Լևալլուա Պերե (ֆր.՝ Levallois-Perret), քաղաք և համայնք ֆրանսիական Օ Դե Սեն դեպարտամենտում, Նանտեր շրջանում, երկու կանտոնների վարչական կենտրոնն է։

Կոմունա
Լևալլուա Պերե
Levallois-Perret
Զինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ՀամայնքՕ դը Սեն, arrondissement of Nanterre? և Մեծ Փարիզ
Հիմնադրված էհունվարի 1, 1867 թ.
Մակերես2,41 կմ²
ԲԾՄ23-34 մ
Բնակչություն63 436 մարդ (2010)
Խտություն26322 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+1
Փոստային ինդեքս92300
Փոստային դասիչ92300[1]
INSEE92044
Պաշտոնական կայքville-levallois.fr
Լևալլուա Պերե (Ֆրանսիա)##
Լևալլուա Պերե (Ֆրանսիա)

Աշխարհագրական դիրք

խմբագրել

Լևալլուա Պերե գտնվում է Փարիզի հյուսիսարևմտյան սահմանին։ Գտնվում է Սեն գետի ափին։

Պատմություն

խմբագրել

Նախքան ֆրանսիական հեղափոխությունը, քաղաքում պահպանվել էր մի գյուղ՝ Վիլ, և մի տնամերձ հողատարածք՝ Կուրսել (Լա Պլանշետ)։ Այնուհետև քաղաքը բաժանվեց Կլիշ և Նյոյի սիուր Սեն քաղաքների միջև։ 1822 թվականին Ժան Ժակ Պեռեն կառուցեց մի ավան, անվանելով Շանպերե (Պոլե Պերե)։ Նրա օրինակին հետևեց 1845 թվականի հաջորդ տանուտերը, քաղաքն անվանեց Լևալլուա։ 19-րդ դարի 60-ական թվականներին բնակավայրը միավորվեց, իսկ 1866 թվականին Ֆրանսիայի կայսր Նապոլեն III-րդը անվանեց Լևալլուա Պերե։

Քաղաքը դարձավ Ֆրանսիայի արդյունաբերության կենտրոններից մեկը։ Այստեղ են գտնվում Clément-Bayard, Delage, Chapron և Citroën շտաբները։

Մինչը 20-րդ դարը զարգացել է կոսմետիկ արդյունաբերությունը։

Առավել հայտնի է Գրան Ժատ քաղաքը Սեն գետի մոտ, որտեղ ֆրանսիացի իմպրեսիոնիստները գրել են իրենց ստեղծագործությունները։

Տնտեսություն և արդյունաբերություն

խմբագրել

Գրեթե բոլոր ոլորտներում արտացոլվում է զինանշանը։

«Լևալլուա» ֆուտբոլային ակումբը Ֆրանսիայի լավագույն մարզական ակումբներից է, 14500 անդամով։ Այս ակումբից են այնպիսի հայտնի մարդիկ, ինչպիսիք են՝ Թեդի Ռիները, սուսերամարտիկ Գոտե Գրումեն, ձյուդոիստ Ժևրիզ Էմանը։ Այստեղ է սկսել իր ֆուտբոլային կարիերան Դիդե Դրոգբան։

Հայտնի մարդիկ

խմբագրել
  • Լուի Տրուսելիե (1881-1939) - հեծանվորդ
  • Դանիել Դելորմ (1926) - Ֆրանսիացի դերասանուհի, կինոպրոդյուսեր
  • Պասկալ Լամի (1947) - ՎՏՈ-ի տնօրեն
  • Կլոտիլդա Կուրո (1969) - ֆրանսիացի դերասանուհի, արաքայորդու կին
  • Ժորժ Միգո (1891-1976) - ֆրանսիացի երաժիշտ և նկարիչ
  • Մորիս Պավել (1875-1937) - ֆրանսիացի երաժիշտ
  • Սոֆիան Ֆեղուլի (1989) - ալժիրցի ֆուտբոլիստ, խաղում է ազգային հավաքականում

Քույր քաղաքներ

խմբագրել
  • Մոլենբեկ ան Ժան, Բելգիա
  • Շիոնեբերգ (Բերլին), Գերմանիա

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել