Լյուստրացիան Հայաստանում
Այս հոդվածի չեզոքությունը կասկածի ենթակա է։ Խնդրում ենք նայել քննարկման էջի բացատրությունը։ Խնդրում ենք չհեռացնել այս պիտակը մինչև խնդիրը չլուծվի։ |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Լյուստրացիան Հայաստանում կամ՝ այլ կերպ ասած օտարերկրյա գաղտնի ծառայությունների, մասնավորապես Խորհրդային Միության և Ռուսաստանի հատուկ ծառայությունների, գաղտնի լրտեսական և պատժիչ մարմինների գործակալների գաղտնազերծումը քաղաքական միջոցառում է, որն անցկացնելու պահանջը առաջացել է Հայաստանում պաշտոնապես՝ ԽՍՀՄ–ի, իսկ իրականում՝ Ռուսաստանի քաղաքական ազդեցության թուլացումից հետո։ Կոմունիստական ռեժիմի խարխլումից (1988-1989), իսկ ապա՝ աստիճանաբար տապալումից (1990-1991) հետո Հայաստանում Լյուստրացիա անցկացնելու փորձեր են եղել[1][2][3][4]։
Լյուստրացիայի կամ գաղտնազերծման սահմանումը Հայաստանում
խմբագրելԳաղտնազերծումը կամ լյուստրացիան Հայաստանում համարվել և համարվում է միջոցների մի համախումբ, որոնցով բացահայտվում, հավաքագրվում, գնահատվում են գաղտնազերծման ենթակա անձանց՝ (մասնավորապես Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր ու դատական իշխանության, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների` ղեկավար պաշտոններ զբաղեցնող կամ դրանց հավակնող անձանց վրա, ովքեր մինչև 1991 թվականի սեպտեմբերի 21-ի Հայաստանի անկախության հանրաքվեն բացահայտ կամ գաղտնի հիմունքներով աշխատել կամ համագործակցել են նախկին ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի, հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների կամ այլ երկրների հատուկ ծառայությունների հետ) վերաբերյալ տեղեկատվությունը, գրանցվում և հաշվառվում են որոշակի անձինք, կանխվում և արգելվում է նրանց կողմից՝ Հայաստանի Հանրապետության բարձրագույն և պետական ու հանրային կառավարման, գիտական և ուսումնական հաստատությունների ղեկավարման և իրավաբանական որոշակի սահմանված պաշտոններ զբաղեցնելը[5]։
Լյուստրացիայի կամ գաղտնազերծման նպատակները Հայաստանի Հանրապետությունում
խմբագրելՀայաստանի Հանրապետությունում գաղտնազերծման նպատակները սահմանվել են տարբեր անհատների և կազմակերպությունների կողմից։ Ըստ 2016 թվականին ՀՀ Ազղգային ժողովում «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի առաջարկած «Գաղտնազերման (լյուստրացիայի) մասին» օրենքի նախագծի[6] այդ նպատակները ձևակերպվել են հետևյալ կերպ[5]․
1) ժողովրդավարական հասարակության և սահմանադրական կարգի ամրապնդում,
2) ազգային անվտանգության ապահովման կանխարգելիչ միջոցառումների իրականացում,
3) սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների կանխում,
4) հանրության սահմանադրական իրավունքների և ազատությունների, պատվի ու բարի համբավի պաշտպանություն,
5) Խորհրդային, ֆաշիստական և այլ ամբողջատիրական գաղափարախոսության ու քարոզչության տարածման կանխում։
Լյուստրացիայի կամ գաղտնազերծման տարածման ոլորտը
խմբագրելԼյուստրացիայի կամ գաղտնազերծման անցկացման պահանջը նախատեսվում է տարածել Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր ու դատական իշխանության, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների` ղեկավար պաշտոններ զբաղեցնող կամ դրանց հավակնող անձանց վրա, ովքեր մինչև 1991 թվականի սեպտեմբերի 21-ի Հայաստանի անկախության հանրաքվեն բացահայտ կամ գաղտնի հիմունքներով աշխատել կամ համագործակցել են նախկին ԽՍՀՄ ԿԳԲ–ի, հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների կամ այլ երկրների հատուկ ծառայությունների հետ[5]:․
