Վաչովսկիներ
Լանա Վաչովկի (անգլ.՝ Lana Wachowski, ի ծնե՝ Լոուրենս Վաչովկի (անգլ.՝ Laurence Wachowski), հունիսի 21, 1965[1]) և Լիլի Վաչովսկի (անգլ.՝ Lilly Wachowski, ի ծնե՝ Էնդրյու Փոլ Վաչովսկի (անգլ.՝ Andrew Paul Wachowski), դեկտեմբերի 29, 1967, Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ), ամերիկացի ռեժիսորներ, պրոդյուսերներ և սցենարիստներ[2]։ Երկու քույրերն էլ տրանսգենդեր կանայք են[3][4][5][6]։
Լանա և Լիլի Վաչովսկիներ անգլ.՝ Lana and Lilly Wachovksi | |
---|---|
Ծնվել է | Լանա․ Լոուրենս Վաչովսկի հունիսի 21, 1965 (59 տարեկան) Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ Լիլի․ Էնդրյու Փոլ Վաչովսկի դեկտեմբերի 29, 1967 (56 տարեկան) Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ազգություն | Ամերիկացիներ |
Երկեր | The Matrix series? |
Մասնագիտություն | Ֆիլմերի և հեռուտատեսության ռեժիսորներ, սցենարիստներ և պրոդյուսերներ |
Աշխատանք | Ամբողջական ցանկ |
Գործունեություն | 1994–այժմ |
Պարգևներ և մրցանակներ | Ամբողջական ցանկ |
The Wachowskis Վիքիպահեստում |
Վաչովսկիներն իրենց ռեժիսորական դեբյուտը կատարել են 1996 թվականին լույս տեսած «Սահման» ֆիլմով, իսկ համաշխարհային հռչակի են արժանացել «Մատրիցա» գիտաֆանտաստիկ տրիլոգիան ստեղծելուց հետո։
Կյանք և կարիերա
խմբագրելԼարի և Էնդի Վաչովսկիները (հետագայում՝ համապատասխանաբար Լանա և Լիլի) ծնվել են Չիկագոյում՝ լեհա-ամերիկյան ընտանիժքում[7]։ Նրանց մայրը բուժքույր էր, իսկ հայրը՝ բիզնեսմեն։ Վաչովսկիների խոսքով՝ իրենց հայրը համոզված աթեիստ էր, իսկ մայրը՝ նախկին կաթոլիկուհի, որն անցել է շամանության[8]։ Ընտանիքում յուրահատուկ կրոնական մթնոլորտն ազդել է դուետի ապագա գործունեության վրա[9]։
Վաչովսկիներն ավարտել են Չիկագոյի տարրական դպրոցը, Ուիթնի Յանգի ավագ դպորցը (անգլ.՝ Whitney Young High School), որը հայտնի է արվեստի կատարողական տեսակների և բնական առարկաների իր ուսումնական ծրագրով։ Նրանք մասնակցել են դպրոցական թատրոնում և հեռուստատեսությանը, սակայն միշտ բեմի ետևում էին։ Հետագայում Լիլին ընդունվել է Բոստոնի Էմերսոնի քոլեջը, իսկ Լանան՝ Նյու Յորք նահանգի հյուսիսային մասում գտնվող Բարդի քոլեջը։ Վաչովսկիները թողել են ուսուցումն, այդպես էլ չավարտելով կրթությունը։ Դրանից հետո նրանք շինարարական բիզնեսով են զբաղվել և սկսել են մշակել «Մատրիցա»-յի գաղափարը։ Մինչև շոու բիզնեսը նրանք Չիկագոյում որպես ատաղձագործ էին աշխատում՝ դրա հետ մեկտեղ կոմիքսներ ստեղծելով։
Լանա Վաչովսկու տրանսգենդերության մասին շշուկները սկսել են հրապարակվել տարբեր հրատարակությունների կողմից 2000-ական թվականների սկզբից, սակայն այն ժամանակ Վաչովսկին դեռ հանրայնորեն հանդես չէր գալիս այդ թեմայով[10]։ Այնուամենայնիվ, որոշ հրատարակություններ սկսել են անվանել դուետը Էնդի և Լանա Վաչովսկիներ[11], իսկ imdb.com խոշորագույն տեղեկատվական կինոպորտալում «Լարի Վաչովսկի» կայքէջը վերանվանվել է «Լանա Վաչովսկի»[12]։ Որպես տրանսգենդեր կին՝ Լանա Վաչովսկին քամինգ աութ է արել 2012 թվականի հուլիսին, դառնալով ամենախոշոր հոլիվուդյան ռեժիսորների շրջանում առաջին բացահայտ տրանսգենդերը[13][14]։ 2012 թվականի հոկտեմբերին «Քարոզարշավ հանուն մարդու իրավունքների» իրավապահ կազմակերպությունը նշել է Լանայի հանրային քամինգ աութի քաջությունը, նրան «Տեսանելիության մրցանակ» (անգլ.՝ Visibility Award) հանձնելով[15]։
