Լյուդվիգ Գրիգորյան (ազատամարտիկ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Լյուդվիգ Միքայելի Գրիգորյան (հուլիսի 25, 1940, Բռուն, Գորիսի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 4, 1993), ազատամարտիկ, Արցախյան պատերազմի մասնակից։
Լյուդվիգ Գրիգորյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 25, 1940 |
Ծննդավայր | Բռուն, Գորիսի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | սեպտեմբերի 4, 1993 (53 տարեկան) |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կենսագրություն
խմբագրելԳրիգորյան Լյուդվիգը ծնվել է 1940 թվականի հուլիսին 25-ին, Գորիսի շրջանի Ակներ գյուղում։ Նա զրկվել է հորից, երբ մեկ տարեկան էր։ Լյուդվիգ Մանուկյանը սովորել և ավարտել է Վերիշենի միջնակարգ դպրոցի ութերորդ դասարանը, միևնույն ժամանակ մասնակցել է գյուղի աշխատանքներին։ 1959-1961 թվականներին ծառայել է Խորհրդային բանակում։ 1976 թվականին պայթեցնողի մասնագիտությամբ ավարտել է Ռուսաստանի Դաշնության Ելեց քաղաքի շինտեխնիկումը։ Վերադարձել է Գորիս, աշխատանքի անցել ճանապարհների շինվարչությունում։
Ղարաբաղյան շարժումը սկսելուց հետո եղել է ականապատող և ականազերծող։ Ինքնապաշտպանական տարբեր ջոկատների կազմում մասնակցել է Մարտակերտի, Խոզնավարի, Վաղատուրի, Խնածախի, Շռնուխու պաշտպանական մարտերին, մասնակցել զենքի փորձարկումների և արժանացել խրախուսանքների։ Նա ստացել է «Լիդո պապիկ» մականունը, երբ Շռնուխ գյուղի պահակակետերում փոխարինել է նորակոչիկ զինվորներին։ Մասնակցել է Կուբաթլիի և Ղոզաչի գրավմանը։
1993 թվականի սեպտեմբերի 4-ին՝ հերթական ականազերծման ժամանակ մահանում է ականի պայթունից։
Աղբյուրներ
խմբագրել- Էդուարդ Զոհրաբյան, Համլետ Միրզոյան, Գորիսի հանրագիտարան, Ե․, 2008, էջ 125։