Լիանա Հունանյան

հայ տնտեսագետ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հունանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Լիանա Ալեքսանդրի Հունանյան (մարտի 28, 1977(1977-03-28), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի պետական գործիչ։

Լիանա Հունանյան
Ծնվել էմարտի 28, 1977(1977-03-28) (47 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՀԱՊՀ
Մասնագիտությունտնտեսագետ
ԿուսակցությունՀայաստանի Հանրապետական կուսակցություն

Կրթություն

խմբագրել

Աշխատանքային գործունեությունը

խմբագրել
  • 1998-2000 թվականներին «Մելլաթ բանկ» դ/բ ՓԲԸ SWIFT-ի թղթավարության գծով պատասխանատու աշխատակից։
  • 2001-2005 թվականներին զբաղեցրել է ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական գործառնությունների դեպարտամենտի մասնագետի, ռիսկերի կառավարման վարչության մասնագետի, ռիսկերի կառավարման վարչության դրամավարկային կարճաժամկետ ծրագրավորման և ներքին ռիսկերի կառավարման բաժնի ռիսկերի կառավարչի պաշտոնները։
  • 2005-2007 թվականներին՝ ՀՀ Կենտրոնական բանկի տնտեսական հետազոտությունների վարչության տնտեսական հետազոտությունների և դրամավարկային քաղաքականության բաժնի տնտեսագետ, ֆինանսական վերլուծաբան։
  • 2007-2010 թվականներին՝ ՀՀ Կենտրոնական բանկի վիճակագրության վարչության տնտեսական վիճակագրության զարգացման բաժնի ֆինանսական վերլուծաբան։
  • 2010 թվականի մարտից մինչև 2010 սեպտեմբեր - ՀՀ կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետի տեղակալ։
  • 2010 թվականի սեպտեմբերին նշանակվել է ՀՀ կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ։
  • 2012 թվականի հոկտեմբերի 30-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ[1]։
  • 2012 թվականի հոկտեմբերի 30-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ[2]։
  • 2014 թվականի մայիսի 17-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնից[3]։
  • 2014 թվականի սեպտեմբերի 1-ին նշանակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի խորհրդական։

Պարգևներ

խմբագրել
  • ՀՀ վարչապետի հուշանվեր (2014)։

Տիրապետում է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներին։

Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է։

Ամուսնացած է, ունի 2 որդի։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Լ. ՀՈՒՆԱՆՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 2-ին.
  2. «Լ. ՀՈՒՆԱՆՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 2-ին.
  3. «ԼԻԱՆԱ ՀՈՒՆԱՆՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 3-ին.