Լուի Ժուրդան
Լուի Ժուրդան (ֆր.՝ Louis Jourdan, հունիսի 19, 1921[3][4][5][…], Մարսել[6] - փետրվարի 14, 2015[2][3][4][…], Բևերլի Հիլզ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ֆրանսիացի կինոդերասան, ով նկարահանվել է դասական Հոլիվուդի ֆիլմերում։
Լուի Ժուրդան ֆր.՝ Louis Jourdan | |
---|---|
Ծնվել է | 1921 հունիսի 19 |
Ծննդավայր | Ֆրանսիա |
Մահացել է | փետրվարի 14, 2015 | (տարիքը 93)
Մահվան վայր | Բևեռլի Հիլզ |
Գերեզման | Վեսթվուդի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Ազգություն | Ֆրանսիացի |
Մայրենի լեզու | ֆրանսերեն |
Կրթություն | Ռենե Սիմոնի դրամատիկական կուրսեր |
Մասնագիտություն | թատրոնի դերասան, կինոդերասան, Ֆրանսիական դիմադրության մարտիկ, հեռուստատեսային դերասան, դերասան, production manager և հնչյունավորող |
Աշխատանք | կինոյի և թատրոնի դերասան |
Ամուսին | Berthe Jourdan? |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | monsieur.louisjourdan.net |
Louis Jourdan Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԿրթությունն ստացել է Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում և Թուրքիայում։ École Dramatique-ում ուսումնասիրել է դրամատիկական արվեստ (Ռենե Սիմոնի դասարանում)։
1939 թվականին կայացել է «Կորսար» ֆիլմում Ժուրդանի կինոդեբյուտը։ Ունենալով ներկայանալի արտաքին՝ նա իր ամբողջ կարիերայի ընթացքում ստիպված է եղել խաղալ ռոմանտիկ, գեղեցիկ, գրավիչ տղամարդու, ինչպես նաև սիրեկանի կերպարներ։ Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ նրա հայրը ձերբակալված էր Գեստապո բանտում, Լուին և նրա 2 եղբայրները միացան Ֆրանսիական ընդդիմությանը։ Ինչպես նաև դերասանը հրաժարվեց հանդես գալ պրոպագանդական ֆիլմում, և նրա մասնակցությամբ ֆիլմերը չցուցադրվեցին[7]։
1947 թվականներին հայտնի ամերիկյան պրոդյուսեր Դեվիդ Սելզնիկը հրավիրեց Լուի Ժուրդանին Հոլիվուդ։ Լուի Ժորդանը կատարեց գլխավոր դեր Անդրեյ Խիչոկի «Պարադայնի գործը» ֆիլմում (Անդրե Լատուա, 1947)։ Լուի Ժուրդանն ավելի հայտնի դարձավ 1958 թվականին Վինսեթ Մինել Ժիժի ֆիլմում նկարահանվելուց հետո (Գաստոն)։
1961 թվականին կատարել է Էդմոն Դանթեսի դերը, Կլոդ Օտան - Լարաի «Կոմս Մոնտե Քրիստո» ֆիլմում (1961), իսկ 1975 թվականին «Կոմս Մոնտե Քրիստո» նույնանուն ֆիլմում խաղացել է իր ընդդիմախոս Վիլֆոորի դերը։ Այդ դերից հետո Ժուրդանը իրեն առաջարկեց չարագործի դերում։ 1977 թվականին նա խաղացել է Գրաֆ Դրակուլայի դերը BBC կազմակերմության նույնանուն ֆիլմում, իսկ 80 - ականներին ստեղծեց նենգ թշնամի Ջեյմս Բոնդի կերպարը, Կամել Հանի կերպարը «Ութոտնոուկ» ֆիլմում (1983), չար հանճար, բժիշկ Անտոն Էրկեյնի կերպարը «Ճահճային արարածը» երկերգության մեջ։ Այդ ժամանակ Ժուրդանը խաղացել է նաև ամերիկյան և Ֆրանսիական սերիալներում (հաճախակի է նկարահանվել «Կոլոմբո» սերիալում)։ Դերասանը շարունակում էր ակտիվ աշխատել ինչպես Եվրոպաում, այնպես էլ Հոլիվուդում մինչ 1990- ական թվականները։ Կինոյում նրա վերջին աշխատանքը եղել է Ֆիլիպի կերպարը 1992 թվականին նկարահանված «Տարին վայրկյաններ է» ֆիլմում։
Լուի Ժուրդանն ունի մի շարք տարբեր շքանշաններ և պատիվ է ունեցել միանգամից ունենալ «Փառքի ճեմուղում» 2 աստղ Հոլիվուդում։ 2010 թվականի հուլիսի 22-ին նա արժանացել է Լեգեոնի պատվավոր սպայի կոչմանը։ Պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել Լոս Անջելես քաղաքում, նրա կնոջ՝ Սիդնի Պուատեի, Կիրկ Դուգլասի և մյուս ընկերների ներկայությամբ։
