Լուիշ Ֆիգու
Լուիշ Ֆիլիպե Մադեյրա Կաեյրու Ֆիգու (պորտ․ Luís Filipe Madeira Caeiro Figo, նոյեմբերի 4, 1972[1][2][3][…], Ալմադա և Լիսաբոն), կիսապաշտպանի դիրքում խաղացող պորտուգալացի նախկին ֆուտբոլիստ։ Բարսելոնայի պատմության մեջ առաջին արտասահմանցի ավագը։
Լուիշ Ֆիգու պորտ.՝ Luís Figo | |||
---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Լուիշ Ֆիլիպե Մադեյրա Կաեյրու Ֆիգու | ||
Ազգությունը | պորտուգալացի | ||
Քաղաքացիությունը | Պորտուգալիա | ||
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 4, 1972[1][2][3][…] (52 տարեկան) | ||
Ծննդավայր | Լիսաբոն, Պորտուգալիա | ||
Հասակ | 180 սմ | ||
Քաշ | 75կգ | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
Պատանեկան կարիերա | |||
1984-1989 |
Պաշտիլյաշ Սպորտինգ (Լիսաբոն) | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) |
1989-1995 1995-2000 2000-2005 2005-2009 1989-2009 |
Սպորտինգ (Լիսաբոն) Բարսելոնա Ռեալ Մադրիդ Ինտեր Միլան Արդյունքը |
137 (16) 172 (30) 164 (36) 105 (9) 573 (119) | |
Ազգային հավաքական | |||
1991-2006 | Պորտուգալիա | 127 (33) | |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Կենսագրություն
խմբագրելԻր ավելի քան 20 տարվա կարիերայում խաղացել է Սպորտինգ, Բարսելոնա, Ռեալ Մադրիդ, Ինտեր ակումբներում։ Ճանաչվել է 2000 թ․ Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ, գտնվում է ՖԻՖԱ 100-ի ցանկում։ 1996 թ․, 2000 թ․, 2004 թ․ ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունների մասնակից։ 2002 և 2006 թթ աշխարհի առաջնությունների մասնակից։ Լուիշ Ֆիգուի վերջին ակումբը եղավ Միլանի Ինտերը։ 2008-2009 թվականների մրցաշրջանի ավարտից հետո ֆուտբոլիստը ավարտեց կարիերան։ Հավաքականում և ակումբներում խաղացել է 704 խաղ, խփել 127 գոլ։ Ֆուտբոլային կարիերան ավարտելուց անմիջապես հետո Ֆիգուն զբաղեցրեց Ինտերի ղեկավար պաշտոններից մեկը։ Հաճախ Ֆիգուն գտնվում է թիմի պահեստայինների նստարանին գլխավոր մարզչի հարևանությամբ։
2015 թվականի հունվարի 28-ին Ֆիգուն հայտարարեց ՖԻՖԱ-ի նախագահական ընտրություններում իր թեկնածության առաջադրման մասին[5]։
Կարիերայի վիճակագրություն
խմբագրելԻր ավելի քան 20 տարվա կարիերայում խաղացել է Սպորտինգ, Բարսելոնա, Ռեալ Մադրիդ, Ինտեր ակումբներում։ Ճանաչվել է 2000 թ․ Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ, գտնվում է ՖԻՖԱ 100-ի ցանկում։ 1996 թ․, 2000 թ․, 2004 թ․ ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունների մասնակից։ 2002 և 2006 թվականների աշխարհի առաջնությունների մասնակից։ Լուիշ Ֆիգուի վերջին ակումբը եղավ Միլանի Ինտերը։ 2008-2009 թվականների մրցաշրջանի ավարտից հետո ֆուտբոլիստը ավարտեց կարիերան։ Հավաքականում և ակումբներում խաղացել է 704 խաղ, խփել 127 գոլ։ Ֆուտբոլային կարիերան ավարտելուց անմիջապես հետո Ֆիգուն զբաղեցրեց Ինտերի ղեկավար պաշտոններից մեկը։ Հաճախ Ֆիգուն գտնվում է թիմի պահեստայինների նստարանին՝ գլխավոր մարզչի հարևանությամբ[6]։
