Իվան Վազով
Իվան Վազով Մինչով (բուլղար․՝ Иван Вазов, հուլիսի 9, 1850[2][3], Սոպոտ, Օսմանյան կայսրություն[4] - սեպտեմբերի 22, 1921[2][5][6][…], Սոֆիա, Բուլղարիայի թագավորություն[7]), բուլղար գրող, հասարակական գործիչ։
Իվան Վազով Иван Вазов | |
---|---|
Ծննդյան անուն | բուլղար․՝ Иван Минчов Вазов[1] |
Ծնվել է | հուլիսի 9, 1850[2][3] |
Ծննդավայր | Սոպոտ, Օսմանյան կայսրություն[4] |
Վախճանվել է | սեպտեմբերի 22, 1921[2][5][6][…] (71 տարեկան) |
Վախճանի վայր | Սոֆիա, Բուլղարիայի թագավորություն[7] |
Գերեզման | Saint Sophia Church |
Գրական անուն | Пейчин, Добринов, Ц-в, Д. Н-ров, Боянец, Белчин և Н-чев |
Մասնագիտություն | բանաստեղծ, վիպասան, գրող, դրամատուրգ, դատավոր, թարգմանիչ, քաղաքական գործիչ, արձակագիր և քննադատ |
Լեզու | բուլղարերեն |
Քաղաքացիություն | Բուլղարիա |
Գիտական աստիճան | ակադեմիկոս |
Ժանրեր | էպոս և լիրիկա |
Ուշագրավ աշխատանքներ | Լծի տակ, Q12291024?, Q104013834? և Epic of the Forgotten? |
Անդամակցություն | Բուլղարիայի գիտությունների ակադեմիա և Բուլղարիայի գրողների միություն |
Կուսակցություն | Ժողովրդական կուսակցություն |
Պարգևներ | |
Ամուսին | Atina Bolyarska? |
Համատեղ ապրող | Evgenia Mars? |
Ներշնչվել է
| |
Իվան Վազով Վիքիքաղվածքում | |
Ivan Vazov Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՍովորել է Պլովդիվի գիմնազիայում։ Թուրք, լծից Բուլղարիայի ազատագրվելուց հետո եղել է դատավոր Բերկովից քաղաքում (1879-1880), Մարզային ժողովի (Պլովդիվում) մշտական կոմիտեի անդամ (1880-1885), Բուլղարիայի լուսավորության նախարար (1897-1899)։ Հայտնի են Վազովի «Դրոշ և տավիղ» (1876), «Բուլղարիայի վիշտը» (1877), «Փրկություն» (1878) եռերգություն կազմող ժողովածուները, որոնք պատմում են թուրքական լծի դեմ բուլղարների պայքարի մասին։
Հերոսական ռոմանտիկայի շնչով են համակված հայդուկային և հեղափոխական շարժման գործիչներին նվիրված «Լեռնակույտ»(1879, հրտ․ 1880), «Զագորկա» (1882, հրտ․ 1883) պոեմները։ Վազովի հեղափոխահայրենասիրական պոեզիայի գագաթը «Մոռացվածների էպոպեան» (1881-1884) քնարաէպիկական պոեմների շարքն է։ Վազովի ստեղծագործության մեջ մեծ տեղ է գրավում ռուս-բուլղարական բարեկամության թեման։ 1880-ական թվականների քնարերգությունն աչքի է ընկնում թեմաների ու ժանրերի բազմազանությամբ («Տավիղ», 1881, «Դաշտեր և անտառներ», 1884 ժողովածուներ)։
1880-ական թվական սկզբին Վազովը դիմել է արձակին։ «Մերժվածները» (1883-1884) վիպակը նվիրված է Ռումինիայում գտնվող բուլղար տարագիրներին։ Վազովի գլուխգործոցը բուլղար ժողովրդի 1876 թվականի ապստամբությունը պատկերող «Լծի տակ» (1889-1890, հայ, հրտ․ 1903) ռեալիստական հերոսապատումն է, որը թարգմանվել է բազմաթիվ լեզուներով, մտել է համաշխարհային գրականություն։
1890-ական թվականների սկզբին Վազովը պատմահերոսական թեմաներից անցել է արդիականության հրատապ խնդիրներին։ «Նոր երկիր» (1896), «Կազալարի թագուհին» (1903) վեպերում և «Վիպակներ ու պատմվածքներ» (հ․ 1-3, 1891-1893), «Քերծվածքներ ու բծեր» (հ․ 1-2, 1893-1995) ժողովածուներում, որոնք բուլղար գրականության մեջ հաստատեցին ռեալիստական կարճ պատմվածքի ժանրը, մերկացվում են բուրժուազիայի բարքերը։
Վազովը նշանակալի ավանդ ունի նաև ազգային թատրոնի ստեղծման գործում։ Դրամայի է վերածել «Մերժվածները» վիպակը, «Լծի տակ» վեպը։ Գրել է միջնադարյան Բուլղարիայի կյանքից քաղված սյուժեներով պատմական դրամաներ («Դեպի անդունդ»,1908, «Բորիսլավ», 1909, «Իվայլո», 1911), ինչպես նաև կատակերգություններ («Փառքի թեկնածուները», 1901, «Եկամտաբեր պաշտոնի ետևից», 1903)։ Վազովի ստեղծագործությունը բուլղարական քննադատական ռեալիզմի զարգացման բարձրակետն է։
Երկեր
խմբագրելՏես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Իվան Վազով
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 Olomouc City Library regional database (չեխերեն)
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.virtualtourist.com/travel/Europe/Bulgaria/Oblast_Grad_Sofiya/Sofia-379460/Things_To_Do-Sofia-Aleksander_Nevski_Cathedral-BR-2.html
- ↑ 5,0 5,1 5,2 http://www.britannica.com/EBchecked/topic/624238/Ivan-Vazov
- ↑ 6,0 6,1 6,2 Encyclopædia Britannica
- ↑ 7,0 7,1 7,2 http://www.lonelyplanet.com/travel-tips-and-articles/76194
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվան Վազով» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվան Վազով» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 227)։ |