Իրինա Բոկովա

բուլղարացի դիվանագետ

Իրինա Գեորգիևա Բոկովա (բուլղար․՝ Ирина Бокова, հուլիսի 12, 1952(1952-07-12)[1][2][3][…], Սոֆիա, Բուլղարիա[4]), բուլղարիացի քաղաքական և հասարակական գործիչ, դիվանագետ։ Եղել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն 2009 թվականի աշնանից մինչև 2017 թվականը։

Իրինա Բոկովա
 
Կուսակցություն՝ Բուլղարիայի սոցիալիստական կուսակցություն
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ, Հարվարդի Ջոն Ֆ. Քենեդիի անվան պետական կառավարման ինստիտուտ և First English Language School?
Մասնագիտություն՝ դիվանագետ և քաղաքական գործիչ
Ծննդյան օր հուլիսի 12, 1952(1952-07-12)[1][2][3][…] (72 տարեկան)
Ծննդավայր Սոֆիա, Բուլղարիա[4]
Քաղաքացիություն  Բուլղարիա
 
Կայք՝ irinabokova.com
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
Պակիստանի շքանշան Հիլալ-ե-Պակիստան Ալֆոնսո X-ի շքանշան Արվեստների և գրականության շքանշանի կոմանդոր[6] Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ
Order of Friendship of Peoples
Քվեբեկի Ազգային շքանշանի սպա[5] «Ստարա պլանինա» շքանշան[6] 1-ին աստիճանի Դոստիկ շքանշան[6] Dostyk Order of grade II Officer of the Order of Cultural Merit Order of Cultural Merit Ալֆոնս X Իմաստունի շքանշանի մեծ խաչ Ալֆոնս X Իմաստունի շքանշանի մեծ խաչ Բևեռային աստղի շքանշան[6] National Order of Benin Order of Merit of Benin Արիության շքանշան[6] Ալաուտյան թագավորության շքանշան[6] Order of Ouissam Alaouite Պերի արևի օդենի մեծ խաչ Արևի շքանշան Չադի ազգային շքանշան Խոսե Մաթիաս Դելգադո ազգային շքանշան Commander of the National Order of Mali Մալիի ազգային շքանշան

Շրջակա միջավայրի պահպանության համար Էդինբուրգի դուքսի մրցանակ

Խուան Մորա Ֆերնանդեսի ազգային շքանշան «Դիվանագիտական ծառայությունների համար» շքանշան

Հայֆայի համալսարանի պատվավոր դոկտոր

Լավալի համալսարանի պատվավոր դոկտոր

[7]

Դարեմի համալսարանի պատվավոր դոկտոր

Ժնևի համալսարանի պատվավոր դոկտոր

Էդինբուրգի համալսարանի պատվավոր դոկտոր

honorary doctor of the Tongji University?

[8]

Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի պատվավոր դոկտոր

[9]

Մոսկվայի պետական համալսարանի պատվավոր դոկտոր

«Դանկ» մեդալ

Magtymguly Pyragy medal?

«Ալ Ֆահր» շքանշան «Դիվանագիտական ծառայությունների համար» շքանշան National Order of Quebec և

Q126416252?

[10]

Կենսագրություն

խմբագրել

Իրինա Բոկովան ծնվել է 1952 թվականին, Բուլղարիայում, հայտնի բուլղարական ընտանիքում։ Նրա հայրը՝ Գեորգի Բոկովը, Բուլղարիայի Կոմունիստական կուսակցության առաջնորդներից էր, հակաֆաշիստական դիմադրության մասնակից, եղել է Բուլղարիայի կոմունիստական կուսակցության «Ռաբոտնիչեսկո Դելո» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիրը և ԲԿԿ Կենտկոմի քարտուղարը։ Եղբայրը՝ Ֆիլիպ Բոկովը, զբաղեցրել է տարբեր պետական և դիվանագիտական պաշտոններ։

Կարիերան Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետությունում

խմբագրել

1971 թվականին ավարտել է Սոֆիայի առաջին անգլերեն լեզվի դպրոցը, 1976 թվականին՝ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը՝ «միջազգային հարաբերություններ» մասնագիտությամբ։ 1989 թվականի հունվար- օգոստոս ամսիններին դասընթացներ է անցել Մերիլենդի համալսարանի հանրային կապերի դպրոցում, 1999 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին՝ Հարվարդի համալսարանի Ջոն Ֆ. Քենեդու Կառավարության դպրոցի առաջնորդության և տնտեսական զարգացման գործադիր ծրագիրը[11]։

1977 թվականից Բուլղարիայի ժողովրդական հանրապետության արտաքին գործերի նախարարությունում աշխատանքի ընթացքում զբաղեցրել է տարբեր պաշտոններ կենտրոնական գրասենյակում, եղել է ՄԱԿ-ի հետ համագործակցության հարցերի պատասխանատուն։ 1982-1984 թվականներին աշխատել է ԲԺՀ-ում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցչությունում։ 1990 թվականին ընտրվել է Մեծ Ազգային ժողովի պատգամավոր։

