Լիլի Թոմլին
Մերի Ջին «Լիլի» Թոմլին (անգլ.՝ Mary Jean «Lily» Tomlin, սեպտեմբերի 1, 1939[1][1][2][…], Դետրոյթ, Միչիգան), ամերիկացի դերասանուհի, կոմիկ, սցենարիստ և պրոդյուսեր։ Մերի Թոմլինը Էմմի, Թոնի, Գրեմմի մրցանակների դափնեկիր է, ինչպես նաև Օսկարի հավակնորդ։
Լիլի Թոմլին | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | սեպտեմբերի 1, 1939[1][1][2][…] (85 տարեկան) |
Ծննդավայր՝ | Դետրոյթ, Միչիգան |
Քաղաքացիություն՝ | ԱՄՆ |
Մասնագիտություն՝ | թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, ձայնային դերասանուհի, գրող և սցենարիստ |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0005499 |
lilytomlin.com |
Կենսագրություն
խմբագրելԼիլի Թոմլինը ծնվել է 1939 թվականի սեպտեմբերի 1-ին Միչիգան նահանգի Դետրոյթ քաղաքում՝ բուժքույր և տնային տնտեսուհի Լիլի Մեյ Ֆորդի և գործարանային աշխատող Գայ Թոմլինի ընտանիքում[5]։ Լիլիի ծնողները, որոնք Հարավային բապտիստական կոնվենցիայի կազմում են եղել, Մեծ ճգնաժամի ժամանակ Դետրոյթ են տեղափոխվել Կենտուկի նահանգի Պադուկա քաղաքից[6][7][8]։
1957 թվականին Լիլին ավարտել է տեխնիկական միջնակարգ դպրոցը, այնուհետև ընդունվել է Ուեյնի պետական համալսարան, որտեղ էլ սկսել է հետաքրքրվել թատրոնով։ Ավարտելուց հետո Լիլին կատակերգական համարներ է կատարել Դետրոյթի փաբերում, իսկ ավելի ուշ՝ Նյու Յորքում։ 1965 թվականին նա իր առաջին հեռուստատեսային ելույթն է ունեցել The Merv Griffin Show-ում։
1975 թվականին Լիլին մարմնավորել է Լիննի Ռիզին՝ Ռոբերտ Օլթմանի «Նեշվիլ» ֆիլմում։ Այդ դերի համար նա առաջադրվել է Օսկարի՝ որպես երկրորդ պլանի լավագույն դերասանուհի։ 1980 թվականին նկարահանված «Իննից հինգը» ֆիլմում Լիլին խաղացել է Վիոլետ Նյուստեդի քարտուղարուհու դերը։ Այդ ֆիլմում նկարահանվել են նաև Դոլլի Պարթոնը և Ջեյն Ֆոնդան։
1988 թվականին Բեթ Միդլերի հետ նա նկարահանվել է «Մեծ բիզնես» կատակերգությունում, որտեղ նրանք խաղացել են երկու զույգ երկվորյակների դերեր։
1985 թվականին Լիլին նկարահանվել է Բրոդվեյի «Բանական կյանքի նշանների որոնում տիեզերքում» շոուում, որի համար արժանացել է Թոնի մրցանակի։ Իսկ 1989 թվականին Չիկագոյի թատրոններում իր աշխատանքի համար Թոմլինը արժանացել է Սառա Սիդոնսի մրցանակի։
1994 -1998 թվականներին Թոմլինը «The Magic School Bus» անիմացիոն մուլտսերիալում հնչյունավորել է տիկին Ֆրիզլիին։
2008-2009 թվականներին Լիլի Թոմլինը «Հուսահատ տնային տնտեսուհիները» հեռուստասերիալում կատարել է տիկին Մաքլասկիի քրոջ՝ Ռոբերտայի դերը։
Լիլի Թոմլինը «Ի պաշտպանություն կենդանիների» (անգլ.՝ In Defense of Animals, IDA) կազմակերպության ակտիվիստներից է և կենդանաբանական այգիներում փղերի պաշտպանության համաշխարհային օրվա նախաձեռնողներից մեկը[9]։
2012-2013 թվականներին Թոմլինը «Մալիբու երկիր» սիթքոմում խաղացել է հերոսուհի Ռեբա Մակինթայրի մոր դերը[10]։ 2015 թվականին նա սկսել է նկարահանվել «Գրեյս և Ֆրենկի» սիթքոմում[11]։
Անձնական կյանք
խմբագրել2001 թվականի հունվարին Լիլին հայտարարել է, որ ինքը լեսբուհի է և վերջին 30 տարիներին հարաբերությունների մեջ է ամերիկացի սցենարիստ, ռեժիսոր և պրոդյուսեր Ջեյն Վագների հետ։ 2013 թվականի դեկտեմբերի 31-ին նրանք ամուսնացել են[12][13]։
Ֆիլմագրություն
խմբագրելՏարի | Հայերեն անուն | Իրական անուն | Դեր | |
---|---|---|---|---|
1975 | ֆիլմ | Նեշվիլ | Nashville | Լիննի Ռիզ |
1977 | ֆիլմ | Ուշ շոու | The Late Show | Մարգո Սպերլինգ |
1980 | ֆիլմ | Իննից հինգը | Nine to Five | Վայոլետ Նյուստեդ |
1981 | ֆիլմ | Անհավանականորեն փոքրացող կինը | The Incredible Shrinking Woman | Պետ Կրեյմեր/Ջուդիտ Բիսլի |
1984 | ֆիլմ | Ես ամբողջովին | All Of Me | Էդվինա Կաթուոթեր |
1988 | ֆիլմ | Մեծ բիզնես | Big Business | Ռոուզ Ռետլիֆ,