1991 թվականից ի վեր Լիլին ամուսնացած է Ալիսա Բլեսինգեյմի հետ։ 1993-2002 թվականներին Լանան ամուսնացած է եղել Թեա Բլումի հետ։ 2002 թվականին նա սկսել է հանդիպել Քարին Ուինսլոուի հետ՝ դոմինայի, որը առավել հայտնի է Իլզա Սթրիքս կեղծանվան տակ։ 2009 թվականին կանայք պաշտոնապես ամուսնացել են[8]։
2016 թվականին Daily Mail հրատարակության կողմից աութինգի (տրանսգենդերության մասին տեղեկությունների հարկադիր հրապարակում) բազմաթիվ սպառնալիքներից հետո, Լիլի Վաչովսկին նույնպես հանրայնորեն քամինգ աութ է արել որպես տրանսգենդեր կին՝ հրաժարվելով Էնդի անունից[16][17][18].։
Աշխատանքներ
խմբագրելՖիլմեր
խմբագրելՏարեթիվ | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Հանդես են եկել որպես | Նշումներ | ||
---|---|---|---|---|---|---|
Ռեժիսոր | Հեղինակ | Պրոդյուսեր | ||||
1995 | Վարձու մարդասպաններ | Assassins | Ոչ | Այո | Ոչ | [19][20][21] |
1996 | Սահման | Bound | Այո | Այո | Գործադիր | |
1999 | Մատրիցա | The Matrix | Այո | Այո | Գործադիր | |
2001 | Մատրիցա։ Վերանայում | The Matrix Revisited | Ոչ | Ոչ | Գործադիր | Վավերագրական ֆիլմ |
2003 | Անիմատրիցա | The Animatrix | Ոչ | Այո | Այո | Գրել է՝ «Օսիրիսի վերջին թռիչք Պատմության հեղինակ՝ «Երկրորդ Վերածնունդը։ Մաս I և II» և «Երեխայի պատմություն» |
Մատրիցա։ Վերալիցքավորում | The Matrix Reloaded | Այո | Այո | Գործադիր | ||
Մատրիցա. Հեղափոխություն | The Matrix Revolutions | Այո | Այո | Գործադիր | ||
2005 | V նշանակում է Վենդետա | V for Vendetta | Ոչ | Այո | Այո | Երկրորդ ստորաբաժանման ռեժիսորներ (չհիշատակված)[20][22][23][24][24][25][26] |
2007 | Ներխուժումը | The Invasion | Ոչ | Չհիշատակված | Ոչ | Վերաշարադրում[27] |
2008 | Արագընթաց մրցարշավորդ | Speed Racer | Այո | Այո | Այո | |
2009 | Նինջա մարդասպան | Ninja Assassin | Ոչ | Ոչ | Այո | |
2012 | Ամպային ատլաս | Cloud Atlas | Այո | Այո | Այո | Նկարահանվել է Թոմ Թիքվերի հետ համագործակցությամբ |
2014 | Ինձ սեր գուգլիր | Google Me Love | Ոչ | Ոչ | Գործադիր | Կարճամետրաժ ֆիլմ[28] |
2015 | Յուպիտերի վերելքը | Jupiter Ascending | Այո | Այո | Այո | |
2021 | Մատրիցա 4 | The Matrix 4 | Միայն Լանան | Միայն Լանան | Միայն Լանան |
Հեռուստատեսություն
խմբագրելՏարեթիվ | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Հանդես են եկել որպես | Նշումներ | |||
---|---|---|---|---|---|---|---|
Ստեղծող | Շուրաներ | Հեղինակ | Ռեժիսոր | ||||
2015–2018 | Sense8 (անգլ. թարգմանաբար՝ «Ութերորդ զգացողություն») | Sense8 | Այո | Եթերաշրջան 1․ Վաչովսկիներ Եթերաշրջան 2․ Միայն Լանան |
Եթերաշրջան 1․ Վաչովսկիներ Եթերաշրջան 2․ Միայն Լանան |
Եթերաշրջան 1․ Վաչովսկիներ Եթերաշրջան 2․ Միայն Լանան |
Ստեղծվել է Ջ․ Մայքլ Սթրաժինսկիի հետ համագործակցությամբ |
2019–այժմ | Աշխատանքն ընթացքում | Work in Progress | Ոչ | Միայն Լիլին | Միայն Լիլին | Ոչ |
