Իրինա Վիլդե
Իրինա Դմիտրիևնա Վիլդե (ուկրաիներեն՝ Іри́на Ві́льде, իսկական անուն-ազգանունը՝ Դարիա Դմիտրիևնա Մակոհոն (ուկրաիներեն՝ Дарина Дмитрівна Макогон), ամուսնու կողմից՝ Պոլոտնյուկ, մայիսի 5, 1907, Չեռնովցի, Բուկովինայի դքսություն, Ավստրո-Հունգարիա - հոկտեմբերի 30, 1982, Լվով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի գրող, որն ընդգրկվել է 20-րդ դարի հայտնի մարդկանց ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1940 թվականից։
Իրինա Վիլդե ուկրաիներեն՝ Дарина Дмитрівна Полотнюк | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | ուկրաիներեն՝ Дарина Дмитрівна Макогон |
Ծնվել է | մայիսի 5, 1907 |
Ծննդավայր | Չեռնովցի, Բուկովինայի դքսություն, Ավստրո-Հունգարիա |
Վախճանվել է | հոկտեմբերի 30, 1982 (75 տարեկան) |
Վախճանի վայր | Լվով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Լիչակիվ գերեզմանատուն[1] |
Մասնագիտություն | գրող և վիպասան |
Լեզու | ուկրաիներեն |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() ![]() |
Կրթություն | Լվովի համալսարան |
Ժանրեր | պատմվածք |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն և Ուկրաինայի գրողների ազգային միություն |
Պարգևներ | |
Ամուսին | Եվգենի Պոլոտնյուկ |
Զավակներ | Yarema Polotniuk? |
Իրինա Վիլդե Վիքիքաղվածքում | |
![]() |
Կենսագրություն
խմբագրելԻրինա Վիլդեն ծնվել է 1907 թվականին Չեռնովցիում, ուսուցիչ և գրող Դմիտրի Մակոհոնի ընտանիքում։ Ավարտել է Իվանո-Ֆրանկովսկի գիմնազիան։ 1928-1933 թվականներին սովորել է Լվովի համալսարանում, ուսուցչություն է արել Կոլոմիա քաղաքում, 1933-1939 թվականներին եղել է «Կանանց ճակատագիր» (ուկրաիներեն` «Жіноча доля») թերթի խմբագիրը։
1930 թվականին տպագրվել է երիտասարդ գրողի «Կյանքի պատմություն» նովելը։ 1930-1939 թվականներին Վիլդեն հրատարակել է մի շարք պատմվածքներ ու պատմություններ Արևմտյան Ուկրաինայի մտավորականության, մանր բուրժուազիայի կյանքից։ 1935 թվականին ստորագրել է Իրինա Վիլդե կեղծանունով։ 1940 թվականին համալրել է ԽՍՀՄ գրողների միության շարքերը։
1945-1949 թվականներին եղել է «Պրավդա Ուկրաինի» թերթի հատուկ թղթակից։ 1947 թվականին ընտրվել է ՈւԽՍՀ Գերագույն խորհրդի 2-րդ գումարման պատգամավոր։ Երկար տարիներ ղեկավարել է Լվովի գրողների միության կազմակերպությունը[2]։
Մահը
խմբագրելՄահացել է 1982 թվականի հոկտեմբերի 30-ին։ Թաղված է Լվովի Լիչակով գերեզմանատանը։
Պարգևներ
խմբագրել- ՈւԽՍՀ Տարաս Շևչենկոյի անվան պետական մրցանակ՝ «Ռեչինսկի քույրեր» (1958-1964) վեպի համար, 1965
- Ի. Ֆրանկոյի անվան մրցանակ, 1935
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
- Ժողովուրդների բարեկամության շքանշան, 1977
- «Պատվո նշան» շքանշան
Ստեղծագործություններ
խմբագրելԳրական գործունեությունն սկսել է 1927 թվականից։ Տպագրվել սկսել է ուսանողական տարիներից։ Առանձին հրատարակություններով լույս են տեսել Վիլդեի ակնարկները, պատմվածքներն ու վեպերը։ 1967-1968 թվականներին լույս է տեսել Վիլդեի երկերի ժողովածուների հինգհատորյակը։
- «Տարօրինակ սիրտ», 1936
- «Չափահաս երեխաներ», 1939
- «Մի կյանքի պատմություն», 1946
- «Կյանքի ուղի», 1949
- «Խնձորենին կրկին ծաղկում է», 1949
- «Վեպեր ու վիպակներ», 1949
- «Պատմություններ», 1954
- «Ռեչինսկի քույրեր» 1958-1964
- «Դուք չեք սիրում», 1958
- «Ես եմ մեղավորը», 1959
- «Կյանքն սկսվում է», 1961
- «Վարդեր և փշեր», 1961
Հիշատակ
խմբագրել- Գրողի անունով են անվանակոչվել փողոցներ Լվովում և Չերնովիցայում
- Լվովի այն տանը, որտեղ ապրել է գրողը, կա փակցված հուշատախտակ
- Լվովում բացվել է Իրինա Վիլդեի անվան գրական թանգարան
- 2007 թվականին Ուկրաինայի գրողների միության Լվովի կազմակերպությունում սահմանվել է Իրինա Վիլդեի անվան համաուկրաինական գրական մրցանակ
- 2006 թվականի հոկտեմբերին Ուկրաինայի Գերագույն խորհուրդը (Ռադա) որոշում է կայացրել «Իրինա Վիլդեի ծննդյան 100- ամյակի միջոցառումների մասին»
Գրականություն
խմբագրել- Куторга 3. Накануне.- «Литературная газета», 1959, 10 дек.;
- Пустовойт П. Иллюзии гибнут, надежды остаются. — «Дружба народов», 1958, № 12;
- Вальо М. А. Ipина Вiльде. Лiт.-критич. нарис, К., 1962.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Криса Л. Личаківський некрополь (укр.) — 2006. — P. 327. — ISBN 978-966-8955-00-6
- ↑ Ուկրաինական պատմվածքներ, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1977
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իրինա Վիլդե» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իրինա Վիլդե» հոդվածին։ |