Լուի Պաստյոր
Լուի Պաստյոր (ֆր.՝ Louis Pasteur, դեկտեմբերի 27, 1822[1][2][3][…], Դոլ, Բուրբոնների վերականգնում[4][5] - սեպտեմբերի 28, 1895[1][3][6][…], Castle of Villeneuve-l'Étang, Մարն-լա-Կոկետ[7][5]), ֆրանսիացի միկրոկենսաբան և քիմիկոս, Ֆրանսիական ակադեմիայի անդամ (1881)։ Ուսումնասիրելով մարդու բազմաթիվ ախտածին մանրէներ և հիվանդություններ՝ Պաստյորը հիմնադրեց իմունաբանությունը և միկրոկենսաբանությունը։ Նրա անունն է կրում իր կողմից հայտնաբերված պաստերիզացում երևույթը։ Նա շատ տաղանդավոր մարդ էր, հրապուրվել էր քիմիայով և 27 տարեկան հասակում արդեն պրոֆեսոր էր։ Նրա ուսումնասիրություններն ու հայտնագործությունները հիացնում էին գիտնականներին։ Եվ ոչ ոք չէր էլ կռահում, որ շուտով նա թողնելու է քիմիան և հետազոտություններ է կատարելու միանգամայն այլ բնագավառում։
Կենսագրություն
խմբագրելԼուի Պաստյորը ծնվել է Ֆրանսիայի արևելքում՝ Դոլ քաղաքում[25], կաշեգործի ընտանիքում։ Հայրը՝ Ժան-Ժոզեֆ Պաստյորը, ժամանակին մասնակցել էր Նապոլեոն Բոնապարտի ռազմական արշավանքներին, ճակատամարտերին[26]։
Լուին մանկությունն անց է կացրել Շվեյցարիայի հետ սահմանին մերձ Արբուա քաղաքում։ Այստեղ էլ հաճախել է դպրոց, այնուհետև՝ քոլեջ, որտեղ, չնայած տարիքով ամենփոքրը լինելուն, ջանասիրության, ընթերցասիրության, խելքի, ուշիմության շնորհիվ դարձել է դասախոսի օգնական։ Ի դեպ, դեռ վաղ հասակում դրսևորել է նաև նկարչի ու գրողի անուրանալի ձիրքեր, սակայն հետագայում չի զարգացրել դրանք՝ իրեն լիովին նվիրելով գիտությանը։
Ուսումը շարունակել է Բզանսոնում, այնուհետև՝ Փարիզում՝ լավագույն ուսումնական հաստատության համարում ունեցող Էկոլ նորմալ բարձրագույն դպրոցում (եղել է համբավավոր բնագետներ, պրոֆեսորներ Դյումայի և Բալարդի ուսանողը)։ Ուսումնառությունն ավարտելով՝ որոշ ժամանակ ֆիզիկա է դասավանդել Դիժոնի ավագ դպրոցում։ 1849 թվականին մեկնել է Ստրասբուրգ, որտեղ հաջողությամբ պաշտպանել է դոկտորական իր ատենախոսությունը։ Այդ նույն տարում ամուսնացել է Ստրասբուրգի համալսարանի ռեկտորի դստեր՝ Մարի Լորանի հետ, ունեցել են հինգ երեխա, որոնցից երեքը վաղ հասակում մահացել են որովայնային տիֆից (ի դեպ, անձնական այդ ողբերգությունն է դրդել, որ նա խորամուխ լինի մանրէաբանության մեջ)։
1854 թվականին Ստրասբուրգից ընտանիքով մեկնել է Լիլ՝ վերաբացելու տեղի համալսարանը։ Երեք տարի անց էլ նշանակվել է Փարիզի Էկոլ նորմալ բարձրագույն դպրոցի ուսումնական աշխատանքների գծով ղեկավար։ 1857 թվականը Լուի Պաստերի կյանքում նշանավորվել է նաև նրանով, որ վերջապես հրապարակել է ֆերմենտացիայի (խմորման) և նյութերի քայքայման բնագավառներում իր կատարած ուսումնասիրությունների արդյունքները։ Նա հետազոտել է հետվակցինային իմունիտետի երևույթը, հայտնաբերել մի շարք վակցիններ, այդ թվում՝ կատաղության, սիբիրախտի, խոլերայի դեմ։ Հայտնագործել է նաև բակտերիաների աճեցման մեթոդներ, առաջինը կիրառել հեղուկ միջոցներ։ Իր մեծարժեք հայտնագործությունների, անձնվեր աշխատանքի համար Լուի Պաստյորը արժանացել է Պատվո լեգեոնի ասպետի բարձր կոչման, դարձել աշխարհի մի շարք երկրների գիտական հաստատությունների, կազմակերպությունների պատվավոր անդամ[27]։
