ԽՍՀՄ ռուբլի
ԽՍՀՄ ռուբլի, ԽՍՀՄ դրամական միավոր 1923 թվականի դեկտեմբերի 26-ից մինչև 1991 թվականը, իսկ այս ամսաթվից հետո՝ որոշ երկրների դրամական միավոր, Խորհրդային Միության փլուզումից հետո առաջացած (մասնավորապես, Տաջիկստանում 1995 թվականի մայիսի 10-ից)։ Մինչև 1947 թվականը զուգահեռ օգտագործվել է չերվոնեցի հետ միասին։
Տեսակ | հնացած տարադրամ և ռուբլի |
---|---|
ISO 4217 կոդ | SUR |
Երկիր | ԽՍՀՄ, Ռուսաստան և Տաջիկստան |
Ներդրման ամսաթիվը | 1923 |
Ավարտման ամսաթիվը | մայիսի 10, 1995 |
Պաշտ օգտագործողներ | ԽՍՀՄ |
Նշան | руб. և крб. |
Հապավում | руб. և крб. |
Մետաղադրամ | 1, 2, 3, 5, 10, 15, 20, 50 կոպեկ՝ 1, 5, 10 ռուբլի |
Թղթադրամ | 1, 3, 5, 10, 25, 50, 100, 200, 500, 1000 ռուբլի |
Կենտրոնական բանկ | ԽՍՀՄ Պետական բանկ |
Տպող | Գոզնակ |
Փոխարինել է | Imperial Russian ruble? |
Փոխարված է | ₽, Ադրբեջանական մանաթ, Belarusian ruble?, Ղրղզական սոմ, Turkmenestani manat?, Վրացական լարի, Հայկական դրամ, Ղազախական տենգե, Moldovan leu?, տաջիկական սոմոնի, Lithuanian litas?, Լատվիական լատ, Էստոնական կրոն, ruble (1991–1997)? և Ukrainian karbovanets? |
Խորհրդային թղթադրամների մեծ մասը մշակվել է փորագրող և գեղանկարիչ Իվան Իվանովիչ Գուբասովի կողմից։
ԽՍՀՄ-ում սկսած 1923 թվականից մինչև 1924 թվականը, բոլոր թղթադրամները կոչվում էին Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության պետական թղթադրամներ։ 1924 թվականից մինչև 1991 թվականը մինչև 10 ռուբլի (մեկ չերվոնեց) արժողությամբ թղթադրամները կոչվել են ԽՍՀՄ պետական գանձապետական տոմսեր, 10 ռուբլուց բարձր՝ ԽՍՀՄ Պետական բանկի տոմսեր։ 1991 թվականից բոլոր արժողությամբ թղթադրամները սկսեցին կոչվել ԽՍՀՄ Պետական բանկի տոմսեր։
Խորհրդային թղթադրամները դրամական ռեֆորմից հետո 1961 հունվարի 1-ին պաշտոնապես հավասարեցվել է 0,987412 գ ոսկուն։ ԽՍՀՄ-ում ոսկի կարելի էր ձեռք բերել որպես ոսկերչական իրեր, որոնք 1985 թվականից իրացվել են 2,926 միլիարդ ռուբլի արժողությամբ[1], թողարկվել են ոսկյա հիշարժան կոպեկներ։ ԽՍՀՄ Պետական բանկը սահմանել էր ռուբլու պաշտոնական փոխարժեքը այլ արժույթների նկատմամբ, այսպես, 1991 թվականի դեկտեմբերի 25-ի դրությամբ 1 ամերիկյան դոլարը հավասար էր 0,5571 ռուբլու, 1(մեկ) ֆունտ ստերլինգը 1,0389 ռուբլու[2]։
ԽՍՀՄ փլուզումից հետո 1992-1995 թվականներին խորհրդային ռուբլին աստճանաբար դուրս էր գալիս կիրառությունից։ Խորհրդային ռուբլուց հրաժարված վերջին երկիրը, Տաջիկստանն էր (10 մայիսի 1995)։ Ռուսաստանը 1993 թվականի հուլիսին թողեց խորհրդային ռուբլու գոտին։
Պատմություն
խմբագրելԽՍՀՄ միութենական հանրապետությունների լեզուներով ռուբլու և կոպեկի անուններ
խմբագրելՌուսերեն | рубль | копейка | Էստոներեն | rubla | kopikas | |
---|---|---|---|---|---|---|
Բելառուսերեն | рубель | капейка | Լատիշերեն | rublis | kapeika | |
Ուկրաիներեն | карбованець | копійка | Լիտվերեն | rublis | kapeika | |
Ղազախերեն | сом | тиын | Մոլդովերեն | рублэ | копейкэ | |
Ղրղզերեն | сом | тыйын | Վրացերեն | მანეთი | კაპიკი | |
Ուզբեկերեն | сўм | тийин | Հայերեն | ռուբլի | կոպեկ | |
Թուրքմեներեն | манат | көпүк | Տաջիկերեն | сӯм | тин | |
Ադրբեջաներեն | манат | гəпик | Ֆիններեն | rupla | kopeekka |
Տնտեսական ցուցանիշներ
խմբագրելԳնման միավորը ռուբլի
խմբագրելԽՍՀՄ-ում վճարումները հիմնականում կատարվել են կանխիկ։ Սա պահանջում էր շրջանառության մեջ դնել մեծ թվով թղթադրամներ։ Ռուբլին տպվում էր Մոսկվայի և Լենինգրադի Գոսզնակի գործարաններում։ Ռուբլու գնողունակությունը որոշվում էր պետության կողմից, կախված շուկաների և գների տեսակից՝ մասնավորապես կախված բնակլիմայական գոտիների հետ՝ I, II, III, IV։
Երկրի սահմաններից մեծ գումար հանելը՝ 30 ռուբլուց ավելի, (10 ռուբլանոց թղթադրամներ) արգելված էր։ Ռուբլին արտասահմանում չէր կիրառվում։ Փոխադրվող ռուբլին անկախ վճարման միջոց էր, ճիշտ այնպես, ինչպես Վնեշտորբանկի կտրոնները։
1950 թվականին, հիմնականում արտասահմանյան հաշվարկների համար, ռուբլին դրվեց ոսկու հիմքի վրա 0,222168 գ, թեև նրա ներքին գնողունակությունն երկրում ավելի ցածր էր, քան պատերազմից առաջ։ 1960 թվականի նոյեմբերի 15-ին ռուբլու ոսկու «արժեքը» բարձրացվեց 0,987412 գ և միաժամանակ փոխարինվեց 10 հին ռուբլին 1 նորով։ Դրանով ռուբլին արժեզրկման ենթարկվեց 55,5 %, սակայն նրա արժեքը հետագայում բարձրացվեց։
Նախառեֆորմյան ռուբլի
խմբագրելԽՍՀՄ-ի առաջին դրամական միավորները դարձան թղթադրամներ 10, 15 և 25 հազար ռուբլի արժողությամբ, թողարկված համաձայն ԿԳԿ և ԽՍՀՄ ժողովրդական կոմիսարների խորհուրդի կանոնակարգի՝ նոյեմբերի 23-ին[3] և 1923[4] դեկտեմբերի 18-ի և 1924 թվականի[5] փետրվարի 7-ի։ Առաջին հրամանով նախատեսվում էր թողարկել 100, 250, 500, 1000 և 5000 ռուբլի դրամանական միավորներ, սակայն դա այդպես էլ չիրագործվեց։
