Լազանյա
Լազանյա (իտալ.՝ lasagne, Իտալերեն արտասանություն՝ [laˈzaɲɲe]), քառակուսի կամ ուղղանկյուն մակարոնեղենից պատրաստված իտալական ուտեստ՝ լցոնված բեշամել սոուսով, լազանյայի խմորե թերթիկներով և պարմեզան պանրով։ Ըստ տարածաշրջանի՝ լցոնման բաղադրամասերը կարող են տարբերվել՝ միս, լոլիկ, սպանախ, այլ բանջարեղեն, բոլոնյան սոուս, մոցարելա պանիր կամ ռիկոտա։
Իտալիա | |
---|---|
Ծագում | |
Տեսակ | կերակուր |
Ենթատեսակ | մակարոնով ուտեստ |
Առաջացման երկիր | Իտալիա |
Lasagne (layered dish) Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելԼազանյայի ամենահին հայտնի բաղադրատոմսերը նկարագրված են Նեապոլյան երկու խոհարարական գրքերում՝ Anonimo Meridionale (1238-1239) և Liber de Coquina (1304-1314)։ Ուտեստը հայտնի է դարձել և տարածվել ոչ միայն Իտալիայում, այլև ամբողջ աշխարհում։ Առաջին լազանյաները պատրաստվել են ջեռոցներում առանց բռնակ հատուկ թավաներում, որտեղ տեղավորել են որոշակի քանակությամբ խմորի բարակ շերտեր՝ լցոնված սոուսով և պարմեզան պանրով։ Լիգուրիայում ավանդական լազանյայի ռագուի հետ միասին սկսեցին ավելացնել սոուսներ (օրինակ՝ պեստո)։ Երբեմն, ավելացնելով սպանախի սոուս, լազանյայի խմորը ներկում էին վառ կանաչ։
16-րդ դարում լազանյայի բաղադրատոմսը փոխառվեց և վերափոխվեց՝ լեհական խոհանոցում դառնալով լազանկի։
Ստուգաբանություն
խմբագրելԼազանյա բառը ի սկզբանե նկարագրել է կաթսան, որի մեջ պատրաստվում է ուտելիքը։ Սակայն, ենթադրվում է, որ ուտեստը ծագել է Իտալիայում, «լազանյա» բառը գալիս է հունարեն «λάσανα» («լասանա») կամ «λάσανον» («լասանոն»), որը նշանակում է «տաք ափսե» կամ «տեղադրել զամբյուղի մեջ»։ Հետագայում բառը փոխառվել է հռոմեացիների կողմից որպես «lasanum», որը նշանակում է «ճաշ եփելու կաթսա»։ Իտալացիներն այս բառը օգտագործեցին լազանյա ուտեստի համար։
Ըստ մեկ այլ տեսության՝ «լազանյա» բառը գալիս է հունարեն λάγανον («լագանոն») բառից, որը նշանակում է հարթ շերտերով մակարոնի խմոր։
Խմորի առանձնահատկություն
խմբագրելԼազանյայի խմոր պատրաստվում է մակարոնեղենի ալյուրից, որը պատրաստվում է բացառապես ցորենի կարծր տեսակից։
Խմորի շերտերն արտադրվում են նույն ձևով, ինչպես մակարոնի շերտերը և վաճառվում են չոր խմորի տեսքով։
Ժամանակակից խոհանոց
խմբագրելԺամանակակից լազանյան պատրաստվում է խմորի մի քանի շերտերից, որոնցից յուրաքանչյուրի վրա լցնում են միջուկը և բեշամել սոուսը։ Միջուկի համար կարելի է օգտագործել աղացած միս[1]՝ վրան քերած պանիր։ Մոցարելա պանիրը կարելի է փախարինել այլ պանիրներով՝ սուլուգունի կամ բրինզա[2]։ Ուտեստը թխում են ջեռոցում 220 աստիճանով, հետո իջեցնում ջերմաստիճանը մինչև 180 աստիճան և թխում 30-35 րոպե[3]։
Լազանյան մշակույթում
խմբագրելԳարֆիլդ կատուն համանուն կոմիքսում հանդես է գալիս որպես լազանյայի սիրահար։
Պատկերասրահ
խմբագրել-
Ռագու
-
Թանձր սոուս (բեշամել)
-
Թարմ մակարոն լազանյայի համար
-
Լազանյայի համեմունքները
-
Լազանյայի մատուցումը
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Լազանյա՝ տոնական և առօրյա սեղանների համար
- ↑ В компании с лазаньей. // The New Times, 23.06.2008
- ↑ «Ինչպես պատրաստել մսով լազանյա». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 28-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Պատրաստենք միասին. Կաղամբով լազանյա
- Andrew Dalby, "Food in the Ancient World from A to Z", Routledge, 2003, on Google books
- Լազանյա. Իտալական թխվածքաճաշ պաստայով, մսով և բանջարեղենով Արխիվացված 2016-08-04 Wayback Machine
- Օրվա բաղադրատոմս. Լազանյա` սնկով և բեշամել սուսով Արխիվացված 2017-01-31 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լազանյա» հոդվածին։ |