Նշանավոր գիտնականը մահացել է 1895 թվականին, Փարիզի Սեն Կլու արվարձանում։ Թաղվել է Փարիզի Աստվածամոր տաճարում։ Հետագայում նրա աճյունը տեղափոխվել և վերահուղարկավորվել է Ֆրանսիայի մայրաքաղաքի Լուի Պաստյորի անվան ինստիտուտի մոտ հատուկ այդ նպատակով կառուցված մատուռում։
Գիտական աշխատանքը
խմբագրելՊաստյորը հռչակվել է առաջին հերթին գինեթթվի երկու էնանտոմորֆ բյուրեղային ձևերի հայտնագործման շնորհիվ (1848 թ.)[28]: Նա առաջինն է առաջ քաշել այն վարկածը, որ գոյություն ունեն էնանտիոմերներ՝ իզոմերներ, որոնք միմյանցից տարբերվում են այնպես, ինչպես առարկան և դրա հայելային արտացոլանքը:Այս հայտնագործությամբ հիմք է դրվել գիտության մի նոր ճյուղի՝ ստերեոքիմիայի[29]։ 1857-1868 թվականներին նա նվիրվել է խմորման գործընթացների ուսումնասիրությանը, բացահայտել ու ցույց տվել, որ խմորումը՝ ֆերմենտացիան, միկրոբների ազդեցության հետևանք է։ Այդ ուսումնասիրությունների արդյունքում զարգացրել է սննդամթերքը ջերմային մշակման ենթարկելու միջոցով դրա տևական պահպանությունն ապահովելու մեթոդը, որը հայտնագործողի իսկ անունով ստացել է պաստերիզացիա անվանումը, ինչպես նաև ժխտել է միկրոբների ինքնավերականգնման տեսությունը։
Սակայն առավել մեծարժեք են համարվում Լուի Պաստյորի հայտնագործությունները բակտերիոլոգիայի և վիրուսոլոգիայի բնագավառներում, հայտնագործություններ, որոնց գագաթնակետը հանդիսացավ մարդապաշտպան առաջին վակցինի ստեղծումը։ Այդ ուսումնասիրությունները նա իրականացրել է 1881-1885 թվականներին։ Արդեն իսկ 1885 թվականին վակցինը առաջին անգամ հաջողությամբ կիրառվել է կենդանի մարդուն կատաղությունից բուժելու նպատակով։
Պաստյորի իրականացրած աշխատանքները միաժամանակ լավագույն նմուշօրինակ են ծառայում քիմիայի, անատոմիայի, ֆիզիկայի բնագավառներում հիմնարար և կիրառական ուսումնասիրությունները համակցելու առումով։
Կարևորագույն իրադարձություններ
խմբագրել- 1848 թ. - գինեթթվի օպտիկականորեն ակտիվ իզոմերների վերաբերյալ ուսումնասիրությունների հրապարակում
- 1862 թ. ապրիլի 20 - պաստերացման առաջին հաջող փորձի իրականացում (Կլոդ Բեռնարի հետ համատեղ)
- 1885 թ. հունիսի 6 - կատաղության դեմ վակցինի առաջին կիրառում։ Դեղը ներարկվել է իննամյա Ժոզեֆ Միստերին, որին կծել էր կատաղած շունը։ Վակցինի ներարկման շնորհիվ հնարավոր է եղել փրկել տղայի կյանքը։
- 1895 թ. - Լուի Պաստյորին շնորհվել է Լևենհուկի մեդալ, որը բարձրագույն պարգևն է միկրոկենսաբանների շրձանում։
Ուշագրավ փաստեր
խմբագրել- Պաստյորը ողջ գիտակից կյանքի ընթացքում զբաղվել է կենսաբանությամբ, բուժել հիվանդների՝ չունենալով ո՛չ կենսաբանի և ո՛չ էլ բժշկի կրթություն[30].
