Լռության աշտարակ, (անգլ.՝ Tower of Silence, պարսկերեն՝ دخمه), վեր խոյացող, մոտ 6 մետրանոց շրջանաձև շինություն՝ կառուցված հիմնականում աղյուսից։ Կառուցվել է զրադաշտականների կողմից և օգտագործվել մահացած մարդու մարմինները գիշատիչ կենդանիների՝ հատկապես անգղների բաժին դարձնելու նպատակով։ Կաշվից վերջնականապես ազատված ոսկորները նետում են աշտարակի կենտրոնում գտնվող խորը փոսը։ Այս մեթոդը զրադաշտականներն առաջին անգամ կիրառել են մ.թ.ա. V դարում, սակայն աշտարակների կիրառումը թվագրվում է մեր թվարկության IX դար[1]։ Սկզբունքի նպատակն էր խուսափել հողի և կրակի հետ կապից, որոնք երկուսն էլ սրբություն էին զրադաշտականների համար[2]։

Լռության աշտարակ
Վաղ XX դարի՝ Դախմայի պատկեր, Malabar Hill, Բոմբեյ (Մումբայ)
Malabar Hill-ի Լռության աշտարակն այժմ

Ամենավաղ գրական նկարագիրը այս աշտարակների մասին տրվել է IX դարի առաջին կեսերին, որտեղ օգտագործվել է ոսկրատուն տերմինը։ Մեկ այլ տերմին՝ դեխմագ (անգլ.՝ dakhmag), կիրառվել է զրադաշտականների գրություններում (IX-X դարեր)` վերաբերելով մահացած մարմինների համար նախատեսված բոլոր վայրերին։ Այս պահլավական տերմինը փոխառվել է ավեստերենի դախմա (dakhma) բառից, որը թարգմանաբար նշանակել է գերեզման։ Ավեստերենում տերմինը որևէ շինության հետ առնչություն չունի։ Իրանի Յեզդ և Քերման նահանգներում դախման անվանում են նաև դեմա (deme, dema)։ IX-X դարերի արձանագրություններում գործածվում է մեկ այլ տերմին՝ dagdah «սահմանված վայր»։ Բառը հանդիպում է նաև Իրանի և Հնդկաստանի ուշ զրադաշտական տեքստերում, սակայն XX դարում արդեն Հնդկաստանը նշանակություն էր տալիս ատրուշաններին։ Հնդկաստանում doongerwadi տերմինը օգտագործվեց այն բանից հետո, երբ դախման սկսեց վերաբերել նույն կառույցին, սակայն կառուցված բլրի վրա։

«Լռության աշտարակ» նորաբանության առաջացումը վերագրվում է վաղ IX դարում Բրիտանական Հնդկաստանի կառավարությունում թարգմանիչ Ռոբերտ Մրֆիին։

Հիմունքներ

խմբագրել
 
Ներքին կառուցվածք

Զրադաշտական ավանդույթի համաձայն` մահացած մարմինը (հավելյալ կտրված մազեր և եղունգի մնացորդներ) համարվում է դև (Nasu), ոչ մաքուր, այսինքն՝ հետագա աղտոտում, վարակ։ Մասնավորապես ասում էին, որ մահացած դևը (ավեստերենում՝ nasu, daeva) ներխուժում է մարմին և արատավորում այն ամենը, ինչին առնչվում է։ «Վենդիդատ»-ն (կոդեքս ընդդեմ դևերի) ունի օրենքներ, որոնցով առնչվում է մահացածներին որքան հնարավոր է ապահով։

Հողի կամ կրակի աղտոտումից զերծ մնալու նպատակով մահացածների մարմինները տեղավորվում են աշտարակի վերևում արևից չորանալու և թռչունների բաժին դարձնելու նպատկով։ Այսպիսով՝ ամոնիֆիկացումն իր վնասակար հետևանքներով կանխվում է[3]։

Պատմություն

խմբագրել

Զրադաշտականների՝ մահացածներին ուղղված ծիսակարգի մասին տեղեկություններ առաջին անգամ մեզ են հասել մ․թ․ա․ V դարի կեսերին Հերոդոտոսի գրություններից։ Վերջինս սովորույթը ուսումնասիրել էր Փոքր Ասիայի իրանական ժողովուրդների շրջանում։ Հերոդոտոսի արձանագրություններում նշվում է, որ արարողությունները գաղտնի են եղել, մինչև որ որևէ թռչուն կամ շուն մարմինը դեսուդեն չէին գցել։ Հետո մարմինը զմռսվում էր և դրվում փոսը[4]։