Լյուստրացիայի կամ գաղտնազերծման ենթակա անձինք և պաշտոններ
խմբագրելԼյուստրացիայի կամ գաղտնազերծման ենթակա են համարվում հետևյալ պաշտոնները զբաղեցնող պաշտոնատար անձինք[5]․՝
- Հայաստանի Հանրապետության Նախագահը,
- Հայաստանի Հանրապետության վարչապետը, փոխվարչապետները,
- Հայաստանի Հանրապետության կառավարության անդամները և նրանց տեղակալները,
- Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների ղեկավարներն ու նրանց տեղակալները,
- Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորները,
- Հայաստանի Հանրապետության Վերահսկիչ պալատի նախագահը,
- Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը,
- Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմը,
- Ազգային անվտանգության ծառայության կենտրոնական աշխատակազմի, տարածքային մարմինների և սահմանապահ զորքերի ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձինք,
- Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի անդամները,
- Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի նախագահը և անդամները,
- Հայաստանի Հանրապետության վճռաբեկ, վերաքննիչ, առաջին ատյանի և մասնագիտացված դատարանների դատավորները,
- Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը և դատախազները,
- Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամները,
- Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը,
- Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարը և տեղակալը,
- Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարը,
- Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարը,
- Հայաստանի Հանրապետության մարզպետները, քաղաքապետերը, համայնքի ղեկավարները և ավագանու անդամները,
- Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի նախագահը և Կենտրոնական բանկի խորհրդի անդամները,
- օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների, միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությունների, օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկների ղեկավարները և աշխատակիցները,
- Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի ղեկավարը, բարձրագույն ուսումնական հաստատությունների ղեկավարները,
- Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամները,
- վերը թվարկված պաշտոնատար անձանց խորհրդականները, օգնականները և մամլո քարտուղարները,
- Հայաստանի Հանրապետության նոտարները,
- Հայաստանի Հանրապետության Փաստաբանների պալատի նախագահը, Պալատի խորհրդի անդամները,
- Հայաստանի Հանրապետության հանրային, պետական և այլ զանգվածային լրատվամիջոցների ղեկավար կազմը, խմբագիրները և լրագրողները,
- ինչպես նաև այն անձինք, ովքեր հավակնում են (թեկնածու են) զբաղեցնել վերը թվարկված պաշտոնները։
Հայաստանում քաղաքական մաքրագործման իրականացման առաջին փորձեր Երրորդ հանրապետության գոյության առաջին տարիներին
խմբագրելՀայաստանի Երրորդ Հանրապետությունում լյուստրացիայի՝ քաղաքական մաքրագործման անցկացման ջատագովներից մեկը, թերևս ամենաաչքի ընկնողը, ի սկզբանե եղել և մնում է ԱՄԿ–ի անդամ և ԱԻՄ–ի հիմնադիր Պարույր Հայրիկյանը, ինչպես նաև նրա զինակից և գաղափարակից Ազատ Արշակյանը[7]։ 1991 թ. իրականություն դարձավ դեռևս 1973 թվականին՝ այն ժամանակ Ազգային միացյալ կուսակցության 24-ամյա առաջնորդ Պարույր Հայրիկյանի հայտարարած՝ «Անկախություն՝ հանրաքվեի ճանապարհով» ռազմավարական նպատակը։ Հայաստանի Գերագույն