Լեոնիդ Բիչևին
Լեոնիդ Ալեքսանդրովիչ Բիչևին (ռուս.՝ Леони́д Алекса́ндрович Биче́вин, դեկտեմբերի 27, 1984, Կլիմովսկ, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուսական կինոյի ու թատրոնի դերասան։ Դերասանին հանրաճանաչություն են բերել «Բեռ 200», «Մորֆի», «Փակ տարածություններ», «Մի անգամ պրովինցիայում» ֆիլմերում կատարած դերերը։
Լեոնիդ Բիչևին | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 27, 1984 (39 տարեկան) |
Ծննդավայր | Կլիմովսկ, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Բորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | դերասան և հեռուստատեսային դերասան |
Ամուսին(ներ) | Մարիա Բերդինսկիխ |
Կենսագրություն
խմբագրելԼեոնիդ Բիչևինը ծնվել է 1984 թվականի դեկտեմբերի 27-ին Կլիմովսկում։ 9-րդ դասարանն ավարտելուց հետո ընդունվել է Կոլոմնայի գյուղատնտեսական ուսումնարան, սակայն 2 տարի անց թողել է ուսումը՝ որոշելով դառնալ դերասան։ Ընդունվել է Բ․ Շչուկինի անվան թատերական ուսումնարան՝ Յուրի Շլիկովի դասարան։ 2006 թվականին դիպլոմ ստանալուց հետո աշխատանքի է անցել Ե․ Վախթանգովի անվան թատրոնում։ Թատրոնի բեմին Բիչևինը Ռիմաս Տումինասի բեմադրած «Տրոիլուս և Կրեսիդա» ներկայացման մեջ մարմնավորել է Տրոիլուսին։
Առաջին նշանակալի դերը կինոյում Լեոնիդ Բիչևինը խաղացել է Ալեքսեյ Բալաբանովի սկանդալային «Բեռ 200» ֆիլմում (2007)։ Ֆիլմի նկարահանման հրապարակում երիտասարդ դերասանը հայտնվեց Ագնիա Կուզնեցովայի շնորհիվ, ում հետ միասին սովորել էր Շչուկինի անվան ուսումնարանում[1]։ Բալաբանովի հաջորդ՝ «Մորֆի» ֆիլմում Բիչևինն արդեն ստացավ գլխավոր դերը։ Միխայիլ Բուլգակովի արձակի հիման վրա նկարահանված ֆիլմում դերասանը խաղաց երիտասարդ բժիշկ-մորֆինամոլի դեր, որն աշխատում էր գյուղի հիվանդանոցում։ Բալաբանովը գոհ մնաց դերասանի հետ համագործակցությունից։ Իր հարցազրույցներից մեկում ռեժիսորը կարծիք հայտնեց, որ Լեոնիդ Բիչևինը «աստղ է դառնալու»[2]։
Անձնական կյանք
խմբագրելԺամադրվել է թատերական ինստիտուտի իր համակուրսեցու՝ դերասանուհի Ագնիա Կուզնեցովայի հետ[3]։
2011 թվականի հուլիսի 29-ին ամուսնացել է դերասանուհի Մարիա Բերդինսկիխի հետ[4]։ 2014 թվականի սեպտեմբերին ծնվել է նրանց որդին՝ Իվանը։
Գործունեություն
խմբագրելԴերերը թատրոնում
խմբագրել- Դիպլոմային աշխատանքներ Բ․ Շչուկինի անվան թատերական ինստիտուտում
Հեղինակ | Ներկայացում |
---|---|
Էժեն Լաբիշ | Ծղոտե գլխարկ |
Արթուր Լորենց | Վեսթսայդյան պատմություն |
Միխայիլ Բուլգակով | Թատերական վեպ |
- Անժելիկա Խոլինայի թատրոն
Տարի | Հեղինակ | Ռեժիսոր | Ներկայացում | Դեր |
---|---|---|---|---|
2012 | Ժորժ Բիզե | Անժելիկա Խոլինա | Կարմեն | Դոն Խոսե |
- Ե․ Վախթանգովի անվան թատրոն
Տարի | Հեղինակ | Ռեժիսոր | Ներկայացում | Դեր |
---|---|---|---|---|
1995 | Ալեքսանդր Գորբան, | Ալի Բաբան և 40 ավազակները | պահնորդ | |
1997 | Միխայիլ Ստարիցկի | Ալեքսանդր Գորբան | Երկու նապաստակի հետևից | պահակ |
1999 | Էրիկ-Էմանուել Շմիտտ | Սերգեյ Յաշին | Ձոն Եվային | Խիմերա |
2001 | Էդմոն Ռոստան | Վլադիմիր Միրզոև | Սիրանո դե Բերժերակ | Բրիսայլ |
2002 | Լեոնիդ Զորին | Վլադիմիր Իվանով | Ցարական որս | Բոնիպերտի |
2003 | Էրիկ-Էմանուել Շմիտտ | Նիկոլայ Պինիգին | Ֆրեդերիկ կամ հանցագործությունների ծառուղին | Պարիզո |
2006 | Լոպե դե Վեգա | Յուրի Շլիկով | Շունը դեզի վրա | Լեոնիդո |
2007 | Թերենս Ռեթիգան | Պավել Սաֆոնով | Խորը կապույտ ծով | Ֆիլ Հեչ |
2008 | Ուիլյամ Շեքսպիր | Ռիմաս Տումինաս | Տրոիլուս և Կրեսիդա | Տրոիլուս |
2008 | Վլադիմիր Մասս, | Վլադիմիր Իվանով | Սպիտակ ակացիա | օպերատոր Գրիշա |
