Լեոնիդ Մանդելշտամ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մանդելշտամ (այլ կիրառումներ)
Լեոնիդ Իսահակովիչ Մանդելշտամ (ռուս.՝ Леонид Исаакович Мандельштам, մայիսի 4, 1879[1], Մոգիլյով, Ռուսական կայսրություն[2] - նոյեմբերի 27, 1944[2], Մոսկվա, ԽՍՀՄ[2]), խորհրդային ֆիզիկոս։ ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1929), Մոսկվայի համալսարանի պրոֆեսոր (1925)։
Աշխատանքները վերաբերում են օպտիկային, տեսական ֆիզիկային, ռադիոֆիզիկային, ռադիոտեխնիկային։ Առաջինն է ապացուցել (1907), որ օպտիկապես անհամասեռ միջավայրերում լույսի ցրումը պայմանավորված է սիկրոանհամասեռությունների առաջացումով։ 1918 թ. կանխագուշակել է Ռելեյի գծի նուրբ կառուցվածքի երևան գալը (նման տեսություն մշակել է նաև է. Բրիլուենը, 1922 թ.)։ 1928 թ. Գ. Ս. Լանդսբերգի հետ հայտնագործել է լույսի կոմբինացիոն ցրումը (Չ. Ռամանից և Կ. Ս. Կրիշնանից անկախ)։ Ն. Գ. Պապալեկսիի հետ հիմնարար աշխատանքներ է կատարել տատանումների ոչ գծային տեսության բնագավառում։ Նրանք առաջարկել են էլեկտրական տատանումների գրգռման նոր մեթոդ, ստեղծել (1931) փոփոխական հոսանքի պարամետրական գեներատոր՝ պարբերաբար փոփոխվող ինդուկտիվությամբ, մշակել (1938) հեռավորությունների ճշգրիտ չափման ռադիոինտերֆերենցիոն մեթոդ։
Արժանացել է Վ. Ի. Լենինի անվան (1929) և ԽՍՀՄ պետական մրցանակների (1942)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 SNAC — 2010.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Мандельштам Леонид Исаакович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Mathematics Genealogy Project — 1997.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 218)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեոնիդ Մանդելշտամ» հոդվածին։ |