Լորան Կոսիելնի
Լորան Կոսիելնի (ֆր.՝ Laurent Koscielny[1], սեպտեմբերի 10, 1985[2][3][4], Tulle), ֆրանսիացի ֆուտբոլիստ, Լոնդոնի Արսենալի և Ֆրանսիայի հավաքականի պաշտպան։
Լորան Կոսիելնի ֆր.՝ Laurent Koscielny | |||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() | |||||||||||||||||||||
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||
Ազգությունը | Ֆրանսիացի | ||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() ![]() | ||||||||||||||||||||
Մականուն | Բոսս | ||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 9, 1985 (39 տարեկան) | ||||||||||||||||||||
Ծննդավայր |
Թյուլ, ![]() | ||||||||||||||||||||
Հասակ | 185 | ||||||||||||||||||||
Քաշ | 74 | ||||||||||||||||||||
Դիրք | պաշտպան | ||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||
Ներկա ակումբ |
![]() | ||||||||||||||||||||
Համար | 6 | ||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Կենսագրություն
խմբագրելԿարիերայի սկիզբը
խմբագրելԱռաջին թիմը երիտասարդ հասակում եղել է ֆրանսիական «Էսա Բրիվ»-ը, որտեղ նա խաղացել է 12 տարեկան հասակից։ 5 տարի անց նա տեղափոխվել է «Լիմոժ», որտեղ անցկացրել է 1 մրցաշրջան։
Գենգամ
խմբագրել18 տարեկան հասակում նրանով սկսեց հետաքրքրվել «Գենգամ»-ը, որտեղ էլ սկսեց պռոֆեսիոնալ կարիերան։ Գենգամում նա անցկացրեց 3 մրցաշրջան, որտեղ 41 խաղում գոլի հեղինակ չդարձավ։ Նա գերադասեց խաղալ իր համար նախընտրելի կենտրոնական պաշտպանի դիրքում։ 2007 թվականին նա տեղափոխվեց «Տուր» ակումբ։
Տուր
խմբագրել2007 թվականին Կոսիելնին միացավ «Տուր» ակումբին։ Այնտեղ խաղաց 2008/09 մրցաշրջանում և 34 խաղերում հեղինակեց 5 գնդակ։ Այդ տարի նա ընդգրկվեց Ֆրանսիայի 2-րդ լիգայի խորհրդանշական հավաքականում[5]։
Լորյան
խմբագրել2009 թվականի հունիսի 16-ին նա տեղափոխվեց Լիգա 1-ի «Լորյան» ակումբ 1,7 միլիոն եվրոյի դիմաց, ստորագրեց 4 տարվա պայմանագիր։ Մրցաշրջանի ավարտից հետո նա 35 խաղերում հեղինակեց 3 գնդակ։ Գոլերից մեկը նա խփեց «Բորդոյի» դարպասը հանդիպման 11-րդ րոպեին, իսկ 15 րոպե անց հեռացվեց խաղադաշտից Մարուան Շամախի հետ պայքարում վերջին հույսի խախտման համար։ Այդ խաղում «Լորյանը» պարտվեց 4-1 հաշվով։
2010 թվականի ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ լուրեր տարածվեցին, որ Լորանով հեետաքրքրված է Լոնդոնի «Արսենալը», որը պատրաստ էր Լորյանին վճարել 8․45 միլիոն եվրո։ Հուլիսի 5-ին ֆրանսիական պարբերականներից մեկը հայտարարեց, որ նա մարզվում է «Արսենալի» երիտասարդական թիմում։ Հուլիսի 7-ին լոնդոնյան թիմը պաշտոնական առաջարկ կատարեց[6]։ Նոր թիմում նա ստացավ 6 համարի մարզաշապիկը Ֆիլիպ Սենդերոսի «Ֆուլհեմ» տեղափոխվելուց հետո։ Արսենալի մարզիչ Արսեն Վենգերը ասաց, որ Լորանն իրենց պետք է հատկապես իր հասակի համար։ Նա դեբյուտը նշեց «Բարնետ ՖԱ»-ի դեմ ընկերական խաղում։ Պաշտոնական առաջին խաղն անցկացրեց 1 ամիս անց «Լիվերպուլի» դեմ խաղում[7]։ Խաղի ընթացքում նա ստացավ 2 դեղին քարտ և հեռացվեց խաղադաշտից։ Նա բախվեց «Լիվերպուլի» աջ պաշտպան Ջո Քոուլի հետ և որակազրկվեց 3 խաղով։ Խաղն ավարտվեց 1-1 հաշվով։ Առաջին գնդակը հեղինակեց սեպտեմբերի 11-ին «Բոլտոնի» հետ խաղում, խաղն էլ ավարտվեց 4-1 հաշվով[8]։ Եվրագավաթում դեբյուտը նշեց «Բրագայի» դեմ խաղում, որտեղ «Արսենալը» հաղթեց 6-0 հաշվով։ Անգլիայի լիգայի գավաթի «Նյուքասլի» դեմ խաղում նա թիմին փրկեց վերահաս գոլից՝ հարձակվող Նեյլ Ռենջերի հարվածը կասեցնելով Վոյցեխ Շեսնիի սխալից հետո։ Իսկ հետո գոլային փախանցում կատարեց Թեո Ուոլկոտին։