Տեսախաղեր
խմբագրելՏարեթիվ | Անվանում | Հանդես են եկել որպես | Նշումներ | |
---|---|---|---|---|
Ռեժիսոր | Հեղինակ | |||
2003 | Enter the Matrix | Այո | Այո | [29][30][31][32] |
2005 | The Matrix Online | Այո | Ոչ | [33][34][35] |
The Matrix: Path of Neo | Այո | Այո | [36][37] |
Կոմիքսներ
խմբագրելՏարեթիվ | Բնօրինակ անվանում | Հանդես են եկել որպես | Նշումներ | |
---|---|---|---|---|
Հեղինակ | Հրատարակիչ | |||
1989–1994 | Clive Barker's Hellraiser | Միայն Լանան | Խնդիրներ․ 8–9, 12–13 և «Hellraiser: Spring Slaughter – Razing Hell» | |
1992 | Clive Barker's Nightbreed | Միայն Լանան | Խնդիր․ 17 | |
1993 | Clive Barker's Book of the Damned | Միայն Լանան | Գրքեր․ 1–2 և 4[38] | |
1993–1994 | Ectokid | Միայն Լանան | Խնդիրներ․ 3–9 | |
1999–2004 | The Matrix Comics | Այո | Այո | Գրված՝ «Տեղեկատվության փշուրներ և կտորներ»[38] |
2004–[39][40] | Doc Frankenstein | Այո | Այո | |
2004–2007 | Shaolin Cowboy | Միայն ամփոփում | Այո |
Տեսահոլովակներ
խմբագրելՏարեթիվ | Բնօրինակ անվանում | Արտիստ | Նշումներ |
---|---|---|---|
2009 | «Epilepsy Is Dancing» | Antony and the Johnsons | [41][42] |
Եկամուտներ
խմբագրելՏարեթիվ | Անվանում | Բյուջե | Եկամուտ
(դրամարկղային հավաքում)[43] |
---|---|---|---|
1995 | Վարձու մարդասպաններ | $50 միլիոն | $30 միլիոն |
1996 | Սահման | $6 միլիոն | $7 միլիոն |
1999 | Մատրիցա | $63 միլիոն | $463.5 միլիոն |
2003 | Մատրիցա։ Վերալիցքավորում | $150 միլիոն | $742.1 միլիոն |
Մատրիցա․ Հեղափոխություն | $150 միլիոն | $427.3 միլիոն | |
2005 | V նշանակում է Վենդետա | $54 միլիոն | $132.5 միլիոն |
2007 | Ներխուժում | $65–85 միլիոն | $40.2 միլիոն |
2008 | Արագընթաց մրցարշավորդ | $120 միլիոն | $93.9 միլիոն |
2012 | Ամպային ատլաս | $146.7 միլիոն | $130.5 միլիոն |
2015 | Յուպիտերի վերելքը | $176 միլիոն | $184 միլիոն |
Պարգևներ և մրցանակներ
խմբագրելՏարեթիվ | Մրցանակ | Անվանակարգ | Աշխատանք | Արդյունք |
---|---|---|---|---|
1997 | Դովիլի ամերիկյան կինոփառատոն | Մեծ հատուկ մրցանակ | Սահման | Առաջադրված |
Ֆանտասպորտու | Լավագույն ֆիլմ | Հաղթանակ | ||
Աութֆեստ | Ժյուրիի մեծ պարգև՝ պատվավոր հիշատակում Լավագույն ամերիկյան գեղարվեստական ֆիլմ |
Հաղթանակ | ||
Սատուրն մրցանակ | Լավագույն սցենար | Առաջադրված | ||
Ստոկհոլմի միջազգային կինոփառատոն | Պատվավոր հիշատակում | Հաղթանակ | ||
2000 | Ամանդա մրցանակ | Լավագույն արտասահմանյան գեղարվեստական ֆիլմ | Մատրիցա | Առաջադրված |
Հյուգո մրցանակ | Լավագույն դրամատիկ ներկայացում՝ երկար ձև | Առաջադրված | ||
Մայնիթիի կինոմրցույթ | Ընթերցողների համակրանքի մրցանակ օտարալեզու լավագույն ֆիլմի համար | Հաղթանակ | ||
Նեբյուլա մրցանակ | Լավագույն սցենար | Առաջադրված | ||
Սատուրն մրցանակ | Լավագույն ռեժիսոր | Հաղթանակ | ||
Լավագույն սցենար | Առաջադրված | |||
2004 | Ոսկե ազնվամորի մրցանակ | Վատագույն ռեժիսոր | Մատրիցա։ Վերալիցքավորում և Մատրիցա. Հեղափոխություն | Առաջադրված |
2007 | Հյուգո մրցանակ | Լավագույն դրամատիկ ներկայացում՝ երկար ձև | V նշանակում է Վենդետա | Առաջադրված |
