Լոմբարդիա
Լոմբարդիա (իտալ.՝ Lombardia, լոմբ.՝ Lumbardía), Իտալիայի քսան վարչական շրջաններից (մարզերից) մեկը։ Գտնվում է երկրի հյուսիս-արևմուտքում, զբաղեցնում 23.844 քառակուսի կիլոմետր տարածք։ Այս մարզում է բնակվում Իտալիայի ողջ բնակչության մեկ վեցերորդ մասը, և ստեղծվում երկրի ներքին համախառն արդյունքի շուրջ քսան տոկոսը։ Լոմբարդիան Իտալիայի ամենախիտ բնակեցված և ամենահարուստ մարզն է, և առավել հարուստ տարածաշրջաններից մեկն է Եվրոպայում[2]։ Լոմբարդիայի վարչական կենտրոնը հանդիսացող Միլանը Իտալիայի երկրորդ խոշոր քաղաքն է (մայրաքաղաք Հռոմից հետո) և ամենաընդարձակ տարածքն զբաղեցնող բնակավայրը այդ երկրում։
| |||||
Երկիր | Իտալիա | ||||
Կարգավիճակ | Իտալիայի շրջան և մշակութային շրջան | ||||
Մտնում է | Իտալիա | ||||
Ներառում է | |||||
Վարչկենտրոն | Միլան | ||||
Օրենսդրական մարմին | Regional Council of Lombardy? | ||||
Նախագահ | Ռոբերտո Ֆորմիգոնի | ||||
Հիմնական լեզու | Իտալերեն | ||||
Բնակչություն (2009) | 9․821․270 | ||||
Խտություն | 411.6 | ||||
Ազգային կազմ | Իտալացիներ, ռումինացիներ, մարոկկացիներ | ||||
Կրոնական կազմ | Քրիստոնեաներ | ||||
Տարածք | 23 861 | ||||
Հիմնադրված է | հունվարի 1, 1948[1] թ. | ||||
Սահմանակցում է | Տիչինո, Գրաուբյուդեն, Տրենտինո Ալտո Ադիջե, Վենետո, Էմիլիա Ռոմանիա և Պիեմոնտ | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
ISO 3166-2 կոդ | IT-25 | ||||
Անվանված է | Langobardia? | ||||
regione.lombardia.it | |||||
Անվանում
խմբագրելՀնում կոչվել է Ինսուբրիա՝ ինսուբրներ կելտական ցեղի անունով։ Լոմբարդիա անվանումն առաջացել է այստեղ եկած լանգոբարդներ գերմանական ցեղի անունից։ «Լանգոբարդներ» բառը նշանակում է «երկար մորուքով մարդիկ»․ ոմանք այն թարգմանում են «երկար կացիններով մարդիկ»[3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Art. 131 // Իտալիայի սահմանադրություն (իտալ.) — 1947.
- ↑ «EUROPA – Press Releases – Regional GDP per inhabitant in the EU27, GDP per inhabitant in 2006 ranged from 25% of the EU27 average in Nord-Est in Romania to 336% in Inner London». Europa (web portal). 2009 թ․ փետրվարի 19. Վերցված է 2010 թ․ մայիսի 10-ին.
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոմբարդիա» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 656)։ |