«Լողացող քաղաքը» (ֆր.՝ Une ville flottante), ֆրանսիացի գրող Ժյուլ Վեռնի գիտաֆանտաստիկ վեպը, որը ներառված է «Անհավանական ճանապարհորդություններ» շարքում։ Գրվել է 1870 թվականին։

Լողացող քաղաքը
ֆր.՝ Une ville flottante
ՀեղինակԺյուլ Վեռն
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրգիտական ֆանտաստիկա, ծովային արկածներ և Ռեպորտաժ
Բնօրինակ լեզուֆրանսերեն
Ստեղծման տարեթիվ1870
ՇարքԱնսովոր ճանապարհորդություններ
ՆախորդԼուսնի շուրջը
ՀաջորդԵրեք ռուսների և երեք անգլիացիների արկածները Հարավային Աֆրիկայում
ՆկարազարդողԺյուլ Ֆերա
Երկիր Ֆրանսիա
Հրատարակման տարեթիվ1871
 A Floating City Վիքիպահեստում

Հրատարակությունը

խմբագրել

Վեպն առաջին անգամ տպագրվել է 1870 թվականի օգոստոսի 9-ից սեպտեմբերի 6-ը «Journal des Débats politiques et littéraires» ամսագրում։

Առանձին գրքի ձևով հրատարակվել է 1871 թվականի հուլիսի 17-ին։ Նույն գրքում ներառված էր նաև «Շրջափակումը ճեղքողները» պատմվածքը։

Պատկերազարդված տարբերակը (Ժյուլ Ֆերի 44 պատկերազարդումները, որոնք փորագրվել են Փանմեյքերի ու Հիլդիբրանի կողմից), ներառելով նաև «Շրջափակումը ճեղքողները» պատմվածքը, թողարկվել է 1871 թվականի հոկտեմբերի 10-ին։ Իսկ 1872 թվականի հոկտեմբերի 31-ին թողարկվեց «Անհավանական ճանապարհորդություններ»-ի վեցերորդ հատորը, որում ներառված էին այս վեպն ու «Երեք ռուսների և երեք անգլիացիների արկածները Հարավային Աֆրիկայում» վեպը[1]։

Բովանդակությունը

խմբագրել

Գիրքը բաժանված է երեսունինը գլուխների[2]։

Հերոսների երթուղին

խմբագրել
 
Ժյուլ Ֆերի պատկերազարդումը
 
Ժյուլ Ֆերի պատկերազարդումը
 
Ժյուլ Ֆերի պատկերազարդումը
 
Ժյուլ Ֆերի պատկերազարդումը
  1. Լիվերպուլ
  2. Քլիր
  3. Նյու Յորք
  4. Հուդզոն
  5. Օլբանի
  6. Ռոչեսթեր
  7. Նիագարա ֆոլս
  8. Նիագարայի ջրվեժ
  9. Բուֆֆալո
  10. Էրի
  11. Նյու Յորք
  12. Բրեստ
  13. Փարիզ

Գործող հերոսներ

խմբագրել
 
  • Էլեն Հոջես
  • Ֆաբիան Մաք-Էլվին
  • Արչիբալդ Կորսիկան
  • դոկտոր Դեն Պիտֆերժ
  • Հարրի Դրեյք

Իրադարձությունների խրոնոլոգիան

խմբագրել

Վեպի իրադարձությունները սկսվում են 1867 թվականի մարտի 18-ին ու ավարտվում ապրիլի 29-ին։ «Գրեյթ իսթերն»-ով ճանապարհորդությունը տեղի է ունենում մարտի 26-ից ապրիլի 9[3]։

Հետաքրքիր փաստեր

խմբագրել
  • Վեպի ստեղծման համար Ժյուլ Վեռնին ոգեշնչել էր Լիվերպուլից Նյու Յորք նավարկությունը, որը նա անց էր կացրել եղբոր՝ Փոլի հետ 1867 թվականի մարտ-ապրիլ ամիսներին, ժամանակի ամենամեծ նավով՝ «Գրեյթ Իսթերն»-ով։
  • Իրադարձությունների խրոնոլոգիան ճշգրտորեն համընկնում է հեղինակի Ամերիկա կատարած ճանապարհորդության հետ։

Տես նաև

խմբագրել
 
«Գրեյթ Իսթերն»-ը ջրի մեջ իջեցնելուց առաջ

Արտաքին հղումներ

խմբագրել


Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Ժյուլ Վեռն «Լողացող քաղաքը»».
  2. «Ժյուլ Վեռն «Լողացող քաղաքը» — կարդալ օնլայն». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 11-ին.
  3. Ժյուլ Վեռնի ֆան-կայք
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լողացող քաղաքը» հոդվածին։