Իվան Վազովի անվան ազգային գրադարան
Իվան Վազովի անվան ազգային գրադարան (բուլղար․՝ Народна библиотека "Иван Вазов"), գրադարան Բուլղարիայի երկրորդ ամենամեծ քաղաքում՝ Պլովդիվում։ Անվանվել է ի պատիվ բուլղար գրող, հասարակական գործիչ Իվան Վազովի։ Համարվում է երկրի երկրորդ ամենամեծ գրադարանը, որի հավաքածուն ներառում է 1,500,000 գիրք[1]։ Գրադարանը հիմնադրվել է 1879 թվականին[2]։ 1974 թվականին այն տեղափոխվել է քաղաքի հարավային հատվածում գտնվող նոր շենք։ Գրադարանն ունի 134 աշխատակից, 90 որակավորված մասնագետներ և գիտաշխատողներ։
Երկիր | ![]() |
---|---|
Տեսակ | ազգային գրադարան |
Հիմնվել է | 1879 |
Տեղադրություն | Պլովդիվ |
Անվանված է | Իվան Վազով |
Հավաքածուներ | |
Չափ | 1,500,000 |
Այլ տվյալներ | |
Կայք | libplovdiv.com |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Общо за структурата». Регионална народна библиотека „Иван Вазов“. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 13 март 2009-ին.
- ↑ Радев, Симеон. Строителите на съвременна България, том 3, Издателство „Свети Климент Охридски“, София, 2009, стр. 243.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվան Վազովի անվան ազգային գրադարան» հոդվածին։ |