Լեհեր
Լեհեր(լեհ.՝ Polacy), սլավոնական ազգ, որը բնակվում է Արևելյան Եվրոպայի հյուսիսում։ Այսօր նրանց թիվը 60.000.000 է, ամենամեծ արևմտասլավոնական ազգն է՝ Լեհաստանի հանրապետության հիմնական (98%) բնակչությունը։
Լեհեր | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Լեհաստանի դրոշը | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ընդհանուր քանակ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
60.000.000 | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Բնակեցում | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Լեզու(ներ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Լեհերեն | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Հավատք(ներ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Կաթոլիկություն | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Բարեկամական էթնիկ խմբեր | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Չեխեր - Սլովակներ |
Լեհերի մեծամասնության մայրենի լեզուն լեհերենն է, որը պատկանում է Հնդեվրոպական լեզուների ընտանիքի Սլավոնական ճյուղի Լեհական խմբին։
Էթնիկ լեհերի ընդհանուր թիվը մոտ 45 միլիոն է, որից 37 միլիոնը բնակվում է Լեհաստանում։ Ամբողջ աշխարհում կա լեհական ծագման 50 միլիոն մարդ։
Իրենց լեհական ազգին են դասակարգել նաև ոչ լեհական էթնիկ ծագման բնակչության խմբեր՝ օրինակ , Ռեչ Պոսպոլիտայի («Natio Polonica») արևելասլավոնական շլյախտա (մասամբ այլ հոգևոր դասից վերադարձան կաթոլիկության)[1] և լեհ հրեաները, ովքեր ակուլտուրացիայի կողմնակիցներ էին (մոիսեվյան հավատքի լեհեր)[2]։
Լեհերի մեծ մասը ավանդաբար դավանում են կաթոլիկություն։ Համաձայն Լեհաստանում 2011 թվականին անցկացված մարդահամարի, բնիկ լեհերի 90,1% իրենց համարում են հավատացյալներ, միևնույն ժամանակ նրանց 89,0% հայտարարեցին, որ կաթոլիկ են, իսկ 1,1% հայտարարեցին, որ դավանում են քրիստոնեության այլ ճյուղերի՝ 116,8 հազարը ուղղափառ (հիմնականում Պոդլյասկի վոյեվոդությունում) և 15,2 հազարը արևելյան կաթոլիկներ էին[3]։
Համաձայն 1897 թվականի մարդահամարի՝ լեհերը ( մոտ 8 միլիոն , այդ թվում նաև 7 միլիոն Լեհական թագավորությունում) հանդիսանում են Ռուսական կայսրության երրորդ մեծ ազգը (մեծ ռուսներից և փոքր ռուսներից հետո)։ Ըստ 1989 թվականի ԽՍՀՄ բնակչության մարդահամարի ԽՍՀՄ-ի տարածքում բնակվում էր 1 126 334 լեհ։
Էթնոգենեզ
խմբագրելԻնքնանուն — լեհ.՝ Polacy [լեհեր];ար. սեռ — Polak [լեհ];իգ. սեռ — Polka [լեհուհի]։
Միջնադարում լահական ազգի նկատմամբ օգտագործվում էր «լեհեր» անվանումը։ Այսպիսով XVI—XVII դարում Լեհաստանը թաթարների, թուրքերի և կազակների շրջանում կոչվում էր «Լյախիստան» կամ «Լեխիստան»։
ԵՎ շատ հավանական է որ հայերեն «լեհեր» բառը առաջացել է «լյախի» բառից[4]։
Վերաբնակեցում
խմբագրելԼեհերի մեծ մասը բնակվում է Լեհաստանի հանրապետության տարածքում։ Լեհաստանից դուրս բնակվող լեհերը պայմանականորեն բաժանվում են լեհական բնակչության տեղաբնիկ ժողովուրդների՝ Լիտվայի, Արևմտյան Բելառուսիայի, Արևմտյան Ուկրաինայի, Լատվիայի (Լատգալիայի առանձին շրջանների, մասնավորապես, նախկին Իլուկստեի շրջանի), Լեհաստանին հարող որոշ շրջաններ, Չեխիայի (Զաոլզեի) և Սլովակիայի (Սպիշի) և լեհական սփյուռքի, որն առաջացել է XIX—XXI դարերում (Արևմտյան Եվրոպա, ԱՄՆ, Հարավային Ամերիկա, Ռուսաստան, Հարավաֆրիկյան Հանրապետություն, Ավստրալիա, Միջին Ասիա) ներգաղթի մի քանի ալիքի հետևանքով։ Լեհերի զգալի մասը բնակվում են Ավստրիայում, Հունաստանում, Իտալիայում և Իսլանդիայում։
Ազգագրական և ենթաէթնոս խմբեր
խմբագրելԷթնիկ լեհերի մեծ մասն են կազմում ենթաէթնոս խմբերը, որոնց մեջ են մտնում գուրալներ, կաշուբներ, մազուրներ, կուրպեր և շատ ուրիշներ։ Նրանք բոլորը մտնում են լեհական էթնոսի մեջ[5][6]։
- մեծ լեհեր (հյուսիս-արևմտյան Լեհաստանում, բացառությամբ վերադարձված հողեր)
- Սերեձեզյան լենչացիներ (Լեհաստանի կենտրոնական շրջան)
- փոքր լեհեր (Լեհաստանի հարավային և հարավարևելյան շրջաններում)