Ամբողջ առաջին խաղաշրջանի ընթացքում նա հարմարվեց թիմի խաղայի պլանին։ 2011/12 մրցաշրջանում Պեր Մերտեզակերի անհաջող խաղից հետո նա դարձավ հիմնական կազմի խաղացող։ Նա խաղեր անցկացրեց նաև եզրային պաշտպանի դիրքում։ Թոմաս Վերմալենի և Պեր Մերտեզակերի վնասվածքից հետո նա, բազմաթիվ խաղեր անցկացնելով թիմի հիմնական կազմում, ցույց տվեց բարձրակարգ խաղ։ Այդ տարվա հարցման արդյունքներում նա 4-րդ լավագույն խաղացողն էր Արսենալի կազմում։ 2012 թվականի հուլիսի 24-ին չնայած «Բարսելոնայի»[9] հետաքրքրվածությանը՝ նա պայմանագիր ստորագրեց «Արսենալի»[10] հետ։ Հաջորդ առաջնության 5-րդ տուրում նա «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում հեղինակեց կարևոր գնդակ, և խաղն ավարտվեց ոչ-ոքի։
Հավաքական
խմբագրելԼորանը հավաքական հրավիրվեց 26 տարեկան հասակում, երբ ստացավ Ֆրանսիայի քաղաքացիություն և ստացավ ֆրանսիական ազգանուն։ Նա ուներ լեհական արմատներ, նրա պապը լեհ էր, բայց ամուսնացել էր Ֆրանսիայում, և նրա հայրը ծնվել էր Ֆրանսիայում, այդ իսկ պատճառով նա լեհերեն չէր խոսում։
2011 թվականի փետրվարի 3-ին նա հրավիրվեց ազգային հավաքական և հայտավորվեց Բրազիլիայի[11] դեմ ընկերական խաղում։ Սակայն ամբողջ խաղն անցկացրեց պահեստայինների նստարանին։ Առաջին խաղն անցկացրեց ԱՄՆ-ի դեմ խաղում 2011 թվականի նոյեմբերի 11-ին, որտեղ Ֆրանսիան հաղթեց 1-0 հաշվով։
Կոսիելնին ընդգրկվեց Եվրո 2012-ի թիմի հայտացուցակում։ Խմբային փուլում նա խաղում էր հիմնական կազմում։ Խաղաց նաև Իսպանիայի դեմ 1/4 եզրափակչում և Ֆրանսիան պարտվեց 2-0 հաշվով։ Սակայն Լորանը ցուցադրեց վստահելի խաղ և դարձավ այդ խաղի լավագույն խաղացող։
Ձեռքբերումներ
խմբագրել- Անգլիայի գավաթակիր 2013/14, 2014/15
- Անգլիայի սուպերգավաթակիր 2014
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Koscielny signs for Arsenal». arsenal.com. 07.07.2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 23-ին.
- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ Alo’o Efoulou meilleur joueur de L2(չաշխատող հղում)
- ↑ Arsenal sign defender Laurent Koscielny from Lorient
- ↑ Ливерпуль (Ливерпуль) — Арсенал (Лондон) Արխիվացված 2010-08-18 Wayback Machine — «Чемпионат.ру»
- ↑ Арсенал (Лондон) — Болтон Уондерерс (Болтон) Արխիվացված 2010-09-14 Wayback Machine — «Чемпионат.ру», 11 сентября 2010
- ↑ «Koscielny snubbed Barca to stay». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 24-ին.
- ↑ «Koscielny agrees new long-term contract». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 24-ին.
- ↑ Arsenal’s Laurent Koscielny Called Into France Team To Face Brazil
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լորան Կոսիելնի» հոդվածին։ |