Թղթադրամների վրա գրված էին ռուսերեն, բելոռուսերեն, ուկրաիներեն, վրացերեն, հայերեն և թուրք-թաթարերեն (ադրբեջաներեն) լեզուներով, ԽՍՀՄ Սահամանադրության 34-րդ հոդվածը և 1923 թվականի ԽՍՀՄ գերբը՝ 6 ժապավեններով, հետևյալ կարգախոսով «Պրոլետարներ բոլոր երկրների, միացե՛ք» վերը նշված լեզուներով։ Բոլոր թղթադրամների վրա կար ԽՍՀՄ Ֆինանսների Ժողովրդական կոմիսար Գ․ Սոկոլնիկովի (1923—1926) ստորագրությունը և գանձապահներից մեկի ստորագրությունները, АБ-12345 տեսքի սերիական համարը։
Այդ թղթադրամները շրջանառվում էին զուգահեռ 1923 թվական ՌԽՖՍՀ միավորների օրինակների հետ, թողարկված ավելի վաղ շրջանում։
1923 թվականի թողարկում | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Պատկեր | Անվանական գին (ռուբլի) |
Չափեր (մմ) |
Հիմնական գույն | Նկարագրություն | Ամսաթվեր | |||||
երեսի կողմ | Հակառակ կողմ | Երեսի կողմ | Հակառակ կողմ | Ջրային նշան | Թողարկում | Տպագրում | Հնավել | |||
10 000 | 155×79 | կանաչ | ԽՍՀՄ գերբ, գինը թվերով և բառերով, բացատրական մակագրություններ, Մոսկովյան Կրեմլը |
գինը թվերով և բառերով, միութենական լեզուներով |
լուսամուտներ |
23 նոյեմբեր 1923 |
1923 | 31 մայիս 1924 | ||
15 000 | շագանակակգույն | ԽՍՀՄ գերբ, գինը թվերով և բառերով, բացատրական մակագրություններ, գյուղացու կիսադեմ |
18 դեկտեմբեր 1923 | |||||||
25 000 | մանուշակագույն | ԽՍՀՄ գերբ, գինը թվերով և բառերով, բացատրական մակագրություններ, կարմիրբանակայնի կիսադեմ |
7 փետրվար 1924 | |||||||
Պատկերի մասշտաբը՝ 1,0 պիկսելը մեկ մմ |
Դրամական բարեփոխումների ընթացքում 1924 թվականին ներդրվել է ոսկու պարունակող կոշտ արժույթ, իսկ 1923 թվականի ռուբլու նմուշները գործածությունից հանվել են 1924[6] փետրվարի 15-ին։ Թղթադրամների փոխանակումը նորով տեղի է ունեցել 1924 թվականի մայիսի 31-ին (Յակուտիայի տարածքում ՝ 1924 թվականի հունիսի 30-ին)[7] 50 000 : 1[8] հարաբերությամբ։
Ռուբլին բարեփոխումից հետո 1922—1924 թվականներ
խմբագրելՄետաղադրամների նմուշներ 1924—1925 թվական
խմբագրելԽՍՀՄ-ի առաջին կոպեկները 1, 2, 3, 5, 10, 15, 20 արժողությամբ էին, 1 հիսուն կոպեկանոց և 1 ռուբլին թողարկվել են 1924 թվականից մինչև 1924 թվականի փետրվարը[9]։ Հետագայում կոպեկների շարքում ավելացել է կես կոպեկը[10]։
1924 թվականին գործածության մեջ են դրվել նաև 1921—1923 թվականներին հատված արծաթե (50 կոպեկ և ռուբլի) և բիլոնե (10, 15 և 20 կոեկներ) ՌԽՖՍՀ խորհրդանիշներով մետաղադրամներ [11]։
1924—1925 թվականների նմուշի կոպեկներ | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Պատկեր | Անվանական գին | Տրամագիծ (մմ) |
Քաշ (գ) |
Նյութ | Նկարագրություն | Ամսաթվեր | ||||
Եզր | Արժեքի երես | Հակառակ երես | Թողարկում | Հատում | Հանվել | |||||
կես կոպեկ | 16 | 1,64 | պղինձ | շերտավոր | արժեքը,
հատման տարին |
«ՍՍՀՄ» մակագրություն, «Պրոլետարներ բոլոր երկրների, միացե՛ք» նաշանաբանը |
20 մայիս 1925 |
1925 1927 1928 |
||
1 կոպեկ | 21,3 | 3,27 | արժեքը,
հատման տարին, |
ՍՍՀՄ գերբ,
նաշանաբանը |
22 փետրվար 1924 |
1924 1925 | ||||
2 կոպեկ | 24 | 6,55 | 1924 1925 | |||||||
3 կոպեկ | 27,7 | 9,80 | 1924 | |||||||
5 կոպեկ | 32 | 16,38 | 1924 | |||||||
10 կոպեկ | 17,27 | 1,8 | արծաթ՝ 500 | շերտավոր | արժեքը, հատման տարին, բուսական դեկորացիա |
ՍՍՀՄ գերբ,
նաշանաբանը |
1924 1925 1927-1931 | |||
15 կոպեկ | 19,56 | 2,7 | 1924 1925 1927-1931 | |||||||
20 կոպեկ | 21,84 | 3,6 | 1924 1925 1927-1931 | |||||||
1 հիսուն կոպեկանոց | 26,67 | 10 | արծաթ՝ 900 | հարթ գրվածքով | դարբին գութան վերանորոգելիս | ՍՍՀՄ գերբ, արժեքը,
նաշանաբանը |
1924-1927 | |||
1 ռուբլի | 33,5 | 20 | աշխատավոր,
որը ցույց է տալիս գյուղացուն Արևի տակ վեր կնալուց |
1924 | ||||||
1921 թվականների նմուշի կոպեկներ | ||||||||||
10 կոպեկ | 17,27 | 1,8 | արծաթ՝ 500 | շերտավոր | արժեքը, հատման տարին, աստղ, բուսական դեկորացիա |
ՌԽՍՖՀ գերբը,
նաշանաբանը |
1924 | 1921-1923 | ||
15 կոպեկ | 19,56 | 2,7 | 1921-1923 | |||||||
20 կոպեկ | 21,8 | 3,6 | 1921-1923 | |||||||
50 կոպեկ | 26,67 | 10 | արծաթ՝ 900 | հարթ գրվածքով | 1921 1922 | |||||
1 ռուբլի | 33,5 | 20 | 1921 1922 |
1926—1931 թվականի նմուշի կոպեկներ
խմբագրել1926 թվականի հունվարի 6-ին ԿԳԿ և ԽՍՀՄ ժողովրդական կոմիսարների խորհուրդի որոշում[12] ընդունեցին նոր նմուշի 1, 2, 3 և 5 կոպեկանոցների հատման և թողարկան մասին մասին, քանի որ առաջին նմուշի կոպեկները չափսերով մեծ և ծանր էին։
