Լինչի դատաստան
Լինչի դատաստան տերմինը նշանակում է դատաստանի ենթարկել առանց օրինական դատավարության, չլիազորված և ոչ լեգալ մարդկանց կողմից։ Ստուգաբանորեն Լինչի դատաստան տերմինը միանշանակ բացատրություն չունի։ Վարկածներից մեկով այս տերմինը առաջացել է Վիլհելմ Լինչի անունից (1742–1820) ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգից, ով ԱՄՆ անկախության պատերազմի ժամանակ կազմավորել էր տեղային բնույթի զինված ուժեր և դատաստան էր տեսնում ավազակախմբերի հետ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 619)։ |