- մազովացիներ (մազուրներ) (Լեհաստանի հյուսիսարևելյան շրջաններում)
- Սիլեզիաններ (Սիլեզյան և Օպոլյան վոեվոդություններում, ինչպես նաև Լեհաստանի հետ սահմանակից Չեխիայի և Սլովակիայի շրջաններում)
- պոմորացիներ (այդ թվում նաև քաշուբները՝ Լեհաստանի հյուսիսում)
- արևելյան կրեսների բնակչություն
- Վերադարձված հողերի բնակչություն
Լեզվաբանական և մշակույթային հարաբերությունների արդյունքում, տարբեր տարածաշրջանների միջև պատմական տարբերությունները աստիճանաբար հարթվում են։ Ինքնաճանաչումը և ազգագրական առանձնահատկությունները առավել արտահայտված են գուրալների շրջանում, ովքեր բնակվում էին հարավային Լեհաստանի նախալեռներում, ինչպես նաև սիլեսյանների մոտ, ովքեր բնակվում են Վերին Սիլեսիայում, կաշուբների, ովքեր բնակվում են Պոմորիեի վոեվոդությունում (որոշ խմբեր, օրինակ ՝ սիլեսյանները իրենց համարում են լեհերից անկախ ազգություն)։ Լեհերի այլ էթնիկ խմբերը (մազուրներ, կրուպներ և ուրիշներ) կորցրել են իրենց բնորոշ բարբառային և մշակութային առանձնահատկությունները։ Երկրի արևմտյան շրջաններում՝ այսպես կոչված Վերադարձված հողերում, բնակվում են նախկին «Արևելյան սահմանի» լեհական բնակչության սերունդներ, ովքեր փոխարինել են Գերմանիա վտարված գերմանացիներին՝ հետպատերազմական շրջանում Խորհրդային Միության հետ բնակչության փոխանակման արդյունքում։
Գենոֆոնդի ուսումնասիրություն
խմբագրելՀամաձայն Եվրոպայում Y-քրոմոսոմի հապլոյիդ խմբի լանդշաֆդային գենետիկայի ուսումնասիրության, որը հրապարակվել է Օ․Պ․Բալանովսկու կողմից, լեհերի գենոֆոնդում հայտնաբերվել է ավելի շատ համընկնում կենտրոնական Ռուսաստանի և արևմտյան եվրոպական տարածաշրջանների սորբերի, սլովակների, բելառուսների և ավելի քիչ արևմտյան ուկրաինացիների գենոֆոնդի պոպուլացիայի հետ։ Լեհերի մոտ ավելի շատ տարբերություն է (հարևան սլավոններ պոպուլացիայի հետ) դրսևորվում Չեխիայի բնակչության, Արևելյան Սլովակիայի և Ուկրաինայի մեծ մասի հետ։ Նմանություն է դրսևորվում քաշուբների պոպուլյացիայի հետ։ Քաշուբների գենոֆոնդը առավելագույնս մոտենում է Բալթիկ ծովի լեհական ափի բնակչության գենոֆոնդի հետ, ինչպես նաև Լուժիցայի և Կենտրոնական Լեհաստանի բնակչության գենոֆոնդի հետ։ Նշվում է նաև տարբերություն արևելյան և արևմտյան տարածաշրջանի բնակչության արեալի միջև։ «Միջին վիճակագրության» լեհերի գենոֆոնդը ավելի շատ ներկայացված է Արևմտյան Լեհաստանում, Արևելյան Գերմանիայում, Չեխական Սիլեսիայում, ինչպես նաև արևմտյան և կենտրոնական Սլովակիայում, քան արևելյան Լեհաստանում[7]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Jóhann Páll Árnason, Natalie Doyle. Domains and Divisions of European History. Liverpool University Press, 2010.
- ↑ «Wirtualny sztetl». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ Struktura narodowo-etniczna, językowa i wyznaniowa ludności Polski — NSP 2011, s. 106—111
- ↑ Н. П. Сабадаш Этнонимы поляков в русской литературе первой половины 19 века // Русская речь. — 2014. — № 5. — С. 83—87. — ISSN 0131-6117. Архивировано из первоисточника 27 հունվարի 2016.
- ↑ Поляки // Народы и религии мира: Энциклопедия / Гл. редактор В. А. Тишков; Редкол.: О. Ю. Артёмова, С. А. Арутюнов, А. Н. Кожановский, В. М. Макаревич (зам. гл. ред.), В. А. Попов, П. И. Пучков (зам. гл. ред.), Г. Ю. Ситнянский. — М.: Большая Российская энциклопедия, 1999. — ISBN 5-85270-155-6.
- ↑ Dziedzictwo kulturowe — edukacja regionalna (1): materiały pomocnicze dla nauczycieli / pod redakcją G. Odoj, A. Peć. — Wydanie pierwsze. — Dzierżoniów: Wydawnictwo ALEX, 2000. — С. 71, 74. — ISBN 83-85589-35-X
- ↑ Балановский О. П. (2015). «Панорама народов на фоне Европы. Восточные и западные славяне (серия II)». Фрагмент из книги «Генофонд Европы». Генофонд.рф.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 532)։ |