Լաո Ցզի կամ Լաո Ցզե (բառացիորեն՝ «Մեծ Վարպետ»), հին չին փիլիսոփա և գրող։ Համարվում է «Դաո Դե Ցզի» հնագույն փիլիսոփայական երկի հեղինակ, դաոսականություն փիլիսոփայության, դաոիզմի և չինական ավանդական կրոնների հիմնադիր։

Լաո Ցզի
老子
Ծնվել էմ.թ.ա. 6-րդ դար[1] Chu, Western Zhou
Մահացել էմ.թ.ա. 5-րդ դար[1]
ՔաղաքացիությունՃոու
ԴավանանքԴաոսականություն
ՈւղղությունԴաոսականություն, Հին Արևելյան փիլիսոփայություն և Hundred Schools of Thought?
Մասնագիտությունփիլիսոփա, արխիվագետ, գրող և Taoist
Գործունեության ոլորտփիլիսոփայություն և Chinese philosophy?
Տիրապետում է լեզուներինչինարեն[2]
Երեխա(ներ)Li Zong?[3]
ՀայրLi Jing?
ՄայրXiantian?
 Laozi Վիքիպահեստում

Լաո Ցզիին հաճախ նկարագրում են մ․թ․ա․ 6-րդ դարի Կոնֆուցիոսի ժամանակաշրջանի երկրորդ լեգենդար գործիչ, սակայն ժամանակակից պատմաբանները պնդում են, որ նա ապրել է պատերազմող պետությունների դարաշրջանում՝ մ․թ․ա․․5-րդ կամ 4-րդ դարում։ Չինական մշակույթի ականավոր գործիչ Լաո Ցզիի համբավը հաստատվել է Տան դինաստիայի կայսրերի կողմից և այսօր արտացոլվում է ժամանակակից մարդկանց Լի ազգանվամբ։ Լաո Ցզիի աշխատանքը ընդունվել է և՛ հակամենատիրական շարժումներում և՛ չինական օրինապաշտության մեջ։

Ավանդական աղբյուրներում Լաո Ցզիի չինական անունը Լի Էր էր, իսկ նրան քաղաքավարի դիմելու համար անվանում էին Բոյանգ։ Հետմահու հայտնի անունն էլ՝ Լի Դան։ Լաո Ցզի-ն նրա պատվավոր կոչումն է, "մեծ, սուրբ"[4]) և ], "վարպետ"[4] Անգլերենով այն հաճախ արտասնվում է։ Նրան անվանել են տարբեր ձևերով, դրա հետևանքով էլ խառնաշփոթներ է առաջացել։

Ամենից օգտագործվող ձևը Լաո Ցզին է[5]։ Այն Հանյու Պինինի համակարգ վրա է հիմնված,որն էլ ընդունվել է Չինաստանի մեծ թերակղզու կողմից 1958 թվականին[6],իսկ 2009 թվականին Թայվանի կողմից[7]։ 20-րդ դարի ընթացում ավելի շատ օգտագործում էին Լոա Ցզու-ն՝հիմնված լինելով նախկինում տարածված Վեիդ Գիլսի տառադարձության համակարգի վրա։

Որպես կրոնական գործիչ նրան երկրպագում են՝ անվանելով «Գերագույն Իշխան»[8] և «Երեք լույսերից մեկը»։

Տան դինաստիայի ընթացքում նրան շնորհվել է «առեղծվածային և նախաստեղծ կայսր» կոչումը[9]։

Պատմական ակնարկ

խմբագրել

20-րդ դարի կեսերին գիտնականների միջև անհամաձայնություն ծագեց Լաո Ցզինի պատմական անձի շուրջ, իսկ «Դաո Դե Ցզի» երկն էլ ոմանք անվանեցին «Շատերի ձեռքով ծաղկաքաղ արված դաոսական ասույթներ»[10]։ Փիլիսոփա Ալլան Վոթսը մոտենալով խնդրին ավելի զգուշությամբ ՝ հայտնեց,որ այդ թերահավատությունը պատմական,կրոնական,հոգևոր դեմքերի նկատմամբ գալիս է ակադեմիական նորաձևությունից, հավելելով, որ անհնար է երբևէ հստակ դիրքորոշման գալը[11]։

Լաո Ցզինի մասին ամենավաղ հիշատակումը եղել է մ․թ․ա. 1-ին դարում պատմաբան Սիմա Քիանի «Ականավոր պատմաբանների արձանագրություն»-ում՝ հավաքված ավելի վաղ պատմաբանների զեկույցներից։

Լաո Ցզինը համարվել է մ․թ․ա. 6-րդ կամ 5-րդ դարաշրջանում Կոնֆուցիոսի ժամանակակիցը։ Նրա ազգանունը Լի էր, իսկ անունը Էր կամ Դան։

