իր ժամանակի բազմաթիվ այլ արվեստագետների հետ միասին մասնակցել է Գեղարվեստական Ռուսաստանի վերածննդի ընկերության ստեղծմանը։
Փետրվարյան հեղափոխությունից հետո Բիլիբինը ստեղծել է երկգլխանի արծվի էսքիզ, որն օգտագործվել է որպես Ռուսաստանի Հանրապետության ժամանակավոր խորհրդանիշ։ 1992 թվականին նկարչի նմանատիպ նկարը հիմք է հանդիսացել Ռուսաստանի բանկի զինանշանի համար։
1917 թվականին բաժանվել է իր երկրորդ կնոջից՝ Ռենե Օ'Կոնելից։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո նկարիչը մեկնել է Ղրիմ՝ Բատիլիման, որտեղ բնակվել է մինչև 1919 թվականի սեպտեմբերը։
Մինչև 1919 թվականի դեկտեմբերը գտնվել է Դոնի Ռոստովում, ապա Սպիտակ բանակի նահանջից հետո հայտնվել Նովոռոսիյսկում։
Արտագաղթում
խմբագրել1920 թվականի փետրվարի 21-ին Բիլիբինը տարհանվել է Նովոռոսիյսկից «Սարատով» շոգենավով։ Շոգենավում հիվանդ մարդկանց առկայության պատճառով նավը մարդկանց չի իջեցրել Կոստանդնուպոլսում կամ Կիպրոսի Ֆամագուստայում, այլ հասել է Եգիպտոս, որտեղ ռուս փախստականներին բրիտանական իշխանությունները տեղավորել են Թել էլ-Քեբիրում գտնվող ճամբարում։ 1920 թվականից Բիլիբինը բնակվել է Կահիրեում։ Եգիպտոսում նա աշխատել է բյուզանդական ոճով պաննոների և որմնանկարների էսքիզների վրա՝ հարուստ հույն վաճառականների առանձնատների համար, ուսումնասիրել է եգիպտական արվեստը՝ սկզբում մուսուլմանական և ղպտիական, ապա՝ Հին եգիպտական արվեստը։
1923 թվականի փետրվարին ամուսնացել է նկարչուհի Ալեքսանդրա Վասիլևնա Շչեկատիխինա-Պոտոցկայայի հետ, ով իր մոտ Կահիրե է եկել որդու՝ Մստիսլավի հետ։ 1924 թվականի ամռանը նա իր ընտանիքի հետ ճանապարհորդել է Սիրիայում և Պաղեստինում։ 1924 թվականի հոկտեմբերին բնակություն է հաստատել Ալեքսանդրիայում։
1925 թվականի օգոստոսին տեղափոխվել է Փարիզ։ Այդ ժամանակ նա փայլուն դեկորներ է պատրաստել ռուսական օպերաների բեմադրությունների համար, նկարիչը հրավիրվել է Բուենոս Այրես՝ Ստրավինսկու «Հազարան բլբուլ» բալետի ձևավորման համար։ 1934-1935 թվականներին դեկորներ և զգեստներ է ստեղծել Պրահայի ազգային թատրոնի և Բռնոյի քաղաքային թատրոնի համար Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի «Հեքիաթ ցար Սալթանի մասին» և «Ասք անտեսանելի Կիտեժ քաղաքի մասին» օպերային բեմադրությունների համար[7]։
Նկարազարդումներ է արել ռուսական հեքիաթների, Գրիմ եղբայրների հեքիաթների, «Հազար ու մի գիշեր» հեքիաթների համար։
Բիլիբինը եղել է մասոնական ռուսական փարիզյան «Հյուսիսային աստղ» օթյակի անդամ։ Այնուհետև դարձել է մեկ այլ ռուսական «Ազատ Ռուսաստան» օթյակի հիմնադիր անդամ, որի ծիսական ղեկավարն է եղել 1932 թվականից[8]։
Ժամանակի ընթացքում Բիլիբինը ցանկացել է վերադառնալ հայրենիք։ 1935-1936 թվականներին մասնակցել է Փարիզում խորհրդային դեսպանատան ձևավորմանը և ստեղծել «Միկուլա Սելյանինովիչ» մոնումենտալ պաննոն։
ԽՍՀՄ-ում
խմբագրել1936 թվականին նկարիչը «Լադոգա» շոգենավով վերադարձել է Խորհրդային Միություն և բնակություն հաստատել Լենինգրադում, դասավանդել է Համառուսական արվեստների ակադեմիայում և շարունակել աշխատել որպես նկարազարդող և թատերական նկարիչ։