Ավելի ուշ, 1932 թվականին[13], թողարկվեց նոր նմուշի 10, 15 և 20 կոպեկներ նիկելից հատված։ Ոչ քաշով, ոչ էլ չաձերով նոր կոպեկները չէին տարբերվում հներից, նիկելի ամրությունն ու դիմացկունությունը նրան ավելի երկարակյաց դարձրին, իսկ նրա դժվարահատելիությունը (tпл = 1453 °С) արծաթի համեմատ (tпл = 962 °С)՝ դրամանենգությաունից լավ ապահովված էր։
Նոր նմուշի մետաղադրամների թողարկումը թույլ էր տալիս ազատել մաքուր մետաղների մեծ քանակից՝ պղինձից և արծաթից, որոնցից հատվել էին առաջին կոպեկները, արդյունաբերական և այլ կարիքների համար։
1926-1931 թվականների նմուշի կոպեկներ | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Պատկեր | Անվանական գին
(կոպեկ) |
Տրամագիծ (մմ) |
Քաշ (գ) |
Նյութ | Նկարագրություն | Ամսաթվեր | ||||
Եզր | Արժեքի երես | Հակառակ երես | Թողարկում | Հատում | Հանվել | |||||
1 | 15 | 1 | բրոնզ (Cu+Al 95:5) |
շերտավոր | արժեքը,
հատման տարին, |
ՍՍՀՄ գերբ,
երկրների, միացե՛ք» նաշանաբանը |
6 հունվար 1926 |
1926-1935 | 31 դեկտեմբեր 1960 | |
2 | 18 | 2 | 1926-1935 | |||||||
3 | 22 | 3 | 1926-1935 | |||||||
5 | 25 | 5 | 1926-1935 | |||||||
10 | 17,27 | 1,8 | նիկել | շերտավոր | աշխատավորը ձեռքին
պահած վահանը, դրամի անվանական արժեքով, հատման տարին, երկրի անվանումը |
ՍՍՀՄ գերբ,
երկրների, միացե՛ք» նաշանաբանը |
27 փետրվար 1932 |
1931-1934 | ||
15 | 19,56 | 2,7 | 1931-1934 | |||||||
20 | 21,84 | 3,6 | 1931-1934 |
Այս արտադրության բրոնզե կոպեկները առանց որևէ փոփոխության հատվել են մինչև 1935 թվականը, երբ փոխվեց արժեքի երեսի նկարը, հակառակ երեսը պահպանվեց առանց փոփոխության մինչև 1961 թվականը։
1935 թվականի նմուշի կոպեկներ
խմբագրել1935 թվականին գործածության դրվեցին նոր տեսակի կոպեկներ։ Կոպեկի բնութագիրիչները մնացին նույնը, բայց բոլորի աջ երեսին պարզ ձևով կար պատկեր, իսկ որոշներինը նաև հակառակ երեսին կար պատկեր։ Աջ երեսից անհետացավ «Պրոլետարներ բոլոր երկրների, միացե՛ք» մշանաբանը և հայտնվեց պետության անվանումը, իսկ 10, 15 և 20 կապեկանոցների աջ երեսին մնաց անվանական արժեքը, իսկ հակառակ երեսին թողարկման տարեթիվը և պսակը։ Դիզայնի մանրամասն փոփոխությունը պատճառ դարձավ դրամավարկային դաշտի գերբեռնվածությունը, որը արտադրության համար մեծ դժվարություններ էր առաջացնում[14]։
Այս տիպի կոպոեկները թողարկել են 1935-ից 1957 թվականներին։ Այս ամբողջ ընթացքում ԽՍՀՄ գերբը պատկերված է եղել աջ երեսին, մի քանի անգամ փոխվել է ժապավենների քանակը՝ միութենական երկրների քանակի հետ կապված, որոնք միացել են Միության կազմի մեջ՝ 1935—1936 թվականներին կոպեկների վրա եղել է 6 ժապավեն, 1937-1946 ՝ 11, 1948-1956՝ 16, իսկ 1957՝ 15 ժապավեն։
1947 թվականի դրամական բարեփոխումը կոպեկներին չառընչվեց, և սկսել են առանց փոփոխության հատվել մինչ և հետ ռեֆորմյան տարիներին։
1924 թվականի նմուշի թղթադրամներ
խմբագրելԿԳԿ և ԽՍՀՄ ժողովրդական կոմիսարների խորհուրդի կանոնակարգի համաձայն 1924[9] փետրվարի 22-ից պահանջարկի անհրաժեշտության նպատակով դրամական միավորների փոխանակումը մետաղադրամների պակասի պայմաններում, թողարկվել են ժամանակավոր գանձապետական պարտատոմսեր 1, 2, 3, 5 և 50 կոպեկենր։ Նաև պատրաստվում էին թողարկել 20 կոպեկ թղթային տարբերակով, սակայն դա չիրականացվեց, իսկ այդ տիպի թղթադրամները հայտնի են որպես նմուշներ։
Բոլոր փոխանակված պարտատոմսերում 1923 թվականից պատկերված էր ԽՍՀՄ գերբը, 6 ժապավեններով և ԽՍՀՄ հանրապետությունների 6 լեզուներով մակագրությամբ, սերիական համարներ չկար, իսկ ֆինանսների կոմիսար Սոկոլնիկովի և գանձապահ Կոզլովի ստրորագրությունները միայն 50 կոպեկանոցի վրա էին պահպանվել։
Կազնաչևի տոմսերը 1, 3 և 5 ռուբլի արժողությամբ ոսկուց թողարկվել են 1924 թվականին փետրվարի 5-ին[15] համաձայն ԿԳԿ և ԽՍՀՄ ժողովրդական կոմիսարների խորհուրդի կանոնակարգի։ Ինչպես և նախկին թղթադրամները, այս թղթադրամների վրա էլ կար ԽՍՀմ ֆինանսների կոմիսար Սոկոլնիկովի և գանձապահներից մեկի ստորագրությունները։ Սերիական համարը 7 նիշ էր, իսկ հենց սերինաները 1-3 1 ռուբիլանոցների վրա, 1-2 3 ռուբլիանոցի և 5 ռուբլու վրա։
1928 թվականին թողարկվել է ոսկյա 1 ռուբլիանոց, որը տարբերվում էր 1924 թվականի ջրայն նշանով և նոր ֆինանսների կոմիսար՝ Ն․ Պ․ Բրյուխանովի (1926—1930) ստորագրությամբ։ Սերիան 1-3 նշանակությամբ կամ էլ 1-2 տառանիշով։
1924 թվականի օգօոտոսին շրջանառության մեջ հայտնվեցին ԽՍՀՄ պետական բանկի արժողությամբ 3 չերվոնց[16]։ Նրանց վրա պատկեր կար միայն մեկ կողմից, իսկ սերիական համարը ուներ АБ 123456 տեսքը։ Չերվոնեցի վրա կար Պետական բանկի կառավարման անդամների ստորագրությունները[17]։ 1924 թվականին[18] պատրաստվել են, բայց չեն թողարկվել տոմսեր՝ 1 և 5 չերվոնեցները։
