Լեզվախումբ, որևէ ընդհանուր հատկանիշով կամ հատկանիշների ամբողջությամբ բնութագրվող լեզուների խումբ։ Գործածվում է առավելապես լեզուների ծագումնաբանական դասակարգման մեջ՝ երկու նշանակությամբ.

  1. տվյալ լեզվաճյուղի առավելագույն չափով մերձավոր լեզուների խմբավորում (օրինակ, հնդեվրոպական լեզվաընտանիքի սլավոնական լեզվաճյուղը բաժանվում է երեք լեզվախմբի՝ արևելյան, արևմտյան, հարավային։ Այս նշանակությամբ լեզվախումբ տերմինը նույնանում է ենթաճյուղ տերմինի հետ)։
  2. Սերտագույն ցեղակցություն ունեցող լեզուների խմբեր, որոնց ծագումնաբանական ընդհանրությունները դեռևս լիովին բացահայտված չեն։ Օրինակ, ամերիկյան հնդկացիական լեզուների դասակարգման մեջ ցեղակից լեզուների համար գործածվում է Լեզվախումբ տերմինը՝ Լեզվաընտանիք տերմինի փոխարեն։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 516