1937-1942 թվականներին ապրել և աշխատել է Լենինգրադի Գուլյարնայա փողոցի (ներկայիս Լիզա Չայկինայի փողոց) № 25 շենքում (բն. 46), ինչի մասին է վկայում այդ տան հուշատախտակը։
Հայրենական մեծ պատերազմի սկսվելուց հետո հրաժարվել է տարհանվելուց և 1942 թվականի փետրվարի 7-ին շրջափակված Լենինգրադում մահացել է Համառուսական արվեստի ակադեմիայի հիվանդանոցում՝ հյուծվածությունից։ Հայտնի նկարչի վերջին աշխատանքը դարձել է 1941 թվականի «Դյուկ Ստեփանովիչ» բիլինայի նախապատրաստական նկարազարդումը։
Թաղվել է Սմոլենսկի գերեզմանատան մոտ գտնվող Արվեստի ակադեմիայի դասախոսների եղբայրական գերեզմանում։
Իվան Բիլիբինի մեծ թվով ստեղծագործություններ գտնվում են Իվանգորոդի (Լենինգրադի մարզ) քաղաքային թանգարանում[9]։
Ընտանիք
խմբագրել- Առաջին կինը՝ Մարիա Յակովլևնա Չեմբերս (Չեմբերս -Բիլիբինա, 1874-1962), նկարիչ, գրքային գրաֆիկ, թատերական նկարիչ։ Սովորել է Արվեստների խրախուսման ընկերության նկարչական դպրոցում։ 1900 թվականից աշխատել է որպես գրքային գրաֆիկ։ Ցուցադրվել է 1909 թվականից։ Թատրոնի նկարիչ և գրաֆիկ Վլադիմիր Չեմբերսի (1877-1934, 1917 թվականից ապրել է Անգլիայում) քույրը։ Բիլիբինի կինն է եղել 1902-1911 թվականներին։ Նրա որդիներ՝ Ալեքսանդրի (1903-1972) և Իվանի (1908-1993) մայրը։ 1914 թվականին երեխաների հետ մեկնել է Անգլիա և այդ ժամանակվանից չի վերադարձել Ռուսաստան[10]։
- Երկրորդ կինը (քաղաքացիական ամուսնություն)՝ Ռենե Ռուդոլֆովնա Օ'Քոնել-Միխայլովսկայան (ծննդյամբ Օ'Քոնել, 1891-1981), ճենապակու նկարիչ, գրաֆիկ։ Նկարչուհու պապը իռլանդացի հայրենասեր Դանիել Օ'Քոնելն էր։ Ծնվել է Փարիզում, Ռուսաստան է եկել մոտավորապես 1910 թվականին։ Սովորել է Բիլիբինի հետ Արվեստների խրախուսման ընկերության նկարչական դպրոցում[11]։ Դպրոցն ավարտելուց հետո դասավանդել է այնտեղ։ Աշխատել է որպես նկարչուհի Ճենապակու կայսերական գործարանում (Պետական ճենապակու գործարան)։ Բիլիբինի կինն է եղել 1912-1917 թվականներին[12]։ 1922-1932 թվականներին աշխատել է Լենինգրադի Մ. Վ. Լոմոնոսովի անվան ճենապակու գործարանում։ 1940-1950-ական թվականներին աշխատել է Կալինինի անվան գործարանում։ Սերգեյ Նիկոլաևիչ Միխայլովսկու հետ երկրորդ ամուսնությունից[13] (1885-1927) ունեցել է երկու երեխա՝ դուստրը՝ Եվան (1920-1942, մահացել է շրջափակման ժամանակ) և որդին, ով մահացել է Լենինգրադից Սիբիր մոր մոտ մեկնելու ճանապարհին։ Բռնադատվել է 1930-ականների կեսերին և մինչև 1953 թվականը գտնվել աքսորում, որտեղ էլ ամուսնացել է երրորդ անգամ։ Պատերազմից հետո ապրել է Լենինգրադում։ Նա 1950-ականներին աշխատել է ճենապակու արտադրությունում։
