Լորենց ֆոն Շտայն
Լորենց ֆոն Շտայն (գերմ.՝ Lorenz von Stein, 18 նոյեմբերի, 1815, Բորբի (ներկայում՝ Էկկերնֆյորդում), Շլեզվիգ Հոլշտայն, Գերմանական միություն - 23 սեպտեմբերի, 1890, Հադերսդորֆ-Վեյդլինգաու (ներկայում՝ Վիեննայի տարածքում), Ավստրո-Հունգարիա), գերմանացի փիլիսոփա-հեգելական, իրավագետ, պատմաբան, տնտեսագետ, Ճապոնիայի կառավարության խորհրդական, սոցիալական պետության գաղափարի հեղինակը[5][6]։ Վերադասակարգային սոցիալական միապետության կողմնակից, մարքսիստական կոմունիզմի քննադատ, աջ սոցիալ-դեմոկրատիայի նախակարապետ (նրա ազդեցությունն են կրել Ֆերդինանդ Լասալը, ավստրոմարքսիզմը)։
Լորենց ֆոն Շտայն գերմ.՝ Lorenz von Stein | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 15, 1815[1] Borby, Էկերնֆյորդե, Ռենդսբուրգ Էկերնֆյորդ, Շլեզվիգ-Հոլշտայն, Գերմանիա |
Մահացել է | սեպտեմբերի 23, 1890[2][3][4] (74 տարեկան) Հադերսդորֆ-Վայդլինգաու, Պենցինգ, Վիեննա, Ավստրո-Հունգարիա |
Գերեզման | Matzleinsdorf Protestant Cemetery |
Քաղաքացիություն | Պրուսիայի թագավորություն |
Մասնագիտություն | տնտեսագետ, սոցիոլոգ, համալսարանի դասախոս և փաստաբան |
Հաստատություն(ներ) | Վիեննայի համալսարան և Քրիստիան-Ալբերտի համալսարան |
Գործունեության ոլորտ | փիլիսոփայություն, Իրավաբանություն և տնտեսագիտություն |
Պաշտոն(ներ) | foreign government advisor in Meiji Japan? |
Անդամակցություն | Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Burschenschaft Teutonia zu Kiel?, Միջազգային իրավունքի ինստիտուտ և Burschenschaft Arminia auf dem Burgkeller? |
Ալմա մատեր | Փարիզի համալսարան, Ենայի համալսարան և Քրիստիան-Ալբերտի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն[2] |
Եղել է գիտական ղեկավար | Կառլ Մենգեր |
Հայտնի աշակերտներ | Իտո Հիրոբումի |
Lorenz von Stein Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԼորենց ֆոն Շտեյնը ծնվել է 1815 թվականի նոյեմբերի 18-ին Բորբիում։ Փիլիսոփայություն է սովորել Քիլի ու Ենայի համալսարաններում։ Ստաժավորում է անցել Ֆրանսիայում՝ ուսումնասիրելով սոցիալիզմ։ Նրա հետազոտությունների արդյունքներն ամփոփվել են «Սոցիալիզմն ու կոմունիզմը ժամանակակից Ֆրանսիայում» (1842), որ գերմանական հասարակությանը (այդ թվում Կարլ Մարքսին ու Ֆրիդրիխ Էնգելսին[7]) ծանոթացրել է սոցիալիստական իդեալների հետ։
1846 թվականին Լորենց ֆոն Շտեյնը արժանացել է Քիլի համալսարանի պրոֆեսորի կոչման, սակայն 1851 թվականին հեռացվել է աշխատանքից Շլեզվիգը Պրուսիային միացնելու հարցում իր ունեցած հայացքների պատճառով։ 1855-1885 թվականներին Լորենց ֆոն Շտեյնը եղել է Վիեննայի համալսարանի պրոֆեսոր, որտեղ 1882 թվականին նրա դասախոսություններին ներկա է գտնվել Ճապոնիայի նախարար-բարեփոխիչ Իտո Խիրոբումին[8]։ 1874 թվականի դեկտեմբերի 13-ին Շտեյնն ընտրվել է Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ[9]։
Մատենագրություն
խմբագրել- Der Socialismus und Kommunismus des heutigen Frankreichs, 1842 («Սոցիալիզմն ու կոմունիզմը ժամանակակից Ֆրանսիայում»)
- Geschichte der socialen Bewegung in Frankreich von 1789 bis auf unsere Tage, 1850 («Սոցիալական շարժման պատմությունը Ֆրանսիայում 1789 թվականից մինչև մեր օրերը»)
- Die Verwaltungslehre, 1865—1868 («Ուսմունք կառավարման մասին»)
- Gegenwart und Zukunft der Rechts- und Staatswissenschaft Deutschlands — Stuttgart, 1876 («Գերմանիայի պետականության ու իրավունքի մասին գիտության ներկան ու ապագան»)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Wurzbach D. C. v. Stein, Lorenz Ritter von (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt haben — Wien: 1856. — Vol. 38. — S. 35.
