Լեսյա Ալեքսեևնա Ստավիցկայա (ուկրաիներեն՝ Ставицька Леся Олексіївна, նոյեմբերի 24, 1962(1962-11-24), Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 7, 2010(2010-08-07), Կիև, Ուկրաինա), բանասիրական գիտությունների դոկտոր (1996), պրոֆեսոր, հայհոյախոսական բառարանի և դրա համապատասխան «Ուկրաիներեն առանց տաբուի» գրքի ստեղծող։ Ուսումնասիրության ոլորտներն են՝ ոճաբանություն, տեսություն և ուկրաինական գեղարվեստական լեզվի պատմություն, ժարգոնաբանություն, գենդերային լեզվաբանություն, կոլոկվիալիստիկա և հոգեբանալեզվաբանություն։ Եղել է Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիայի ուկրաիներենի ինստիտուտի սոցիալական լեզվաբանության բաժնի վարիչը 1999 թվականին դրա ստեղծումից մինչև 2010 թվականին իր մահը[2]։

Լեսյա Ստավիցկայա
Ծնվել էնոյեմբերի 24, 1962(1962-11-24)
Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էօգոստոսի 7, 2010(2010-08-07) (47 տարեկան)
Կիև, Ուկրաինա
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ուկրաինա
Մասնագիտությունլեզվաբան
Հաստատություն(ներ)Ուկրաիներենի ինստիտուտ
Գործունեության ոլորտբանասիրություն, հանրալեզվաբանություն[1], ոճաբանություն[1] և ժարգոն[1]
Ալմա մատերՄ. Պ. Դրագոմանովի անվան ազգային մանկավարժական համալսարան
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինուկրաիներեն[1] և ռուսերեն[1]

Կենսագրություն

խմբագրել

Լեսյա Ալեքսեևնա Ստավիցկայան ծնվել է 1962 թվականի նոյեմբերի 24-ին Կիևում։ Նրա հայրը՝ Ալեքսեյ Ֆեդոսեևիչ Ստավիցկին, նշանավոր գրականագետ էր, վաթսունական մտավորական[3], իսկ մայրը՝ մանկաբույժ[4]։ Մանուկ հասակում Լեսյան երկար ժամանակ ապրել է տատիկի մոտ Պոլտավայի մարզի գյուղերից մեկում[3]։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Լեսյան ընդունվել է Կիևի Ա. Գորկու անվան մանկավարժական ինստիտուտ, որն ավարտել է 1983 թվականին[2], ինչից հետո բաշխմամբ դասավանդել է Խարկովի զանգվածի № 237 միջնակարգ դպրոցում՝ պատրաստվելով ընդունվել Ուկրաինական ԽՍՀ գիտությունների ակադեմիայի Ալեքսանդր Պոտեբնյայի անվան լեզվաբանության ինստիտուտի ասպիրանտուրան, ուր ընդունվել է 1984 թվականին[3]։ 2008 թվականին ամուսնալուծվել է, երեխաներ չեն եղել[4]։

Գիտական գործունեություն

խմբագրել

1987 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Բառապաշարի և շարահյուսական միավորների իմաստաբանությունը Միկոլա Բաժանի պոեզիայում» թեմայով, իսկ 1995 թվականին՝ դոկտորական ատենախոսություն «Խոսքի գեղագիտությունը Ուկրաինական գեղարվեստական գրականության մեջ 20-րդ դարի 20-30-ական թվականներին (համակարգային-գործառութային տեսակետից)»[3][5]։ 1998 թվականից հաճախակի մասնակցել է գիտաժողովների, հանդես է եկել որպես գիտական ընդդիմախոս, բացի այդ բազմիցս հանդես է եկել ԶԼՄ-ում՝ մանրակրկտորեն պատրաստվելով յուրաքանչյուր ելույթի։ ԶԼՄ-ում իր ելույթներում նա հերքել է ուկրաիներենի մասին տարածված շատ թյուրըմբռնումներ, ինչպես օրինակ այն, որ անպարկեշտ հայհոյանքը (մայր հայհոյելը) փոխառություն է ռուսաց լեզվից՝ օրինակ բերելով 20-րդ դարասկզբի Վլադիմիր Գնատյուկի ակադեմիական հրատարակությունը ուկրաիներեն հայհոյանքներով[3]։

Կոնստանտին Կովերզնյովը բանավեճի մեջ է մտել նրա հետ՝ պնդելով ուկրաիներենին մայր հայհոյելու, գողալեզվի օտարության և դրանց փոխառության վրա։ Սակայն Ստավիցկայան իր աշխատանքներում ցույց է տվել ճիշտ հակառակը. այն, որ քրեական ծածկալեզվի որոշ բառեր ուկրաինական ծագում ունեն։ Օրինակ, «лабать» բառը «խաղալ» իմաստով ծագել է Խարկովի կույր երաժիշտների ժարգոնից, այլ բառեր ծագել են ուկրաինական քնարահարների, արհեստավորների, մուրացկանների, բուրսա-սեմինարյան և այլ աղբյուրների ծածկալեզուներից[3]։

2003-2009 թվականներին Ստավիցկայան պատրաստել է բանասիրական գիտությունների յոթ թեկնածու, համատեղության կարգով աշխատել է ուկրաինական լեզվաբանության ամբիոններում (Պերեյասլավ-Խմելնիցկի Գրիգորի Սկովորոդայի անվան մանկավարժական համալսարան, 2001-2005 թվականներ, Կամենեց-Պոդոլսկու պետական համալսարան, 2005-2006 թվականներ)[2]։

