Լազար Թումաս
Լազար (Ղազարոս) Թումաս Եղիայի (Իլյայի) (1857, Աստրախան, Ռուսական կայսրություն - 1895, Վարշավա, Ռուսական կայսրություն), հայ ախտաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1883), պրոֆեսոր։
Ծնվել է | 1857 |
---|---|
Ծննդավայր | Աստրախան, Ռուսական կայսրություն |
Մահացել է | 1895 |
Մահվան վայր | Վարշավա, Ռուսական կայսրություն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Ս. Մ. Կիրովի անվան ռազմական բժշկական ակադեմիա |
Մասնագիտություն | ախտաբան և ուսուցիչ |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր (1883) |
Աշխատավայր | Clinical Infectious Disease Hospital named after S.P. Botkin? և Ս. Մ. Կիրովի անվան ռազմական բժշկական ակադեմիա |
Կենսագրություն
խմբագրելԼազար Թումասը ծնվել է 1857 թվականին, Աստրախանում։ 1881 թվականին ավարտել է Ս. Պետերբուրգի ռազմաբժշկական ակադեմիան։ Աշխատել է Ս. Պ. Բոտկինի կլինիկայում, պրիվատ-դոցենտ, այնուհետև Արևմտյան Եվրոպայում ծանոթացել բժշկության նորագույն նվաճումներին, ուսումնասիրել դեղաբանություն։ 1886-1893 թվականներին աշխատել է Ս. Պետերբուրգի ռազմաբժշկական ակադեմիայի մասնավոր ախտաբանության և թերապիայի, Վարշավայի համալսարանի բժշկական ֆակուլտետի դեղաբանության ամբիոններում, եղել ներքին հիվանդությունների ամբիոնի վարիչ[1][2][3]։
Ուսումնասիրել է օրգանիզմից յոդի արտազատման վրա բարձր ջերմաստիճանի և քրտնարտադրության ազդեցությունը։
Մահ
խմբագրելԼազարը մահացել է 1895 թվականին, Վարշավայում։
Հիշատակ
խմբագրելԼազարի անունը գրված է Ս. Պետերբուրգի ռազմաբժշկական ակադեմիայի մարմարե պատվո տախտակին։
Պարգևներ
խմբագրել- Բուշի անվան մրցանակ (1881):
Երկեր
խմբագրել- О бромистом хинине, C -П., 1883.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
- ↑ «Lazar' Il'ič Tumas». drw.saw-leipzig.de. Վերցված է 2019 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ «Тумас Лазар Ілліч - це ... Що таке Тумас Лазар Ілліч? 2019». The glossy pages (ուկրաիներեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 3-ին.(չաշխատող հղում)
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լազար Թումաս» հոդվածին։ |