Իվան Միրկվիչկա
Իվան Միրկվիչկա (չեխ․՝ Jan Václav Mrkvička; բուլղար․՝ Иван Мърквичка, ապրիլի 23, 1856[1][2][3][…], Vidim, Ավստրիական կայսրություն[4] և Vidim[3] - մայիսի 16, 1938[5][1][2][…], Սմիչով, Q12046818?, Պրահա, Չեխոսլովակիա[6]), չեխական ծագմամբ բուլղարացի նկարիչ և գրաֆիկ։
Իվան Միրկվիչկա | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 23, 1856[1][2][3][…] |
Ծննդավայր | Vidim, Ավստրիական կայսրություն[4] և Vidim[3] |
Վախճանվել է | մայիսի 16, 1938[5][1][2][…] (82 տարեկան) |
Մահվան վայր | Սմիչով, Q12046818?, Պրահա, Չեխոսլովակիա[6] |
Քաղաքացիություն | Չեխոսլովակիա |
Կրթություն | Մյունխենի գեղարվեստի ակադեմիա և Պրահայի գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ, ուսուցիչ և բանաստեղծ |
Աշակերտներ | Վլադիմիր Դիմիտրով-Մայստորա, Գեորգի Մաշև, Ռադոմիր Մանդով, Peter Morozov?, Q42959622? և Marin Ustagenov? |
Անդամակցություն | Բուլղարիայի գիտությունների ակադեմիա |
Զավակներ | Յան Միրկվիչկա |
Ivan Mrkvička Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Չեխիայի հյուսիսում՝ Դուբա քաղաքից ոչ հեռու գտնվող Վիդիմ գյուղում։ Սովորել է Պրահայում (1873-1876) և Մյունխենում (1876-1877)[7]։ 1881 թվականին Բուլղարիայի կառավարության հրավերով եկել է Պլովդիվ, որը դարձել է նրա երկրորդ հայրենիքը։ Եղել է Սոֆիայի նկարչական ուսումնարանի հիմնադիրներից մեկը, որտեղ ապրել է 1889 թվականից[8]։ Հանդես է եկել որպես բուլղարական ժանրային գեղանկարչության խոշորագույն վարպետ։ 1918 թվականից եղել է Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի անդամ։ 1921 թվականին վերադարձել է հայրենիք, որտեղ զբաղվել է դիմանկարների ստեղծմամբ, այդ թվում՝ նկարել է հայտնի քաղաքական գործիչների՝ Վացլավ Կլոֆաչին, Պրժեմիսլ Շամալին և Կարել Բաքսայի։ Մահացել է 1938 թվականի մայիսի 16-ին Պրահայում։ Թաղված է Մալվազինկայի գերեզմանատանը։
Արվեստ
խմբագրելՆկարչի աշխատանքները հիմնականում պատկերում են ժողովրդական տոնակատարություններ, գյուղացիական աշխատանքի տեսարաններ։ Ամենահայտնի նկարներն են՝ «Շուկա Պլովդիվում», 1883(1888), «Շոպսկի երգչախումբ», 1888, «Հոգեհաց», 1895-1896(1899), «Մաճկալ», 1894(1897)։ Միրկվիչկան նաև բուլղարացի գրողների մի շարք դիմանկարների և նրանց ստեղծագործությունների նկարազարդումների հեղինակ (Ի. Վազովի «Լծի տակ» և այլն)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 4,0 4,1 4,2 Regional Database of the Central Bohemian Research Library in Kladno
- ↑ 5,0 5,1 5,2 Мырквичка Иван // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 6,0 6,1 6,2 Archiv hl. m. Prahy, Matrika zemřelých fary Smíchov, sign. SM Z26, s. 13 — Vol. SM Z26. — P. 13.
- ↑ «Myrkvichka Ivan». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 16-ին.
- ↑ «National Academy of Arts». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 16-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Мрквичка, Ян». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - Иван (Ян Вацлав) Мърквичка (1856—1938)