Իրանի ազգային թանգարան (պարսկերեն` موزه ایران باستان , Muze-ye Irân-e Bâstân), հնագիտական և պատմական թանգարան, գտնվում է Թեհրանում։

Իրանի ազգային թանգարան
Տեսակպատկերասրահ և ազգային թանգարան
Երկիր Իրան
ՏեղագրությունԹեհրանի շրջան
ՎայրԹեհրան
ՀասցեNo.1, Henri Rolin St., Siy-e Tir St., Emam Khomeini Ave, Tehran և تهران، خیابان امام خمینی، ابتدای خیابان سی تیر، خیابان پروفسور رولن، شماره یک1136917111
Հիմնադրվել է1937
ՏնօրենՋեբրաել Նոկանդե
Կայքnationalmuseumofiran.ir/en(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Կազմված է երկու թանգարանային բաժիններիցղ Հին Իրանի թանգարան (Muze y Irān e Bāstān), որը բացվել է 1937 թվականին և նախաիսլամական դարաշրջանի թանգարան, որը բացվել է 1972 թվականին։

Թանգարանի հավաքածուն ընդգրկում է պատմական հուշարձաններ հին և միջին դարերի շրջանից, այդ թվում կերամիկական անոթներ, մետաղական իրեր, տեքստիլ ապրանքներ, որոշ հազվագյուտ գրքեր և մետաղադրամներ[1]։ Թանգարանի հավաքածուն ընդգրկում է 300 000 ցուցադրանմուշներ[2]։

Թանգարանը ունի մի շարք հետազոտական բաժիններ, այդ թվում հնաքարադարյան և ոսկրաբանական բաժիններ, ինչպես նաև կերամիկայի ուսումնասիրման Կենտրոն։

Հավաքածու

խմբագրել

Ամենահին գտածոները գտնվել են Կաշաֆրուդում, Գարբանդում և Գանջի Պարում։ Հնադարյան Իրանի թանգարանի առաջին սրահում ցուցադրվում են նաև մուստիերյան քարե գործիքներ, որոնք պատրաստված են նեանդերթալյան մարդկանց կողմից։ Վերին պալեոլիթի ամենակարևոր գործիքները հայտնաբերվել են Յաֆտե քարանձավում, որոնց տարիիքը՝ 30-35 հազար տարի է։ Բացի այդ այլ հնագույն գտածոնրի մեջ կան 9 հազար տարեկան մարդկանց և կենդանիների արձանիկներ, որոնք գտնվել են Քերմանշահ գավառ Սարաբ բլրի վրա կատարած պեղումների ժամանակ։

Բաժիններ

խմբագրել
  • Բնապահպանության բաժին
  • Հնաքարադարյան. բաժին
  • Ոսկրաբանական բաժին
  • Նախապատմական բաժին
  • Պատմական բաժին
  • Իսլամական բաժին
  • Ձեռագրերի և հին ձեռագրերի բաժին
  • Տպագրության և մետաղադրամների բաժին
  • Կերամիկայի ուսումնասիրման կենտրոն

Ժամանակավոր ցուցահանդեսներ

խմբագրել

Թանգարանի նոր շենքի առաջին հարկում տեղակայված են թանգարանային հավաքածուի ժամանակակից ցուցահանդեսները։ Ժամանակավոր ցուցահանդեսները անցկացվում են տարին մեկ կամ երկու անգամ և որպես կանոն աշխատում են մեկից երկու ամիս։ 2014 թվականի օգոստոս-հոկտեմբեր ամիսներից սկսած թանգարանում իրականացվում էր «200 հազար տարվա հարաբերություններ մարդկանց և կենդանիների միջև Իրանում» ցուցահանդեսը[3]։ Ցուցահանդեսը նվիրված էր հին մարդկային հասարակությունների և տարբեր կենդանիների գոյությանը Իրանում, սկսած ուշ պալեոլիթից մինչև մեր օրեր։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. ««Otraq.com, Iran's Tourism Guide»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 21-ին.
  2. http://www.iran-daily.com/News/126932.html
  3. «The Guardian’s report about exhibition»

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իրանի ազգային թանգարան» հոդվածին։