Մոնցա և Բրիանցա (գավառ)
Մոնցա և Բրիանցա (իտալ.՝ Provincia di Monza e della Brianza), գավառ Իտալիայի հյուսիսում՝ Լոմբարդիայի շրջանում։
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Կարգավիճակ | գավառ | ||||
Մտնում է | Լոմբարդիա | ||||
Ներառում է | 55 կոմունաներ | ||||
Վարչկենտրոն | Մոնցա | ||||
Օրենսդրական մարմին | Provincial Council of Monza and Brianza? | ||||
Հիմնական լեզու | իտալերեն | ||||
Բնակչություն (2012) | 859044 | ||||
Տարածք | 405 | ||||
![]() | |||||
Սահմանակցում է | Կոմո, Լեքո, Բերգամո, Միլան մետրոպոլիտեն քաղաք և Վարեզե | ||||
Ժամային գոտի | CET | ||||
ISO 3166-2 կոդ | IT-MB | ||||
Հեռախոսային կոդ | 039, 0362, 02 | ||||
Փոստային ինդեքսներ | 20900, 20811-20886 | ||||
Ավտոմոբիլային կոդ | MB | ||||
provincia.mb.it | |||||
Նկարագրություն
խմբագրելԳավառը պաշտոնապես ստեղծվել է 2004 թվականի մայիսի 12-ին՝ Միլանի գավառի հյուսիսարևելյան մասի պառակտումից հետո, գործադիր կարգավիճակ ստացել է 2009 թվականի հունիսի 6-7-ի ընտրություններից հետո։ Զբաղեցնում է 405 կմ2 տարածք[1] և համարվում է Իտալիայի ամենափոքր գավառական տարածքը։ 2012 թվականի մարդահամարի տվյալներով բնակչությունը կազմել է 859044 մարդ, բնակչության խտությունը՝ ավելի քան 2000 մարդ մեկ քառակուսի կիլոմետրի վրա։ Վարչական կենտրոնը Մոնցա քաղաքն է (2009 թվականի նոյեմբերի 30-ի տվյալներով ունեցել է 121.441 բնակչություն)։ Միլանից գտնվում է 15 կմ հեռավորության վրա։ Մյուս կարևոր կենտրոններն են (բնակչության թվաքանակը ըստ 2001 թվականի) Սերենո (39,206), Դեզիո (35,069), Լիմբիատե (31,551), Լիսոնե (34,450), Վիմերկատե (25,536), Չեզանո Մադերնո (33,094) և Բրուգերիո (31,470)։ Հյուսիսից սահմանակից է Լեքո և Կոմո գավառներին, արևմուտքից՝ Վարեզե գավառին, արևելքից՝ Բերգամո գավառին, հարավ-արևելքից՝ Միլանի գավառին։
Ամենաբնակեցված բնակավայրերը
խմբագրելՍտորև ըստ բնակչության թվերի՝ ներկայացված է գավառի 10 հիմնական քաղաքները։
Pos. | Քաղաք | Բնակչություն (ab) |
Տարածք (կմ²) |
Խտություն (ab/կմ²) |
Բարձրություն |
---|---|---|---|---|---|
1-ին | Մոնցա | 122.337 | 33,03 | 3.704 | 162 |
2-րդ | Լիսոնե | 43.542 | 9,27 | 4.697 | 181 |
3-րդ | Սերենո | 43.163 | 13,01 | 3.318 | 222 |
4-րդ | Դեզիո | 40.633 | 14,79 | 2.747 | 196 |
5-րդ | Չեզանո Մադերնո | 37.540 | 11,46 | 3.245 | 198 |
6-րդ | Լիմբիատե | 35.057 | 12,40 | 2.827 | 187 |
7-րդ | Բրուգերիո | 33.343 | 10,32 | 3.231 | 123 |
8-րդ | Վիմերկատե | 25.759 | 20,67 | 1.246 | 194 |
9-րդ | Ջուսանո | 24.672 | 10,29 | 2.390 | 269 |
10-րդ | Մուջո | 23.428 | 5,58 | 4.199 | 186 |
Մոնցա և Բրիանցա գավառի կոմունաները
խմբագրելՍտորև ներկայացված են Մոնցա և Բրիանցա գավառի 55 կոմունաները[2][3]։
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Comune di Monza e Brianza, I principali indicatori Արխիվացված 2011-01-06 Wayback Machine.
- ↑ «I Comuni MB». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «La Provincia MB cresce di 5 comuni». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 18-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոնցա և Բրիանցա (գավառ)» հոդվածին։ |