օրենսդիր մարմնի պատգամավոր ընտրված Հայրիկյանը պայքարում էր անհապաղ ազգային բանակ ստեղծելու, ժողովրդի կողմից ընտրված գործադիր իշխանության հաստատելու, սահմանադիր ժողովի միջոցով՝ սահմանադրություն ընդունելու և կարևոր այլ նպատակների համար։ Ազգային բանակը ստեղծվեց 1992-93 թվականներին, առաջին ազգային սահմանադրությունը՝ 1995 թվականի հուլիսի 5–ին՝ Հայրիկյանի ծննդյան օրը։ Ուշացումով, բայց ի վերջո այս նպատակներն իրողություն դարձան։ Այդ նպատակներին հասնելու ճանապարհին Հայրիկյանն ու իր համախոհները ստիպված էին հաղթահարել կոմունիստական իշխանություններից մնացած ու նոր իշխանավորներ դարձած բացահայտ ու գաղտնի գործակալների դեմ, որոնք ամեն ջանք գործադրում էին նորանկախ Հայաստանի երրորդ հանրապետությունը Կրեմլի, այսինքն Ռուսական նոր կայսրության ղեկավարների վասալի կարգավիճակում պահելու համար։
Լյուստրացիայի անցկացման փորձերը Երրորդ հանրապետության հետագա տարիներին
խմբագրելԼյուստրացիայի կամ գաղտնազերծման մի շարք փորձեր են եղել Երրորդ հանրապետության գոյության նաև հետագա տարիներին[8][9]։
Լյուստրացիայի անցկացման հարցում Պարույր Հայրիկյանի և «Ազգային ինքնորոշում միավորման» դերը
խմբագրելԵրրորդ Հանրապետության գոյության տարիներին Պարոյր Հայրիկեանը բազմիցս բացատրել և ընդգծել է մինչև այսօր Հայաստանի Հանրապետության ներսում գործող օտար երկրների գաղտնի գործակալական ցանցերի (հատկապես նախկին ԽՍՀՄ Պետանվտանգության կոմիտեի՝ ՊԱԿ–ԿԳԲ-ի և նրա ժառանգորդ Ռուսաստանի ՖՍԲ–ի ու ՍՎՐ–ի, ինչպես նաև ռուսական ռազմական հետախուզության՝ ԳՐՈՒ–ի գործակալական ցանցերի) անհրաժեշտ ու անհապաղ բացահայտման կարեվորությունը։
Լյուստրացիայի իրականացման կողմնակից քաղաքական գործիչներ և հայկական ազգային ազատագրական կազմակերպություններ
խմբագրել- Պարույր Արշավիրի Հայրիկյանը (ծնվ.` հուլիսի 5 1949 թ.) հայ ազգային, քաղաքական գործիչ է, խորհրդային նշանավոր այլախոհ,1968 թվականից գաղտնի գործող Ազգային միացյալ կուսակցության անդամ, այնուհետև` ղեկավար, Ազգային ինքնորոշում միավորում կուսակցության առաջնորդ, Խորհրդային Միության ժողովրդավարական շարժումների հիմնադիր և ղեկավար, գրող, երգահան։
- Ազատ Լևոնի Արշակյանը, ծնվել է օգոստոսի 13, 1950 (67 տարեկան), Կրթությունը՝ Ճարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարան, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր։
- Ազգային Միացյալ Կուսակցությունը հիմնադրվել է 1966 թ Ապրիլի 24-ին. ԱՄԿ-ի երեք հիմնադիրներն էին Հայկազ Խաչատրյանը, Ստեփան Զատիկյանը և Շահեն Հարությունյանը։ ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի՝ ՊԱԿ՝ ԿԳԲ–ի կողմից 1968 թվին կուսակցության հիմնադիրների ձերբակալումից և բանտարկությունից հետո Պարույր Հայրիկյանը դառնում է Ազգային Միացյալ Կուսակցության ղեկավար։ ԱՄԿ-ի հիմնական նպատակներն էին Հայաստանի անկախությունը Ռուսաստանից և 1915-1923 թվականների հայոց ցեղասպանության հետևանքների վերացումը։ 1973 թ.-ին ԱՄԿ-ի վերընտրված նախագահ Պարույր Հայրիկյանը հիմնել է «անկախություն հանրաքվեի ուղով» ռազմավարությունը։
- Ազգային ինքնորոշում միավորումը (ԱԻՄ) հիմնել է Պարույր Հայրիկյանը 1987 թվականի սեպտեմբերին։ Այն Խորհրդային Միության տարածքում բացահայտ գործող առաջին ազգային-քաղաքական-ժողովրդավարական կազմակերպությունն էր։ ԱԻՄ-ը հրատարակում էր «Անկախություն» շաբաթաթերթը, որը ԽՍՀՄ տարածքում առաջին այլընտրանքային քաղաքական պարբերականն էր։