Կարիերան Բուլղարիայի հանրապետությունում

խմբագրել

1991-1992 թվականներին նա շարունակեց որոշ ժամանակ աշխատել Բուլղարիայի արտաքին գործերի նախարարությունում, բայց շուտով նրան ստիպեցին հեռանալ պետական իշխանություններից, քանի որ Բուլղարիայի այդ ժամանակվա կառավարությունը հիմնականում ձևավորվում էր Ժողովրդավարական ուժերի միության ներկայացուցիչներից և կոմունիստական նոմենկլատուրայի ներկայացուցիչները չէին կարող այնտեղ տեղ գտնել։ 1992-1994 թվականներին սովորել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի համար նախատեսված ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակներում՝ մասնագիտանալով փոքրամասնությունների պաշտպանության հարցերով։

1995 թվականին նա զբաղեցրել է Բուլղարիայի արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնը և Եվրոպական ինտեգրման հարցերով Կառավարության քարտուղարի պաշտոնը Ժան Վիդենովի կառավարությունում։

1996 թվականի նախագահական ընտրություններում նա առաջադրվում է որպես փոխնախագահի թեկնածու սոցիալիստական թեկնածու Իվան Մարազովի հետ։ Սակայն, երկրորդ փուլում Մարազովն ու Բոկովան պարտվեցին «Բուլղարիայի Ժողովրդավարական ուժերի միություն» կուսակցության թեկնածուներ Պյոտր Ստոյանովին և Թոդոր Կավալդիևին։ 1996 թվականին Արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցնելուց հետո նրան առաջարկվում է Բուլղարիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարի պորտֆելը։ Բուլղարիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարի պաշտոնը զբաղեցնում է կարճ ժամկետով՝ 1996 թվականի նոյեմբերից մինչև 1997 թվականի փետրվար։ Իշխող սոցիալիստական կուսակցության համար դա դժվար ժամանակաշրջան էր, կառավարման քաղաքականությունը երկիրը հասցրեց ֆինանսական փլուզման, սկսվեցին զանգվածային անկարգություններ, որոնք ստիպեցին Ժան Վիդենովի գլխավորած կաբինետին նախանշված ժամկետից շուտ 1997 թվականի սկզբին հրաժարական տալ։ Հրաժարականից հետո Իրինա Բոկովան ակտիվորեն շարունակում էր զբաղվել հասարակական գործունեությամբ՝ ղեկավարելով իր կողմից ստեղծած եվրոպական քաղաքական ֆորումը, որը կոչված էր նպաստելու Բուլղարիայի եվրոպական ինտեգրմանը և Բուլղարիայում եվրոպական արժեքների մասսայականացմանը։

2001 թվականին Իրինա Բոկովան ընտրվեց Բուլղարիայի Ազգային ժողովի պատգամավոր։ 2001-2005 թվականներին եղել է «Կոալիցիա հանուն Բուլղարիայի» խորհրդարանական խմբակցության քարտուղարը, որը ղեկավարում էին սոցիալիստները։

Կարիերան ՅՈՒՆԵՍԿՕ-ում

խմբագրել

2005 թվականին, Սոցիալիստների իշխանության վերադառնալուց հետո, Իրինա Բոկովան նշանակվել է Ֆրանսիայում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան և ՅՈՒՆԵՍԿՕ-ում այդ երկրի մշտական ներկայացուցիչ։

2009 թվականի սեպտեմբերի 22-ին, քվեարկության չորս փուլից հետո, թեկնածուների շրջանում հաղթողին չհաջողվեց բացահայտել և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի կողմից Ի. Բոկովային առաջարկվեց զբաղեցնել գլխավոր տնօրենի պաշտոնը[12]։ Բոկովայի թեկնածությունը հաստատվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի կողմից 2009 թվականի հոկտեմբերի 15-ին[13]։ Հերբի Հենքոքի հետ համատեղ նա նախաձեռնեց Ջազի միջազգային օրվա հռչակումը, որը նշվում է սկսած 2012 թվականի ապրիլի 30-ից[14]։

2013 թվականի նոյեմբերի 12-ին նա վերընտրվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարի պաշտոնում երկրորդ ժամկետով։ 2016 թվականի փետրվարի 11-ին ՄԱԿ-ում Բուլղարիայի մշտական ներկայացուցչությունը պաշտոնապես տեղեկացրեց Գլխավոր ասամբլեայի նախագահին և Անվտանգության խորհրդի նախագահին Իրինա Բոկովայի կողմից ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջադրվելու մասին։ Բացի հայրենի բուլղարերենից, Իրինա Բոկովան տիրապետում է անգլերեն, իսպաներեն, ռուսերեն և ֆրանսերեն լեզուներին։ 2017 թվականի սեպտեմբերին Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության ուսումնասիրության կենտրոնը (OCCRP) Բոկովային և եվրոպական առանձին քաղաքական գործիչների մեղադրեց Ադրբեջանից կաշառք ստանալու մեջ[15][16]։ 2013 թվականին Իրինա Բոկովան անցկացրեց «Ադրբեջան՝ հանդուրժողականության տարածք» լուսանկարների ցուցահանդեսը։ Երեք օր անց 20 հազար եվրո էր փոխանցվել ամուսնու՝ Կալին Միտրևի հաշվին, «կառավարման ծառայությունների համար» նշումով։ Ընդհանուր առմամբ, OCCRP-ի հետաքննության տվյալներով Միտրևը ստացել է 425 հազար եվրո[17]։