- Ճանաչված նկարիչ Ժան-Լեոն Ժերոմը, ծանոթանալով Լուի Պաստյորի պատանեկան տարիների նկարչական աշխատանքներին, գոհունակություն է հայտնել, որ նա ընտրել է գիտնականի, և ոչ թե նկարչի մասնագիտությունը, և այդպիսով ինքն ազատվել է շատ ուժեղ մրցակցից։
- 1868 թվականին՝ 45 տարեկան հասակում, Պաստյորն ունեցավ արյան զեղում ուղեղում, և նա հաշմանդամ դարձավ. ձախ ձեռքը լիովին կաթվածահարվեց, ձախ ոտքն էլ մի կերպ քարշ էր տալիս։ Մահից մազապուրծ՝ ի վերջո փոքր-ինչ կարգավորեց իր առողջական վիճակը։ Եվ՝ դեռ ավելի՛ն. դրանից հետո է, որ նա կատարեց իր մեծագույն հայտնագործությունները. ստեղծեց կատաղության և սիբիրախտի դեմ վակցին-ներարկումները։ Իսկ երբ մահացավ, հետազոտությունը ցույց տվեց, որ ուղեղի հսկայական մասը քայքայված է եղել։
- Ռուս անվանի բժիշկ, գիտնական Իլյա Մեչնիկովի վկայությամբ՝ Պաստյորը բոցավառ հայրենասեր էր, իր ողջ էությամբ ատում էր թշնամի գերմանացիներին։ Երբ փոստը բերում էր գերմանական ինչ-որ հրատարակություն, երկու մատով բռնում էր ու գերագույն նողկանքով մի կողմ շպրտում։
- Պաստյորի մահից տարիներ անց նրա անունով է կոչվել բակտերիաների մի տեսակ (պաստերելլա - Pasteurella[en]), որոնք սեպտիկ հիվանդություններ են առաջ բերում (թեև գիտնականը այդ բակտերիաների հետ որևէ առնչություն, թերևս, չի էլ ունեցել)։
- Պաստյորն արժանացել էր աշխարհի գրեթե բոլոր երկրների բարձրագույն պետական պարգևների՝ շքանշանների. նա ուներ շուրջ երկու հարյուր այդպիսի պարգև։
Հիշատակի հավերժացում
խմբագրել- Լուի Պաստյորի անունով է կոչվել Փարիզի միկրոկենսաբանության ինստիտուտը, որը վարակիչ հիվանդությունների ուսումնասիրման և դրանց դեմ պայքարի կազմակերպման գործի առաջատարներից մեկն է աշխարհում։ Այստեղ կատարված հայտնագործությունները մեծապես նպաստել են, որ արդյունավետ պարքար տարվի մարդկության գլխին պատուհաս դարձած այնպիսի հիվանդությունների դեմ, ինչպես՝ դիֆթերիան, փայտացումը, տուբերկուլյոզը, պոլիոմիելիթը, դեղին տենդը, ժանտախտը։ 1983 թվականին այստեղ հայտնաբերվել է ՄԻԱՎ-ը։ 1908 թվականից ի վեր ինստիտուտի ութ գիտնական-աշխատակիցներ արժանացել են Նոբելյան մրցանակի՝ բժշկագիտության և ֆիզիոլոգիայի բնագավառներում կատարած գյուտերի, ակնառու նվաճումների համար։
- Ի պատիվ Պաստյորի էր անվանակոչվել Ստրասբուրգի համալսարանի երեք բաժանմունքներից գլխավորը
- Լուի Պաստյորի անունն են կրում ավելի քան երկու հազար փողոցներ, պողոտաներ, հրապարակներ աշխարհի տարբեր երկրներում
- 1961 թվականին միջազգային աստղագիտական միությունը Լուի Պաստյորի անունը շնորհեց Լուսնի հակառակ կողմի խառնարաններից մեկին։
Աշխատություններ
խմբագրել- Études sur le vin, ses maladies, causes qui les provoquent. Procédés nouveaux pour le conserver et pour le vieillir, Imprimerie impériale, 1866, 264 pages (ֆր.)
- Études sur la maladie des vers A soie moyen pratique assure de la combattre et d'en prévenir le retour, Tome I : La Pébrine et la Flacherie, Ed Gauthier-Villars, Paris, 1870, 322 pages (ֆր.)
- Études sur la maladie des vers A soie moyen pratique assure de la combattre et d'en prévenir le retour, Tome II : Notes et documents, Ed Gauthier-Villars, Paris, 1870, 326 pages (ֆր.)
- Études sur le vin, ses maladies, causes qui les provoquent. Procédés nouveaux pour le conserver et pour le vieillir, deuxième édition revue et augmentée, librairie F. Savy, Paris, 1873, 344 pages (ֆր.)
- Études sur la bière, ses maladies, causes qui les provoquent, procédé pour la rendre inaltérable avec une Théorie nouvelle de la fermentation, Ed Gauthier-Villars, Paris, 1876, 387 pages (ֆր.)
- Pasteur Œuvres tome 1 – Dissymétrie moléculaire (ֆր.)
- Pasteur Œuvres tome 2 – Fermentations et générations dites spontanées (ֆր.)
