Լեզգինկա, Աղվանք պետության 26 ցեղերից մեկի՝ լագերի (ներկայումս հայտնի են որպես լեզգիներ) ազգային պար։ Հետագա դարերում այն լայն տարածում է գտել կովկասյան այլ բնիկ և եկվոր ցեղերի մոտ՝ վրացիներ, ավարներ, թաթարներ, օսեր, աբխազներ, չեչեններ, ադրբեջանցիներ և այլն։[1]

Լեզգինկա

Ընդհանուր տեղեկություններ

խմբագրել
 

Լեզգինկան «ի սկզբանե եղել է ռազմիկների պար»[2]։ Պարը հնում տարածված էր Կովկասի բացառապես բոլոր ազգերի մոտ` տարբեր անուններով։ «Լեզգինկան» ցանկացած կովկասցու այցեքարտը դարձավ` լեռնականի հոգու արտահայտությունը։ Պարն ունի միջազգային հեղինակություն, սիրված է տարբեր երկրներում, տարածված է հատկապես այն երկրներում, որտեղ բնակվում են կովկասցիներ։ Այն պարում են բոլորը։ Պարն ունի նաև միջազգային ճանաչում. օրինակ, Բիշքեկում (Ղրղզստանում) տեղի ունեցավ «Լեզգինկա. պար, որ մի ողջ կյանք է» կովկասյան պարի միջազգային փառատոն։

Պարի նկարագիրը

խմբագրել
 

Լեզգինկան տղամարդու մենապար և զուգապար է։ Այն տարածված է կովկասյան շատ ազգերի մոտ։ Պարը ներկայացնում է երկու պատկեր. տղամարդը շարժվում է «արծվի» տեսքով՝ հերթագայելով արագ և դանդաղ շարժումները։ Առավել տպավորիչ են պարային այն շարժումները, որոնք տղամարկիկ կատարում են ոտքերի թաթերի վրա՝ ձեռքերը շարժելով տարբեր ուղղություններով։ Իսկ կանայք շարժվում են «Կարապի» հեզաճկուն կեցվածքով և սահուն ձեռքերի շարժումներով՝ տղամարդկանց հետ զուգահեռ աստիճանաբար արագացնելով տեմպը։ Պատահական չէ, որ բոլոր կովկասյան ազգերի մոտ տարածված այս պարն անվանվել է ըստ լեզգիների հնագույն տոտեմի. «լեկ» բառը լեզգիերեն նշանակում է արծիվ[3]։ Պարի երաժշտության չափը՝ 6/8, մեղեդին հստակ է և դինամիկ, իսկ տեմպը՝ շատ արագ։

Պատմական վկայություն

խմբագրել
  • 1634 թվական՝ դոմինիկյան միաբան Էմիդիո Պորտելլին (կամ Դորտելլին) Ասկոլիից տեղեկացնում էր[4].
  Չերքեզները շատ ուրախ ազգ են, նրանք պարում են ոտքերի թաթերի վրա, որը շատ դժվար է, բայց շատ գեղեցիկ։  

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Gadjimuradov, Ilham (ЧЕЙ ТАНЕЦ ЛЕЗГИНКА? ЭТИМОЛОГИЯ НАЗВАНИЯ, ПРОИСХОЖДЕНИЕ ТАНЦА И ПРИРОДА ЕГО ХОРЕОГРАФ). «Journal IEA». Journal IEA. Արխիվացված օրիգինալից 2024-08-13. Վերցված է 2024-08-13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
  2. Корни легенд об Одине и Торе. Тавры, кавказские народы, зиги
  3. Сказки и легенды народов России. С. 263—264
  4. Доминиканец Эмиддио Доттелли Д’асколи. Описание Чёрного Моря и Татарии

Արտաքին հղումներ

խմբագրել
  Ընթերցե՛ք «լեզգինկա» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 513