2010 | Միխայիլ Լերմոնտով | Ռիմաս Տումինաս | Դիմակահանդես | իշխան Զվյոզդիչ |
2010 | Ուիլյամ Շեքսպիր | Յուրի Բուտուսով | Չափն ընդդեմ չափի | Լոկոտ/Սուքենսոն |
2011 | Էդուարդո դե Ֆիլիպո | Ռիմաս Տումինաս | Նավակայան | Միկելե |
2012 | Լև Տոլստոյ | Անժելիկա Խոլինա | Աննա Կարենինա | կոմս Տուշկևիչ |
2012 | Ֆեոդոր Դոստոևսկի | Յուրի Լյուբիմով | Դևեր | Լիպուտին |
2014 | Պիեռ Բոմարշե | Վլադիմիր Միրզոև | Խելագար օր կամ Ֆիգարոյի ամուսնությունը | Ֆիգարո |
Ֆիլմագրություն
խմբագրելՏարի | Ֆիլմ | Դեր |
---|---|---|
2006 | Ավելի կարևոր, քան սերը | Վլադիկ |
2006 | Երեք գեղուհիներ | Դենիս |
2007 | Օրենքով ուսուցիչը | Մաքս Ակուլով |
2007 | Հասարակ պատմություն | Սերգեյ Եգորով |
2007 | Բեռ 200 | Վալերա |
2008 | Մորֆի | Միխայիլ Պոլյակով |
2008 | Փոխ առած կյանքը | Դենիս Ադամով |
2008 | Փակ տարածություններ | Վենյա |
2008 | Մի անգամ պրովինցիայում | Չե, Միշա, Կոլյայի ընկերը |
2008 | Կազակ ավազակները | Անդրեյ |
2009 | Սնձենու վալս | Ալեքսեյ Սմիռնով |
2009 | Ծաղկազարդի կիրակի | Գենադի Նիկիտին |
2009 | Վայրի | Ռուդիկ |
2010 | Օրենքով ուսուցիչը․ շարունակություն | Մաքս |
2010 | Подсадной | Նիկոլայ |
2010 | Մրրկային գոտի | Կոստյա |
2011 | Երջանկության խումբ | Բորիս Իվանովսկի |
2011 | Վերջին հանդիպում | Իվան Շիլով |
2011 | Յուրաքանչյուրն իր պատերազմ ունի | Վիկտոր Տոլկաչև |
2012 | Վիշապի համախտանիշ | Ալեքսանդր Վոլկով |
2013 | Աղջիկը և մահը | Նիկոլայ (երիտասարդ տարիքում) |
2013 | Շագալ - Մալևիչ | Մարկ Շագալ |
2014 | Կուպրին | Ալարին |
2015 | Ժառանգները | Գլեբ Տրեգուբով |
2015 | Աշնան հիշողությունը | |
2017 | Հարմարում | Էշթոն Այվի/Օլեգ Մենշով |
2017 | Տառապանքներով ուղևորություն | Իվան Տելեգին |
Մրցանակներ և պարգևներ
խմբագրել- 2009 ֊ «Ժորժ» մրցանակի առաջադրում «Լավագույն ռուս դերասան» անվանակարգում
- 2009 - Ալեքսանդր Աբդուլովի անվան մրցանակ՝ «Դուխ օգնյա» կինեմատոգրաֆիական առաջնելույթների 8-րդ միջազգային փառատոնում՝ «Սնձենու վալս» ֆիլմում դերակատարման համար
- 2009 - «Ընտանիքի շրջանում» միջազգային կինոփառատոնի մրցանակ՝ «Լավագույն դերասանական աշխատանք (տղամարդու դեր)» անվանակարգում՝ «Սնձենու վալս» ֆիլմում դերակատարման համար
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Интервью с Леонидом Бичевиным Արխիվացված 2008-12-23 Wayback Machine // Официальный сайт фильма «Груз 200»
- ↑ Балабанов про «Морфий» Արխիվացված 2008-12-02 Wayback Machine // Блог редакции журнала Empire
- ↑ Леонид Бичевин и Агния Кузнецов Արխիվացված 2013-11-09 Wayback Machine // www.ok-magazine.ru
- ↑ Яна Гордеева. (27 сентября 2011). «Мария Бердинских: С Бичевиным женщиной я пока не стала!». Экспресс газета. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 27-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Լեոնիդ Բիչևինը Ե․ Վախթանգովի անվան թատրոնի կայքում (ռուս.)
- Լեոնիդ Բիչևինը (անգլ.) Internet Movie Database կայքում
- Գործ։ Լեոնիդ Բիչևին // Մարիա Կուվշինովայի հոդվածը GQ ամսագրի համար (№ 10, հոկտեմբեր, 2008) (ռուս.)
- Լեոնիդ Բիչևին․ «Այս տարին իմն էր» Արխիվացված 2008-12-24 Wayback Machine // Լյուդմիլա Բեշիրովայի հարցազրույցը «Наш фильм» կայքի համար (ռուս.)
- Լեոնիդ Բիչևին․ «Իսկական սիրո համար խոչընդոտներ չեն կարող լինել» // Տ․ Դուդուակովայի հարցազրույցը «Spletnik» կայքի համար (հունիսի 3, 2013) (ռուս.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեոնիդ Բիչևին» հոդվածին։ |