- Զարուհի Համազասպի Փոստանջյան, հայ քաղաքական գործիչ, Ժառանգություն խմբակցության նախկին անդամ[10], ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր։ 2012 թ.-ի մայիսի 31-ից 2013 թ.-ի հոկտեմբերի 22-ը եղել է հիշյալ խմբակցության քարտուղար, 2013 թվականի հոկտեմբերի 22-ից 2014 թվականի փետրվարի 3-ը՝ խմբակցության ղեկավարն էր[11]։
Անդրադարձներ լյուստրացիային 2003 թվականին
խմբագրել2003 թվականի Նոյեմբերին Հայաստանի Հանրապետության Մամուլի ազգային ակումբը քննարկում էր կազմակերպել՝ «Հատուկ ծառայությունների ազդեցությունը Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական զարգացումների վրա»[12]։
2003 թվականի Նոյեմբերին ՀՀ Մամուլի ազգային ակումբի կազմակերպած «Հատուկ ծառայությունների ազդեցությունը Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական զարգացումների վրա» թեմայով կլոր սեղան–քննարկման մասնակիցների պահանջները և դիրքորոշումները տարաբնույթ էին։
- Պարույր Հայրիկյան, Ազգային ինքնորոշում միավորման՝ ԱԻՄ առաջնորդը՝ պահանջում էր «բացել գաղտնի գործակալության գրապահոցները»։ Հայրիկյանը հասցրեց կարդալ իր մտորումները քննարկվող թեմայի շուրջ, և ավելին՝ նախադասություն առ նախադասություն մեկնաբանել իր իսկ մտքերը[12]։ «Լինելով անկախ երկիր, Հայաստանը դեռ չի ձերբազատվել այլ երկրի գործակալական ցանցից, իսկ մեր գաղտնի ծառայությունների արխիվները պահվում են այլ երկրում և մեզ մատչելի չեն»,- այս խոսքերից հետո, պրն Հայրիկյանը դիմեց «թագավորին»՝ «Եվ դու քեզ թագավո՞ր ես կոչում, երբ քո գործակալական ցանցի արխիվներն այլ երկրում են»[12]։
- Հմայակ Հովհաննիսյան, քաղաքագետ, ՀՀ խորհրդարանի պատգամավոր․ պահանջում էր «լյուստրացիայի ենթարկել նախկին ԽՍՀՄ գաղտնի ծառայությունների գործակալներին»[12]։
- Գառնիկ Իսագուլյան «Ազգային անվտանգություն» նշանակալի անունը կրող կուսակցության ղեկավար», ՀՀ խորհրդարանի պատգամավոր․ Անընդունելի էր համարում գործակալների «լյուստրացիան»՝ բացահայտումը, մի վերապահում անելով՝ «ազգային անվտանգության գործակալներին բացահայտել կարելի է միայն նրանց մահից հիսուն տարի հետո»։ Ըստ նրա, մարդիկ, ովքեր պատրաստ են աշխատել անվտանգության գաղտնի ծառայություններում, պիտի հանգիստ լինեն, որ չեն «վառվի», քանի կենդանի են[12]։
- Հրանտ Խաչատրյանը՝ ՍԻՄ առաջնորդ, Հայաստանի խորհրդարանի պատգամավոր․ հիշեց իր շփումները անվտանգության աշխատակիցների հետ, և զգուշավորության դրդեց՝ «տեսնելով, թե որքան պատրաստված են նրանք, ես միշտ զգուշացել եմ, և երիտասարդներին զգուշացրել եմ, որ չընկնեն գաղտնի ծառայության որոգայթները»[12]։ Հրանտ Խաչատրյանը նաև խոսեց Չինաստանի ԱԺ-ում քննարկվող «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» օրենքի նախագծում տեղ գտած մի «սողանցքի» մասին, որը հակասում է ՀՀ Սահմանադրությանը[12]։ «Սողանցքը» թույլ է տալիս որոշ դեպքերում, առանց դատարանի որոշման գաղտնալսումներ և գաղտնազննումներ կատարել[12]։
Անդրադարձներ լյուստրացիային 2011 թվականին
խմբագրելՈւշագրավ է, մասնավորապես, 2011 թվականին Հայաստանի Հանրապետության գերագույն օրենսդրական մարմնի՝ Ազգային Ժողովի՝ խմբակցություններից մեկը՝ «Ժառանգության» փորձը, ՀՀ Գերագույն օրենսդիր մարմնի քննարկմանն ու հաստատմանը ներկայացնելու «Գաղտնազերծման մասին» օրենքի նախագիծը, որի հեղինակն էր պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, և որի նպատակն էր գաղտնազերծել մինչև 1991թ. սեպտեմբերի 21-ի Հայաստանի անկախության հանրաքվեն նախկին ԿԳԲ–ի, այսինքն՝ ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի, ինչպես նաև՝ հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների, օրինակ՝ ԳՌՈՒ–ի[13], այսինքն՝ ԽՍՀՄ–ի կամ Ռուսաստանի զինված ուժերի ռազմական հետախուզության, կամ այլ երկրների հատուկ ծառայությունների հետ բացահայտ կամ գաղտնի հիմունքներով աշխատած կամ համագործակցած անձանց[4]։