Ակումբ
խմբագրելԱկումբ | Առաջնություն | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | ՈՒԵՖԱ | Ընդամենը | ||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
խաղեր | գոլեր | խաղեր | գոլեր | խաղեր | գոլեր | խաղեր | գոլեր | |||
Սպորտինգ | Պորտուգալիայի առաջնություն | 1989–90 | 3 | 0 | - | - | 3 | 0 | ||
1990–91 | 3 | 0 | - | - | 3 | 0 | ||||
1991–92 | 34 | 1 | 7 | 0 | 2 | 0 | 43 | 1 | ||
1992–93 | 32 | 0 | 8 | 1 | 2 | 0 | 42 | 1 | ||
1993–94 | 31 | 8 | 1 | 0 | 3 | 0 | 35 | 8 | ||
1994–95 | 34 | 7 | 7 | 3 | 2 | 0 | 43 | 10 | ||
Ընդամենը | 137 | 16 | 23 | 4 | 9 | 0 | 169 | 20 | ||
Բարսելոնա | Լա Լիգա | 1995–96 | 35 | 5 | 8 | 1 | 10 | 3 | 53 | 9 |
1996–97 | 36 | 4 | 9 | 2 | 8 | 1 | 53 | 7 | ||
1997–98 | 35 | 5 | 4 | 0 | 7 | 1 | 46 | 6 | ||
1998–99 | 34 | 7 | 10 | 1 | 6 | 1 | 50 | 9 | ||
1999–2000 | 32 | 9 | 2 | 0 | 13 | 5 | 47 | 14 | ||
Ընդամենը | 172 | 30 | 33 | 4 | 44 | 11 | 249 | 45 | ||
Ռեալ Մադրիդ | Լա Լիգա | 2000–01 | 34 | 9 | 1 | 0 | 14 | 5 | 49 | 14 |
2001–02 | 28 | 7 | 6 | 1 | 10 | 3 | 44 | 11 | ||
2002–03 | 33 | 10 | 1 | 0 | 15 | 2 | 48 | 12 | ||
2003–04 | 36 | 9 | 8 | 3 | 11 | 1 | 55 | 13 | ||
2004–05 | 33 | 3 | 0 | 0 | 10 | 4 | 43 | 7 | ||
Ընդամենը | 164 | 38 | 16 | 4 | 60 | 15 | 239 | 57 | ||
Ինտեր | Սերիա Ա | 2005–06 | 34 | 5 | 2 | 0 | 8 | 1 | 45 | 6 |
2006–07 | 32 | 2 | 7 | 1 | 7 | 0 | 47 | 3 | ||
2007–08 | 17 | 1 | 2 | 0 | 3 | 0 | 21 | 1 | ||
2008–09 | 22 | 1 | - | 3 | 0 | 25 | 1 | |||
Ընդամենը | 105 | 9 | 11 | 1 | 21 | 1 | 138 | 11 | ||
Ընդամենը | Պորտուգալիա | 137 | 16 | 23 | 4 | 9 | 0 | 169 | 20 | |
Իսպանիա | 336 | 68 | 49 | 8 | 104 | 26 | 488 | 102 | ||
Իտալիա | 105 | 9 | 11 | 1 | 21 | 1 | 138 | 11 | ||
Ընդամենը կարիերայում | 577 | 93 | 83 | 13 | 134 | 27 | 795 | 133 |
Միջազգային
խմբագրելԱզգային հավաքական | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
1991 | 3 | 0 |
1992 | 7 | 1 |
1993 | 5 | 2 |
1994 | 5 | 2 |
1995 | 6 | 1 |
1996 | 9 | 2 |
1997 | 7 | 2 |
1998 | 6 | 0 |
1999 | 9 | 4 |
2000 | 13 | 6 |
2001 | 9 | 9 |
2002 | 10 | 0 |
2003 | 10 | 3 |
2004 | 11 | 1 |
2005 | 7 | 0 |
2006 | 10 | 1 |