- Երրորդ կինը՝ Ալեքսանդրա Վասիլևնա Շչեկատիխինա-Պոտոցկայա (ծննդյամբ՝ Շչեկատիխինա, 1892-1967), ճենապակու նկարիչ, գեղանկարիչ, գրաֆիկ, ծնվել է Ալեքսանդրովսկում։ 1908 թվականից ապրել է Սանկտ Պետերբուրգում։ 1908-1913 թվականներին սովորել է Արվեստների խրախուսման ընկերության նկարչական դպրոցում։ 1915 թվականից մասնակցել է ցուցահանդեսների։ 1918 թվականից և իր ողջ կյանքի ընթացքում (ընդհատումներով) աշխատել է որպես նկարչուհի Կայսերական ճենապակու գործարանում (Պետական ճենապակու գործարան)[14]։ Փաստաբան Նիկոլայ Ֆիլիպովիչ Պոտոցկու հետ (1881-1920) իր առաջին ամուսնությունից ունեցել է որդի՝ Մստիսլավը (1916-1998)։ Բիլիբինի կինն է եղել 1923 թվականի փետրվարից։ Այդ ժամանակվանից ապրել է նրա հետ Եգիպտոսում։ 1925 թվականի օգոստոսից ամուսնու հետ ապրել է Ֆրանսիայում՝ Փարիզում։ 1936 թվականին նա որդու և ամուսնու հետ վերադարձել է Լենինգրադ և շարունակել աշխատել գործարանում։ Այրիացել է 1942 թվականին։
Ստեղծագործություններ
խմբագրելԳրքային գրաֆիկա
խմբագրել- 1899 - «Իվան Ցարևիչի, հազարան բլբուլի և գորշ գայլի հեքիաթը»,
- 1899-1900, 1902 - «Գեղեցկուհի Վասիլիսան»,
- 1899 - «Գորտ արքայադուստրը»,
- 1900 - «Ֆինիստ Յասնա-Բազեի փետուրը»,
- 1900-1901 - «Մարիա Մորեվնա»,
- 1901-1902 - «Քույր Ալյոնուշկան և եղբայր Իվանուշկան»,
- 1902 - «Սպիտակ բադ»,
- 1903 - «Վոլգա» բիլինա,
- 1904-1905 - Ալեքսանդր Պուշկինի «Հեքիաթ Ցար Սալթանի մասին»,
- 1906 - Ալեքսանդր Պուշկինի «Ոսկե աքլորի մասին հեքիաթը»,
- 1908 - Ալեքսանդր Պուշկինի «Ձկնորսի և ձկան մասին հեքիաթը» (չհրատարակված, պահպանվել են մի քանի նկարազարդումներ),
- 1908 - Ալեքսանդր Պուշկինի «Ռուսլան և Լյուդմիլա»,
- 1911 - Ա. Ս. Ռոսլավլևի «Հեքիաթներ»,
- 1919 - «Գնա այնտեղ, չգիտեմ որտեղ, բեր այն, չգիտեմ ինչ…»,
- 1931 - Contes de l’Isba (Հեքիաթներ խրճիթից),
- 1932-1933 - Francis Carpenter. Tales of Russian Grandmother (Հեքիաթներ ռուս տատիկից),
- 1932 - Contes de la couleuvre (Հեքիաթներ լորտուի մասին),
- 1933 - Conte du petit poisson d’or (Հեքիաթներ ոսկե ձկնիկի մասին),
- 1934 - Le Tapis Volant (Թռչող գորգը),
- 1936 - Le farouche Abd-el-Kader,
- 1936 - Adhémar de Montgon. Henri IV,
- 1937 - «Ջրահարսը»,
- 1937 - M. Percheron, Moscou,
- 1937 - Ալեքսեյ Տոլստոյ «Պյոտր Առաջին»,
- 1939 - Միխայիլ Լերմոնտով «Երգ ցար Իվան Վասիլևիչի, երիտասարդ զինվորականի և համարձակ վաճառական Իվան Կալաշնիկովի մասին»,
- 1940 - «Հեքիաթ մայրաքաղաք Կիևի և ռուս դյուցազունների մասին», Ն. Վ. Վոդովոզովի բիլինների ժողովածու։
Թատերական և դեկորատիվ արվեստ
խմբագրել- 1904 - Էսքիզներ և զգեստներ «Ձյունանուշ» օպերայի համար, Պրահայի ազգային թատրոն,
- 1907 - Դեկորացիաների և զգեստների էսքիզներ «Թեոֆիլոսի ներկայացումը» միրակլի համար, Հին թատրոն, Պետերբուրգ,
- 1908 - Փարիզում Դիագիլևի թատերական մասնավոր ձեռնարկության համար ռուսական տարազների էսքիզներ «Բորիս Գոդունով» օպերայի համար,
- 1908 - Էսքիզներ և զգեստներ «Ոճիր և պատիժ» կատակերգության համար, «Լուկոմորիե» թատրոն,
- 1909 - Էսքիզներ և զգեստներ «Ոսկե աքլորը» օպերայի համար, Մոսկվայի Զիմին օպերային թատրոն,
- 1909 - Պարի զգեստներ։ Սյուիտ «Տոն» (Ռուսական սեզոններ, բալետ. Մ. Մ. Ֆոկին)
- 1911 - Դեկորացիաների և զգեստների էսքիզներ «Ֆուենտե Օվեխունա» կատակերգության համար, Հին թատրոն,
- 1911 - Դեկորացիաների և զգեստների էսքիզներ «Սուրբ Պատրիկի քավարանը» դրամայի համար, Հին թատրոն,
