Լոնգ Բոյ
Լոնգ Բոյ (մինչև 2018 - ապրիլ, 2023), անսովոր բարձրահասակ արու բադ, որն ապրել է Անգլիայի Յորքի համալսարանի արևմտյան կամպուսում։ Նրա կերպարը եղել է վիրուսային և դարձել համացանցային մեմ 2021 թվականին։ Նա դարձել է համալսարանի ոչ պաշտոնական թալիսման[1]։ Մի մեկնաբան նրան անվանել է «Բրիտանական ամենահայտնի բադ»[2]։ Ենթադրվում է, որ նրա հայտնիությունը պայմանավորված է յուրահատուկ արտաքինով[3]։
Լոնգ Բոյ | |
---|---|
Տեսակ | առանձնյակ |
Long Boi Վիքիպահեստում |
2023 թվականի մայիսի սկզբին ուսանողները մտահոգություն են հայտնել, որ Լոնգ Բոյը չի երևացել մեկ շաբաթվա ընթացքում։ Մայիսի 11-ին համալսարանը եզրակացրել է, որ նա սատկել է[4][5]։
Կենսագրություն
խմբագրելԼոնգ Բոյի ծագման մասին քիչ բան է հայտնի[6]։ Երբ առաջին անգամ նրան գտան, նա «շատ միայնակ և նյարդային» էր և նման չէր մյուս բադերին[7]։ Ուսանողները կերակրեցին նրան և պահեցին իրենց մոտ[7]։
Լոնգ Բոյն իր ժամանակի մեծ մասն անցկացրեց Հեսլինգթոն Ֆիշ-լճակում, որը գտնվում է Դերվենթ քոլեջի կողքին[8]։
Հայտնիություն
խմբագրելԼոնգ Բոյը համացանցի սենսացիա է դարձել 2021 թվականին՝ Reddit-ի հրապարակումից հետո, որը նրան սխալ կերպով նկարագրել է որպես ամենաբարձր վայրի բադ՝ 1 մ-ից ավելի հասակով[6]։ Լոնգ Բոյին այնուհետև հիշատակել է Ջեյմս Քորդենը իր ԱՄՆ ուշ գիշերային թոք-շոուի «The Late Late Show»-ում 2021 թվականի ապրիլին[9]։ Լոնգ Բոյի Instagram-ի օգտահաշվի հետևորդները, որը վարում է Յորքի համալսարանի կենսաբանության ուսանող Զոի Դաֆֆինը, 24 ժամից պակաս ժամանակում աճել են մինչև 16300 մարդ[9]։ Ֆուտբոլիստ Պիթեր Կրաուչը, ով 2,01 մ բարձրություն ունի, կիսվել է Լոնգ Բոյի մասին իր գնահատանքով՝ թվիթթերում գրելով «Դա իմ տեսակի բադն է»[10]։ 2022 թվականին Լոնգ Բոյին հիշատակեց Գրեգ Ջեյմսը BBC Radio 1-ում[11]։
Լոնգ Բոյը դարձել է Յորքի համալսարանի հայտնի մարդ և թալիսման[10], և ունի իրեն նվիրված ուսանողական ընկերություն[12]։ Լոնգ Բոյի փափուկ խաղալիքներ են նվիրվել համալսարանի շրջանավարտներին[13]։
2023 թվականի ապրիլին Շրջակա միջավայրի, տնտեսագիտության և էկոլոգիայի 3-րդ կուրսի ուսանող Թոմ Հաուսը Պորտուգալիայում համալսարանական վոլեյբոլի շրջագայության ժամանակ իր վրա դաջվածք է արել Լոնգ Բոյի նկարով։ Դաջվածքը դարձավ նորություն և ավելացրեց Լոնգ Բոյի վիրուսայինությունը[14]։
Անհետացում
խմբագրել2023 թվականի մայիսի սկզբին ուսանողները մտահոգություն հայտնեցին, որ Լոնգ Բոյին ոչ ոք չի տեսել մեկ շաբաթ[4]։ Համալսարանի խոսնակն ասել է.«Լոնգ Բոյը շատ սիրված կերպար է համալսարանում, և թեև մենք նրան չենք տեսել վերջին մի քանի շաբաթվա ընթացքում, մենք շարունակում ենք հետևել նրան և հույս ունենք նորից տեսնել նրան»[15]։
Հաշվի առնելով Լոնգ Բոյի հանրաճանաչությունն ու կարևորությունը համալսարանի համար՝ Ground and Estates թիմը, ըստ հաղորդման, խուզարկել է համալսարանը։ Հիմնական ենթադրությունն այն էր, որ Լոնգ Բոյը դարձել է աղվեսի հարձակուման զոհը[16][17]։ Մասնագետը նաև ընդգծեց, որ, հաշվի առնելով տարվա եղանակը, հնարավոր է, որ Լոնգ Բոյը ժամանակավորապես լքել է համալսարանի տարածքը՝ զուգընկեր գտնելու համար[18]։ 2023 թվականի մայիսի 3-ին Լոնգ Բոյի Instagram-ի էջից արված գրառումը ասում էր, որ «հավանականությունը մեծ է, որ Լոնգ Բոյը մահացել է»[1]։
The Daily Telegraph-ը հայտնել է, որ ուսանողների շրջանում կոչեր են հնչել, որպեսզի Լոնգ Բոյի արձանը կանգնեցնեն նրա անհետացման առիթով[19]։ Սա առաջին անգամը չէր, որ այս գաղափարն առաջարկվում էր։ YUSU-ի երկու հաջորդ նախագահները սկզբունքորեն պաշտպանեցին գաղափարը, սակայն մտահոգություն հայտնեցին, թե որքանով է ֆինանսապես կենսունակ այդ գաղափարը[20]։
2023 թվականի մայիսի 11-ին Յորքի համալսարանը եզրակացրեց, որ Լոնգ Բոյը մահացել է[5]։
Ժառանգություն
խմբագրելՀամալսարանը 2023 թվականի մայիսի 11-ին զեկուցեց, որ YUSU-ն աշխատում էր Լոնգ Բոյին պատշաճ հարգանքի տուրք կազմակերպելու ծրագրերի վրա[18]։ Մայիսի 15-ին համալսարանի նախագահ Պիերիկ Ռոջերը հայտարարեց Լոնգ Բոյի համար հուշահամալիր կառուցելու պլանի մասին[18]։ Եթե հավաքվի 1000-2000 ֆունտ, ապա Լոնգ Բոյին հուշատախտակով նստարան կկառուցվի։ Եթե հավաքվի ավելի քան 2000 ֆունտ, ապա արձան կտեղադրվի[21]։
