Լաախեր Զե
Լախեր-Զե (գերմ.՝ Laacher See, հնում՝ Լախերյան լիճ[2]), հրաբխային ծագման անհոս լիճ Ռեյնլանդ-Պֆալց(Գերմանիա) երկրամասի Արվայլեր շրջանի Գլես կոմունայում։
Լաախեր Զե | |
---|---|
![]() | |
Տեսակ | խառնարանային լիճ |
Մայրցամաք | Եվրոպա |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Glees? |
Երկարություն | 1,964 կմ |
Լայնություն | 1,186 կմ |
Տրամագիծ | 2 կմ |
ԲԾՄ | 275 մետր |
Խորություն | 51 մետր |
Շրջանագծի երկարություն | 7,3 կմ |
Մակերես | 3,33 կմ²[1] |
Ծավալ | 103 000 000 մ³ |
Մասն է | Laach volcano? |
Ավազանի տարածք | 12,2 կմ² |
Ավազանի երկիր | ![]() |
Լճից հոսող գետ | Fulbert-Stollen? |
![]() | |
![]() | |
![]() |
Լիճը տեղակայված է 2 կմ տրամագծով հրաբխային կալդերայում, Կոբլենցից 24 կմ հյուսիս-արևմուտք, Բոննից 37 կմ հարավ և Հռենոս գետի ափին գտնվող Անդերնախ քաղաքից 8 կմ հեռավորության վրա։ Լախ հրաբուխը (մաար) գտնվում է Էյֆել լեռնաշղթայում։
Լախերյան լիճը առաջացել է մոտ մ.թ.ա. 10930 թվականին Լախ գերհրաբխի պլինյան ժայթքումից, որի հրաբխային պայթյունավտանգության ինդեքսը VEI[3] 6 էր, այն մոտավորապես հավասազոր է 1991 թվականին ֆիլիպինյան Պինատուբո հրաբխի ժայթքմանը[4]։ Այդ ժայթքումն է քննարկվում որպես ուշ տրիասի կլիմայական անոմալիայի հնարավոր պատճառ։ Մոտակա տարածքները հայտնվել են հրաբխային մոխրի և պեմզայի հիսունմետրանոց շերտի տակ, ավելի փոքր մասնիկները հիմնականում ցրվել են դեպի հարավ, մինչև այժմյան Հյուսիսային Իտալիայի տարածք և դեպի հյուսիս-արևելք՝ մինչև այժմյան Ռուսաստանի և Սկանդինավյան թերակղզու տարածք։ Հնարավոր է, որ Լախ հրաբխի ժայթքումը պատճառ է հանդիսացել ժամանակակից Դանիայի տարածքում Բրոմմե մշակույթի ծագմանը[5]։
Լախեր-Զե լիճը գտնվում է ծովի մակարդակից 275 մ բարձրության վրա և զբաղեցնում է 3,31 կմ² մակերես, առավելագույն խորությունը 53 մետր է։
![Լախեր-Զե լճի համայնապատկեր](http://up.wiki.x.io/wikipedia/commons/thumb/4/4f/Panorama_Laacher_See_2010.jpg/420px-Panorama_Laacher_See_2010.jpg)
Լախեր-Զեի հարավ-արևմուտքում է գտնվում Լախերյան աբբայությունը։ Դենդրոժամանակագրական վերլուծության արդյունքները ցույց են տվել, որ 1164 թվականին, աբբա Ֆուլբերտի ծառայության ժամանակահատվածում, առատ տեղումներ են եղել։ Դա հիմք է հանդիսանում ենթադրելու, որ հենց նա է հրահանգել կառուցել 880 մետր երկարությամբ ավազանը, որը կոչված էր հոսք չունեցող Լախեր-Զեյից ջրերի արտահոսք իրականացնելու։
2007 թվականին խառնարանային լճից տեղի են ունեցել ածխաթթու գազի արտանետումներ[6]։
1867 թվականից մինչև 1872 թվական Լախեր-Զե լիճ է բաց թողնվել պոմերանյան Մադյու(այժմ՝ Մեդվե) և Բոդենի լճերից բերված սիգի բեղմնավորված ձկնկիթ։ Այժմ լճում բնակվում է սիգի մի քանի տեսակ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ GeoNames — 2005.
- ↑ «Лаахское озеро». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ https://volcanoes.usgs.gov/vsc/glossary/vei.html
- ↑ Environmental impact of the Laacher See eruption at a large distance from the volcano: Integrated palaeoecological studies from Vorpommern (NE Germany)(անգլ.). —
- ↑ Василий Жуков (2020 թ․ մայիսի 11). «Археологи нашли «мертвую зону» в центре Европы». Популярная механика. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ «Britischer Bomber im Laacher See». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 11-ին.
Գրականություն
խմբագրելКультура Германии: лингвострановедческий словарь
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Լաախեր Զե կատեգորիայում։ |