1926 թվականի[19] մայիսի 21-ի ԿԳԿ և ԽՍՀՄ ժողովրդական կոմիսարների խորհուրդի կանոնակարգի համաձայն շրջանառության մեջ դրվեց վերջնաժամկետ և ժամանակավոր գանձապետական պարտատոմսերի անվանական արժեքով փոխանակումը 1-50 կոպեկները թղթադրամներովմինչև 1926 թվականի օգոստոսի 31-ը, իսկ ԽՍՀՄ-ի ասիական մասի որոշ տարածքներում մինչև 1927[20] թվականի հունվարի 1-ը։
1, 3, 5 ոսկյա ռուբլիները և 3 չերվոնեցները դրամական բարեփոխումների ընթացքում շրջանառությունից հանվել են 1947 թվականին, չնայած նրանք իրականում փոխարինվեցին ավելի ուշ ատրտադրության տոմսերով։
1925 թվականի նմուշի թղթադրամներ
խմբագրել1925 թվականի մարտից մինչև 1930-ական թվականների սկիզբը ԽՍՀՄ Պետական բանկը իրականացրել է գանձապետական տոմսերի անվանական արժեքի թողարկումը 3 և 5 ռուբլի օրինակով 1925 թվականին։ Դրմներն ստորագրվել են Ֆինանսների Ժողովրդական կոմիսար Գ. Ա. Սոկոլնիկովի և գանձապահներից մեկը։ Սերիական համարը 6-նիշով, սերիա 1 կամ 2՝ գրված։
1947 թվականի դրամական բարեփոխումների ընթացքում այդ գանձապետական տոմսերը հանվել են շրջանառությունից, չնայած ըստ էության ավելի շուտ էին գործածությունից հանվել։
1926-1932 թվականների նմուշի թղթադրամներ
խմբագրել1926-1932 թվականներին ԽՍՀՄ Պետական բանկը թողարկել է մի քանի անվանական արժեքով թղթադրամ, անվանական չերվոնեցներ։ 1, 2 և 3 չերվոնեց տպագրվում էին մեծ թղթի վրա առանց ջրի նշանի, իսկ 5 չերոնեցը ջրային նշանով էր, բայց առանց հակառակ երեսի։ Բոլոր թղթադրամների սերիական համարը АБ 123456 էր։ Չերվոնեցների վրա կար Պետական բանկի անդամների ստորագրությունները։
Այս արտադրության չերվոնեցները օրենքով մնացին որպես վճարման արտարժույթ մինչև 1947 թվականի բարեփոխումները, չնայած 1937թվականի նմուշի նմանատիպ անվանումների թղթադրամների հետ մեկտեղ, դրանք նույնիսկ ավելի վաղ դուրս եկել գործածությունից։
1934 թվականների նմուշի թղթադրամներ
խմբագրել1934 թվականի հունիսից ԽՍՀՄ Պետական բանկը սկսեց թողարկել գանձապետական նոր տիպի տոմեսեր 1,3 և 5 ռուբլի արժողությամբ։ 1934 թվականից մինչև 1936 թվականը թղթադրամներ են թողարվկել ֆինանսների կոմիսար Գ․ Ֆ․ Գրինկոյի ստորագրությամբ։ Նրա ձերբակալությունից հետո 1937 թվականին դրամի շրջանառությունը ստորագրությամբ «Ժողովրդի թշնամի» քաղաքական տեսնակյունից «ճիշտ» չէր դիտվում։ Սրա հետ կապված որոշում կայացվեց միևնույն տեսքով նույն արժողությամբ թղթադրամները թողարկել, բայց առանց Գրենկոյի ստորագրության, ավելին, նման իրավիճակից խուսափելու համար, նախատեսվում է թղթադրամներ թողարկել առանց որևէ մեկի ստորագրությունների, օրինակ, Գրինկոյի իրավահաջորդ, որպես ֆինանսների ժողովրդական կոմիսար Վ․ Չուբարի։ Որոշումը իրապես համարվեց «ճիշտ», քանի որ հետագայում նաև Չուբարը ձերբակալվեց և գնդակահարվեց։ Երկու արտադրության թղթադրամներն էլ առանց ջրային նշանի էին, ունեցել են А 123456 համարով տեսք (միայն առաջին թողարկուները) կամ АБ 123456 (երկու թողարկուներն էլ)։
Այս տիպի թղթադրամաները օրինական էին մինչև 1947 թվականի բարեփոխումները, չնայած ավելի վաղ 1938 թվականի ռուբլու հետ դուրս են եկել գործածությունից։
1937-1938 թվականների նմուշի թղթադրամներ
խմբագրել1938 թվականին թողարկվել են նոր գանձապետական թղթադրամներ 1,3, 6,և 5 ռուբլի արժողությամբ։ Թղթադրամի գույնը՝ ավանդակն էր, իսկ ոչ ավանդականը՝ բացակայում էր ջրի նշանը։ Ավելի բարձր արժեք ունեցող թղթադրամները թողարկվել են ԽՍՀՄ Պետական բանկում նշված անվանական արժեքով՝ չերվոնեց։
Ռուբլին 1947 թվականի բարեփոխումից հետո
խմբագրել1947 թվականին անցկացվեց հերթական դրամական բարեփոխումը։ Առանց գների մասշտաբների փոփոխության հին թղթադրամները նորերի հետ փոխանակվեցին 10:1 հարաբերությամբ։ Կոմպեկները իրենց արժեքով մնացին գործածության մեջ։
1947 բարեփոխումից հետո տարվա մեջ երկու անգամ թղթադրամներ թողարկվնեցին, որոնք տարվերվում էին ԽՍՀՄ գերբի վրա եղած ժապավենների քանակով՝ առաջին թողարկման մեջ նրանց քանակը 16-ն էր, իսկ երկրորդինը՝ (1957 թվական)՝ 15։ Համապատասխանաբար փոփոխվեցին նաև մակագրությունների քանակը «մեկ ռուբլի» միութենական երկրների լեզուներով։ Չնայած դիզայնի փոփոխությանը, երկրորդ թողարկման ամսաթիվը մնում է նույնը՝ 1947 թվական։
1947 թվականի թողարկում | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Պատկեր | Անվանական գին (ռուբլի) |
Չափեր (մմ) |
Հիմնական գույն | Նկարագրություն | Ամսաթվեր | |||||
Երեսի կողմ | Հակառակ կողմ | Երեսի կողմ | Հակառակ կողմ | Ջրային նշան | Թողարկում | Տպագրում | Հանվե | |||
1 | 82×125 | կապույտ
նարնջագույն |
անվանական արժեքը թվով, մակագրություն ԽՍՀՄ հանրապետությունների լեզուներով,
ԽՍՀՄ գերբը, թողարկման տարեթիվ |
անվանական արժեքը թվով, մակագրություն ռուսերեն, բացատրական գրություններ, հացահատիկի խուրցի ֆոնի վրա մուրճ և մանգաղ | 5-թև աստղ | 16 դեկտեմբեր 1947 | 1947 1957 |