Այդ կապակցությամբ ԱԻՄ–ի ղեկավար Պարույր Հայրիկյանն իր աջակցությունը հայտնեց «Ժառանգությանը»։
Անդրադարձեր լյուստրացիային 2012 թվականին
խմբագրելԱնդրադարձեր լյուստրացիային 2015 թվականին
խմբագրելՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խնամին, ԱԱԾ պետի նախկին պաշտոնակատարԴավիթ Շահնազարյանը 2015 թվականի մայիսին հայտարարել էր, որ լյուստրացիա կարելի է անել երկու անգամ ընտրությունների արդյունքներով իշխանափոխություն անելուց հետո։ 2015 թվականի մայիսի 8–ին Պարույր Հայրիկյանից «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության «Իրավունք» թերթի թղթակիցը հետաքրքրվել է, թե արդյո՞ք նա համաձայն է Դավիթ Շահնազարյանի այդ տեսակետին։ Պարույր Հայրիկյանը պատասխանել է, որ «Ով ինչ կասի լյուստրացիայի մասին, ես չեմ խորանա։ Անցյալում դա ինձ համար սկզբունք էր, իսկ հիմա միջազգային փորձառության արդյունքներ կան»[14]։
Անդրադարձներ լյուստրացիային 2016 թվականին
խմբագրել2016 թվականի հոկտեմբերին Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը շրջանառության մեջ է դրել Լյուստրացիայի մասին օրենքի նախագիծը[6]։ Նախագծի տեքստը բերված է ստորև։
Անդրադարձներ լյուստրացիային 2017 թվականին
խմբագրելԼյուստրացիաների պատմական օրը[15]։
Լյուստրացիայի ձախողումը Երրորդ հանրապետությունում
խմբագրելՀետագա սերունդներին կարող է զարմանալի թվալ, սակայն, «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության առաջարկած ազգանպաստ և պետականամետ սույն նախագիծն առաջացրեց Հայաստանի Հանրապետության քաղաքական իշխող ուժերի և, նույնիսկ՝ գիտական վերնախավի մի մեծ հատվածի թե՛ բացահայտ, թե՛ թաքուն, բայց բուռն և եռանդուն դիմադրությունը[16]։ 1988-2018 թվականների ընթացքում Հայաստանում լյուստրացիա, այսինքն՝ քաղաքական մաքրագործում իրականացված չէ, և դրա ձևական–պաշտոնական պատճառաբանություններից մեկն այն է, որ իբր, հայկական հասարակության մեջ շատերը, իսկ իրականում՝ հիմնականում նախկին և ներկայիս կառավարող վերնախավի գերակշիռ մեծամասնությունը, լյուստրացիան համարում են վտանգավոր` իբրև թե խուսափելով հնարավոր երկպառակություններից կամ «եղբայրասպանությունից»[4]։
Փաստացի, Հայաստանի Երրորդ Հանրապետությունում՝ 1991-2018 թվականներին լյուստրացիոն (այսինքն՝ քաղաքական մաքրագործման) գործընթացները կասեցվել են[4][17]։
Հայ մտավորականության որոշ ներկայացուցիչներ, դեռևս շարունակում էի, գրեթե հուսահատորեն պահանջել լյուստրացիա՝ Երրորդ հանրապետության վերջին շաբաթներին և ամիսներին։ Դրանց թվում նաև ՙՙՀայեր՚՚ համացանցային լրատվամիջոցի հիմնադիր և գլխավոր խմբագիր Արայիկ Մանուկյանը[18]։
Լյուստրացիայի պահանջը և իրականացման հնարավորությունները Հայաստանի Չորրորդ հանրապետությունում
խմբագրելԼյուստրացիայի կատարման պահանջը այս կամ այն կերպ դարձյալ ի հայտ եկավ 2018 թ․ ապրիլ–մայիսին իրականացած կամ սկսված Թավշյա հեղափոխության ընթացքում, երբ Հայաստանի Երրորդ Հանրապետությանը փաստացի փոխարինեց նոր՝ Չորրորդ հանրապետությունը[19]