Ընդամենը | 127 | 32 |
Միջազգային գոլերը
խմբագրելԳոլ | ամսաթիվ | վայրը | մրցակից | խփած գոլեր | հաշիվ | մրցաշար |
---|---|---|---|---|---|---|
1 | 11 նոյեմբերի 1992 | Փարիզ, Ֆրանսիա | Բուլղարիա | 1–1 | 2–1 | Ընկերական |
2 | 9 հոկտեմբերի1994 | Ռիգա, Լատվիա | Լատվիա | 0–3 | 1–3 | 1996 թ. Եվրոպայի առաջնության որակավորման փուլ |
3 | 13 նոյեմբերի 1994 | Լիսաբոն, Պորտուգալիա | Ավստրիա | 1–0 | 1–0 | 1996 թ. Եվրոպայի առաջնության որակավորման փուլ |
4 | 3 հունիսի 1995 | Պորտու, Պորտուգալիա | Լատվիա | 1–0 | 3–2 | 1996 թ. Եվրոպայի առաջնության որակավորման փուլ |
5 | 19 հունիսի 1996 | Նոթհինգեմ, Անգլիա | Խորվաթիա | 0–1 | 0–3 | 1996 թ. Եվրոպայի առաջնություն |
6 | 9 հոկտեմբերի 1996 | Տիրանա, Ալբանիա | Ալբանիա | 0–1 | 0–3 | 1998 թ. աշխարհի առաջնության ընտրական փուլ |
7 | 7 հունիսի 1997 | Պորտու, Պորտուգալիա | Ալբանիա | 2–0 | 2–0 | 1998 թ. աշխարհի առաջնության ընտրական փուլ |
8 | 20 օգոստոսի 1997 | Սետուբալ, Պորտուգալիա | Հայաստան | 2–0 | 3–1 | 1998 թ. աշխարհի առաջնության ընտրական փուլ |
9 | 31 մարտի 1999 | Էշեն, Լիխտենշտայն | Լիխտենշտայն | 0–2 | 0–5 | 2000 թ. Եվրոպայի առաջնության որակավորման փուլ |
10 | 18 օգոստոսի 1999 | Լիսաբոն, Պորտուգալիա | Անդորրա | 3–0 | 4–0 | Ընկերական |
11 | 4 սեպտեմբերի 1999 | Բաքու, Ադրբեջան | Ադրբեջան | 1–1 | 1–1 | 2000 թ. Եվրոպայի առաջնության որակավորման փուլ |
12 | 8 սեպտեմբերի 1999 | Բուխարեստ, Ռումինիա | Ռումինիա | 1–1 | 1–1 | 2000 թ. Եվրոպայի առաջնության որակավորման փուլ |
13 | 29 մարտի 2000 | Լեիրիա, Պորտուգալիա | Դանիա | 2–1 | 2–1 | Ընկերական |
14 | 2 հունիսի 2000 | Չավես, Պորտուգալիա | Ուելս | 1–0 | 3–0 | Ընկերական |
15 | 12 հունիսի2000 | Էյնդհովեն, Նիդեռլանդներ | Անգլիա | 1–2 | 3–2 | 2000 թ. Եվրոպայի առաջնություն |
16 | 16 օգոստոսի 2000 | Վիզեու, Պորտուգալիա | Լիտվա | 2–0 | 5–1 | Ընկերական |
17 | 3 սեպտեմբերի 2000 | Տալլին, Էստոնիա | Էստոնիա | 0–2 | 1–3 | 2002 թ. Աշխարհի առաջնության որակավորման փուլ |
18 | 15 նոյեմբերի 2000 | Բրագա, Պորտուգալիա | Իսրայել | 1–0 | 2–1 | Ընկերական |
19 | 28 փետրվարի 2001 | Ֆունչալ, Պորտուգալիա | Անդորրա | 1–0 | 3–0 | 2002 թ. Աշխարհի առաջնության որակավորման փուլ |
20 | 28 փետրվարի 2001 | Ֆունչալ, Պորտուգալիա | Անդորրա | 3–0 | 3–0 | 2002 թ. Աշխարհի առաջնության որակավորման փուլ |
21 | 28 մարտի 2001 | Պորտու, Պորտուգալիա | Նիդեռլանդներ | 2–2 | 2–2 | 2002 թ. Աշխարհի առաջնության որակավորման փուլ |
22 | 2 հունիսի 2001 | Դուբլին, Իռլանդիա | Իռլանդիա | 1–1 | 1–1 | 2002 թ. Աշխարհի առաջնության որակավորման փուլ |