1 ապրիլ 1961 | ||
3 | 86×135 | կանաչ վարդագույն | անվանական արժեքը թվով, մակագրություն ռուսերեն, բացատրական գրություններ | |||||||
5 | 88×145 | երկնագույն նարնջագույն |
անվանական արժեքը թվով, մակագրություն ռուսերեն, բացատրական գրություններ, մուրճ և մանգաղ | |||||||
10 | 161×92 | վարդագույն երկնագույն |
անվանական արժեքը թվով մակագրություն ռուսերեն, մուրճ և մանգաղ, Լենինի նկարը | անվանական արժեքը թվով, մակագրություն ԽՍՀՄ լեզուներով, ԽՍՀՄ գերբը, թողարկման տարեթիվը, բացատրական մակագրություններ | ||||||
25 | 171×96 | երկնագույն կանաչ |
անվանական արժեքը թվով մակագրություն ռուսերեն, հանրապետությունների անունները, Լենինի նկարը, բացատրական մակագրություն | |||||||
50 | 218×103 | կանաչ վարդագույն |
անվանական արժեքը թվով մակագրություն ռուսերեն, հանրապետությունների անունները, Լենինի նկարը,,ԽՍՀՄ գերբը, բացատրական մակագ, բացատրական մակագրություն | Լենինի նկարը | ||||||
100 | 228×115 | բեժ վարդագույն |
անվանական արժեքը թվով, մակագրություն ԽՍՀՄ հանրապետությունների լեզուներով, Լենինի նկարը, Խսհմ գերբը, թողարկման տարեթիվը, բացատրական մակագրություն | Մոսկովյան Կրեմլի համայնապատկերը, Սոֆիայի ափը, անվանական արժեքը թվով, մակագրություն ռուսերեն, պետությունների անվանումները, բացատրական գրություններ | ||||||
Պատկերի մասշտաբը՝ 1,0 պիկսելը մեկ մմ |
Ռուբլին 1961 թվականի բարեփոխումից հետո
խմբագրել1961 թվականի անցկացվեց հերթական դրամական բարեփոխումը։ Գների մասշտաբը 1961 թվականի հունվարի 1-ից փոփոխվեց 10 անգամ։ 1, 2 և 3 մետաղե դրամները մնացին նույն անվանական արժեքին։ 1961 թվականի դրամական միավորները ԽՍՀմ պատմության մեջ եղան ամենաերկարակյացը՝ առանց որևէ լուրջ փոփոխության նրանք կիրառության մեջ մնացին մինչև 1991 թվականի հունվարի 23-ը։
1961 թվականի նմուշի կոպեկներ
խմբագրելԱյս նմուշի մետաղադրամները շրջանառության մեջ էին բավականաչափ երկար ժամանակահատվածում։ Ֆորմալ կերպով այդ մետաղադրամները մնացին օրինական մինչև 1998 թվականի վերջը, իսկ միչև 2002 թվականի դեկտեմբերի 31-ը նրանց կարելի էր փոխանակել Ռոսատանի բանկերում ըստ քանակության, 1 նոր կոպեկը (10 հին ռուբլիով)։
1961թվականի կոպեկենրի հետ շրջանառության մեջ էին, նրանց հետ չափերով համապատասխանող 1926-1957 թվականների 1, 2 և 3 կոպեկենրը։
Հուշանվեր կոպեկներ
խմբագրելՀուշանվեր կոպեկների թողարկումը ԽՍՀՄ-ում սկսվել է 1965 թվականից, երբ թողարվեց 1 ռուբլի արժողությամբ կոպեկը, նվիրված Հաղթանակի օրվա 20-ամյակի տարելիցին։ Մետաղադրամները թողարկվում էին տարբեր հիշարժան իրադարձությունների պատվին, նշանավոր մարդկանց տարեդարձի, ինչեպս նաև ճարտարապետական շինությունների և կենդանիների պատկերներով։ Նրանք հիմնական հատվում էին պղինձ-նկելային խառնուրդից։ Բացի այդ, կոպեկներ էին թողարկվում արծաթից, ոսկուց, պլատինից և պալադիումից։
1961 թվականների նմուշի թղթադրամներ
խմբագրել1961 թվականի թողարկում | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Պատկեր | Անվանական գին (ռուբլի) |
Չափեր (մմ) |
Հիմնական գույն | Նկարագրություն | Թողարկման տարեթիվ | Հանվելու տարեթիվ | |||
Երեսի կողմ | Հակառակ կողմ | Երեսի կողմ | Հակառակ կողմ | Ջրային նշան | |||||
1 | 105×53 | բեժ | ԽՍՀՄ գերբ,
անվանական արժեք |
անվանական արժեքը
թվերով և ԽՍՀՄ հանրապետությունների պաշտոնական լեզուներով մակագրությամբ |
մուգ և բաց 5-թևանի աստղեր |
1 հունվար 1961 |
31 դեկտեմբեր 1993 | ||
3 | 113×57 | կանաչ | ԽՍՀՄ գերբ,
անվանական արժեք | ||||||
5 | երկնագույն | ԽՍՀՄ գերբ,
անվանական արժեք, Մոսկովյան Կրեմլի | |||||||
10 | 124×62 | կարմիր | Վ․ Ի․ Լիենինի
կիսադեմը, ԽՍՀՄ գերբը | ||||||
25 | մանուշակագույն | 26 հուլիս 1993 | |||||||
50 | 140×71 | կանաչ | անվանական արժեքը
թվերով և ԽՍՀՄ հանրապետությունների պաշտոնական լեզուներով մակագրությամբ, |
Լենինի կիսադեմը |
23 հունվար 1991 | ||||
100 | շագանակագույն | անվանական արժեքը
թվերով և ԽՍՀՄ հանրապետությունների պաշտոնական լեզուներով մակագրությամբ | |||||||
Պատկերի մասշտաբը՝ 1,0 պիկսելը մեկ մմ |
1991 թվականի ռեֆորմից հետո
խմբագրել1991 թվականի նմուշի կոպեկներ
խմբագրել1991 թվականին ԽՍՀՄ պետական բանկը թողարկեց նոր նմուշի 10 և 50 կոպեկանոցներ, և 1, 5 և 10 մետաղե ռուբլիներ։
Կոպեկների աջ երեսին պատկերված է Մոսկվայի կրեմլը և «Պատական Բանկ • ԽՍՀՄ •» մակագրությունը, հակառակ երեսին՝ անվանական արժեքը՝ դրոշմած, բուսական դեկորացիա (հացահատիկի խուրց և կաղնու փաթաթված ճյուղ), թողարկման տարեթիվը։
1991 թվականի նմուշի կոպեկներ | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Պատկեր | Անվանական գին | Տրամագիծ (մմ) |
Հաստություն (մմ) |
Քաշ (գ) |
Նյութ | Եզր | Թողարկման
տարեթիվ |