Հայաստանի նոր՝ Չորրորդ Հանրապետությունում քաղաքական մաքրագործման կամ լյուստրացիայի իրականացման բացահայտ պահանջով հանդես են գալիս հատկապես ՙՙՍասնա ծռեր՚՚ ռազմաքաղաքական խմբավորման և ՙՙՆախախորհրդարան՚՚ քաղաքական ուժի ներկայացուցիչները։ Մասնավորապես, նման հստակ պահանջ է հնչել 2018 թվականի մայիսի 10–ին՝ Ժիրայր Սեֆիլյանի և Վարուժան Ավետիսյանի կողմից[20]։
Հաճախ լյուստրացիոն գործընթացն ընդունում է ակամա բնույթ և իրականանում է նախկին քաղաքական գործիչների փաստացի «ինքնալյուստրացման» տեսքով[21]։ Մասնավորապես՝ Արցախյան հիմնահարցի լուծման գործընթացին անդրադառնալիս։
Հայաստանի նոր վարչապետը խախտել է նախկին նախագահների անդորրը։ Միայն Արցախը բանակցությունների սեղան վերադարձնելու մասին մի նախադասությունը բավական էր, որ նախկինները յուրատեսակ լյուստրացիա սկսեն։ Եվ ամենևին էլ արդեն կարևոր չէ, թե որ նախագահի օրոք կամ համաձայնությամբ, կամ թողտվությամբ է Արցախը դուրս մնացել բանակցային գործընթացից։
Այս տարօրինակ իրավիճակում հատկապես բախվել են առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ու երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Տասնյակ տարիների լռությունից հետո նրանք անձնական գզրոցներից տեղեկատվություն է, որ արտանետում են մեդիադաշտ։ «Մարտով» հետախուզությունից հետո «հրետանային նախապատրաստություն» է սպասվում, որին անտարակույս կհետևի «ճակատային» հարձակումը, եթե նախկինները չդադարեցնեն ակամա փոխլյուստրացիան։ Հանուն արդարության պետք է նշել, որ այս լյուստրացիոն գործընթացն ավելի շատ դրական քան բացասական ազդեցություն ունի արցախյան հակամարտության կարգավորման գործում հայկական կողմի բանակցային դիրքերի ամրապնդման վրա։ Այն միաժամանակ նաև նոր բանակցողին՝ Նիկոլ Փաշինյանին իր բանակցային փաթեթում ճկուն մանևրերի հնարավորություն է տալիս, շատ դրվագներում սպիտակ թղթից սկսելու հեռանկարով։ Բայց բանակցությունների հաջորդ ակտիվ փուլը դեռ առջևում է և կանխատեսումներ անել դեռ պետք չէ։ Մի բան ակնհայտ է, որ նախկին նախագահների հեռակա բանավեճից պարզվում է, որ երկուսն էլ անուղղակիորեն ընդունում են բանակցային գործընթացից Արցախի հեռացման սխալականությունը, դրանով է՛լ ավելի խորացնելով սեփական անփառունակ վիճակը։ Մյուս կողմից էլ նակխկինները ակամա խոստովանում են, որ այսքան ժամանակ կարգավորման գործընթացը օգտագործել են այլ նպատակների համար։ Հիշում ենք՝ ինչպես էր Լևոն Տեր-Պետրոսյանը բացահայտ հայտարարում, որ երկրում սոցիալ տնտեսական իրավիճակի բարելավումը բացառապես պայմանավորված է Ղարաբաղի հարցի լուծմամբ։ Իսկ ահա հաջորդ երկու նախագահները՝ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, որոնց կառավարման տարիներին օլիգարխիկ կլանների ձեռքում կուտակված նյութական հարստությունները ի չիք էին արել սոցիալական դժվարությունների մասին տերպետրոսյանական առասպելը, Արցախի հարցը պարբերաբար շահարկում էին սեփական իշխանության ներքին լեգիտիմության պակասը կամ բացակայությունը արտաքին աշխարհում լրացնելու և դրսի «դաբրոներով» այն պահելու նպատակով։ Շարունակե՛ք, պարոնայք նախկին նախագահներ։ Ձեր բացահայտումները վաղուց էին պետք։- Լյուստրացիան սկսվում է. «մարտի են գնում միայն ծերունիները»։ 2018-05-15-11:54․
|
Թավշյա հեղափոխության վերածնած լյուստրացիոն տրամադրություններ մամուլում և հրապարակախոսությունում
խմբագրելԲավական սուր կերպով լյուստրացիայի, գաղտնազերծման կամ լուսահայտման պահանջն ի հայտ եկավ արդեն իսկ Թավշյա հեղափոխության առաջին իսկ օրերից։ Դրա արտահայտություններն էին ԶԼՄ–ներում ի հայտ եկած համապատասխան նյութերը։ Ուշագրավ է հայկական քաղաքական ուժերի դիրքորոշումները բացահայտող Մարինա Բաղդագուլյանի «Լուսահայտում» երգիծական–քաղաքական հրապարակումը, որը ստորև մեջբերված է։ [22]