Նա եղել է կայսերական արխիվների պաշտոնական դեմքը և մինչ արևմուտք տեղափոխվելը, գրել է երկու մասից բաղկացած գիրք ։

Ըստ երկրորդ տեսակետի Լաո Ցզինը և Կոնֆուցիոսը եղել են տարբեր ժամանակաշրջանում, այն էլ, որպես Լաո Լաիզի և գրել է 15 մասից բաղկացած գիրք։

Երրորդ տեսակետի համաձայն նա եղել է դատական աստղագետ Լաո Դենը,ով ապրել է մ․թ․ա 4-րդ դարում՝ Ցին դինաստիայի Սյան Գուն թագավորի օրոք[12][13]։ «Դաո Դե Ցզի» վերականգնված ամենահին տեքստը գրվել է մ․թ․ա․ 4-րդ դարում բամբուկի վրա[14]։

Ավանդական զրույցները ասում են, որ Լաո Ցզինը եղել է գիտնական, որը աշխատել է արխիվների պահպանող Չժու դինաստիայի օրոք։

Սա միանգամայն հնարավորություն էր տալիս նրան մոտ լինել Հուան Դի (Դեղին) կայսեր և մնացած ժամանակակից, դասական հեղինակների աշխատանքներին։

Պատմությունը հաստատում է, որ Լաո Ցզինը երբեք պաշտոնական դպրոց չի բացել,այնուամենայնին, մեծ թվով աշակերտներ, հետևորդներ է ունեցել։

Բազում անհաստատ պատմություններ կան,որտեղ խոսվում է Կոնֆուցիոսի հետ ժամանակակից լինելու մասին, բայց այդ մասին խոսվող ամենահայտնի գիրքը «Չժուանժի»ն է[15][16]։ Նա հաճախ ստիպված էր Չու Յոն գյուղից գնալ Չժու։ Ըստ տվյալների Լաո Ցզինը ամուսնացել էր և ուներ մեկ տղա,որը հետագայում դարձել էր հաջողակ զինվորական։ Որոշ տոհմեր, իրենց համարում են Լի ընտանիքի, Լաո Ցզիի սերունդը՝ ներառյալ Տան դինաստիայի կայսրերը[17][18][19]։ Այն հայտնի է,որպես Լոնգհի Լի տոհմ։ Սիպկինսների խոսքերով, նրանցից շատերը, եթե ոչ բոլորը, կասկածի տեղիք են տալիս և համարվում են Լաո Ցզիի գրականության ազդեցության վկաները Չինական մշակույթում[20]։

Ըստ Ճան Ցիանի երրորդ պատմության, Լաո Ցզին հոգնելով Չանգչժոյի բարոյական անկումից և նկատելով թագավորության անկումը 80 տարեկան հասակում ուղևորվեց դեպի արևմուտք՝ ճգնավորի կյանքով ապրեու համար։

 
Լաո Ցզին հանդպիում է Յին Հինին

Արևմտայան քաղաքի դարպասում (կամ թագավորությունում) եղել է Յին Հի դռնապան։ Պահակը տեսնելով այդ քաղաքում Լաո Ցզիին խնդրել էր մինչ նրա մահանալը, գրել իր իմաստուն մտքերը՝ երկրի բարելավման համար։ Լաո Ցզիի երկը անվանցվեց «Դաո Դե Ցզի», թեև գրքի այսօրվա օրինակում կան ավելի վաղ ժամանակներից հավելումներ։ Որոշ պատմվածքներում ասվում է՝ պահակը այնքան է տպավորված լինում Լաո Ցզիի աշխատանքով,որ դառնում է նրա հետևորդը և միասին մեկնում են, որից հետո ոչ ոք այլևս նրանց չի տեսնում[21]։ Մեկ ուրիշ պատմության մեջ Մեծ Վարպետը ճանապարհորդելով ամբողջ Հնդկաստանով մեկ կրթում է Սիդհարթա Գաութամային (Բուդդա)։ Մյուսներն էլ պնդում են, թե նա Բուդդան է[15][22]։

 
Լաո Ցզիի նկարը Է․Թ․Չ․ Վերների չինական միֆալոգիայից

17-րդ դարի Սանդոգ Սունանգի աշխատությունում («Երեք քարանձավների մարգարիտնե պայուսակ»), գովաբանվում է Լաո Ցզիի և Յին Հիի հարաբերությունները։ Լաո Ցզինը գալով արևմտյան դարպաս, ցանկանում էր ապրել, որպես գյուղացի,սակայն Յին Հին նրան ճանաչեց և խնդրեց,որ ուսուցանի իրեն։