Մինչ մ․թ․ա․ V-IV դարերում Իրանում ոսկրատների հայտնագործումը ցույց է տալիս, որ ոսկորներն անջատված են եղել, այն, որ դրանք մասնատվել են ծիսակարգի ընթացքում դեռ ընդունելի չէ։ Հայտնաբերվել են նաև դամբարաններ[5], որնցում մարմինները պատված են եղել զմուռսով։ Աքեմենյան պետության Նաղշե Ռոսթամի և Պասարգադի դամբարանները նույնպես ոչինչ չեն լուսաբանում, քանի դեռ ոսկորները հավաքվածչեն։ Ավանդազրույցի համաձայն (Ֆիրդուսին ներառել է իր «Շահմանե»-ում), զրադաշտն ինքն էլ է թաղվել դամբարանում Բալխում (ներկայում՝ Աֆղանստան

Պարսկական մշակույթի մասին գրելիս Հերոդոտոսը նշում է մոգերի կողմից կատարվող պարսկական թաղման սովորույթների մասին, որոնք գաղտնի են պահվում։ Գրություններում նա նշում է, որ մահացած տղամարդու մարմինը ենթարկում են շների և գիշատիչ թռչունների կողմից հոշոտման, այնուհետև դիակը զմռսում են, իսկ հետո՝ թաղում[6]։

Կառուցվածք

խմբագրել
 
Լռության աշտարակի կենտրոնական փոս (այժմ գոյություն չունեցող) Յազդ, Իրան

Ժամանակակից աշտարակները, որոնք միանգամայն միանման են կառուցվածքով, ունեն գրեթե հարթ ծածկ, կողամասերը քիչ ավելի բարձր են, քան կենտրոնական հատվածը։ Աշտարակի տանիքը բաժանված է երեք համակենտրոն օղակաձև մաասերի։ Տղամարդկանց մարմինները դասավորվում էին արտաքին շրջանակում, կանանց մարմինները` մեջտեղի, իսկ երեխաներինը` ներքին շրջանակում։ Ոսկորները քամուց կամ արևից գունաթափվելուց անմիջապես հետո (որը կարող էր տևել ավելի քան մեկ տարի) հավաքվում էին աշտարակի կենտրոնում գտնվող ոսկրանոցում, որտեղ էլ կրաքարի հետ շփումից քայքայվում էին։ Մնացորդներն աստիճանաբար անձրևաջրերի հետ խառնվելով անցնում էին ածուխի և ավազի ֆիլտրերի միջով, այնուհետև լցվում ծով։ Ծիսավայր կարող էին մտնել միայն nusessalar-ներ կոչվող դագաղակիրների հատուկ դասը։

Մեր ժամանակներ

խմբագրել

Իրանում

խմբագրել
 
Յազդի մոտ գտնվող Լռության աշտարակը, Իրան։Շինությունն այլևս չի օգտագործվում։
 
XX դարի սկիզբ, իրանական լռության աշտարակի լուսանկար։

Իրանական զրադաշտական ավանդույթներում աշտարակները կառուցվել են բարձր բլուրների կամ ցածր սարերի վրա անապատային տարածքներում, որոնք հեռու էին գտնվում բնակավայրերից։ XX դարի սկզբին Իրանի զրադաշտականներն աստիճանաբար դադարեցրին դրանց օգտագործումը և սկսեցին նախապատվությունը տալ հուղարկավորությանը կամ դիակիզմանը։

Սովորույթի փոփոխության մասին որոշումն ընդունվեց է երեք նկատառումներով։ Առաջին խնդիրը ծագեց Dar ul-Funun բժշկական դպրոցի հիմնադրման հետ մեկտեղ։ Քանի որ իսլամը դիահերձումը որպես խեղման ձև չի ընդունում՝ այսպիսով արգելելով այն, օրինական ճանապարհներով ուսումնասիրության համար նախատեսված աճյուններ չեն եղել։ Աշտարակները շարունակաբար քանդվել են՝ ի հիասթափություն զրադաշտական համայնքի։ Երկրորդ նկատառումը հետևյալն է․ չնայած աշտարակները կառուցվել են բնակելի տարածքներից հեռու, քաղաքների մեծացումը հանգեցրել է աշտարակների՝ քաղաքների սահմաններից ներս գտնվելուն։ Եվ վերջապես՝ զրադաշտերից շատերն էին սովորույթն համարում հնացած։ Յազդի, Քերմանի և Թեհրանի anjuman հասարակություն հետ երկար բանակցություններից հետո որոշումը ընդունվեց մեծամասնության կողմից, և կառուցվեց գերեզմանատուն Թեհրանից մոտ 10 կմ հեռավորության վրա Ghassr-e Firouzeh-ում (Firouzeh's Palace), (Ֆիրուզե)։ Գերեզմանները տեղադրվել են քարերով և պատվել ցեմենտով հողի հետ ուղղակի կապը կանխելու նպատակով։ Յազդում և Քերմանում գերեզմաններից զատ, ուղղադավան զրադաշտերը շարունակում էին աշտարակ պահել մինչև 1970-ականները, երբ ծեսն արգելվեց օրենքով։