Հանման
տարեթիվ | |
10 կոպեկ | 17,6 | 1,25 | 2,3 | պողպատ,
երեսպատված արույրով |
հարթ | 1991 | հունվար 1999 | ||
50 կոպեկ | 18 | 1,25 | 2,3 | պղինձ+նիկել | շերտավոր | ||||
1 ռուբլի | 21 | 1,45 | 3,75 | ||||||
5 ռուբլի | 24 | 1,6 | 5,25 | ընդհատվող շերտավոր, 15 մասով 8 փոսիկներով | |||||
10 ռուբլի | 25 | 1,95 | 6,25 | օղակ։ պղինձ+նիկել կենտրոն։ պղինձ+ցինկ |
ընդհատվող շերտավոր, 12 մասով 10 փոսիկներով |
1991 1992 |
1991 թվականների նմուշի թղթադրամներ
խմբագրել1991 թվականի դրամական բարեփոխումների ընթացքում թողարկվեցին նոր թղթադրամներ 50 և 100 արժողությամբ։ 1991 թվականի դրամական միավորների վրա դրամի անվանական արժեքը գրված էր ԽՍՀՄ պետությունների լեզուներից միայն ռուսերեն։
Մյուս արժողությամբ թղթադրամները, ներառյալ նորերը՝ 200, 500 և 1000 ռուբլիները, թողարկվել են ավելի ուշ[21]։
1, 3, 5, 10 և 25 ռուբլի արժողությամբ թղթադրամները 1961 թվականի նմուշներն էին և բոլոր շրջանառվող թղթադրամները շարունակում էին մնալ օրինական։
1991 թվականի թողարկում | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Պատկեր | Անվանական գին (ռուբլի) |
Չափեր (մմ) |
Հիմնական գույն | Նկարագրություն | Թողարկման տարեթիվ | Հանվելու տարեթիվ | |||
Երեսի կողմ | Հակառակ կողմ | Երեսի կողմ | Հակառակ կողմ | Ջրային նշան | |||||
1 | 105×53 | բեժ
կարմիր |
ԽՍՀՄ գերբ,
անվանական արժեք |
անվանական արժեքը
թվով, մակագրություն ռուսերեն, |
մուգ և բաց 5-թևանի աստղեր և ալիքավոր ժապավեններ |
27 հունիս 1991 |
31 դեկտեմբեր 1993 | ||
3 | 113×57 | կանաչ
վարդագույն |
ԽՍՀՄ գերբ,
անվանական արժեք |
3 նոյեմբեր 1991 | |||||
5 | երմնագույն
վարդագույն |
ԽՍՀՄ գերբ,
անվանական արժեք, Մոսկովյան Կրեմլի |
5 հուլիս 1991 | ||||||
10 | 124×62 | կարմիր
վարդագույն |
Վ․ Ի․ Լիենինի
կիսադեմը, ԽՍՀՄ գերբը |
մուգ և բաց 5-թևանի աստղեր |
10 հուլիս 1991 | ||||
50 | 140×71 | կանաչ
դեղին |
անվանական արժեքը
թվերով և ԽՍՀՄ հանրապետությունների պաշտոնական լ եզուներով մակագրությամբ, Կրեմլի մեծ պալատ |
Լենինի կիսադեմը |
23 հունվար 1991 |
26 հուլիս 1993 | |||
100 | բեժ շագանակագույն կապույտ |
անվանական արժեքը
թվերով և ԽՍՀՄ հանրապետությունների պաշտոնական լեզուներով մակագրությամբ, | |||||||
200 | 144×71 | կանաչ շագանակագույն |
Սվեզդովի պալատ,
Տրոյիցկի աշտարակ |
30 նոյեմբեր 1991 | |||||
500 | կարմի
ալ կանաչ |
ԽՍՀՄ Գերագույն խորհուրդի շենքը,
Սպասկի աշտարակ |
24 դեկտեմբեր 1991 | ||||||
1000 | կանաչ
շագանակագույն |
տեսարան Մոսկովյան Կրեմլ Վոսիլևվսկի կողմից |
19 մարտ 1992 | ||||||
Պատկերի մասշտաբը՝ 1,0 պիկսելը մեկ մմ |
1992 թվականների նմուշի թղթադրամներ
խմբագրել1992թվականին թողարվեցին նոր նմուշի թղթադրամներ 50, 100, 200, 500 և 1000 ռուբլի արժողությամբ։ Թղթադրամների վրա որոշ գրաֆիկական փոփոխություններ էին արված։
Չնայած, որ 1991 թվականի դեկտեմբերի 20-ին ԽՍՀՄ պետական բանկը լուծարվեց և իր գործունեությունը դադարեցրեց 1992 թվականի մարտի 1-ից, ՌՖ կենտրոնական բանկի կղմից թողարկված թղթադրամները կոչվում էին ԽՍՀմ պետական բանկի տոմսեր։ Ռուսաստանի տարածքում, 1993 թվականի հուլիսի 26-ից սկսված դրամական բարեփոխումների արդյունքում, դրանք շրջանառությունից հանվել են նախորդ թղթադրամների հետ միասին։
1992 թվականի թողարկում | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Պատկեր | Անվանական գին (ռուբլի) |
Չափեր (մմ) |
Հիմնական գույն | Նկարագրություն | Թողարկման տարեթիվ | Հանվելու տարեթիվ | ||||
Երեսի կողմ | Հակառակ կողմ | Երեսի կողմ | Հակառակ կողմ | Ջրային նշան | ||||||
50 | 140×71 | կանաչ
դեղին |
Վ․ Ի․ Լիենինի
կիսադեմը, ԽՍՀՄ գերբը թվերով և մակագրությամբ |
անվանական արժեքը
թվով, մակագրություն ռուսերեն, |
5-թևանի աստղեր և ալիքավոր ժապավեններ |
1 հուլիս 1992 |
26 հուլիս 1993 | |||
100[22] | բեժ շագանակագույն կապույտ |
անվանական արժեքը
թվով, մակագրություն ռուսերեն |
մուգ և բաց 5-թևանի աստղեր |
4 մարտ 1992 | ||||||
200 | 144×71 | կանաչ շագանակագույն |
Սվեզդովի պալատ,
Տրոյիցկի աշտարակ |
5-թևանի աստղեր և ալիքավոր ժապավեններ |
1 հուլիս 1992 | |||||
500 | կարմիր ալ կանաչ |
ԽՍՀՄ Գերագույն խորհուրդի շենքը,
Սպասկի աշտարակ |
մուգ և բաց 5-թևանի աստղեր | |||||||
1000 | կանաչ շագանակագույն |
տեսարան Մոսկովյան Կրեմլ Վոսիլևվսկի կողմից | ||||||||
Պատկերի մասշտաբը՝ 1,0 պիկսելը մեկ մմ |
Արտարժույթի ինքնարժեք
խմբագրելԽորդրդային ռուբլու ինքարժեքը կապված էր ոսկու հետ։ Ստորև աղյուսակով ներկայացված է պաշտոնական ինքնարժեքը ԱՄՆ դոլարի հետ՝ այդ ժամանակ աշխարհի ամենակայուն արժույթի, տարբեր տարիների խորհրդային ռուբլու համեմատ։
Ամսաթիվ | ԱՄՆ դոլարի արտարժույթը խորհրդային ռուբլով[23] | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
