Իվան Լուցկևիչ
Իվան Իվանովիչ Լուցկևիչ (բելառուս․՝ Іван Іванавіч Луцкевіч, մայիսի 28 (հունիսի 9), 1881, Շյաուլյայ, Կովնոյի նահանգ, Ռուսական կայսրություն - օգոստոսի 20, 1919, Զակոպանե, Լեհաստան), բելառուսացի հայտնի հասարակական գործիչ, հնագետ, Անտոն Լուցկևիչի եղբայրը։ Լուցկևիչ եղբայրները Վիլնյուսի մասոնների շրջանում եղել են հայտնի գործիչներ, հիմնադրել են «Լուչնասց» («Միություն») մասոնական կազմակերպությունը[1] և հրատարակել «Наша Ніва» լրագիրը։
Կենսագրություն
խմբագրելԻվան Լուցկևիչը ծնվել է 1881 թվականի մայիսի 28-ին (հունիսի 9-ին) ժամանակակից Լիտվայի տարածքում գտնվող Շավլի գյուղում, բայց հայտնի է որպես բելառուսացի գործիչ։ Սովորել է Մինսկի արական գիմնազիայում, հեղափոխական գործունեության համար 1903 թվականին բանտարկվել է։
Եղել է Վիլնի Բելառուսական թանգարանի կազմակերպիչներից մեկը, 1918 թվականին կողմ է հանդես եկել Բելառուսի Ժողովրդական Հանրապետության կազմավորմանը։
Իվան Լուցկևիչը կյանքի վերջին տարիներին տառապում էր թոքախտով, մեկնել է Լեհաստանի Զակոպենե առողջարանային քաղաք, որտեղ էլ մահացել է 1919 թվականի օգոստոսի 20-ին։
1991 թվականին վերահուղարկավորվել է Վիլնյուսի Ռոսա գերեզմանատանը։
Ծանոթագրություններ
խմբագրելԳրականություն
խմբագրել- Жизнь и деятельность Ивана и Антона Луцкевичей Արխիվացված 2014-11-13 Wayback Machine (ռուս.)
- Памяці Івана Луцкевіча. У першыя ўгодкі сьмерці яго. (20.8.1919 — 20.8.1920). Вільня, 1920.
- Каваль А. (Каўка А.). Іван Луцкевіч — адраджэнец // Беларусіка. Вып. 1. Мн., 1993.
- Адамовіч А. Як дух змагання Беларусі… Нью-Йорк, 1983.
- Vytautas Žeimantas. Šiaulietis J.Luckevičius - archeologas, publicistas, leidėjas // Lietuvos aidas, 2010 balandžio 10 d. (լիտվերեն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվան Լուցկևիչ» հոդվածին։ |