- 1913 - Էսքիզներ և զգեստներ «Ասկոլդի գերեզմանը» օպերայի համար,
- 1913 - Էսքիզներ և զգեստներ «Ռուսլան և Լյուդմիլա» օպերայի համար,
- 1914 - Էսքիզներ և զգեստներ «Սադկո» օպերայի համար։ Սանկտ Պետերբուրգի ժողովրդական տուն,
- 1923 - Ն. Ն. Չերեպնինի բալետների դեկորացիա և զգեստներ, բեմադրված 1923 թվականին Ա. Պ. Պավլովայի թատերախմբի կողմից «Ռուսական հեքիաթ» (բալետի պարուսույց Լ. Լ. Նովիկով) և «Մումիայի սիրավեպը» (բալետի պարուսույց՝ Ի. Ն. Խլյուստին),
- 1928 - Դեկորացիաների և զգեստների էսքիզներ «Հեքիաթ Ցար Սալթանի մասին» օպերայի համար, Ելիսեյան դաշտերի թատրոն, Փարիզ,
- 1930 - Էսքիզներ և զգեստներ «Իշխան Իգոր» օպերայի համար,
- 1930 - Էսքիզներ և զգեստներ «Ցարի հարսնացուն» օպերայի համար,
- 1931 - Էսքիզներ և զգեստներ «Բորիս Գոդունով» օպերայի համար,
- 1931 - Էսքիզներ և կոստյումներ «Հազարան բլբուլ» բալետի համար, Կոլոն թատրոն, Բուենոս Այրես, պարուսույց Ֆոկին,
- 1934 - Էսքիզներ և զգեստներ «Անտեսանելի Կիտեժ քաղաքի և Կույս Ֆևրոնիայի հեքիաթը» օպերայի համար, Բռնո,
- 1936 - Դեկորացիաների և զգեստների էսքիզներ «Հեքիաթ Ցար Սալթանի մասին» օպերայի համար, Լենինգրադի Ս. Մ. Կիրովի անվան օպերայի և բալետի թատրոն,
- 1939 - Դեկորացիաների և զգեստների էսքիզներ «Զորավար Սուվորով» պիեսի համար, Պուշկինի անվան Լենինգրադի դրամատիկական թատրոն։
Պաննոներ և նկարազարդումներ
խմբագրել- 1913 - Էսքիզներ և նկարազարդումներ Պետական բանկի Նիժնի Նովգորոդի մասնաճյուղի սրահների համար,
- 1915 - Մոսկվայի Կազանսկի երկաթուղային կայարանի լուսամփոփների էսքիզներ (նկարազարդումներ չեն իրականացվել),
- 1922 - «Բորիսը և Գլեբը նավի վրա» պաննո,
- 1922 - «Կարմիր ձիավոր» պաննո,
- 1925 - Ալեքսանդրիայի սիրիական ուղղափառ եկեղեցու որմնանկարների և պատկերապատման էսքիզներ,
- 1927 - Պրահայի Օլսանի գերեզմանատան Սուրբ Աստվածածնի Վերափոխման եկեղեցու որմնանկարների և պատկերապատման էսքիզներ,
- 1935 - «Միկուլա Սելյանինովիչ» պաննո Փարիզում խորհրդային դեսպանատանը։
Պատկերասրահ
խմբագրել-
Մարիա Մորենա, 1900
-
Գեղեցկուհի Վասիլիսան, 1899-1900, 1902
-
Բաբա Յագա, 1900
-
Ոսկե աքլորը, 1909
-
Ասք Իգորի արշավի մասին
-
Կարմիր ձիավորը, 1899
-
Իվան Ցարևիչը և Հազարան Բլբուլը, 1899
-
Դատարանը ռուսական ճշմարտության ժամանակ
-
Ռուսլան և Լյուդմիլա
-
Նկարազարդում «Իվան Ցարևիչը և գորշ գայլը» հեքիաթի համար, 1900-ական թթ․
-
Բիլիբինի անունից ոստիկանական համազգեստի նախագիծ «ռուսական» ոճով, Օդեսայի ծաղրանկար, 1917
«Դյուցազուններ» բացիկների շարք
խմբագրել-
Դոբրինյա Նիկիտիչ, 1902
-
Միխայիլո Պոտիկ, 1902
-
Սադկո, 1903
-
Խնջույք արքայազն Վլադիմիր Մեծի մոտ, 1902
-
Չուրիլո Պլենկովիչ, 1902
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Литераторы Санкт-Петербурга. ХХ век (ռուս.) / под ред. О. В. Богданова
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Билибин Иван Яковлевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 Ivan Jakovlevich Bilibin (նիդերլ.)