- Pasteur Œuvres tome 3 – Étude sur le vinaigre et le vin (ֆր.)
- Pasteur Œuvres tome 4– Étude sur la maladie des vers à soie (ֆր.)
- Pasteur Œuvres tome 5 – Étude sur la bière (ֆր.)
- Pasteur Œuvres tome 6 - Maladie virulentes. Virus. Vaccins. Prophylaxie de la rage (À la date du 13 décembre 2008, l'exemplaire de ce volume mis en ligne sur Gallica est incomplet. Il s'arrête à la et ne contient donc pas les travaux sur la rage.) (ֆր.)
- Pasteur Œuvres tome 7 - Mélanges scientifiques et littéraires (ֆր.)
- Pasteur – Correspondances (1840-1895) (ֆր.)
- Article de 1848 de Pasteur sur la dissymétrie moléculaire, en ligne et commenté sur le site BibNum (ֆր.)
- Trois plis cachetés de Louis Pasteur ouverts le 16 décembre 1963, Paris, 1964. Extrait des Comptes rendus des séances de l'Académie des sciences, t. 258, séance du 16 mars 1964, en ligne Արխիվացված 2011-05-16 Wayback Machine (ֆր.)
- Recherches sur la capacité de saturation de l'acide arsénieux. Étude des arsénites de potasse, de soude et d'ammoniaque. Suivi de Étude des phénomènes relatifs à la polarisation rotatoire des liquides. Application de la polarisation rotatoire des liquides à la solution de diverses questions de chimie Արխիվացված 2008-12-25 Wayback Machine, Thèse de Louis Pasteur, bibliothèque numérique de l'UPMC (ֆր.)
- Faits nouveaux pour servir à la théorie de la fermentation, document extrait des « Comptes rendus de la session, 1872, Bordeaux », de l'Association française pour l'avancement des sciences. 1872, texte en ligne disponible sur IRIS (ֆր.)
- Louis Pasteur, Écrits scientifiques et médicaux; choix, présentation et notes par André Pichot, Paris, Flammarion, 1994 (ֆր.)
Գրականություն
խմբագրել- Debré, P.; E. Forster (1998). Louis Pasteur. Baltimore, Maryland: Johns Hopkins University Press. ISBN 0-8018-5808-9.
- Duclaux, E.Translated by Erwin F. Smith and Florence Hedges (1920). Louis Pasteur: The History of a Mind. Philadelphia, Pennsylvania: W. B. Saunders Company. ASIN B001RV90WA.
- Geison, Gerald L. (1995). The Private Science of Louis Pasteur. Princeton, New Jersey: Princeton University Press. ISBN 0-691-03442-7.
- Latour, Bruno (1988). The Pasteurization of France. Boston: Harvard University Press. ISBN 0-674-65761-6.
- Reynolds, Moira Davison. How Pasteur Changed History: The Story of Louis Pasteur and the Pasteur Institute (1994)
- Williams, Roger L. (1957). Gaslight and Shadow: The World of Napoleon III, 1851–1870. NY: Macmillan Company. ISBN 0-8371-9821-6.
- Абрамов В. Я. Два великих француза: благодетель человечества Луи Пастер и апостол образования Жан Масэ. — СПб.: М. Городецкий, 1897.
- Валлери-Радо Р. Жизнь Пастера. — М., 1950.
- Завадовский М. М. Л. Пастер. — М., 1934. — 172 с. — (Жизнь замечательных людей). — 50 000 экз.
- Шлегель Г. Г. История микробиологии. — М: УРСС, 2002.
- Гамалея Н. Ф., Мечников И. И., Тимирязев К. А. Пастер. — М.: Изд-во АН СССР, 1946. — 52 с. — (Научно-популярная серия). — 15 000 экз.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 Louis Pasteur (ֆր.) — ministère de la Culture.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Nationalencyklopedin (շվեդերեն) — 1999.
- ↑ 4,0 4,1 4,2 Пастер Луи (ռուս.) / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 5,13 5,14 5,15 5,16 5,17 5,18 5,19 5,20 5,21 5,22 5,23 5,24 5,25 5,26 5,27 5,28 5,29 5,30 5,31 5,32 5,33 5,34 5,35 5,36 5,37 5,38 5,39 5,40 5,41 5,42 5,43 5,44 5,45 5,46 5,47 5,48 5,49 5,50 5,51 5,52 https://www.biography.com/people/louis-pasteur-9434402
- ↑ 6,0 6,1 6,2 Who Named It?
- ↑ 7,0 7,1 7,2 Annonce de la mort de Louis Pasteur à l'Académie des sciences (ֆր.) — 1895.