Պարգևներ

խմբագրել

Եվրոպական ակադեմիայի պատվավոր անդամ (2010)[18]։ ՄՀՄՊԻ-ի Պատվավոր դոկտոր (2010)

  • «Ալ-Ֆախրի» շքանշան (Ռուսաստանի Մուֆթիների խորհուրդ, 2014)[19]
  • Դոստիկի 2 աստիճանի շքանշան (Ղազախստան, 04/03/2014)[20]
  • «Դանկ» մեդալ (21 օգոստոսի, 2014, Ղրղզստան) - մշակութային ժառանգության պահպանման գործում Ղրղզստանի Հանրապետության հետ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության զարգացման գործում նշանակալի ավանդի համար[21]
  • «Մախթումկուլի Ֆրագիի» մեդալ (15 մայիսի, 2014, Թուրքմենստան) - թուրքմեն ժողովրդի մեծ մտածող Մախթումկուլի Ֆրագիի ստեղծագործական ժառանգությունը ուսումնասիրելու, տարածելու գործում ունեցած հատուկ վաստակի համար, ինչպես նաև Թուրքմենստանի և այլ պետություններ ու միջազգային կազմակերպությունների գիտության, կրթության և մշակույթի բնագավառներում, հումանիտար ոլորտում, մշակույթների մերձեցման ու հարստացման, բեղմնավոր աշխատանքի և նշանավոր ստեղծագործական նվաճումների գործում անձնական ներդրման համար[22]
  • Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի պատվավոր պրոֆեսոր (Ռուսաստան, 09/29/2015)[23]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 AlKindi (Դոմինիկյան Արևելագիտության ինստիտուտի առցանց կատալոգ)
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Strazha.bg
  5. http://www.ordre-national.gouv.qc.ca/membres/membre.asp?id=3428
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 https://www.un.org/pga/70/wp-content/uploads/sites/10/2016/01/Secretary-General-Election-11-February-2016.pdf
  7. https://www.ulaval.ca/notre-universite/prix-et-distinctions/doctorats-honoris-causa-de-luniversite-laval/liste-complete-des-recipiendaires-de-1864-a-aujourdhui.html
  8. http://www.moe.gov.cn/s78/A22/xwb_left/moe_829/201802/t20180228_328136.html (չին.)中华人民共和国教育部.
  9. Honorary DoctoratesMoscow State Institute of International Relations.
  10. https://international.cnam.fr/etudiants-et-professionnels/les-docteur-e-s-honoris-causa-du-conservatoire-national-des-arts-et-metiers-1002189.kjsp
  11. «Biography on Irina Bokova's personal web site». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 24-ին.
  12. Новым гендиректором ЮНЕСКО избрана посол Болгарии во Франции Ирина Бокова>
  13. Посол Болгарии во Франции Ирина Бокова утверждена на посту гендиректора ЮНЕСКО(չաշխատող հղում)>
  14. Генеральный директор ЮНЕСКО Ирина Бокова и Посол Доброй воли ЮНЕСКО Херби Хэнкок объявили о проведении 4-го ежегодного празднования Международного дня джаза
  15. «OCCRP: Азербайджан потратил на взятки европейцам 2,9 млрд долларов». Украинская правда. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 9-ին.
  16. «Азербайджан отвергает обвинения в отмывании денег». euronews (ռուսերեն). 2017 թ․ սեպտեմբերի 6. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 9-ին.
  17. «Болгарские следователи заподозрили мужа главы ЮНЕСКО в коррупции». RFI (ռուսերեն). 2017 թ․ սեպտեմբերի 7. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 9-ին.
  18. Academy of Europe: Bokova Irina
  19. «З. К. Церетели принял участие в церемонии награждения генерального директора ЮНЕСКО Ирины Боковой орденом «аль-Фахр»». Արխիվացված է օրիգինալից 2016-10-11-ին. Վերցված է 2020-01-21-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 3 (օգնություն)
  20. Официальный сайт ЮНЕСКО
  21. Указ Президента Кыргызской Республики от 21 августа 2014 года УП № 155 «О награждении медалью «Данк» Боковой И.Г.»
  22. «УКАЗЫ ПРЕЗИДЕНТА ТУРКМЕНИСТАНА И ХРОНИКА 15-ГО МАЯ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 21-ին.
  23. Постановление Президиума РАН о присвоении звания «Почетный профессор Российской академии наук» Генеральному директору ЮНЕСКО Ирине Боковой (№ 206 от 29.09.2015)

Արտաքին հղումներ

խմբագրել

Հոդվածներ և հարցազրույցներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իրինա Բոկովա» հոդվածին։