Սոֆյա Պոլգար
Սոֆյա Պոլգար (հունգ.՝ Polgár Zsófia, նոյեմբերի 2, 1974, Բուդապեշտ, Հունգարիա), հունգարացի շախմատիստուհի, կանանց գրոսմայստեր (1989 թ.), տղամարդկանց միջազգային վարպետ (1990 թ.)։
Սոֆյա Պոլգար | |
---|---|
հունգ.՝ Polgár Zsófia | |
Պետություն(ներ) | Հունգարիա |
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 2, 1974[1] (50 տարեկան) |
Ծննդավայր | Բուդապեշտ, Հունգարիա |
Կոչում | Միջազգային վարպետ (1990) |
Առավելագույն վարկանիշ | 2501 (հուլիս 2000) |
Ներկայիս վարկանիշ | 2450 |
ՖԻԴԵ համար | 700231 |
365chess | Sofia_Polgar |
Chesstempo համար | 166123 |
ICCF համար | 166123 |
Մասնակցել է | Կանանց շախմատային օլիմպիադա 1988[2], Կանանց շախմատային օլիմպիադա 1990[2], Կանանց շախմատային օլիմպիադա 1994[2] և Կանանց շախմատային օլիմպիադա 1996[2] |
sofiapolgar.com | |
Zsófia Polgár Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՍոֆյա Պոլգարը ծնվել է հրեական ընտանիքում, Բուդապեշտում։ Ընտանիքի բոլոր երեք երեխաները՝ Ժուժա, Սոֆյա և Հուդիթ քույրերը, ստացել են տնային կրթություն։ Երեխաների ուսուցմամբ զբաղվել է նրանց մայրը՝ Ուկրաինայի Վիլոկ գյուղում ծնված և Ուժգորոդի համալսարանն ավարտած Կլարա Պոլգարը (օրիորդական ազգանունը՝ Ալտբերգեր, ծնվ.՝ 1946 թ.)[3][4]։ Վաղ մանկությունից երեխաներին շախմատ էր սովորեցնում հայրը՝ հոգեբան և մանկավարժ Լասլո Պոլգարը (ծնվ.՝ 1946)։ Քույրերը դարձան ուժեղ շախմատիստուհիներ. միջազգային գրոսմայստեր Ժուժա Պոլգարն իր ամուսնու հետ ապրում է Նյու Յորքում, ԱՄՆ, գրոսմայստեր Հուդիթ Պոլգարը՝ Հունգարիայում, իսկ միջազգային վարպետ, կանանց գրոսմայստեր Սոֆյա Պոլգարը (Կոսաշվիլի)՝ Իսրայելում։
Մարզական արդյունքներ
խմբագրել- Մինչև 14 տարեկան տղաների աշխարհի առաջնություն (Պուերտո Ռիկո, 1986 թ.)՝ 2-3-րդ տեղեր
- Կադետների աշխարհի առաջնություն (Ռիո Գալիեգոս, 1986 թ.)՝ 6-11-րդ տեղեր
Սոֆյան մասնակցել է տղամարդկանց մի շարք խոշոր միջազգային մրցաշարերի, այդ թվում Նյու Յորքի շախմատային փառատոնին (1985 թ.)՝ բաժանելով 2-3-րդ տեղերը, Սան Բեռնարդինոյի միջազգային մրցաշարին (1987 թ.), որտեղ բաժանել է 12-21-րդ տեղերը (71 մասնակից)։
Անձնական կյանք
խմբագրել1999 թվականի փետրվարի 7-ին Սոֆյան ամուսնացել է Վրաստանում ծնված իսրայելցի գրոսմայստեր Յոնա Կոսաշվիլու հետ և տեղափոխվել Իսրայել։ Հետագայում նրանք տեղափոխվել են Տորոնտո։ Զույգն ունի երկու երեխա՝ Ալոնը (ծնվ. 2000 թ.) և Յոավը (ծնվ. 2003 թ.)։
Սոֆյա Պոլգարը, բացի հունգարերենից, մանկուց խոսում է էսպերանտո լեզվով։
Քույրեր
խմբագրելՎարկանիշի փոփոխության գծապատկեր
խմբագրելՏարի | Հնվ | Փտր | Մրտ | Ապր | Մայ | Հուն | Հուլ | Օգս | Սեպ | Հոկ | Նոյ | Դեկտ | Տարվա լավագույն |
Տարվա վատագույն |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1987 | 2280 | 2315 | 2315 | 2280 | ||||||||||
1988 | 2320 | 2345 | 2345 | 2320 | ||||||||||
1989 | 2295 | 2335 | 2335 | 2295 | ||||||||||
1990 | 2430 | 2425 | 2430 | 2425 | ||||||||||
1991 | 2425 | 2430 | 2430 | 2425 | ||||||||||
1992 | 2415 | 2445 | 2445 | 2415 | ||||||||||
1993 | 2415 | 2430 | 2430 | 2415 | ||||||||||
