Լուսին Ամարա

հայ օպերային երգիչ, երգիչ

Լուսին Ամարա, իսկական անուն-ազգանունը՝ Թագուհի Արմաղանյան (անգլ.՝ Lucine Amara, մարտի 1, 1925(1925-03-01)[1][2], Հարթֆորդ[2] - սեպտեմբերի 6, 2024(2024-09-06)[3][4], Քուինս, Նյու Յորք[5]), ծագումով հայ, ամերիկյան օպերային երգչուհի (սոպրանո), Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերայի մեներգչուհի[6]։

Լուսին Ամարա
Ի ծնե անունանգլ.՝ Lucine Armaganian
Ծնվել էմարտի 1, 1925(1925-03-01)[1][2]
Հարթֆորդ[2]
Երկիր ԱՄՆ
Մահացել էսեպտեմբերի 6, 2024(2024-09-06)[3][4] (99 տարեկան)
Քուինս, Նյու Յորք[5]
Ժանրերօպերա
Մասնագիտությունօպերային երգչուհի
Երգչաձայնսոպրանո[2]
Գործիքներջութակ[2] և վոկալ
ԱշխատավայրՍան Ֆրանցիսկոյի օպերա և Սան Ֆրանցիսկոյի սիմֆոնիկ երգչախումբ
ԿրթությունԱրևմուտքի երաժշտական ակադեմիա (1947)[2], Հարավային Կալիֆոռնիայի համալսարան (1950)[2] և Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Թորնթոնի երաժշտական դպրոց
 Lucine Amara Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել
 

Լուսինե Ամարան ծնվել է 1925 թվականի մարտի 1-ին[7][8][9], ԱՄՆ-ի Հարթֆորդ քաղաքում, կոշկակար Ջորջ Արմաղանյանի և Ադրիան Ղազանչյանի ընտանիքում[10]։ Ամարան մանուկ հասակից երգել է Սան Ֆրանցիսկոյի հայկական եկեղեցում։ Այնտեղ էլ նա ավարտել է երաժշտական դպրոցի ջութակի և դաշնամուրի դասարանը։ Նրա համերգային դեբյուտը կայացել է 1946 թվականին «War Memorial Opera House»-ում։ Սովորել է Արևմուտքի երաժշտական ակադեմիայում, Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում։ 1948 թվականին Լոս Անջելեսի երաժշտական մրցույթում շահել է 1-ին մրցանակ։ 1940-1949 թվականներին երգել է Սան Ֆրանցիսկոյի հայկական եկեղեցում։

1950 թվականին ընդունվել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերա, հետագայում դարձել է նրա «աստղերից»։ Կատարել է շուրջ 60 դերերգ՝ Դոննա Էլվիրա (Վոլֆգանգ Մոցարտի «Դոն Ժուան»), Աիդա, Դեզդեմոնա (Ջուզեպպե Վերդիի «Աիդա», «Օթելլո»), Միմի, Տոսկա, Չիո Չիո-Սան (Ջակոմո Պուչչինիի «Բոհեմ», «Տոսկա», «Չիո Չիո-Սան») և այլն։ Հանդես է եկել նաև համերգներով, կատարել սոպրանոյի երգամասերը Լյուդվիգ վան Բեթհովենի «Իններորդ սիմֆոնիայում» և Ջուզեպպե Վերդիի «Ռեքվիեմում»։

Համերգային ծրագրերում ընդգրկել է նաև հայկական երգեր՝ Կոմիտասի «Կռունկ», «Դլե Յաման», Ռոմանոս Մելիքյանի «Վարդը» և այլն։ Ամարան հանդես է եկել աշխարհի լավագույն բեմահարթակներում, նրա երգարվեստը բարձր է գնահատվել միջազգային մամուլում։ 1965 և 1991 թվականներին Աիդայի դերերգով և մենահամերգներով Ամարան ելույթներ է ունեցել Երևանում։

Թոշակի անցնելուց հետո, դարձել է Նյու Ջերսիի օպերային թատրոնի խորհրդական և վարպետության դասեր է տվել ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։ 2005 թվականին եղել է «Մուզիկա Բելլա» նվագախմբի համերգային ծրագրի հատուկ հյուրը[7]։

  Ամարան մեզ է դարձրել ջութակ ու նվագում է մեր լարերի վրա  

Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերային թատրոնի առաջատար երգչուհի Լուսին Ամարային (սոպրանո) նշանավոր ջութակահար Իսահակ Շտերնն անվանել է «Երգող ջութակ»։

Ֆիլմացանկ

խմբագրել
  • 1951- Մեծն Կառուզո
  • 1952- Կարմեն (հեռուստատեսային), Ֆրեսքիտա
  • 1965- 19-րդ ամենամյա «Տոնի» մրցանակաբաշխություն

Պարգևներ

խմբագրել
  • Երգիչների համաամերիկյան մրցույթի 1-ին մրցանակ, 1948
  • Վոկալային արվեստի միջազգային ակադեմիայի «Բեմական Փառք» տիտղոս, 1989

Գրականություն

խմբագրել
  • The Metropolitan Opera Encyclopedia (խմբ. Դավիթ Հեմիլթոն), Նյու Յորք, «Simon & Schuster, New York, 1987. AS NEW IN D/W», 1991, ISBN 0-671-61732-X։
  • Էրիկ Մայերս. «Reunion: Lucine Amara» (անգլ.) // Opera News.- սեպտեմբեր, 2005 թ.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  3. 3,0 3,1 3,2 https://operawire.com/obituary-legendary-soprano-lucine-amara-dies-at-99/
  4. 4,0 4,1 4,2 https://www.echovita.com/us/obituaries/ny/queens/lucine-amara-18598072
  5. 5,0 5,1 5,2 https://www.nytimes.com/2024/09/19/arts/music/lucine-amara-dead.html
  6. Լուսինե Ամարայի կենսագրությունը
  7. 7,0 7,1 Լուսինե Ամարայի կենսագրությունը zarkfoundation.com կայքում
  8. «2015թ. Լուսինե Ամարան տոնեց 90-ամյակը verismopera.org». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 5-ին.
  9. «Lucine Amara». www.nndb.com. Վերցված է 2022 թ․ հունիսի 7-ին.
  10. Լուսինե Ամարան nndb կայքում

Աղբյուրներ

խմբագրել
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուսին Ամարա» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուսին Ամարա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 277  
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։