01.01.1924 | 2,2000 | |||||||
01.04.1924 | 1,9405 | |||||||
01.01.1927 | 1,9450 | |||||||
01.02.1928 | 1,9434 | |||||||
01.04.1933 | 1,9434 | |||||||
01.05.1933 | 1,7474 | |||||||
01.01.1934 | 1,2434 | |||||||
01.01.1935 | 1,1509 | |||||||
01.01.1936 | 1,1516 | |||||||
01.01.1937 | 5,0400 | |||||||
19.07.1937 | 5,3000 | |||||||
01.02.1950 | 5,3000 | |||||||
01.03.1950 | 4,0000 | |||||||
01.12.1960 | 4,0000 | |||||||
01.01.1961 | 0,9000 | |||||||
01.12.1971 | 0,9000 | |||||||
01.01.1972 | 0,8290 | |||||||
01.01.1973 | 0,8260 | |||||||
01.01.1974 | 0,7536 | |||||||
01.01.1975 | 0,7300 | |||||||
01.01.1976 | 0,7580 | |||||||
01.01.1977 | 0,7420 | |||||||
01.01.1978 | 0,7060 | |||||||
01.01.1979 | 0,6590 | |||||||
03.01.1980 | 0,6395 | |||||||
01.01.1981 | 0,6750 | |||||||
01.01.1982 | 0,7080 | |||||||
13.01.1983 | 0,7070 | |||||||
01.01.1984 | 0,7910 | |||||||
28.02.1985 | 0,9200 | |||||||
01.01.1986 | 0,7585 | |||||||
01.01.1987 | 0,6700 | |||||||
06.01.1988 | 0,5804 | |||||||
04.01.1989 | 0,6059 | |||||||
03.01.1990 | 0,6072 | |||||||
02.01.1991 | 0,5605 | |||||||
13.02.1991 | 0,5450 | |||||||
01.01.1992 | 0,5549 | |||||||
Աղբյուր։ Ռուսաստանի կենտրոնական բանկ[2]. |
Խորհրդային ռուբլուց հրաժարումը և ռուբլու գոտու անկում
խմբագրել1993 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 7-ը Ռուսաստանում իրականացվել է դրամավարկային քաղաքականություն, որի ընթացքում դրամական շրջանառությունից հանվել են ԽՍՀՄ պետական բանկի գանձապետական տոմսերը։ Բարեփոխումը նաև լուծեց Ռուսաստանի դրամական դրամական հարցերը և ԱՊՀ երկրների դրամական միավորների հարցը, որոնք ռուբլին օգտագործում էին որպես դրամական միավոր։
1992-1993 թվականների ընթացքում նախկին խորհրդային երկրները ներդրեցին սեփական արտարժույթը, որոշները զուգահեռ օգտագործել են նաև ռուբլին։ Բացառություն են կազմել Տաջիկստանը (ռուսական ռուբլին պահպանվել է մինչև 1995 թվականը), Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետությունը (1994), ներկայումս՝ Աբխազիան և Հարավային Օսիան (շարունակում են օգտագործել ռուսական ռուբլին)։
Պետություն | Նոր արտարժույթ | Փոխարժեք | Ներածման տարեթիվ |
---|---|---|---|
Ադրբեջան (բացի Արցախի Հանրապետություն) |
Ադրբեջանական մանաթ | 10 խորհրդային ռուբլի 5000 հին մանաթ |
15 օգոստոս 1992 1 հունվար 2006 |
Հայաստան Արցախի Հանրապետություն |
Հայկական դրամ | 200 խորհրդային ռուբլի | 22 նոյեմբեր 1993 |
Բելառուս | Բելառուսական ռուբլի | 10 խորհրդային ռուբլի 1000 հին ռուբլի 10000 հին ռուբլի |
25 մայիս1992 1 հունվար 2000 1 հուլիս 2016 |
Վրաստան (բացի Աբխազիայի Հանրապետություն և Հարավային Օսիայի Հանրապետություն) |
Վրացական կուպոն Վրացական լարի |
1 խորհրդային ռուբլի 1 000 000 կուպոն լարի |
5 ապրիլ 1993 2 հոկտեմբեր1995 |
Ղազախստան | Ղազախական տենգե | 500 խորհրդային ռուբլի | 15 նոյեմբեր 1993 |
Ղրղզստան | Կիրգիզական սոմ | 200 խորհրդային ռուբլի | 10 մայիս 1993 |
Լատվիա | Լատվիական ռուբլի Լատվիական լատ Եվրո |
1 խորհրդային ռուբլի 200 լատվիական ռուբլի 0,702804 լատա |
7 մայիս 1992 5 մարտ 1993 1 հունվար 2014 |
Լիտվա | Լիտվական տալոն Լիտվական լիտ Եվրո |
1 խորհրդային ռուբլի 100 կտրոն 3,45280 լատա |
5 օգոստոս 1991 25 հունիս 1993 1 հունվար 2015 |
Մոլդովա (բացի Մերձդնեստր) |
Մոլդովական կուպոն Մոլդովական լեյ |
1 խորհրդային ռուբլի 1000 կուպոն |
10 հունիս 1992 29 նոյեմբեր 1993 |
Ռուսաստան Աբխազիայի Հանրապետություն Հարավային Օսիայի Հանրապետություն |
Ռուսական ռուբլի | 1 խորհրդային ռուբլի 1000 հին ռուբլի |
26 հուլիս 1993 1 հունվար 1998 |
Մերձդնեստր | Մերձդնեստրյան ռուբլի | 1 խորհրդային ռուբլի 1 000 000 հին ռուբլի |
17 օգոստոս 1994 1 հունվար 2001 |
Տաջիկստան | Տաջիկական ռուբլի Տաջիկական սոմոնի |
100 խորհրդային ռուբլի 1000 ռուբլի |
10 մայիս 1995 30 հոկտեմեբր 2000 |
Թուրքմենստան | Թուքմենական մանաթ | 500 խորհրդային ռուբլի 5000 հին մանաթ |
1 նոյեմբեր 1993 1 հունվար 2009 |
Ուկրաինա | Ուկրաինական կարբովանեց Ուկրաինական գրիվեն |
1 խորհրդային ռուբլի 100 000 կաբովանեց |
10 հունվար 1992 2 սեպտեմբեր 1996 |
Ուզբեկստան | Սում-կուպոն Ուզբեկական սում |
1 խորհրդային ռուբլի 1000 սում-կուպոն |
15 նոյեմբեր 1993 1 հուլիս 1994 |
Էստոնիա | Էստոնական կրոն Եվրո |
10 խորհրդային ռուբլի 15,6466 էստոնական կրոն |
20 հունիս 1992 1 հունվար 2011 |
Մշակույթում
խմբագրել«Ռուբլի և դոլար» Սերգեյ Միխալկով բանաստեղծությունը(1952)։
…Եվ ես ազգային ռուբլին եմ, և ես ժողովրդի ձեռում եմ,
Որը աշխարհ է կառուցում և աշխարհին խաղաղության է կանչում,