Ռոուզ Շելտոն |
1991 | ֆիլմ | Բանական կյանքի նշանների որոնում տիեզերքում | The Search for Signs of Intelligent Life in the Universe | տարբեր կերպարներ |
1992 | ֆիլմ | Ստվերներ և մառախուղ | Shadows and Fog | մարմնավաճառ |
1993 | ֆիլմ | Կարճ պատմություններ | Short Cuts | Դորին Պիգոտ |
1993 | ֆիլմ | Ձգձգված երաժշտությունը | And The Band Played On | բժիշկ Սելմա Դրիտզ |
1993 | ֆիլմ | Գեղջկուհին Բեվերլի Հիլզում | The Beverly Hillbillies | Ջեյն Հեթուեյ |
1995 | ֆիլմ | Հուսահատ դեմքով | Blue In The Face | վաֆլի ուտողը |
1996 | ֆիլմ | Մահացու խումբը | Homicide: Life on the Street | Ռոուզ Հալլիգան |
1996 | ֆիլմ | Մի՛ արթնացրեք քնած շանը | Flirting with Disaster | Մերի Շլիհթինգ |
1996 | ֆիլմ | Անհաջողության զիգզագը | Getting Away with Murder | Ինգա Մյուլլեր |
1998 | ֆիլմ | Կրիպենդորֆի ցեղը | Krippendorf’s Tribe | Ռութ Ալլեն |
1999 | ֆիլմ | Թեյ Մուսոլինիի հետ | Tea With Mussolini | Ջորջի Ռոքվել |
2000 | ֆիլմ | Փոքրիկը | The Kid | Ջենետ |
2002 | ֆիլմ | Տարօրինակների երկիրը | Orange County | Շարլոտ Կոբ |
2004 | ֆիլմ | Սրտի կոտրիչները | I Heart Huckabees | Վիվիան |
2006 | ֆիլմ | Ուղեկիցները | A Prairie Home Companion | Ռոնդա Ջոնսոն |
2006 | ֆիլմ | Մրջյունների փոթորիկը | The Ant Bully | Մոմմո |
2007 | ֆիլմ | Էքսկորտ կանանց համար | The Walker | Էբիգեյլ Դելորին |
2009 | ֆիլմ | Վարդագույն հովազը 2 | The Pink Panther 2 | տիկին Բերենջեր |
2013 | ֆիլմ | Քննություն երկուսի համար | Admission | Սյուզաննա |
2013 | ֆիլմ | Տատիկը | Grandma | Էլ Ռիդ |
2019 | ֆիլմ | Խենթությունը ներսում | The Madness Within | Լիլի |
1993 | ֆիլմ | Կարճ պատմություններ | Short Cuts | Դորին Պիգոտ |
1970-1973 | սերիալ | Ռոուենի ու Մարտինի ծիծաղը | Laugh-In | մշտական դերասանուհի |
2002-2006 | սերիալ | Արևմտյան թևը | The West Wing | Դեբորա Ֆիդերեր |
2008-2009 | սերիալ | Հուսահատ տնային տնտեսուհիները | Desperate Housewives | Ռոբերտա Սիմմոնս |
2010 | սերիալ | Վնասներ | Damages | Մերիլին Թոբին |
2011-2015 | սերիալ | Ինտերնետ-թերապիա | Web Therapy | Փաթսի Հոջ |
2012-2013 | սերիալ | Մալիբու երկիրը | Malibu Country | Լիլի Մեյ Մաքենզի |
2015-2020 | սերիալ | Գրեյս և Ֆրենկի | Grace and Frankle | Ֆրենկի Բերգսթայն |
2018 | մուլտֆիլմ | Սարդ-Մարդ։ Դեպի Սարդեզերք | Spider-Man: Into the Spider-Verse | Մեյ |
Մրցանակներ ու անվանակարգեր
խմբագրելՄրցանակ | Տարի | Կատեգորիա | Աշխատանքի անուն | Արդյունք |
---|---|---|---|---|
Օսկար | 1976 | Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի | Նեշվիլ | Առաջադրված |
Ոսկե գլոբուս | 1972 | Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի մինի-սերիալում, հեռուստասերիալում կամ հեռուստաֆիլմում | Ռոուենի ու Մարտինի ծիծաղը | Առաջադրված |
1976 | Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի ֆիլմում | Նեշվիլ | Առաջադրված | |
Լավագույն դերասանուհու դեբյուտ | Առաջադրված | |||
1978 | Կատակերգության կամ մյուզիքլի լավագույն դերասանուհի | Ուշ շոու | Առաջադրված | |
1985 | Ես ամբողջովին | Առաջադրված | ||
1994 | Հատուկ մրցանակ լավագույն դերասանական կազմի համար | Կարճ պատմություններ | Հաղթանակ | |
2016 | Կատակերգության կամ մյուզիքլի լավագույն դերասանուհի | Տատիկը | Առաջադրված | |
Հեռուստատեսային կատակերգության կամ մյուզիքլի լավագույն դերասանուհի | Գրեյս և Ֆրենկի | Առաջադրված | ||
Էմմի | 1994 | Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի մինի սերիալում կամ հեռուստաֆիլմում | Ձգձգված երաժշտությունը | Առաջադրված |
1996 | Լավագույն հրավիրյալ դերասանուհի դրամատիկական հեռուստասերիալում | Մահացու խումբը | Առաջադրված | |