1000 ֆունտ ստեռլինգ հավաքվեց մեկ օրվա ընթացքում[22]։ Այնուհետև 2000 ֆունտ ստեռլինգը հավաքվեց մայիսի 17-ին[23]։ Ի վերջո, հանգանակվեց 5500 ֆունտ ստեռլինգ, և նախատեսվում էր, որ արձանը պատրաստվի բրոնզից (չնայած առաջարկվում էր կերամիկա և արծաթ) և տեղադրվի Derwent Common-ի վրա[3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Կաղապար:Cite instagram
- ↑ Harvey, James (2023 թ․ մայիսի 11). «In memory of Long Boi - Britain's most famous duck». WhyNow. Վերցված է 2023 թ․ մայիսի 16-ին.
- ↑ 3,0 3,1 Barton, Andrew (2023 թ․ օգոստոսի 1). «Long Boi: £5.5k raised for statue of missing University of York duck». BBC News. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ 4,0 4,1 Dale, Tim (2023 թ․ մայիսի 3). «University of York's tall duck Long Boi is missing». BBC News. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 4-ին.
- ↑ 5,0 5,1 «Long Boi: Missing University of York duck presumed dead». BBC News. 2023 թ․ մայիսի 11. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 11-ին.
- ↑ 6,0 6,1 «Tall duck becomes social media sensation». BBC News. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ 7,0 7,1 Fernando, Christine. «Meet Long Boi, a big (but not the biggest) duck that's become a 'superstar' at the University of York». USA Today. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ Al-Mahdawie, Sara (2023 թ․ նոյեմբեր). «RIP Long Boi». The Derwenter. էջ 18.
- ↑ 9,0 9,1 Laycock, Mike (2021 թ․ մայիսի 1). «WATCH: York duck Long Boi stars on The Late Late Show with James Corden». York Press. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ 10,0 10,1 Chudy, Emily; Elliott-Gibbs, Sam (2021 թ․ ապրիլի 30). «Huge duck Long Boi has own Instagram account and is loved by Peter Crouch». Mirror. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ «Uni of York is campaigning for Long Boi to go on BBC Radio 1 and it's iconic». University of York. 2022 թ․ դեկտեմբերի 6. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ «Long Boi Society». University of York Students' Union. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ «PSA: Uni of York is selling mini Long Bois to all graduates next week». University of York. 2022 թ․ հուլիսի 13. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ «A York student has just got a Long Boi tattoo and I'm very jealous». University of York. 2022 թ․ հունիսի 5. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ Beattie-Zarb, Kaitlyn (2023 թ․ մայիսի 3). «BREAKING NEWS: Long Boi Missing». York Vision. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 3-ին.
- ↑ McAndrew, Orla (2023 թ․ մայիսի 2). «Confirmed: Long Boi missing». Nouse. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 3-ին.
- ↑ Smith, Emily (2023 թ․ մայիսի 1). «York students express concern for Long Boi as rumours spread about his wellbeing». The Tab. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 2-ին.
- ↑ 18,0 18,1 18,2 .
- ↑ Somerville, Ewan (2023 թ․ մայիսի 4). «'Long Boi' the celebrity duck vanishes». The Telegraph. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 9-ին.
- ↑ «Erect a statue of Longboi on campus». University of York Students' Union. 2022 թ․ մարտի 4. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 9-ին.
- ↑ Pierrick, Roger (2023 թ․ մայիսի 15). «A Memorial for our beloved Long Boi». York Unlimited. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 15-ին.
- ↑ Pierrick, Roger. «A Memorial for our beloved Long Boi». York Unlimited. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 16-ին.
- ↑ Pierrick, Roger. «A Memorial for our beloved Long Boi». York Unlimited. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 17-ին.