Այն,որ նրան ճանաչեց դռնապանը և խնդրեց,որ ուսուցանի նրան, դա Լաո Ցզինի ընդհանրապես դուր չէր եկել,քանի որ բացատրություններ էր պահանջվում։ Յին Հին արտահայտեց իր խորը փափագը դաո-ն գտնելու համար ՝ բացատրելով, որ իր երկար տարիների ուսումանասիրությունը աստղագիտության ոլորտում թույլ տվեց ճանաչել Լաո Ցզինի մոտեցումը։ Յին Հին դարձավ Լաո Ցզինի աշակերտը։ Սա օրինակելի փոխգործակցություն է Դաոիստ ուսուցչի և աշակերտի միջև՝ արտացոլելով ձգտող աշակերտի փորձարկումը մինչ ընդունվելը։ Նման նվիրյալը,ինչպես և սպասվում է, ապացուցել է իր վճռականությունը և տաղանդը՝ հստակ արտահայտելով ցանկությունները՝ ցույց տալով,որ արդեն իսկ ունի ինքնուրույն առաջընթաց իր դաոյի ճանապարհի ընթացքում[23]։

«Երեք քարանձավների մարգարիտնե պայուսակ»_ում շարունակվում է զուգահեռ որոնումները։ Յին Հինը ստացավ իր կարգադրությունները, երբ Լաո Ցզինը «Դաո Դե Ցզի»-ի հետ մեկտեղ փոխանցեց նաև այլ տեքստեր,պատվիրաններ, և որպես դաոիզմի հետևորդ արժանացավ մի շարք գրությունների,մեթոդների և տեխիկաների։ Սա միայն սկզբնական կարգադրություններն էին, Յին Հինին հարկավոր էր կանոնավորել իր հնարավորությունները,որի համար Լաո Ցզինը տվեց 3 տարի լրացուցիչ ժամանակ։ Յին Հինը իր կյանքի ողջ ժամանակը նվիրեց կարգադրությանը։ Նշանակված Ժամանակի ավարտից հետո, Յին Հինը կրկին ցույց տալով իր հավատարմությունը ուղարկում է սև ոչխար դեպի շուկա,որպես համաձայնության նշան։ Երբ նրանք վերջապես կրկին հանդիպում են Լաո Ցզինը հայտարաում է, որ Յին Հինի հավերժական անունը լսվեց երկնքում և կոչ է անում երկնային շքերթին հագցնել նրան՝ Յին Հինին, անմահների հագուստը։ Պատմությունը շարունակվում է նրան,որ Լաո Ցզին պարգևատրում է նրան մի շարք տիտղոսներով,անգամ տանելով տիեզերական ճամփորդության հասցնում է ինը երկինքների։ Այս ֆանտաստիկ ճանապարհորդությունից հետո երկուսն էլ դուրս են գալիս արևմտյան բարբարոսներով բնակցված տարածք։

Ուսանելու շրջանը,վերամիավորումը և ճամփորդությունը նկարագրում են միջնադարյան դաոիզմի բարձրաստիճան կրոնական հոգեվիճակի հասնելը՝ անվանելով այն «Երեք քարանձավների ուսուցիչ»։ Լեգենդում Լաո Ցզինը դաոիզմի սքանչելի ուսուցիչ է, իսկ Յին Հինը՝ իդելական աշակերտ։ Լաո Ցզին ներկայացվում է որպես դաո անձնավորություն՝ նվիրելով իր գիտելիքները մարդկության փրկությանը։ Յին Հինը հետևորդն էր պաշտոնական նախապատրաստման՝ հաջորդականություն, փորձարկում, նախապատրաստում և ձեռք բերում։

Լաո Ցզիի պատմությունը սկսած Հան դինաստիայից ունի կրոնական մեծ հնչերանգ։ Քանի որ դաոիզմը հաստատվեց ,Լաո Ցզին էլ համարվեց որպես Աստված։

Հայտնությունը՝ Դաոյից աստվածային Լաո Ցզիի, արդյունքում հանգեցրեց Մեծ Վարպետի երկնային ճանապարհին։ Ըստ դաոիզմի ավելի վաղ ավանդությունում Լաո Ցզին եկել է երևալու, որպես դաոյի անձնավորություն։ Նա ասել է,որ պատմության ընթացքում բազմաթիվ վերափոխումների է ենթարկվել՝ հավատարիմ մնալով իր ճանապարհին։