Նեբյուլա մրցանակ | Լավագույն սցենար | Առաջադրված | ||
Սատուրն մրցանակ | Լավագույն սցենար | Առաջադրված | ||
2012 | Առցանց կինոքննադատների միության մրցանակ | Լավագույն ադապտացված սցենար (կիսվել է Թոմ Թիքվերի հետ) | Ամպային ատլաս | Առաջադրված |
2013 | Deutscher Filmpreis | Լավագույն գեղարվեստական ֆիլմ (կիսվել է Գրանտ Հիլի, Ստեֆան Արնդտի և Թոմ Թիքվերի հետ) | Առաջադրված | |
Լավագույն ռեժիսուրա (կիսվել է Թոմ Թիքվերի հետ) | Առաջադրված | |||
2016 | Ոսկե ազնվամորի մրցանակ | Վատագույն ռեժիսոր | Յուպիտերի վերելքը | Առաջադրված |
Վատագույն սցենար | Առաջադրված |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Larry Wachowski Biography (1965–)». FilmReference.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 9-ին.
- ↑ «21 Transgender People Who Influenced American Culture». Time. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ Sieczkowski, Cavan (2012 թ․ հուլիսի 30). «Larry Wachowski Transgender: 'Matrix' Director Reveals Transition To Lana Wachowski (VIDEO)». HuffPost. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ Abramovitch, Seth (2016 թ․ մարտի 8). «Second Wachowski Sibling Comes Out as Transgender». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 8-ին.
- ↑ Stedman, Alex (2016 թ․ մարտի 8). «Second Wachowski Sibling Comes Out as Transgender». Variety. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 8-ին.
- ↑ Adams, Nick (2016 թ․ մարտի 8). «GLAAD responds to Lilly Wachowski's statement about her transition» (Press release). GLAAD. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 8-ին.
- ↑ «Wachowski Brothers Reload» (անգլերեն). The World of English. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ 8,0 8,1 Husam Sam Asi (2012 թ․ հոկտեմբերի 20). «The Wachowski siblings (formerly brothers) seek the meaning of life in Cloud Atlas» (անգլերեն). UK Screen. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 9-ին.
- ↑ «Chat with the Wachowski Brothers» (անգլերեն). WhatIsTheMatrix.com. 1999 թ․ նոյեմբերի 6. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 9-ին.
- ↑ «Sex Change for Larry Wachowski?» (անգլերեն). gothamist.com. 2003 թ․ հունիսի 5. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ Kulish, Nicholas; Cieply, Michael (2011 թ․ դեկտեմբերի 5). «Around the World in One Movie: Film Financing's Global Future». The New York Times. Վերցված է 2012 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ «Lana Wachowski» (անգլերեն). imdb.com. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ Doty, Meriah. (2012 թ․ հուլիսի 30). «'Cloud Atlas' directors reveal more than just back story» (անգլերեն). Yahoo! Movies. Վերցված է 2012 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ Sieczkowski, Cavan (2012 թ․ հուլիսի 30). «Larry Wachowski Transgender: 'Matrix' Director Reveals Transition To Lana Wachowski (VIDEO)». Huffington Post.
