Լիբերիոս (լատին․՝ Liberius, մոտ 310, Հռոմ, Հռոմեական կայսրություն[1] - սեպտեմբերի 24, 366, Հռոմ, Հռոմեական կայսրություն), Հռոմի պապ 352 թ. մայիսի 17-ից մինչև 366 թվականի սեպտեմբերի 24-ը։

Լիբերիոս
 
Մասնագիտություն կաթոլիկ քահանա և գրող
Ծնունդ մոտ 310
Հռոմ, Հռոմեական կայսրություն[1]
Մահ սեպտեմբերի 24, 366
Հռոմ, Հռոմեական կայսրություն

Հարաբերությունները արիոսականների հետ

խմբագրել
 
Մազոլինո:Լիբերիոս պապը հիմնում է Սանտա Մարիա Մաջորե բազիլիկան

Սուրբ Լիբերիոսը (ըստ ռուսական ավանդույթի՝ Լիբերիոս Խոստովանահայր) հայտնի է դարձել որպես արիոսականության դեմ պայքարող մարտիկ։ Նա գահընկեց է արվել կայսր Կոստանդիոս II–ի կողմից, քանի որ հրաժարվել է ստորագրել Միլանի եկեղեցաժողովի՝ Աթանաս Ալեքսանդրացուն դատապարտող որոշումը, աքսորվել է Թրակիա, իսկ նրա փոխարեն նշանակվել է ավելի ուշ հակապապ հռչակված Փելիքս II-ը։ Արդյունքում՝ Լիբերիոսը համաձայնել է դատապարտել Աթանաս Մեծին, ստորագրել է իմաստային առումով արիոսականությանը մոտ հավատո հանգանակը[2]։ Նա նաև դարձել է Փելիքսի իշխանակիցը[3]։ Հռոմ վերադառնալուց հետո Լիբերիոսը շարունակել է պայքարը։ Ավելի ուշ Աթանասը հաշտվեց Լիբերիոսի հետ։ Հետագայում սրբադասվել է ուղղափառ Արևելքում, բայց երբեք փառքի չի արժանացել կաթոլիկների կողմից։

Մշակույթ

խմբագրել

Լիբերիոսի օրոք կազմվել է հռոմեական եպիսկոպոսների առաջին ռեեստրը և քրիստոնեական նահատակների պաշտոնական ցուցակը։ 352 թվականին կառուցվել է Սանտա Մարիա Մաջորեն։ Լեգենդի համաձայն՝ Լիբերիոս պապը ամռանը երազ է տեսնում, որում Աստվածամայրը հրամայել է իրեն շենքը կառուցել այնտեղ, ուր առավոտյան ձյուն դրած լինի։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 https://www.catholic.org/saints/saint.php?saint_id=1010
  2. Ковальский Я. Период II. Под опекой Римской империи // Папы и папство.
  3. Созомен 4.17

Գրականություն

խմբագրել
  • Ковальский Я. Папы и папство.

Արտաքին հղումներ

խմբագրել
  • «Catholic Encyclopedia (1913)» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 15-ին.
  • Созомен. «Церковная история». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 15-ին.