Լասլո Պոլգար (մանկավարժ)

հունգարացի ուսուցիչ, շախմատային լրագրող և մանկավարժ, Էսպերանտիստ

Լասլո Պոլգար (հունգ.՝ Polgár László, իրական ազգանուն՝ Պրոտյովին (Protyovin), մայիսի 11, 1946(1946-05-11)[1][2], Gyöngyös, Հունգարիայի երկրորդ հանրապետություն[3][2]), հունգարացի ուսուցիչ, հայտնի երեք շախմատիստուհիների՝ Սյուզենի (Ժուժա), Սոֆյայի և Յուդիթի հայրը, շախմատային լրագրող և մանկավարժ, Էսպերանտիստ։

Լասլո Պոլգար
հունգ.՝ Polgár László
Դիմանկար
Ծնվել էմայիսի 11, 1946(1946-05-11)[1][2] (78 տարեկան)
ԾննդավայրGyöngyös, Հունգարիայի երկրորդ հանրապետություն[3][2]
Քաղաքացիություն Հունգարիա
ԵրկերStarchess?
Մասնագիտությունշախմատի մարզիչ, ուսուցիչ, մանկավարժ, շախմատիստ, էսպերանտիստ, գրող և հոգեբան
ԱմուսինKlára Polgár?
Պարգևներ և
մրցանակներ
Հունգարիային մատուցած ծառայությունների շքանշանի կոմանդոր
ԵրեխաներԺուժա Պոլգար, Սոֆյա Պոլգար և Յուդիթ Պոլգար
 László Polgár (teacher) Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Լասլո Պոլգարի հայրը՝ Արմին Պրոտյովինը (հունգ.՝ Protyovin Ármin, 1900-1992), Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ներգրավված էր հունգարացի հրեաների համար ներդրված «աշխատանքային պարտավորության» մեջ, նրա մայրը՝ Բելլա Գելբմանը (հունգ.՝ Gelbmann Szerén, ծագումով Բերեգովոյից), գոյատևել է Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարում, սակայն նրա պապն ու տատը այնտեղ սպանվել են[4]։ Լասլոն մեծացել է կրոնական ընտանիքում և ցանկացել է ռաբբի դառնալ։ Նրա մայրը 1956 թվականին Լասլոյի կրտսեր քրոջ հետ գաղթել է Արևմուտք, մինչդեռ նա մնացել է իր հոր հետ և ավարտել Բուդապեշտի հրեական վարժարանը։ Հետագայում նա աշխատել է որպես զոդող և մասնակցել մանկավարժության, հոգեբանության ու էսպերանտոյի երեկոյան դասընթացներին։ Ավելի ուշ նա միջնակարգ դպրոցում աշխատել է որպես գծագրության և էթիկայի ուսուցիչ։

Նամակագրական կապ է ունեցել ապագա կնոջ՝ Կլարա Ալտբերգերի (հունգ.՝ Altberger Klára) հետ, որն ապրում էր ՈՒԽՍՀ-ի Վինոգրադովի շրջանի Վիլոկ գյուղում և այդ ժամանակ սովորում էր Ուժգորոդի պետական համալսարանում[5]։ Կլարան ծագում էր հունգարացի հրեաների ընտանիքից, որոնք ապրում էին այն տարածքում, որը պատերազմից հետո զիջվեց ԽՍՀՄ-ին[6]։ Նրա ընտանիքը մտերիմ ծանոթ էր իր ապագա ամուսնու մոր հետ, որը ծնունդով նույն վայրերից էր. հենց նա էլ Կլարային է տվել Լասլոյի հասցեն նամակագրության համար։ Առաջին անգամ նրանք հանդիպել են 1965 թվականին Բուդապեշտում, 1967 թվականի ապրիլի 20-ին ամուսնացել են։ 1969 թվականի ապրիլի 19-ին ծնվել է նրանց առաջին դուստրը՝ Սյուզենը (Ժուժա)։

Մանկավարժություն

խմբագրել

Ըստ Պոլգարի տեսության՝ տաղանդը բնածին չէ, այլ սերմանվում է դաստիարակությամբ։ Հայացքների այս համակարգի վրա ազդել են ամերիկացի հոգեբան Ջ. Ուոթսոնի աշխատությունները։ Պոլգարն ուսումնասիրել է այնպիսի հայտնի հանճարների կենսագրությունները, ինչպիսիք են Վ. Մոցարտը և Կ. Գաուսը։ Դրանից նա եզրակացրել է, որ երեխաները վաղ տարիքից կարող են արտասովոր արդյունքներ ցույց տալ, եթե նրանք պարբերաբար և ինտենսիվորեն սովորեն։ Դա գործնականում ապացուցելու համար նա ամբողջովին նվիրվել է իր դուստրերի դաստիարակությանը, որոնց նա և կինը տվել են միայն տնային կրթություն։ Լիազորված նախարարության հետ երկար նամակագրությունից հետո նա դրա համար թույլտվություն է ստացել բացառության կարգով։

Շախմատը նա ընտրել է այն պատճառով, որ այդ խաղի միջոցով կարելի է հեշտությամբ հետևել մրցաշարերում ունեցած հաջողություններին։ Ժուժան պատմել է, որ շախմատը պատահաբար է հայտնվել, իսկ հայրը ծրագրել էր իրեն դարձնել մաթեմատիկ[7]։ Նրա բոլոր դուստրերը դարձել են շատ ուժեղ շախմատիստուհիներ (Սյուզենը կամ Ժուժան՝ աշխարհի չեմպիոն և գրոսմայստեր տղամարդկանց շրջանում, Յուդիթը՝ բոլոր ժամանակների ուժեղագույն շախմատիստուհին, ունի 2700-ից ավելի վարկանիշ՝ խաղալով բացառապես տղամարդկանց մրցաշարերում, Սոֆյան տղամարդկանց շրջանում միջազգային վարպետ է)։ Նա կարծիք է հայտնել, որ մեծ արդյունքների հասնելու համար պետք է միշտ ուժերը չափել ուժեղագույնների հետ, այդ պատճառով էլ նրա դուստրերը հանդես են եկել առավելապես տղամարդկանց մրցաշարերում, ինչը սկզբում այնքան էլ հավանության չի արժանացել հունգարական շախմատային միության կողմից։

Լասլո Պոլգարը տաղանդի դաստիարակության իր մեթոդների մի շարք գրքերի, շախմատային խաղի դասագրքերի, շախմատային էտյուդների ժողովածուների և շախմատիստների կյանքից հումորային պատմությունների, հունգարացի հրեա շախմատիստների խաղերի անթոլոգիայի, էսպերանտոյով գրականության մեջ շախմատային թեմայով ակնարկների հեղինակ է։

Ռուսերենով

խմբագրել
  • Շախմատ. 5334 խնդիր, համակցություն և պարտիա (ռուս.՝ Шахматы. 5334 задачи, комбинации и партии), 2015 (ISBN 978-5-699-76136-4)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Կոնգրեսի գրադարան — 1800.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 https://slatestarcodex.com/Stuff/genius.pdf
  3. 3,0 3,1 3,2 Գերմանիայի ազգային գրադարան — 1912.
  4. Genealogy Index: Beregszász
  5. Ինչ հանճարեղ երեխաներ կունենանք
  6. «Հարցազրույց Սյուզեն Պոլգարի հետ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 7-ին.
  7. Ֆիլմ My Brilliant Brain: Make Me A Genius

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լասլո Պոլգար (մանկավարժ)» հոդվածին։