1994 | 2450 | 2450 | 2450 | 2450 | ||||||||||
1995 | 2500 | 2485 | 2500 | 2485 | ||||||||||
1996 | 2495 | 2480 | 2495 | 2480 | ||||||||||
1997 | 2470 | 2475 | 2475 | 2470 | ||||||||||
1998 | 2495 | 2505 | 2505 | 2495 | ||||||||||
1999 | 2505 | 2500 | 2505 | 2500 | ||||||||||
2000 | 2500 | 2501 | 2480 | 2501 | 2480 | |||||||||
2001 | 2469 | 2469 | 2469 | 2469 | 2469 | 2469 | ||||||||
2002 | 2464 | 2464 | 2462 | 2462 | 2464 | 2462 | ||||||||
2003 | 2462 | 2465 | 2458 | 2460 | 2465 | 2458 | ||||||||
2004 | 2460 | 2460 | 2460 | 2460 | 2460 | 2460 | ||||||||
2005 | 2460 | 2460 | 2459 | 2459 | 2460 | 2459 | ||||||||
2006 | 2459 | 2459 | 2459 | 2459 | 2459 | 2459 | ||||||||
2007 | 2459 | 2459 | 2459 | 2459 | 2459 | 2459 | ||||||||
2008 | 2459 | 2459 | 2459 | 2459 | 2459 | 2459 | ||||||||
2009 | 2459 | 2459 | 2457 | 2457 | 2457 | 2459 | 2457 | |||||||
2010 | 2457 | 2457 | 2457 | 2450 | 2450 | 2450 | 2457 | 2450 | ||||||
2011 | 2450 | 2450 | 2450 | 2450 | 2450 | 2450 | 2450 | 2450 | ||||||
2012 | 2450 | 2450 | 2450 | 2450 | 2450 | 2450 | 2450 | 2450 | 2450 | 2450 | 2450 | |||
2013 | 2450 | 2450 | 2450 | 2450 | 2450 | 2450 | 2450 | 2450 | 2450 | 2450 | 2450 | 2450 | 2450 | 2450 |
2014 | 2450 | 2450 | 2450 | 2450 | 2450 | 2450 | 2450 | 2450 | 2450 | 2450 | 2450 | 2450 | 2450 | 2450 |
2015 | 2450 | 2450 | 2450 | 2450 | 2450 | 2450 | 2450 | 2450 | 2450 | 2450 | 2450 | 2450 | 2450 | 2450 |
2016 | 2450 | 2450 | 2450 | 2450 | 2450 | 2450 | 2450 | 2450 | 2450 | 2450 | 2450 | 2450 | 2450 | 2450 |
2017 | 2450 | 2450 | 2450 | 2450 | 2450 | 2450 | 2450 | 2450 | 2450 | 2450 | 2450 | 2450 | 2450 | 2450 |
2018 | 2450 | 2450 | 2450 | 2450 | 2450 | 2450 | 2450 | 2450 | 2450 | 2450 | 2450 | 2450 | 2450 | 2450 |
2019 | 2450 | 2450 | 2450 | 2450 | 2450 | 2450 | 2450 | 2450 | 2450 | 2450 | 2450 | 2450 | 2450 | 2450 |
2020 | 2450 | 2450 | 2450 | 2450 | 2450 | 2450 | 2450 | 2450 | 2450 | 2450 | 2450 | 2450 | 2450 | 2450 |
2021 | 2450 | 2450 | 2450 | 2450 | 2450 |
Գրականություն
խմբագրել- Шахматы : энциклопедический словарь / гл. ред. А. Е. Карпов. — М.: Советская энциклопедия, 1990. — С. 309. — 624 с. — 100 000 экз. — ISBN 5-85270-005-3.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://www.chess.com/players/sofia-polgar
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 OlimpBase
- ↑ «Հարցազրույց Ժուժա Պոլգարի հետ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ Ի՜նչ հանճարեղ երեխաներ ենք մենք ունենալու։ Ծնողները ծանոթացել են նամակագրությամբ և հանդիպել են 1965 թվականին Բուդապեշտում, որտեղ Կլարա Ալտբերգերը հյուրընկալվում էր քեռուն։
- ↑ Էլոյի վարկանիշը ՖԻԴԵ ցանկերից։ Աղբյուրներ՝ fide.com, benoni.de, olimpbase.org
- ↑ Տեխնիկական խնդիրների պատճառով աղյուսակը ժամանակավորապես չի աշխատում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոֆյա Պոլգար» հոդվածին։ |