2003-2006 թվականներին եղել է գենդերային լեզվաբանության քաղաքային դասընթացի ղեկավարը, որը տեղի է ունեցել Ուկրաինայի ԳԱԱ ուկրաիներենի ինստիտուտի սոցիալական լեզվաբանության բազայի հիման վրա[6][7][8]։

Աշխատանքներ

խմբագրել

Ավելի քան 100 գիտական հոդվածների, երկու մենագրությունների («Խոսքի գեղագիտությունը Ուկրաինական գեղարվեստական գրականության մեջ 20-րդ դարի 20-30-ական թվականներին (համակարգային-գործառութային տեսակետից)», «Ծածկալեզու, ժարգոն, սլենգ։ Ուկրաիներենի սոցիալական տարբերակումը») և չորս բառարանների հեղինակ է՝ «Հակադրական բառապաշարի ռուս-ուկրաինական համառոտ բառարան» (Եկատերինա Լենեցի համահեղինակությամբ[3]), «Ուկրաիներենի ժարգոնային բառապաշարի համառոտ բառարան», «Ուկրաինական ժարգոն։ Բառարան», «Ուկրաիներեն առանց տաբուի։ Անպարկեշտ բառապաշարի և դրա համապատասխանությունների բառարան»[2], «Ուկրաինական գրական լեզվի պատմության մեջ ժանրերը և ոճերը» (1989, համահեղինակությամբ), «Ուկրաինական ժարգոն. Բառարան»[9]։

«Ուկրաիներեն առանց տաբուի։ Անպարկեշտ բառապաշարի և դրա համապատասխանությունների բառարանը», որը երկրորդ հրատարակման ժամանակ անվանակոչվել է «Ուկրաինական ժարգոն։ Բառարան», «Ծածկալեզու, ժարգոն, սլենգ։ Ուկրաիներենի սոցիալական տարբերակումը» մենագրությունը դարձել են առաջնորդող (նորարարական) գիտական աշխատանքներ այդ ուղղությունում։ Նրա մի շարք աշխատություններ նվիրված են ռուս-ուկրաինական սուրժիկի ուսումնասիրությանը. «Մոլորված սուրժիկ. առասպել, լեզու, ոճ», «Երկլեզվի արյունապիղծ երեխան», «Ռուսալեզու ուկրաինացիներ. ովքե՞ր են նրանք», «Ռուսախոս ուկրաինացիների» խոսքային գործունեության սոցիալ-հոգեբանական ասպեկտները»[3]։

Թեպետ Ստավիցկայայի բառարանային աշխատանքներն արձագանք են ունեցել հասարակության մեջ և մամուլում, դրանք գիտական շրջանակների ուշադրության կողքով են անցել, ինչը նկատել է նաև Ստավիցկայան։ Ընթերցող-փորձագիտական հարցման արդյունքում Լեսյա Ստավիցկայայի «Ուկրաիներենի ժարգոնային բառապաշարի համառոտ բառարան» և «Ծածկալեզու, ժարգոն, սլենգ։ Ուկրաիներենի սոցիալական տարբերակումը» աշխատանքները կոչվել են Ուկրաինայի անկախության 15-ամյակի գրքեր, որոնք հայտնվել են ուկրաինական աշխարհում[2]։

Պարգևներ և մրցանակներ

խմբագրել

Արժանացել է Ուկրաինայի նախագահի կրթաթոշակին (1997-1999), մասնակցել է արտասահմանյան մի շարք կրթաթոշակային ծրագրերի (Kasa im. Józefa Mianowskiego, Վարշավա, Լեհաստան, 2008, The Eugene and Daymel Shklar fellowship in Ukrainian studies, Հարվարդի ինստիտուտ, ԱՄՆ, Քեմբրիջ, 2006)[2]։

Մատենագրություն

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «Померла автор "Української мови без табу" Леся Ставицька». УНІАН. 11 серпня 2010. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 6-ին.(ուկր.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 «Пам'яті мовознавця | КРИТИКА». Издательство «Критика». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 6-ին.(ուկր.)
  4. 4,0 4,1 «Леся Ставицкая составила словарь украинских нецензурных слов». Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 6-ին.
  5. «КОЛИШНІ СПІВРОБІТНИКИ». НАНУ. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 6-ին.(ուկր.)
  6. «Леся Ставицька | КРИТИКА». Издательство «Критика». Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 6-ին.(ուկր.)
  7. Леся Ставицкая Социолингвистические исследования в институте украинского языка(ուկր.) = СОЦІОЛІНГВІСТИЧНІ ДОСЛІДЖЕННЯ В ІНСТИТУТІ УКРАЇНСЬКОЇ МОВИ // Вісник ЛНУ імені Тараса Шевченка. — Луганск: Луганский национальный университет имени Тараса Шевченко, 2010. — № 20 (207). — С. 129 - 135.(ուկր.)
  8. «Объявление о проведении городского семинара по гендерной лингвистике». Институт филологии Киевского национального университета имени Тараса Шевченко. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 6-ին.(ուկր.)
  9. «Передмова - Словник жарґонної лексики». Украинский научный институт Гарвардского университета. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 6-ին.(ուկր.)

Արտաքին հղումներ

խմբագրել