Ի հեճուկս բոլոր թշնամիների տարեց տարի ամրանում եմ։
Դե քաշվեք մի կողմ՝ խորհրդային ռուբլին է գալիս։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Народное хозяйство СССР за 70 лет. Юбилейный статистический ежегодник / Отв. за выпуск Л. А. Уманский. — М.: Финансы и статистика, 1987. — С. 466.
- ↑ 2,0 2,1 Курсы валют за период до 01.07.1992 — на сайте Центробанка РФ
- ↑ Постановление ЦИК СССР от 23 ноября 1923 «О выпуске в обращение денежных знаков образца 1923 г. с надписями на языках, указанных в ст. 34 Конституции Союза ССР» — КонсультантПлюс
- ↑ Декрет ЦИК СССР от 18 декабря 1923 «О выпуске в обращение денежных знаков образца 1923 года достоинством в 15000 рублей с надписями на языках, указанных в ст. 34 Конституции Союза С. С. Р.» — КонсультантПлюс
- ↑ Декрет ЦИК и СНК СССР от 7 февраля 1924 «О выпуске в обращение денежных знаков образца 1923 года достоинством в 25000 рублей с надписями на языках, указанных в ст. 34 Конституции СССР» — Бонистика Клуб
- ↑ Декрет ЦИК и СНК СССР от 14 февраля 1924 «О прекращении эмиссии советских денежных знаков, стоимость которых не обозначена в твёрдой валюте» — Бонистика Клуб
- ↑ Декрет СНК СССР от 23 марта 1924 «О продлении срока приема в платежи и к обмену на твердую валюту денежных знаков образца 1923 года» — Бонистика Клуб
- ↑ Декрет СНК СССР от 8 марта 1924 «О порядке выкупа советских денежных знаков, стоимость которых не обозначена в твёрдой валюте» — Бонистика Клуб
- ↑ 9,0 9,1 Постановление ЦИК и СНК СССР от 22 февраля 1924 «О чеканке и выпуске в обращение серебряной и медной монеты советского образца» — КонсультантПлюс
- ↑ Постановление СНК СССР от 20 мая 1925 «О чеканке и выпуске в обращение медной полукопеечной монеты» — КонсультантПлюс
- ↑ Мерников, 2012, էջ 148
- ↑ Постановление ЦИК и СНК СССР от 6 января 1926 «О чеканке и выпуске в обращение новой мелкой разменной монеты» — КонсультантПлюс
- ↑ Постановление ЦИК и СНК СССР от 27 февраля 1932 «О чеканке и выпуске в обращение разменной никелевой монеты» — КонсультантПлюс
- ↑ Щелоков А. А. — Монеты СССР: Каталог. — 2-е изд. — М.: Финансы и статистика, 1990. — 240 с. ISBN 5-279-00460-X
- ↑ Постановление ЦИК и СНК СССР от 5 февраля 1924 «О выпуске государственных казначейских билетов» — КонсультантПлюс
- ↑ Циркуляр Правления Государственного банка СССР от 30 июля 1924 года № 55 «О выпуске в обращение банковских билетов 3-червонного достоинства образца 1924 года»
- ↑ Два варианта: 1) А. Н. Шейнман, З. С. Каценеленбаум, Н. Петрушев, Д. Д. Михельман, В. В. Шер; 2) Г. Л. Пятаков, З. С. Каценеленбаум, Г. М. Аркус, В. В. Шер
- ↑ «Советские червонцы 1924 — bonistica.ru». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ Постановление ЦИК и СНК СССР от 21 мая 1926 «О предельном сроке приёма в платежи и к обмену временных казначейских бон» — КонсультантПлюс
- ↑ Постановление ЦИК и СНК СССР от 26 ноября 1926 «О предоставлении народному комиссариату финансов Союза ССР права продления для некоторых местностей азиатской части Союза ССР предельного срока приёма в платежи и к обмену временных казначейских бон» — КонсультантПлюс
- ↑ А. Н. Баюра. — Последние бумажные деньги СССР (1961—1991 годы)«Бумажно-денежное обращение на территории Беларуси в XVIII - XX веках». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 11-ին.
- ↑ На банкноте указан 1991 год
- ↑ Archive of Bank of Russia http://cbr.ru/currency_base/OldDataFiles/USD.xls
Գրականություն
խմբագրել- Леонтьева Г. А., Шорин П. А., Кобрин В. Б. Вспомогательные исторические дисциплины: учебник для вузов. — М.: Владос, 2009. — 368 с. — ISBN 978-5-6910-0495-7
- Мерников А.Г. Деньги России. Монеты и банкноты России. — СПб: Прайм-Еврознак, 2012. — 239 с. — 2500 экз.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Каталог и галерея монет СССР». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 1-ին.
- «Первые рубли СССР (1923 год). Галерея банкнот». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 20-ին.
- «Рубль СССР — полная энциклопедия банкнот СССР (изображения и описания)». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 21-ին.
- «Монеты РСФСР». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 29-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «ԽՍՀՄ ռուբլի» հոդվածին։ |