Վերջին տարիներին Լուի Ժուրդանը ապրում էր Ֆրանսիայի հարավում՝ Վիելեյում, Կալիֆորնիա նահանգի Բևեռլի Հիլզում գտնվող իր տանը, որտեղ և մահացել է 2015 թվականի փետրվարի 14-ին։
Ֆիլմագրություն
խմբագրել- 1939 Կորսար | Le corsaire (Ֆրանսիա)
- 1940 Ահա և երջանկությունը | Ecco la felicità (Իտալիա, Ֆրանսիա) ։ Ֆյոդոր
- 1940 Երջանկության կատակերգություն | La comédie du bonheur (Ֆրանսիա, Իտալիա) ։ Ֆյոդոր
- 1940 Հայր և որդի | Untel père et fils (Ֆրանսիա) ։ Քրիստիան (Տիտրաներում նշված չէ)
- 1941 Առաջին ժամադրություն |Premier rendez-vous (Ֆրանսիա) ։ Պեր Ռուժեմոն
- 1941 7 գիշերների շքերթը | Parade en 7 nuits (Ֆրանսիա) ։ '
- 1941 Առլեզիանկա | Arlésienne, L' (Ֆրանսիա) ։ Ֆրեդերի
- 1947 Պարադայնի գործը | Paradine Case, The | Alfred Hitchcock’s The Paradine Case (ԱՄՆ) ։ Անդրե Լատուրն (Պարադայնի ծառան) ։ Գլխավոր դեր
- 1948 Անծանոթուհու նամակը | Letter from an Unknown Woman (ԱՄՆ) ։ Ստեփան Բռանդ ։ Գլխավոր դեր
- 1949 Մադամ Բովարի | Madame Bovary (ԱՄՆ) ։ Ռուդոլֆ Բառանժե
- 1951 Աննան է ծովահենների թագուհի | Anne of the Indies (ԱՄՆ) ։ Պեր Ֆրանսուա Լա Ռոշել, կապիտան
- 1952 Ուրախ Ժամանակ | The Happy Time (ԱՄՆ) ։ Դեսմոնդ Բոննար
- 1953 Փողոց էստրապադ (Ֆրանսիա) ։ Անրի Լորան
- 1956 Կրապը | Swan, The (ԱՄՆ) ։ Բժիշկ Նիկոլաս Ագի
- 1956 Առաջին ամուսնական գիշեր | Mariée est trop belle, La (Ֆրանսիա) ։ Միշել։ Գլխավոր դեր
- 1958 Ժիժի | Gigi (ԱՄՆ)
- 1960 Կանկան | Can-Can (ԱՄՆ) ։ Ստուդիա Ֆիլիպ Ֆրոսե
- 1961 Կոմս Մոնտե Քրիստո | Comte de Monte Cristo, Le (Ֆրանսիա) ։ Էդմոն Դանտես/Կոմս Մոնտե Քրիստո ։ Գլխավոր դեր
- 1962 Լեվիաֆան | Leviathan (Ֆրանսիա) ։ Փոլ
- 1963 Հայտնի դեմքեր | V.I.P.s, The (Անգլիա) ։ Մարկ Չեմպսել ։ Գլխավոր դեր
- 1966 Սուլթանները | Sultans, The | Sultans, Les (Ֆրանսիա,Իտալիա) ։ Կիմ հայրիկ
- 1967—1971 ՀԴԲ (հեռուստասերիալ) | F.B.I., The (ԱՄՆ)
- 1975 Կոմս Մոնտե Քրիստո (Ֆիլմ 1975) | Count of Monte-Cristo, The (Անգլիա,Իտալիա) ։ Վիլֆոր
- 1977 Գրաֆ Դրակուլա | Count Dracula : Գրաֆ Դրակուլա ։ Գլխավոր դեր
- 1978 Կոլոմբո ։ Murder Under Glass : Պոլ Ժերար ։ Գլխավոր դեր
- 1978 Արծաթե արջերը | Silver Bears (ԱՄՆ) ։ Արքայազն Սրակուզա
- 1982 Ճահճային արարած | Swamp Thing (ԱՄՆ) ։ Դոկտոր Անտոն Էրկեյն ։ Գլխավոր դեր
- 1983 Ութոտնուկ | Octopussy (Անգլիա, ԱՄՆ) ։ Կամել Հան
- 1986 Մադամը Բևեռլի Հիլզից | Beverly Hills Madam (ԱՄՆ) ։ Դուգլաս Կորբին
- 1989 Ճահճային արարածի վերադարձը | Return of Swamp Thing, The (ԱՄՆ) ։ Դոկտոր Անտոն Էրկեյն ։ Գլխավոր դեր
- 1992 Տարին վայրկյան է | Year of the Comet (ԱՄՆ) ։ Ֆիլիպ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ http://www.legifrance.gouv.fr/affichTexte.do?cidTexte=JORFTEXT000021574032
- ↑ 2,0 2,1 http://www.vg.no/rampelys/film/hollywood/gigi-stjernen-er-doed/a/23396630/
- ↑ 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 Internet Broadway Database — 2000.
- ↑ Discogs — 2000.
- ↑ 6,0 6,1 ծննդական
- ↑ The Internet movie database
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուի Ժուրդան» հոդվածին։ |