23 | 15 օգոստոսի 2001 | Ֆառո, Պորտուգալիա | Մոլդովա | 1–0 | 3–0 | Ընկերական |
24 | 15 օգոստոսի 2001 | Ֆառո, Պորտուգալիա | Մոլդովա | 2–0 | 3–0 | Ընկերական |
25 | 15 օգոստոսի 2001 | Ֆառո, Պորտուգալիա | Մոլդովա | 3–0 | 3–0 | Ընկերական |
26 | 6 հոկտեմբերի 2001 | Լիսաբոն, Պորտուգալիա | Էստոնիա | 5–0 | 5–0 | 2002 թ. Աշխարհի առաջնության որակավորման փուլ |
27 | 14 նոյեմբերի 2001 | Լիսաբոն, Պորտուգալիա | Անգոլա | 1–1 | 5–1 | Ընկերական |
28 | 2 ապրիլի 2003 | Լոզան, Շվեյցարիա | Մակեդոնիա | 1–0 | 1–0 | Ընկերական |
29 | 11 հոկտեմբերի 2003 | Լիսաբոն, Պորտուգալիա | Ալբանիա | 1–0 | 5–3 | Ընկերական |
30 | 19 նոյեմբերի 2003 | Լեիրիա, Պորտուգալիա | Քուվեյթ | 3–0 | 8–0 | Ընկերական |
31 | 29 մայիսի 2004 | Ագեդա, Պորտուգալիա | Լյուքսեմբուրգ | 1–0 | 3–0 | Ընկերական |
32 | 3 հունիսի 2006 | Մեց, Ֆրանսիա | Լյուքսեմբուրգ | 0–3 | 0–3 | Ընկերական |
Հրաժեշտի խաղը
խմբագրել2009 թվականի մայիսի 31-ին Ինտեր-Ատալանտա խաղում, որը դաշտ էր դուրս եկել ավագի թևկապով փոխարինվեց հանդիպման 42-րդ րոպեին։ Այդ հանդիպումը եղավ Ֆիգուի հրաժեշտի խաղը։ Փոխարինման պահին դաշտում գտնվող բոլոր ֆուտբոլիստները շարվել էին առջևի գծում, իսկ հանդիպումը հետաձգվել էր մի քանի րոպեով։
Անձնական կյանք
խմբագրելԼուիշ Ֆիգուն ամուսնացած է շվեդ մոդելուհի Էլեն Սվեդենի հետ, որի հետ ֆուտբոլիստը ծանոթացել է 1996 թվականին Բարսելոնայում Խոակին Կորտեսի շոուի ժամանակ[7]։ Էլենը և Ֆիգուն ունեն 3 աղջիկ՝ Դանիելան, Մարտինան և Ստելլան։ Այժմ զույգը սպասում է իրենց չորրորդ երեխային։ Աստղային ընտանիքը ապրում է Միլանում։
Փաստեր
խմբագրել- 2000 թվականին այդ ժամանակերի համար ռեկորդային 37 միլիոն եվրոյով Ֆիգուն Բարսելոնայից տեղափոխվեց Ռեալ Մադրիդ։ Այս տեղափոխությունը ֆուտբոլի պատմության մեջ եղել է ամենասկանդալայիններից մեկը։ Բարսելոնայի երկրպագուները, ովքեր Ֆիգուին դավաճան էին համարում, Կամպ Նոույում Ռեալի կազմում Ֆիգուի առաջին խաղի ժամանակ դիմավորեցին նրան սուլոցներով և տարբեր իրերի հարվածներով, որոնց մեջ կար նույնիսկ խոզի գլուխ[8]։
- Պորտուգալիայում տեղի ունեցող Եվրոպայի 2004 թվականի առաջնության եզրափակիչ խաղի ժամանակ խաղադաշտ դուրս եկած Ջիմի Ջամպը գցեց Բարսելոնայի պաստառը Ֆիգուի դեմքին՝ դրանով հայտնելով իր դժգոհությունը նրա Ռեալ տեղափոխվելու համար։ Պորտուգալիան պարտվեց այդ խաղում։