Հնդկաստանում

խմբագրել
 
Ուշ IX դար, Մումբայ, զրադաշտական Լռության աշտարակ։

Հնդսկաստանի քաղաքների արագ ընդարձակմանը մեկտեղ այսօր նմանատիպ շինությունները մոտ են կամ գտնվում են բնակելի տարածքներում, սակայն այգիներով կամ անտառներով առանձնացված են քաղաքային անցուդարձից։ Զրադաշտական պարսերի ծեսերում մահացածների մարմինների՝ արևի և գիշատիչների բաժին դարձնելը նույնպես համարվում է անհատի վերջին բարի արարքը, որով թռչուններին է տրվում այն, ինչ հակառակ դեպքում կոչնչացվեր։

XX դարի վերջին և XXI դարի սկզբին Հնդկաստանում գիշատիչ թռչունների թիվը նվազել է․ 2008 թ.-ի համեմատ` 99.9% -ով։ Հիմնական պատճառ էր հանդիսանում 1990-ականներին գյուղատնտեսական կենդանիների համար ներկրված դիկլոֆենակ դեղամիջոցից թռչունների թունավորումը[7], մինչև 2006 թ. Հնդկաստանի կառավարության կողմից դեղամիջոցի օգտագործումն անասունների համար արգելվեց։ Որոշ պահպանված թռչուններ էլ հաճախ ի վիճակի չէին լինում ամբողջովին հոշոտել մարմինները[8]։ 2001 թվականին Հնդկաստանի պարսերը գնահատում էին գիշատիչ թռչունների պահպանումը և արեգակնային կուտակիչների օգտագործումը (որոնք սովորաբար մեծ հայելիներ են) քայքայումն արագացնելու նպատակով[9]։ Երբեմն ստիպված են եղել թաղել, քանի որ արևային կուտակիչներն գործում են միայն պարզ եղանակին։ Նախկինում գիշատիչները մահացած մարմին հոշոտում էին մի քանի րոպեում, և ոչ մի այլ մեթոդ այս հարցում արդյունավետ չէր համարվում։

Լռության աշտարակների օգտագործման իրավունքն առավել վիճելի է պարսերի շրջանում (տես՝ պարսեր)։ Շինությունները սովորաբար կառավարում են anjuman-ները՝ հիմնականում պահպանողական բնիկ զրադաշտական միավորումները։ Հնդկաստանի կանոնադրությունների համաձայն, այդ միությունները ներպետական հեղինակություն ունեն և իրավունք ունեն թույլատրելու կամ սահմանափակելու մուտքն ու օգտագործումը, որի արդյունքում միավորումները հաճախ արգելում են օգտագործումը «խառը ամուսնության» դիմած, (երբ մի ծնողը պարս է, իսկ մյուսը` ոչ) սերունդների կողմից։

Հայտնի մշակույթում

խմբագրել

«Twenty One Pilots» երաժշտական դուետն իրենց հինգերորդ «Trench» ալբոմի հիմքում դրել են «Dema» կոչվող հորինված քաղաքը, որն էլ հիմնված է Դախմայի վրա։ Այս երկուսի մեջև նմանությունը հետևյալն է՝ գիշատիչների առկայություն, մահացած մարմիններ (կմախքներ) և հենց դախմայի ուրվագիծն ունեցող քաղաքը։ Խումբը նույնիսկ Դախմայի ներքին և արտաքին լուսանկարներ է տեղադրել cryptic website-ում, այսպիսով երկրպագուները բացահայտեցին առաջիկա ալբոմի մանրամասները։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Զրադաշտականները, նրանց կրոնական հավատալիքներն ու սովորույթները / Mary Boyce».
  2. «Encyclopedia of World Religions- — Encyclopaedia Britannica, 2006. — P. 275».
  3. Modi, Jivanji Jamshedji Modi (1928), Պարսիկների հուղարկավորության ծիսակարգերը, Anthropological Society of Bombay
  4. Stausberg, Michael (2004), «Bestattungsanlagen», Die Religion Zarathushtras, vol. 3, Stuttgart: Kohlhammer Verlag, էջեր 204–245.
  5. Falk, Harry, «Soma I and II», Bulletin of the School of Oriental and African Studies (BSOAS), 52 (1): 77–90, doi:10.1017/s0041977x00023077 {{citation}}: Unknown parameter |տարի= ignored (օգնություն)
  6. «HERODOTUS iii. DEFINING THE PERSIANS – Encyclopaedia Iranica». Iranicaonline.org. Վերցված է 24 հունվարի, 2019-ին.
  7. Tait, Malcolm (2004 թ․ հունվարի 10), India's vulture population is facing catastrophic collapse and with it the sacrosanct corporeal passing of the Parsi dead, London: The Ecologist, Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 27-ին
  8. Swan, Gerry; և այլք: (2006), «Removing the threat of diclofenac to critically endangered Asian vultures», PLoS Biology, 4 (3): e66, doi:10.1371/journal.pbio.0040066, PMC 1351921, PMID 16435886{{citation}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  9. Srivastava, Sanjeev (2001 թ․ հուլիսի 18), «Parsis turn to solar power», BBC News South Asia

Արտաքին հղումներ

խմբագրել