Լև Աբրամովիչ Կասիլ (հունիսի 27 (հուլիսի 10), 1905, Էնգելս, Նովոուզենսկի շրջան, Սամարայի նահանգ, Ռուսական կայսրություն - հունիսի 21, 1970(1970-06-21)[1][2][3][…], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), ռուս խորհրդային գրող։ ԽՍՀՄ մանկավարժական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ (1965 թ.)։

Լև Կասիլ
ռուս.՝ Лев Абрамович Кассиль
Ծնվել էհունիսի 27 (հուլիսի 10), 1905
ԾննդավայրԷնգելս, Նովոուզենսկի շրջան, Սամարայի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհունիսի 21, 1970(1970-06-21)[1][2][3][…] (64 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Մասնագիտությունլրագրող, գրող, սցենարիստ, մանկագիր և վիպասան
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարան
Ժանրերվիպակ և պատմվածք
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Կարմիր Աստղի շքանշան «Պատվո նշան» շքանշան Խորհրդային Անդրբևեռային պաշտպանության մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 20-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ Մոսկվայի 800-րդ ամյակին նվիրված մեդալ
և Ստալինյան մրցանակ
ԶավակներVladimir Kassil?
Изображение автографа
 Lev Kassil Վիքիպահեստում

Ստեղծագործություններ

խմբագրել

Հիմնականում գրել է պատանիների համար։ «Կոնդուիտ» (1930 թ., հայերեն հրտ. 1935 թ.) և «Շվամբրանիա» (1933 թ.) վիպակները պատկերում են 1917 թվականի հեղափոխական իրադարձությունները։ «Իմ սիրելի մանչուկներ» (1944 թ., հայերեն հրտ. 1946 թ.) և «Կրտսեր որդու փողոցը» (1949 թ., Ս. Պոլյանովսկու հետ, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1950 թ., հայերեն հրտ. 1953 թ., համանուն կինոնկար, 1962 թ.) գործերում նկարագրում է սովետական երեխաների կյանքը պատերազմի օրերին։ «Մեծ դիմակայություն»-ը (գիրք 1-2, 1941-1947 թթ., գիրք 1, հայերեն հրտ. 1942 թ.) և «Վաղ արշալույս»-ը (1953 թ., հայերեն հրտ. 1957 թ.) նվիրված են արվեստի մարդկանց, «Գլադիատորի թասը» (1961 թ., հայերեն հրտ. 1965 թ.) և «Պատրաստ եղեք, Ձերդ բարձրություն»-ը (1964 թ.)՝ բարոյագիտական խնդիրներին։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Кассиль Лев Абрамович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 Internet Speculative Fiction Database — 1995.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լև Կասիլ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 274