Կրոնական դաոիզմում հաճախ ասվում է,որ Մեծ Վարպետը «Դաո Դե Ցզի» գրելուց հետո չի անհետացել, այլ ճանապարհորդել է և բացահայտել դաոն[24]։ Դաոսական միֆալոգիայի համաձայն, Լաո Ցզիի մայրը հղիացել է ընկնող աստղերին նայելիս։ Նա իր մոր արգանդում ապրել է 62 տարի, իսկ նրա ծնվելու ընթացքում մայրը եղել է սալորի ծառին հենված (Չինական Լի ազգանունը սալոր է խորդադաում)։ Լաո Ցզին ասում էր,որ միանգամից ծնվել է հասուն մարդ, ով ուներ երկար մորուք և երկար ականջներ, որոնք էլ իրենց հերթին նշանակում են իմաստությու ևերկար կյանք[25][26]։ Մեկ ուրիշ առասպելում էլ ասվում է՝ իր առաջին ծնունդից հետո ՝Ֆու Սի ժամանակաշրջանում, վերածնվել է 13 անգամ։ Իր վերջին վերափոխման ժամանակ Լաո Ցզին ապրել է 990 տարի անցկացնելով՝ կյանքի տարիները ճանապարհորդելով և դաոն բացահայտելով[24]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France Record #11911025n // BnF catalogue général (ֆր.)Paris: BnF.
  2. CONOR.Sl
  3. New Book of Tang / O. Xiu, S. Qi — 1060. — (Twenty-Four Histories)
  4. 4,0 4,1 Baxter, William; Sagart, Laurent (2014 թ․ սեպտեմբերի 20). «Baxter–Sagart Old Chinese Reconstruction» (PDF). Վերցված է 2018 թ․ մայիսի 1-ին.
  5. Franz, Alex et al. ed. Google corpus. 2008. Accessed 17 Jan;2014.
  6. Xinhua News Agency. "Pinyin celebrates 50th birthday". 11 Feb 2008. Accessed 20 Sept 2008.
  7. Taipei Times. "Hanyu Pinyin to be standard system in 2009". 18 Sept 2008. Accessed 20 Sept 2008.
  8. «Lao Zi and the Canon of Virtue». sacu.org. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 24-ին.
  9. 傅勤家 (1996). 道教史概論 (Chinese). Taipei: 臺灣商務印書館. էջ 82. ISBN 9570513241.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. Watson (1968, էջ. 8)
  11. Watts (1975, էջ. xxiii)
  12. Fowler (2005, էջ. 96)
  13. Robinet (1997, էջ. 26)
  14. «Laozi». Stanford Encyclopedia of Philosophy by Stanford University. «The discovery of two Laozi silk manuscripts at Mawangdui, near Changsha, Hunan province in 1973 marks an important milestone in modern Laozi research. The manuscripts, identified simply as "A" (jia) and "B" (yi), were found in a tomb that was sealed in 168 BCE. The texts themselves can be dated earlier, the "A" manuscript being the older of the two, copied in all likelihood before 195 BCE.

    Until recently, the Mawangdui manuscripts have held the pride of place as the oldest extant manuscripts of the Laozi. In late 1993, the excavation of a tomb (identified as M1) in Guodian, Jingmen city, Hubei province, has yielded among other things some 800 bamboo slips, of which 730 are inscribed, containing over 13,000 Chinese characters. Some of these, amounting to about 2,000 characters, match the Laozi. The tomb...is dated around 300 BCE.»

  15. 15,0 15,1 Simpkins & Simpkins (1999, էջեր. 12–13)
  16. Morgan (2001, էջեր. 223–24)
  17. Latourette, Kenneth Scott (1934), The Chinese: their history and culture, Volume 1 (2 ed.), Macmillan, էջ 191, Վերցված է February 8, 2012-ին, «T'ai Tsung's family professed descent from Lao Tzu (for the latter's reputed patronymic was likewise Li)»
  18. Woolf, Greg (2007). Ancient civilizations: the illustrated guide to belief, mythology, and art. Barnes & Noble. էջեր 218–19. ISBN 978-1-4351-0121-0.
  19. Hargett, James M. (2006). Stairway to Heaven: A Journey to the Summit of Mount Emei. SUNY Press. էջեր 54–. ISBN 978-0-7914-6682-7.
  20. Simpkins & Simpkins (1999, էջ. 12)
  21. Kohn & Lafargue (1998, էջեր. 14, 17, 54–55)
  22. Morgan (2001, էջեր. 224–25)
  23. Kohn & Lafargue (1998, էջ. 55)
  24. 24,0 24,1 Kohn (2000, էջեր. 3–4)
  25. Simpkins & Simpkins (1999, էջեր. 11–12)
  26. Morgan (2001, էջ. 303)

Արտաքին հղումներ

խմբագրել
 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Լաո Ցզի հոդվածին
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լաո Ցզի» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լաո Ցզի» հոդվածին։