Լյուստրացիայի մասին հստակ պահանջներ է ներկայացվել նաև Թավշյա հեղափոխության մայիս ամսվա առաջին օրերին՝ ՙՙՉորրորդ իշխանություն՚՚ թերթում՝ ՙՙ1988-2018. հեղափոխությանց ժառանգությունը ծանրագույն ՚՚ վերնագրված Միհրդատ Եվպատոր ստորագված հոդվածում, որը հավանաբար պետք է համարել թերթի խմագրականը[23]։
Լյուստրացիայի անհրաժեշտությունը Հայաստանում պահպանվել է նույնիսկ Թավշյա հեղափոխությունից հետո։ Դրա մասին հրապարակավ արտահայտվում են մի շարք քաղաքական կազմակերպություններ, օրինակ՝ Հայաստանի ևրոպական կուսակցությունը, Սասնա Ծռեր կուսակցությունը, զանազան քաղաքական գործիչներ, քաղաքագետներ և այլ մասնագետներ։ Մասնավորապես, հատկանշական են հետևյալ հրապարակումները․
Անցումային արդարադատությունը, որի կիրառման անհրաժեշտության մասին նշվեց ՀՀ վարչապետի հայտարարության մեջ, պետք է լինի ամբողջական ու համապարփակ, քանի որ իշխանությունը յուրացրած և պետությունը զավթած հանցավոր համագործակցության կատարած հանցագործությունները եղել են համակարգային, ընդգրկել են կյանքի գրեթե բոլոր ոլորտները, առաջացրել են ցեղասպանական հետևանքներ ու վտանգել են պետականությունը, և դրանցից տուժողների շրջանակն ընդգրկում է համարյա ամբողջ ժողովրդին։ Այն պետք է ներառի ՀՀ անկախության ամբողջ ժամանակաշրջանը, ինչպես նաև անցումային արդարադատության միջազգային պրակտիկայում առկա բոլոր բաղադրիչները, այդ թվում՝ քրեական արդարադատությունը և քաղաքական, տնտեսական ու գործակալական լյուստրացիան։ Պետք է հանրաքվեի միջոցով ստեղծվի Անցումային արդարադատության ատյան՝ երդվյալ ատենակալների դատարանի ձևաչափով ու քննչական բաղադրիչով։ - ՙՍասնա Ծռեր՚ կուսակցության հայտարարությունը` Նիկոլ Փաշինյանի 2019 թ. մայիսի 20-ի հայտարարության առթիվ։ 16:21, 20 մայիսի, 2019 թ․, «Ա1+» հեռուստաընկերություն, https://a1plus.am/hy/article/340459
|
«Ռուսական ԿԳԲ-ի հայաստանյան գործակալները հիմա էլ են վխտում ու փորձում կեղծ ինֆորմացիաներով և մանիպուլյացիաներով քաոս սփռել, խափանել Հայաստան-Արևմուտք հարաբերությունների զարգացումը։ Քանի դեռ լուստրացիայի մասին օրենքը չի ընդունվել, էս վիճակը շարունակվելու ա։ Արդեն չգիտեմ էլ, որ մեկի դեմ պայքարեմ, էնքան շատ են։ Իսկ ԱԱԾ-ն էլ մեր երկրում գործող օտարերկրյա գործակալական ցանցերը բացահայտելու փոխարեն տնտեսական հանցագործությունների հետևից ա ընկել, ինչը ՊԵԿ-ի գործառույթն ա։ Մի խոսքով՝ Նիկոլը պիտի անի այդ դժվար քայլը, ընդունի լուստրացիայի մասին օրենքը և բացվեն ԱԱԾ-ի արխիվները, որպեսզի իմանանք՝ ովքեր են համագործակցել ԿԳԲ-ի հետ»։ - Իրանագետ Արմեն Վարդանյան, 05 մայիսի, 2019 թ., 19:45, ՙԿենտրոն՚ լրատվական գործակալություն, https://kentron.am/am/news/149897
|
Տես նաև
խմբագրելԳրականություն
խմբագրել- Williams, "A Scorecard for Czech Lustration" Արխիվացված 2019-04-08 Wayback Machine, Central Europe Review
- Jiřina Šiklová, "Lustration or the Czech Way of Screening", East European Constitutional Review, Vol.5, No.1, Winter 1996, Univ. of Chicago Law School and Central European University
- Rohozinska, "Struggling with the Past - Poland's controversial Lustration trials", Central European Review
- Human Rights Watch[24]
- Roman David, Lustration and Transitional Justice: Personnel Systems in the Czech Republic, Hungary, and Poland. Philadelphia: University of Pennsylvania Press, 2011.