2010 | Վնասներ | Առաջադրված | ||
2013 | Լավագույն հնչյունավորում | Ի պաշտպանություն փղերի | Հաղթանակ | |
2015 | Լավագույն դերասանուհի կատակերգական հեռուստասերիալում | Գրեյս և Ֆրենկի | Առաջադրված | |
2016 | Առաջադրված | |||
2017 | Առաջադրված | |||
2018 | Առաջադրված | |||
BAFTA | 1976 | Ամենախոստումնալից դեբյուտանտ | Նեշվիլ | Առաջադրված |
1978 | Լավագույն դերասանուհի | Ուշ շոու | Առաջադրված | |
Բեռլինի կինոփառատոն | 1977 | Լավագույն դերասանուհի | Հաղթանակ | |
«Անկախ հոգի» | 1992 | Լավագույն դերասանուհի | Բանական կյանքի նշանների որոնում տիեզերքում | Առաջադրված |
1997 | Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի | Մի՛ արթնացրեք քնած շանը | Առաջադրված | |
ԱՄՆ Սցենարիստների Գիլդիայի մրցանակ | 2003 | Լավագույն դերասանուհի հեռուստատեսային դրամատիկական սերիալում | Արևմտյան թևը | Առաջադրված |
Լավագույն դերասանական կազմ դրամատիկական սերիալում | Առաջադրված | |||
2005 | Առաջադրված | |||
2017 | Կինեմատոգրաֆիայում ունեցած ներդրման համար | Չկա տվյալ | Հաղթանակ | |
Լավագույն կանացի դեր կատակերգական հեռուստասերիալում | Գրեյս և Ֆրենկի | Առաջադրված | ||
2018 | Առաջադրված | |||
2019 | Առաջադրված | |||
Արբանյակ | 2006 | Երկրորդ պլանի լավագույն կանացի դեր ֆիլմում | Ուղեկիցները | Առաջադրված |
2016 | Լավագույն դերասանուհի հեռուստատեսային կատակերգության կամ մյուզիքլի մեջ | Գրեյս և Ֆրենկի | Առաջադրված | |
Սատուրն | 1982 | Լավագույն դերասանուհի | Անհավանականորեն փոքրացող կինը | Առաջադրված |
Թոնի | 1986 | Ներկայցման լավագույն դերասանուհի | Բանական կյանքի նշանների որոնում տիեզերքում | Հաղթանակ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 Tikkanen A. Encyclopædia Britannica
- ↑ http://www.kennedy-center.org/programs/specialevents/honors/
- ↑ http://www.michiganwomen.org/Images/Tomlin,%20Lily.pdf
- ↑ «Lily Tomlin Biography». filmreference. 2008. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ Bob Fischbach (2008 թ․ հոկտեմբերի 1). «Stage holds the magic for Tomlin». Omaha World-Herald. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 29-ին.
{{cite news}}
: Invalid|url-status=404
(օգնություն) - ↑ Kevin Kelly (1985 թ․ օգոստոսի 11). «Lily Tomlin Mysterious Modest and Multifaceted». The Boston Globe. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ Alonso Duralde (2005 թ․ մարտի 15). «Thoroughly Modern Lily». The Advocate. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ «Сострадание к животным / Animal Compassion: Первый Всемирный день защиты слонов в зоопарках / IDA: 1st Annual International Day Of Action For Elephants In Zoos». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 18-ին.
- ↑ NELLIE ANDREEVA (2012 թ․ փետրվարի 23). «Lily Tomlin To Star In Reba McEntire's ABC Comedy Pilot». Deadline.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 25-ին.
- ↑ Lesley Goldberg (2014 թ․ մարտի 19). «Jane Fonda, Lily Tomlin to Star in Netflix Comedy From 'Friends' Creator». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 14-ին.
- ↑ Shulman, Randy (2006 թ․ ապրիլի 27), «Lily Tomlin - The actress discusses her career, her upcoming show at Bethesda's Strathmore, and life with her partner Jane Wagner», Metro Weekly, Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 12-ին, Վերցված է 03-07-2007-ին
- ↑ «Famed US actress Lily Tomlin marries writer partner Jane Wagner on New Year's Eve». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 7-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիլի Թոմլին» հոդվածին։ |