- ↑ 8,0 8,1 https://www.sciencesetavenir.fr/archeo-paleo/patrimoine/hommage-a-pasteur-pour-cette-123e-annee-la-ceremonie-ne-s-est-pas-faite-en-presentiel-a-l-institut_147735
- ↑ Վիքիդարան — 2003.
- ↑ 10,0 10,1 https://catalogues.royalsociety.org/CalmView/Record.aspx?src=CalmView.Persons&id=NA6990&pos=1
- ↑ Ֆրանսիական ակադեմիա — 1635.
- ↑ Notable Names Database — 2002.
- ↑ https://www.academie-sciences.fr/archivage_site/fondations/lp_bio.htm
- ↑ Elenco cronologico Soci Stranieri (իտալ.) — ANSXL.
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ CONOR.Sl
- ↑ https://www.leonore.archives-nationales.culture.gouv.fr/ui/notice/286589#show
- ↑ https://docs.google.com/spreadsheets/u/1/d/1dsunM9ukGLgaW3HdG9cvJ_QKd7pWjGI0qi_fCb1ROD4/pubhtml?gid=1336391689&single=true
- ↑ Award winners : Copley Medal — Royal Society.
- ↑ http://agriculture.gouv.fr/histoire/3_merite_agr/chrono_1.htm
- ↑ https://www.invent.org/inductees/louis-pasteur
- ↑ https://phototheque.pasteur.fr/fr/asset/content/id/1587/bypassnavigation/1
- ↑ Premio Bressa (իտալ.) — Accademia delle Scienze di Torino.
- ↑ 24,0 24,1 24,2 24,3 Louis Pasteur
- ↑ «Արխիվացված պատճենը» (ֆրանսերեն). Maison de Louis Pasteur à Arbois. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 5-ին.
{{cite web}}
: More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն) - ↑ Olivier Pasteur | tytuł = Louis Pasteur. Family tree | url = https://gw.geneanet.org/pasteur?lang=en&n=pasteur&nz=pasteur&oc=3&ocz=0&p=louis&pz=olivier+paul | opublikowany = gw.geneanet.org | data dostępu = 2017-12-29}}
- ↑ Bolesław Erzepki, Spis członków Towarzystwa Przyjaciół Nauk w Poznaniu, Poznań 1896, s. 3.
- ↑ Louis Pasteur | tytuł = Mémoire sur la relation qui peut exister entre la forme cristalline et la composition chimique et sur la cause de la polarisation rotatoire | czasopismo = C. R. Séances Acad. Sci. | wolumin = 26 | strony = 535-539 | data = 1848 | url = http://www.academie-sciences.fr/archivage_site/fondations/lp_pdf/CR1848_p535.pdf%7Cdata(չաշխատող հղում) dostępu=2017-05-13}}
- ↑ Gal | imię = J. | tytuł = Louis Pasteur, language, and molecular chirality. I. Background and dissymmetry | czasopismo = Chirality | wolumin = 23 | numer = 1 | strony = 1–16 | rok = 2011 | doi = 10.1002/chir.20866 | pmid = 20589938}}
- ↑ Debré, Patrice (2000). Louis Pasteur. Translated by Forster, Elborg. Baltimore: JHU Press. pp. 23–24. ISBN 9780801865299
Արտաքին հղումներ
խմբագրել- Bibliographie exhaustive des travaux de Louis Pasteur réalisée par la bibliothèque de l'Institut Pasteur Արխիվացված 2021-02-04 Wayback Machine
- l'Institut Pasteur
- la Fondation Louis Pasteur Արխիվացված 2011-05-16 Wayback Machine de l'Académie des sciences (et notamment la maison natale d'Arbois, Jura)
- Musée Pasteur de Dole (Jura)
- Louis Pasteur et la fermentation par Ysabelle Poulin et Stéphanie Lemay Արխիվացված 2011-02-23 Wayback Machine
- Louis Pasteur, savant jurassien - Patrimoine suisse section jurassienne Արխիվացված 2011-07-07 Wayback Machine - Vania Atudorei
- Pasteur, histoire d’un esprit - S. Charaire et Cie, 1896 - Émile Duclaux
- Claude Debru, L'interdisciplinarité et la transdisciplinarité dans l'œuvre de Louis Pasteur. Արխիվացված 2011-02-02 Wayback Machine
- Louis Pasteur et sa terre natale
- The Story of Louis Pasteur un film oscarisé de William Dieterle
- Լուի Պաստյոր․ աշխարհի առաջին պատվաստանյութը ստեղծած գիտնականի անհավանական պատմությունը
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուի Պաստյոր» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուի Պաստյոր» հոդվածին։ |