- 1904 (Merriam) Webster's International Dictionary of the English Language says: "a sacrifice, or ceremony, by which cities, fields, armies, or people, defiled by crimes, pestilence, or other cause of uncleanness, were purified"
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հայաստանում Լյուստրացիան սկսել է։ ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբանություն։ - 28 Նոյեմբերի 2013, 13:53:[1](չաշխատող հղում)
- ↑ Լյուստրացիա. Հայաստանում կբացահայտե՞ն օտարերկրյա գաղտնի ծառայությունների գործակալները։մ05:44, 19.11.2011։ [2]
- ↑ Ինչ կբացահայտի օֆշորային լյուստրացիան Հայաստանում։ ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբանություն - 07 Ապրիլի 2014, 15:24․ [3](չաշխատող հղում)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Լյուստրացիան Հայաստանում ինչի՞ կարող է հանգեցնել
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Ա–Մեկ Պլյուս Լրատվամիջոցի համացանացային տարբերակ։ 16:13, Հոկտեմբեր 6, 2016, Քաղաքականություն։
- ↑ 6,0 6,1 2016 թվականի հոկտեմբերին Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը շրջանառության մեջ է դրել Լյուստրացիայի մասին օրենքի նախագիծը։ Ա–մեկ պլյուս լրատվամիջոց։ 2016 թվականի հոկտեմբերի 6։[4]
- ↑ «ԿԳԲ-ի գործակալներին բացահայտելն օրենքի պահանջ է. Հայրիկյան»։ 29 Նոյեմբերի 2011 - 13:32․ [5](չաշխատող հղում)
- ↑ Ռուսներ դուք սրիկա եք և պիտի ռադ լինեք Հայաստանից Պարույր Հայրիկյան։
- ↑ «Գաղտնազերծում» - Պարոյր Հայրիկեան (Արմնյուզ - Բանաձև)։
- ↑ «Դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը. Զարուհի Փոստանջյան | AraratNews». AraratNews. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայք
- ↑ 12,0 12,1 12,2 12,3 12,4 12,5 12,6 12,7 «Վառե՞լ», թե՞ «չվառել» գործակալներին։ © 1998 - 2018 Առավոտ – Լուրեր Հայաստանից։[6]
- ↑ ԳՌՈՒ՝ «Գլավնոե ռազվեդիվատելնօե ուպռավլենիե»՝ ռուս.՝ Главное разведывательное управление, ГРУ՝ Գլխավոր հետախուզական վարչություն
- ↑ ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆ. «ԽՈՍԵԼ ԳԱՂՏՆԱԶԵՐԾՄԱՆ ԴԵՄ, ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ԽՈՍԵԼ ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՄ». ՏԵՍԱՆՅՈՒԹ։ [7](չաշխատող հղում)
- ↑ Լյուստրացիաների պատմական օրը։ԳԱՅԱՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ | 19:10 | Փետրվար 14 2017։ [8]
- ↑ Տե՛ս և համեմատիր՝ «Լյուստրացիան Հայաստանում ինչի՞ կարող է հանգեցնել»
- ↑ Լյուստրացիա` կողմ և դեմ։ Դեկտեմբեր 3 2016, 10:00․ Հեղինակ՝ Արամ Աբրահամյան։ © 1998 -Առավոտ – Լուրեր Հայաստանից։ [9]
- ↑ Հայ տականքի «ԼՅՈՒՍՏՐԱՑԻԱ»-ն կամ «Խավարում»-ի անընդհատ տարիներ...։
- ↑ Լյուստրացիա չասենք, բայց ինչ-որ բացահայտումներ պետք է լինեն Հայաստանում. Ավետիք Իշխանյան։ 18:41 • 16.05.18․ [10] Արխիվացված 2018-06-20 Wayback Machine
- ↑ «Կենսականորեն կարևոր է լյուստրացիան, առաջին հերթին ՀՀԿ-ի՝ որպես գաղութատիրության ռևանշի օջախի չեզոքացումը»։ Ժիրայր Սէֆիլյանի և «Սասնա Ծռերի» ուղերձը։ [11]
- ↑ Լյուստրացիան սկսվում է. «մարտի են գնում միայն ծերունիները»։ Էդուարդ Սարիբեկյան։ 2018-05-15-11:54․ [12](չաշխատող հղում)
- ↑ Լուսահայտում։ 27.04.2018 03:53․ Մարինա Բաղդագյուլյան։ Ռիթմիկ խանգարումներ։ Լուսահայտում [13]
- ↑ 1988-2018. հեղափոխությանց ժառանգությունը ծանրագույն ։ [14]
- ↑ «Hsw». Hrw.org. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 7-ին.