- Ֆիգուն նաև ֆիլատելիստ է (նամականիշներ հավաքող)։ 2002 թվականին Ֆիլատելիստների համաշխարհային ասոցիացիան, որը տպագրում է ֆիլատելիստական ալբոմներ, կատալոգներ, ամսագրեր, որոշեց շնորհել նրան «Գրան Պրի 2002» ֆուտբոլում ունեցած ձեռքբերումների, որպես Պորտուգալիայի ազգային հավաքականի խաղացող, ով խաղում է Մադրիդի Ռեալում, ինչպես նաև նրա նվիրվածության համար նամականիշներ հավաքելու գործին։ Որպես մրցանակ Ֆիգուն ստացավ ապակե քանդակ՝ արված շվեդ արվեստագետ Խ. Գուննարսոնի կողմից։ Այս առիթով Մոնակոյի փոստը ստեղծեց նամականիշ մրցանակի նկարով. որը դուրս եկավ 2002 թվականի նոյեմբերին, «Մոնակոֆիլ -2002» ցուցահանդեսի ժամանակ[9][10]։
Նվաճումներ
խմբագրել- Մտել է ՖԻՖԱ 100-ի ցուցակում
- Մինչև 16 տարեկանների պատանիների Եվրոպայի առաջնության հաղթող (1989)
- Երիտասարդների աշխարհի չեմպիոն (1991)
- Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ (2000)
- ՖԻՖԱ-ի վարկածով աշխարհի լավագույն ֆուտբոլիստ (2001)
- Իսպանիայի քառակի չեմպիոն (Բարսելոնա, Ռեալ Մադրիդ)։ 1998, 1999, 2001, 2003
- Իտալիայի քառակի չեմպիոն։ 2006, 2007, 2008, 2009
- Պորտուգալիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ (6)։ 1995, 1996, 1997, 1998, 1999, 2000
- «Don Balon»-ի վարկածով Իսպանիայի առաջնության տարվա լավագույն ֆուտբոլիստ (3)։ 1998/1999, 1999/2000, 2000/2001
- «El Pais»-ի վարկածով Իսպանիայի առաջնության տարվա լավագույն ֆուտբոլիստ (2)։ 1999/2000, 2000/2001
- 2001/2002 թթ Չեմպիոնների լիգայի հաղթող (1)։
- 2004 թվականի Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
- 2000 թվականի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
- ՈւԵՖԱ-ի գավաթակիրների գավաթակիր (1)։ 1997/1998
- ՈւԵՖԱ-ի սուպերգավաթակիր (2)։ 1997, 2002
- Միջմայրցամաքային գավաթի հաղթող (1)։ 2002
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ http://www.ordens.presidencia.pt/?idc=153
- ↑ Ֆիգուն առաջադրել է թեկնածությունը ՖԻՖԱ-ի նախագահական ընտրություններում
- ↑ «ֆուտբոլային նորություններ». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 15-ին.
- ↑ El Mundo
- ↑ Կլասիկոյի պատմությունը;խոզի գլուխը դավաճանի համար
- ↑ Ֆիլատելիա 2002
- ↑ Ֆիլատելիա 2003
Գրականություն
խմբագրել- Филарама // Филателия. - 2002. - № 12. - С. 44.
- Гран-При АСКАТ - знаменитому футболисту // Филателия. - 2003. - № 2. - С. 30.
Արտաքին հղումներ
խմբագրել- Ռեալ Մադրիդի պաշտոնական կայքում
- ՈւԵՖԱ-ի կայքում
- ՖԻՖԱ-ի կայքում Արխիվացված 2012-11-03 Wayback Machine
- Լուիշ Ֆիգու հիմնադրամ(չաշխատող հղում)
- Porтugoal կայքում Ֆիգուի էջը Արխիվացված 2010-11-28 Wayback Machine
- Տեսահոլովակ, Ֆիգուի փառահեղ հրաժեշտը
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուիշ Ֆիգու» հոդվածին։ |
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |