Լու Ռիդ
Լևիս Ալան Ռիդ (անգլ.՝ Lewis Allan Reed, մարտի 2, 1942[1][2][3][…], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - հոկտեմբերի 27, 2013[4][5][1][…], Իստ Հեմմտոն, Սաֆոլկ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[6]), ամերիկյան երաժիշտ, երգիչ, երգերի հեղինակ, ճանաչվել է որպես պրոտո-փանկ և գլեմ ռոքի ամենաազդեցիկ երաժիշտներից մեկը։ The Velvet Underground ռոք խմբի համահիմնադիր և ղեկավար։ 81-րդ տեղն է զբաղեցնում «Rolling Stone ամսագրի բոլոր ժամանակների 100 լավագույն կիթառահարները» ցուցակում[8]։
Լու Ռիդ | |
---|---|
Բնօրինակ անուն | անգլ.՝ Lewis Allan Reed |
Ծնվել է | մարտի 2, 1942[1][2][3][…] Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Մահացել է | հոկտեմբերի 27, 2013[4][5][1][…] (71 տարեկան) Իստ Հեմմտոն, Սաֆոլկ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[6] |
Ժանրեր | ռոք, պրոտո փանկ, ալտերնատիվ ռոք[7], աղաղակային ռոք, էքսպերիմենտալ ռոք, գլեմ ռոք, ֆոլկ ռոք, փսիխոդելիկ ռոք, կապուտաչյա սոուլ, արտ ռոք, ասմունք և դրոն |
Մասնագիտություն | երգիչ, հեղինակ-կատարող, կիթառահար, լուսանկարիչ, կոմպոզիտոր, երգերի հեղինակ, բանաստեղծ, դերասան, երաժշտական պրոդյուսեր, կինոռեժիսոր, երաժիշտ և երաժշտական մենեջեր |
Երգչաձայն | բարիտոն |
Գործիքներ | կիթառ[7] և վոկալ[7] |
Աշխատավայր | Pickwick Records |
Լեյբլ | Warner Bros. Records, Մետրո Գոլդվին Մայեր, RCA, Pickwick Records, Verve Records, MGM Records, RCA Records, Արիստայի Գրառումները, Sire Records և Warner Records |
Կրթություն | Սիրաքյուսի համալսարան (2013) և Freeport High School? |
Անդամակցություն | The Velvet Underground |
Ամուսին | Betty Reed?, Silvia Morales? և Լորի Անդերսոն |
Պարգևներ | |
Կայք | loureed.com |
Lou Reed Վիքիպահեստում |
Կյանք և գործունություն
խմբագրելԼևիս Ալան Ռիդը ծնվել է Բրուքլինում և մեծացել է Ֆրիպորտում՝ հրեական ընտանիքում։ Մայրը՝ Տոբի Ռիդ (ծննդյամբ Ֆատտերման, 1920-2013), հայրը՝ Սիդնի Ջոզեֆ Ռիդ (1913-2005), հաշվապահ, ով իր Ռաբինովից ազգանունը փոխել էր Ռիդ[9]։ Նա ուներ իրենից հինգ տարով փոքր քույր՝ Մարգարիտան։
Լու Ռիդը հայտնի The Velvet Underground խմբի հիմնական անդամներից է եղել (1965 թվականից մինչև 1970 թվականը), որը իր գործունեության ընթացքում մեծ ճանաչման չի վայելել, սակայն հետագայում ճանաչվել է որպես այլընտրանքային ռոքի հիմնադիր և այդ ժամանակների համար ամենակարևոր խմբերից մեկը։ 1971 թվականին Ռիդը սկսել է գործել որպես մենակատար։ Առաջին անհատական ալբոմները թողարկվել են 1972 թվականին, Lou Reed (Yes խմբի երաժիշտների և Էլթոն Ջոնի մասնակցությամբ) և Transformer (Դեյվիդ Բոուիի և Միք Ռոնսոնի համատեղ արտադրությամբ)։
The Velvet Underground խումբը թողնելուց հետո նա համագործակցել է նախկին խմբակիցներ Ջոն Քեյլի ու Նիկոյի հետ։ 1990 թվականին Քեյլի հետ միասին նա ձայնագրել է Songs for Drella ալբոմը՝ նվիրված Էնդի Ուորհոլին, որը մահացել էր 1987 թվականին և որը Velvet Underground- ի վաղ տարիների հովանավորն էր եղել։ 1990 թվականներին Լու Ռիդը մասնակցել է The Velvet Underground- ի և Ջոն Քեյլի վերամիավորմանը և նրանց համերգային շրջագայություններին։ Երբ ստեղծվել է «Արմատական հրեական մշակույթ» շարժումը, մասնակցել է շարժման կազմակերպած փառատոներին։
2007 թվականին նա մասնակցել է ամերիկյան The Killers խմբի «Tranquilize» սինգլի ձայնագրմանը։ 2009 թվականին, որպես ռեժիսոր, նկարահանել է «Կարմիր Շիրլին» վավերագրական ֆիլմը՝ իր զարմիկի, Լեհաստանից ներգաղթած 99-ամյա Շուլամիս Ռաբինովիցի (ամուսնացած է Շիրլի Նովիկի հետ) մասին[10][11][12]։ 2010 թվականին նա ձայնագրել է Plastic Beach ալբոմի համար Gorillaz երգը։
Լու Ռիդի երգերը հնչել են բազմաթիվ սաունդթրեքներում («Ասեղի վրա»,« Ոչ մի տեղ չտանող խճուղին», «Հյուրանոց «Միլիոն դոլարով»», «Ռոքնռոլլա»)։ Նա ինքն էլ մասնակցել է այնպիսի ֆիլմերի ստեղծմանը, ինչպիսիք են «Մռայլ դեմք», «Prozac Nation», «Rock & Rule», «Այնքան հեռու, այնքան մոտ» (ռեժիսոր՝ Վիմ Վենդերս)։
2011 թվականին Լու Ռիդը ամերիկյան Metallica խմբի հետ համատեղ իրականացրել է Lulu[13] նախագիծը։
Անձնական կյանք
խմբագրելԴեռահասության տարիքում Ռիդը ենթարկվել է էլեկտրաջղաձգային թերապիայի[14], որի համար նա մեղադրել է իր հորը[14]։ Կատարվածը դարձել է հոգեբանական վնասվածքի և հիշողության մասնակի կորստի պատճառ, այդ մասին նա գրել է «Սպանեք ձեր որդիներին» («Kill Your Sons») երգը[15]։ Ռիդը կարծում էր, որ այս կերպ նրանք ցանկացել են բուժել նրան համասեռամոլությունից[16]։
Coney Island Baby ալբոմը նվիրված է Ռիդի այն ժամանակվա գործընկեր՝ տրանսգենդեր զուգընկերուհուն՝ Ռեյչել Համֆրիսին, որի հետ հարաբերություններ է ունեցել շուրջ երեք տարի[17]։
Ռիդը ամուսնացած է եղել երեք անգամ։ 1973 թվականին նա ամուսնացել է Բետտի Քրոնշտադի հետ։ Նրանք ամուսնալուծվել են նույն թվականին։ 1980 թվականին Ռիդը ամուսնացել է բրիտանացի դիզայներ Սիլվիա Մորալեսի հետ[14][18]։ Մորալեսը ոգեշնչել է Ռիդին գրել մի քանի երգեր, այդ թվում` «Մտածիր այդ ամենը» («Think It Over»), «Մեծանալով հասարակության մեջ» («Growing Up in Public») ալբոմից և «Երկնային զենքեր» («Heavenly Arms»)՝ «Կապույտ դիմակ» («The Blue Mask») ալբոմից[19]։
1990 թվականին նրանք ամուսնալուծվել են։ 1990-ական թվականների վերջերից Ռիդը հարաբերություններ է ունեցել փերֆորմանս Լորի Անդերսոնի հետ։ 2008 թվականին նրանք ամուսնացել են և համատեղ ապրել են մինչև Ռիդի մահը[20]։
Մահ
խմբագրելՌիդը տարիներ շարունակ տառապել է հեպատիտից և շաքարային դիաբետից[21][22]։ Նրա մոտ զարգացել է նաև լյարդի քաղցկեղ։ 2013 թվականի մայիսի նա փոխպատվաստման վիրահատության է ենթարկվել[23][24]։ 2013 թվականի հոկտեմբերի 27-ին Ռիդը՝ 71 տարեկան հասակում, մահացել է լյարդի հիվանդությունից Իստ Հեմփթոնի իր տանը[25]։ Նրան դիակիզել են, իսկ մոխիրը տվել են ընտանիքին[26][27]։
Դիսկոգրաֆիա
խմբագրելThe Velvet Underground խմբի հետ
խմբագրելThe Velvet Underground խմբի հետ համատեղ ալբոմներ է թողարկել․
- The Velvet Underground and Nico (1967)
- White Light/White Heat (1968)
- The Velvet Underground (1969)
- Loaded (1970)։
Անհատական ալբոմներ
խմբագրել- Lou Reed (1972)
- Transformer (1972)
- Berlin (1973)
- Sally Can’t Dance (1974)
- Metal Machine Music (1975)
- Coney Island Baby (1976)
- Rock and Roll Heart (1976)
- Street Hassle (1978)
- The Bells (1979)
- Growing Up in Public (1980)
- The Blue Mask (1982)
- Legendary Hearts (1983)
- New Sensations (1984)
- Mistrial (1986)
- New York (1989)
- Magic and Loss (1992)
- Set the Twilight Reeling (1996)
- Ecstasy (2000)
- The Raven (2003)
- Hudson River Wind Meditations (2007)։
Համատեղ աշխատանքներ
խմբագրել- Songs for Drella (1990) - Ջոն Քեյլի հետ
- «Tranquilize» (2007) - The Killers-ի հետ
- The Stone: Issue Three (2008) - Լորի Անդերսոնի և Ջոն Զորնի հետ
- The Creation of the Universe (2008) - Metal Machine Trio-ի հետ
- «Some Kind of Nature» (2010) - Gorillaz-ի հետ
- Lulu (2011) - Metallica-ի հետ
- «The Wanderlust» (2012) - Metric-ի հետ։
Պատկերասրահ
խմբագրել-
Լու Ռիդի ավագ դպրոցի ավարտական լուսանկարը
-
Muse at Roskilde փառատոն 2000, օր 4
-
Լու Ռիդ, 2007
-
Ռուբինի գեղարվեստի թանգարանում, Լաուրի Անդերսոնի և Ամադեուս Լեոպոլդի հետ, 2010
-
Մահացածների օրվա կապակցությամբ մեքսիկայի հյուպատոսության կազմակերպած ցուցադրություն Sesqui խանութում, Բոյզե, Այդահո
-
Լու Ռիդի գովազդային տպագիր թողարկում
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Kot G. Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.rollingstone.com/music/news/lou-reed-velvet-underground-leader-and-rock-pioneer-dead-at-71-20131027 — 2013.
- ↑ 5,0 5,1 5,2 Lou Reed, Rock ’n’ Roll Pioneer, Dies at 71
- ↑ 6,0 6,1 6,2 The New York Times / J. Kahn — Manhattan: New York Times Company, A. G. Sulzberger, 1851. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
- ↑ 7,0 7,1 7,2 Montreux Jazz Festival Database
- ↑ Stone, Rolling; Stone, Rolling (2015 թ․ դեկտեմբերի 18). «100 Greatest Guitarists». Rolling Stone (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 22-ին.
- ↑ «Lou Reed». www.nndb.com. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 22-ին.
- ↑ «Wall Street Journal (11 January 2011). Дата обращения:». 23 октября 2020.
- ↑ «Red Shirley – ID Communications-International film distribution». idcommunications.org. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 22-ին.
- ↑ «Lou Reed Shulamit Rabinowitz Photostream». Zimbio (անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 22-ին.
- ↑ «Lou Reed & Metallica». LouReedMetallica.com. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 22-ին.
- ↑ 14,0 14,1 14,2 Weiner, Jeff (2016 թ․ ապրիլի 10). «Lou Reed's Sister Sets the Record Straight About His Childhood». Medium (անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 22-ին.
- ↑ «Lou Reed Lived and Died with a Broken Heart». Fatherhood Channel (ամերիկյան անգլերեն). 2013 թ․ հոկտեմբերի 28. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 22-ին.
- ↑ McNeil, Legs; McCain, Gillian Please Kill Me: The Uncensored Oral History of Punk. — Grove Press, 2006. — С. 4. — ISBN 9780802142641
- ↑ DeCurtis, Anthony Lou Reed: A Life. — Little, Brown and Company. — 2017. — ISBN 978-0-316-37654-9
- ↑ Sandall, Robert (2003 թ․ փետրվարի 9). «Lou Reed: Walk on the mild side». The Sunday Times (անգլերեն).
- ↑ Carson, Tom (1982 թ․ ապրիլի 15). «The Blue Mask». Rolling Stone (անգլերեն).
- ↑ Aleksander, Irina (2008 թ․ ապրիլի 23). «Morning Memo: Lou Reed and Laurie Anderson Make it Legal; Suri Cruise's $100,000 Birthday». The New York Observer (անգլերեն).
- ↑ Williams, Alex (2015 թ․ նոյեմբերի 1). «Who Was the Real Lou Reed?». The New York Times (անգլերեն).
- ↑ Anderson, Laurie (2013 թ․ նոյեմբերի 6). «Laurie Anderson's Farewell to Lou Reed: A Rolling Stone Exclusive». Rolling Stone (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 22-ին.
- ↑ Coleman, Miriam (2013 թ․ հունիսի 1). «Lou Reed Recovering From Liver Transplant». Rolling Stone (անգլերեն).
- ↑ Feran, Tom (2013 թ․ հունիսի 11). «Cleveland Clinic confirms rock legend Lou Reed underwent liver transplant at hospital». The Plain Dealer (անգլերեն).
- ↑ «Lou Reed's Cause of Death Confirmed». Verbicide Magazine (անգլերեն). 2013 թ․ հոկտեմբերի 29. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 22-ին.
- ↑ Ratliff, Ben (2013 թ․ հոկտեմբերի 27). «LOU REED, 1942-2013: Outsider Whose Dark, Lyrical Vision Helped Shape Rock 'n' Roll». The New York Times (անգլերեն).
- ↑ Dolan, Jon (2013 թ․ հոկտեմբերի 27). «Lou Reed, Velvet Underground Leader and Rock Pioneer, Dead at 71». Rolling Stone (անգլերեն).
Արտաքին հղումներ
խմբագրել- Լու Ռիդի պաշտոնական կայք Արխիվացված 2021-02-06 Wayback Machine
- Լու Ռիդ (անգլ.) Internet Movie Database կայքում
- «Lou Reed - MusicBrainz». musicbrainz.org. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 22-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լու Ռիդ» հոդվածին։ |