- ↑ 5,0 5,1 WikiArt
- ↑ Билибин Яков Иванович // Список гражданским чинам IV класса : Испр. по 1-е июня 1900 г. — С. 1221.
- ↑ Кузина Е. Е. Патриотизм, воплощённый в красоте // Культура и время: общественно-научный и художественный журнал. — 2012. — № 1 (43). — С. 81.
- ↑ Серков А. Русское масонство. 1731—2000 гг. // Энциклопедический словарь. — Российская политическая энциклопедия, 2001. — 1224 с. — 3 000 экз. — ISBN 5-8243-0240-5
- ↑ ««Сказочный уголок Ивана Билибина». [[Санкт-Петербургские ведомости]], 21 января 2016 г.». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 24-ին.
{{cite web}}
: no-break space character in|title=
at position 101 (օգնություն) - ↑ См.: Русское Зарубежье: Золотая книга русской эмиграции: Первая треть XX в. М.: РОССПЭН, 1997.
- ↑ См. Рене О`Коннель-Михайловская. Художник и человек. / В кн.: Иван Яковлевич Билибин. — Л., 1970. — С. 149—159.
- ↑ О’Коннель- Михайловская Р. Художник и человек // Иван Яковлевич Билибин. Л., 1970. С. 149—159; Митусова Л. С. О прожитом и судьбах близких. СПб., 2004. С.80-83.
- ↑ С. Н. Михайловский был сыном писателя Николай Георгиевич Гарина-Михайловского
- ↑ Носкович В. С. Александра Васильевна Щекатихина-Потоцкая. Л., 1959
Գրականություն
խմբագրել- Липович И. Н. Иван Яковлевич Билибин. — Л.: Художник РСФСР, 1966. — 60 с. — (Народная библиотечка по искусству). — 20 000 экз.
- Иван Яковлевич Билибин: Статьи. Письма. Воспоминания о художнике / Ред.-сост., авт. вступ. статьи и коммент. С. В. Голынец; худож. В. П. Веселков. — Л.: Художник РСФСР, 1970. — 276 с.
- Голынец Г. В. И. Я. Билибин. — М.: Изобразительное искусство. 1972. — С. 5. — 225 с.
- Семёнов О. С. Иван Билибин. — М.: Детская литература, 1986. — 88 с.
- Голынец Г. В. Иван Билибин. — Л.: Аврора, 1988.
- Иван Яковлевич Билибин, 1876—1942 (Альбом) / Авт.-сост. Т. Ф. Верижникова. — СПб., 2002.
- И. Я. Билибин в Египте (1920—1925): Письма, документы и материалы / Сост., предисл. и примеч. Беляков, Владимир Владимирович. — М.: Дом Русского Зарубежья им. Александра Солженицына / Русский путь, 2009.
- Судейкина В. А. Дневник 1917—1919 / Подг. текста, вступительная статья, комментарий И. А. Меньшовой. — М.: Русский путь, 2006. С. по указ.
- Волшебный замок Российской империи: альбом. — Н. Новгород: Литера, 2013. — 256 с., илл.
Արտաքին հղումներ
խմբագրել- Билибин Иван Яковлевич. Биография и творчество художника
- Билибин, Иван Яковлевич в библиотеке «Старатель»
- Билибин, И. Я. Несколько слов о русской одежде в XVI и XVII вв. // Старые годы. — 1909. — № 7—9. — С. 440—456.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվան Բիլիբին» հոդվածին։ |