Լուկա Վոլոնտե
Լուկա Վոլոնտե (մարտի 17, 1966, Սարոնո, Իտալիա) իտալացի քաղաքական գործիչ, Եվրոպական ժողովրդական կուսակցություն (ԵԺԿ) ԵԱՀԿ խմբակցության նախկին նախագահ։ Ավարտել է Միլանի համալսարանի քաղաքագիտության բաժինը։ Քրիստոնեա ու կենտրոնամետ դեմոկրատների միության անդամ։
Լուկա Վոլոնտե | |
Կուսակցություն՝ | Union of the Centre? |
---|---|
Կրթություն՝ | Միլանի համալսարան |
Գիտական աստիճան՝ | դափնեկիր[1] |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | մարտի 17, 1966[2] (58 տարեկան) |
Ծննդավայր | Սարոնո, Վարեզե, Լոմբարդիա, Իտալիա |
Քաղաքացիություն | Իտալիա |
Քաղաքական կարիերա
խմբագրել1994 թվականին Լուկա Վոլոնտեն դարձել է Իտալիայի Ժողովրդական Կուսակցության (ԻԺԿ) տեղական կառույցների պատասխանատուն։ Նա հետևել է Ռոկո Բուտիլիոնեին ԻԺԿ-ն լքելու ընթացքում ու դարձել նորաստեղծ Քրիստոնեա դեմոկրատների միության հինադիր անդամ։
Լուկա Վոլոնտեն ընտրվել է Պատգամավորների պալատի անդամ Լոմբարդիայի երկրորդ ընտրատարածքից 1996 թվականի ընտրությունների ժամանակ։ Նա վերընտրվել է 2001, 2006 և 2008 թվականներին[3]։ 2010 – 2013 թվականներին նա զբաղեցրել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Եվրոպական ժողովրդական կուսակցության խորհրդարանական խմբի նախագահի պաշտոնը[4]։
Կոռուպցիոն սկանդալ
խմբագրել2016 թվականի հունիսին «Խավիարային դիվանագիտության» վերաբերյալ Եվրոպական կայունության նախաձեռնության հրապարակած հետաքննական զեկույցներից հետո Միլանի դատախազությունը մեղադրանք է առաջադրել Լուկա Վոլոնտեին երկու՝ փողերի լվացման և կաշառք ընդունելու փաստերի առիթով։ 2017 թվականին պարզվեց նաև, որ Վոլոնտեն ներգրավված է եղել ադրբեջանական լվացքատան սկանդալում՝ փողերի լվացման մի բարդ սխեմայում, որն օգտագործվում էր եվրոպացի քաղաքական գործիչներին կաշառելու համար՝ փորձելով մաքուր պահել Ադրբեջանի հեղինակությունը արտերկրում։ Դատախազության տվյալներով՝ Վոլոնտեն ստացել է 2,39 միլիոն եվրո՝ Եվրոպայի խորհրդում ադրբեջանցի պաշտոնյաներին աջակցություն կազմակերպելու համար[5][6]։
2021 թվականի հունվարին Միլանի դատարանի X քրեական բաժինը Լուկա Վոլոնտեին դատապարտեց չորս տարի ազատազրկման՝ ադրբեջանցի քաղաքական գործիչներից կաշառք վերցնելու համար[7]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 https://storia.camera.it/deputato/luca-giuseppe-volonte-19660317
- ↑ https://pace.coe.int/en/members/6400
- ↑ «Luca Giuseppe Volonte' / Deputati / Camera dei deputati - Portale storico». storia.camera.it. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Mr Luca VOLONTÈ». ԵԽԽՎ պաշտոնական կայք. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Corruzione, "immunità parlamentare non preclude perseguibilità". La Cassazione annulla proscioglimento Volontè». Il Fatto Quotidiano (իտալերեն). 2017 թ․ հուլիսի 24. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Corruzione, "tangente da due milioni dall'Azerbaijan": indagato a Milano ex Udc Volontè». Il Fatto Quotidiano (իտալերեն). 2016 թ․ հունիսի 25. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Italian Court Sentences Former Council of Europe MP for Bribery». www.occrp.org (բրիտանական անգլերեն). Վերցված է 2022 թ․ օգոստոսի 10-ին.