- ↑ Abramovitch, Seth (2012 թ․ հոկտեմբերի 24). «Lana Wachowski Reveals Suicide Plan, Painful Past in Emotional Speech». The Hollywood Reporter. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ Abramovitch, Seth. (2016 թ․ մարտի 8). «Second Wachowski Sibling Comes Out as Transgender». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2016 թ․ մարտի 8-ին.
- ↑ Stedman, Alex. (2016 թ․ մարտի 8). «Second Wachowski Sibling Comes Out as Transgender». Variety (անգլերեն). Վերցված է 2016 թ․ մարտի 8-ին.
- ↑ Adams, Nick. (2016 թ․ մարտի 8). «GLAAD responds to Lilly Wachowski's statement about her transition». GLAAD (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 8-ին.
- ↑ Horowitz, Josh. «The Lost Wachowski Brothers Interview». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 2-ին.
- ↑ 20,0 20,1 Hemon, Aleksandar (2012 թ․ սեպտեմբերի 10). «Beyond The Matrix». The New Yorker. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ Whilk, Nat; Whitehead, Jayson (1998 թ․ հունվար). «Glory Bound: An interview with Larry and Andy Wachowski». Gadfly Online. Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ «Sin City, V For Vendetta, Ghost Rider, Batman Begins: April 28th Comic Reel Wrap». Comic Book Resources. 2005 թ․ ապրիլի 28. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ «V for Vendetta Comic-Con Panel». Warner Brothers. Pdl.warnerbros.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ 24,0 24,1 «The BAFTA Interview: Martin Walsh on editing». ideastap.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 29-ին.
- ↑ Shay, Estelle. «Overview: Dan Glass on V for Vendetta». Cinefex (106): 19.
- ↑ «V For Vendetta». mattmueller.co.uk. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 29-ին.
- ↑ Frosty (userid) (2007 թ․ ապրիլի 3). «Was Nicole Kidman's THE INVASION in Trouble |4017». Collider. Collider.com. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ Lurz, Nathan (2014 թ․ մայիսի 27). «Wheaton filmmaker steps into spotlight at Independent Film Showcase». mySuburbanLife.com. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ Marriott, Michel (2003 թ․ փետրվարի 20). «From Projector to Polygons; A Thin Line Between Film And Joystick». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ Martin, Paul (2012 թ․ դեկտեմբերի 21). «Interview with Stuart Roch (Executive Producer) from Enter the Matrix». MatrixFans.net. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ «Enter The Matrix Video Game». Warner Brothers. enterthematrixgame.com. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ «Enter The Matrix Trailer 2». Shacknews.com. Վերցված է 2013 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ Chadwick, Paul (2005 թ․ ապրիլի 11). «The Matrix Online – IGN». Uk.ign.com. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ Chadwick, Paul. «Paul Chadwick . Net – The Matrix Online». Paulchadwick.net. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ «Matrix Online Q&A with Paul Chadwick». Phase9.tv. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ «The Matrix: Path of Neo for PlayStation 2 (2005) Ad Blurbs». MobyGames. 2008 թ․ փետրվարի 21. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ Dunham, Jeremy. «Path of Neo: The Matrix Interview – IGN». Uk.ign.com. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ 38,0 38,1 Vaughan, Brian K. (2005). Ex Machina, Vol. 2: Tag: Brian K. Vaughan, Tony Harris, The Wachowski brothers: 9781401206260: Amazon.com: Books. ISBN 978-1401206260.
- ↑ Siuntres, John. «Word Balloon The Pop Culture Interview Podcast: Word Balloon Podcast Geof Darrow's Shaolin Cowboy & Chris Roberson & Dennis Culver's Edison Rex». wordballoon (blog). Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 1-ին.
- ↑ Lindberg, Eric (2010 թ․ օգոստոսի 24). «Chicago Comic-Con 2010: Geof Darrow – Broken Frontier – Comic Book and Graphic Novel News & Community | Articles and Interviews». Broken Frontier. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ «Tranny Fest 2009 program». Sean Dorsey Dance. Seandorseydance.com. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 17-ին.
- ↑ Evers, Derek (2009 թ․ հունվարի 21). «Antony and the Johnsons – "Epilepsy Is Dancing"». The Fader. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 17-ին.
- ↑ «Lilly & Lana Wachowski Movie Box Office Results». www.boxofficemojo.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 25-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Լանա Վաչովկսի (անգլ.) Internet Movie Database կայքում
- Լիլի Վաչովկսի (անգլ.) Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վաչովսկիներ» հոդվածին։ |