- ↑ 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ [Lorenz von Stein Frauen in Bewegung 1848–1938] (գերմ.) — Österreichische Nationalbibliothek, 2006.
- ↑ Становление социального государства, его конституционно-правовые и политические характеристики
- ↑ «Евстратов Александр Эдуардович. Генезис идеи социального государства: Историко-теоретические проблемы: Дис. … канд. юрид. наук: 12.00.01: Омск, 2005». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ Гофман А. Б. Лекции по социологии. Лекция четвертая. СОЦИОЛОГИЯ КАРЛА МАРКСА (1997) Արխիվացված 2009-02-06 Wayback Machine (չաշխատող հղում — պատմություն, կրկնօրինակ)
- ↑ «Конституция Японии 1889 г. и ¨модернизация¨ страны». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ «Штейн Лоренц» (ռուսերեն). Информационная система «Архивы Российской академии наук». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 6-ին.
Գրականություն
խմբագրել- Тарасов И. Т. Основные положения Лоренца Штейна по полицейскому праву в связи с его учением об управлении, изложенные приготовляющимся к профессорскому званию по Кафедре полицейского права стипендиатом Университета св. Владимира И. Тарасовым. — Киев: Унив. тип., 1874. — [235] с.
- Бунге Н. Х. Государство и народное образование начальное и профессиональное, то есть ученое, реальное и художественное, в Германии, Англии и Франции: Очерки исслед. Лоренца Штейна: Извлеч. из соч.: Das Elementar und Berufsbildungswesen von L. Stein / Сост. проф. Н. Х. Бунге. — Киев: Унив. тип., 1877. — [2], II, 100, II с.
- Блок А. Л. Государственная власть в европейском обществе: Взгляд на полит. теорию Лоренца Штейна и на фр. полит. порядки / [Соч.] А. Блока. — Санкт-Петербург: тип. В. Демакова, ценз. 1880. — [2], II, [2], 191, [2] с.
- Чижов Н. Е. Энциклопедия и философия права в германских и австрийских университетах: Вып. 1- / Н. Чижов. — Одесса: тип. П. А. Зелёного (б. Г. Ульриха), 1882.
- Гейдельбергский университет: проф. Штраух и Шульце; II. Венский университет: проф. Лоренц фон-Штейн: (Энциклопедия и методология правоведения и философия права)։ (Философия права). — 1882. — [2], 94 с.
- Чижов Н. Е. Право и его содержание по учению Лоренца фон-Штейна: Очерк соврем. нем. юрид. лит. / [Соч.] Н. Чижова, проф. Новорос. ун-та. — Одесса: Экон. тип. (б. Одесск. вестн.), 1890. — VIII, 431 с.
- Ивановский И. А. Разбор сочинения проф. Н. Чижова «Право и его содержание по учению Лоренца фон-Штейна»: (В 2 ч. Одесса. 1889—1890 г.) / Проф. Новорос. ун-та И. А. Ивановский. — Санкт-Петербург: тип. В. С. Балашева, 1891. — 25 с.
- Чижов Н. Е. Ответ на статью г.г. Нечаева и Ланге «Русская книга о Лоренце фон-Штейне» / Н. Чижов. — Одесса: Экон. тип. (б. Одес. вестн.), 1891. — 36 с.
- Евстратов А.Э. Генезис идеи социального государства: историко-теоретические проблемы. Дис. ... канд. юрид. наук: 12.00.01: Омск, 2005. 234 с. РГБ ОД, 61:05-12/1087.
- Евстратов А.Э. Генезис идеи социального государства: историко-теоретические проблемы. Автореферат дис... / Омский государственный университет. Омск, 2005. 24 c.
- Кочеткова Л. Н. Теория социального государства Лоренца фон Штейна. Философия и общество. Выпуск № 3(51)/2008.
- Евстратов А.Э. Социальное государство и политический режим. Вестник ОмГУ. Серия "Право" Выпуск №4 (41) / 2014. с. 35-40.
Արտաքին հղումներ
խմբագրել- Штейн, Лоренц // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
- Классик государственного социализма (ռուս.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լորենց ֆոն Շտայն» հոդվածին։ |