Խաչատուր Գասպարյան
Խաչատուր Վլադիմիրի Գասպարյան (ապրիլի 14, 1963, Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հոգեբան, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ[1]։ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ։ 2015 թվականին՝ ՀՀ ՊՆ նախարարի հրամանագրով պարգևատրվել է «Վազգեն Սարգսյան» մեդալով[2]։
Խաչատուր Գասպարյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 14, 1963 (61 տարեկան) Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | հոգեբան |
Ալմա մատեր | ՎՊՀ և Մոսկվայի պետական համալսարան |
Կոչում | դոցենտ |
Գիտական աստիճան | հոգեբանական գիտությունների թեկնածու |
Կենսագրություն
խմբագրելԽաչատուր Գասպարյանը ծնվել է 1963 թվականի ապրիլի 14-ին Վանաձորում։ 1970-1980 թվականներին սովորել է Վանաձորի թիվ 12 միջնակարգ դպրոցում։ 1982 թվականին ընդունվել և 1987 թվականին ավարտել է Վանաձորի մանկավարժական ինստիտուտի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը։ 1990-1991 թվականներին ուսանել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի հոգեբանության ֆակուլտետում։
1991-1994թթ․ աշխատել է Վանաձորի «Արալեզ» մանկական կենտրոնում,
1991թ. հետդիպլոմային ուսուցում Լոնդոնի Թավիսթոք կլինիկայում,
1995 թ. հատուկ դասընթացներ Օքսֆորդի համալսարանի Փախստականների տրավմայի ուսումնասիրության կենտրոնում, Թագուհի Ելիզավետայի համալիրում
1999թ. վերապատրաստվել է բժշկական և դատական հոգեբանություն մասնագիտությամբ Մոսկվայի Սերբսկու անվան Իրավաբանական և սոցիալական հոգեբուժության կենտրոնում
1994-1996 թթ. Ստեփանակերտի մանկական հոգեբանական կենտրոնի հիմնադիր, գլխավոր հոգեբան,
1996-2004 թթ. Երևանի պետական բժշկական համալսարանի հոգեբուժության և բժշկական հոգեբանության ամբիոնի կուրսի ղեկավար,
2001-2004 թթ. Երևանի մանկապատանեկան հոգեկան առողջության ծառայության կլինիկական տնօրեն,
2004-2005 թթ. Կոլումբիայի համալասարանի, Նյու-Յորքի պետական հոգեբուժական ինստիտուտի գիտաշխատող / ընտրվել է Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի կողմից իրականացվող սեպտեմբերի 11-ին առնչվող գիտական ուսումնասիրության թիմի անդամ և մեկ տարի անցկացրել է հետազոտական թիմի հետ որպես հոգեբան-փորձագետ/,
2005 -2007 թթ. ԵՊԲՀ հոգեբուժության և բժշկական հոգեբանության ամբիոնի կուրսի ղեկավար,
2013թ-ից առ այսօր Հայաստանի Ամերիկյան համալսարանի հրավիրված դասախոս,
2010թ-ից առ այսօր Հայաստանի պետական կառավարման ակադեմիայի հրավիրված դասախոս,
2009թ-ից առ այսօր «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի գլխավոր հոգեբան,
2007թ-ից առ այսօր ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ։
Գիտական գործունեություն
խմբագրել2005 թ. Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի հոգեբանության ֆակուլտետում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Տարիքային-հոգեբանական առանձնահատկությունները դժվարին կենսական իրավիճակներում» /երկրաշարժի և ԼՂՀ պատերազմի օրինակներով/ թեմայով՝ ստանալով հոգեբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
Պարգևներ
խմբագրել2015 թ. ՀՀ ՊՆ-ից Վազգեն Սարգսյանի անվ. գերատեսչական մեդալ
Մասնագիտական գործունեություն
խմբագրելԴասախոսություններով հանդես է եկել Անգլիայում, Հոլանդիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Արգենտինայում, Ռուսաստանում, Հունգարիայում և այլն։
Անդամակցում է 10 ավելի միջազգային և տեղական մասնագիտական կազմակերպությունների։
Հանդիսանում է հոգեբանության մեջ Գլոբալ նախաձեռնություն կազմակերպության կառավարման մարմնի անդամ /Հոլանդական միջազգային կազմակերպություն/
1996 թ. Տրավմային սթրեսի ուսումնասիրության եվրոպական ընկերության անդամ Group of Protection of Adolescents / Protecting Children and Adolescent in Emergency, Rights of the children under the emergency (since 1999); ՄԱԿ-ի Էքսպերտ հոգեբան,
1997թ. Հայաստանի մանկական հոգեբույժների և հոգեբանների ընկերության հիմնադիր անդամ, փոխնախագահ,
1999թ. Եվրոպական հոգեբուժական ասոցիացիայի անդամ,
2000 թ. ԼՂՀ Հոգեկան առողջության ծրագրի ուսուցման բաժնի ղեկավար, Բժիշկներ առանց սահմանի, MSF –Belgium,
2007թ.- Հայկական հոգեբուժական ասոցիացիայի պատասխանատու քարտուղար,
2009-2013թթ. Հ1 հեռուստատեսության, Ց. Պասկալևայի «Ճառագայթ» հեղինակային հաղորդաշարի խորհրդատու-հոգեբան,
2010թ․-ից առ այսօր «Հոգեկան առողջության հայկական հանդես» ամսագրի խմբագրական կոլեգիայի անդամ
2010 թ.–առ այսօր «Առողջապահություն» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ, հոգեբանի անկյուն խորագրի հեղինակ,
2012 թ.- ՀՀ ՊՆ առընթեր հասարակական խորհրդի, ՀՀ ՊՆ առընթեր զորակոչային բողոքարկման հանձնաժողովի անդամ։
«Բժշկական հոգեբանության»[3] հայերենով առաջին ուսումնական ձեռնարկի հեղիակ է, 12 ուսումնական և մեթոդական ձեռնարկների, ավելի քան 80 գիտական հոդվածների, որոնք տպագրվել են տարբեր երկրներում։
2013-14թթ Հայոց ցեղասպանության տրավմայի վերաբերյալ դասախոսություններով հանդես է եկել.
ա/ ԱՄՆում տեղի ունեցած 11րդ Հայկական բժշկական միջազգային կոնգրեսում,
բ/ ՀՀ ՊՆ Խ. Գասպարյանի նախագահությամբ կազմակերպած ՞Ռազմական հոգեբանության հիմախնդիրները՞ գիտաժողովի շրջանակներում,
գ/ Միացյալ Թագավորության Օքսֆորդի համալսարանում, որպես հրավիրված դասախոս,
դ/ ԵՊՀ հոգեբանության ֆակուլտետի կողմից Երևանում կազմակերպած միջազգային գիտաժողովին,
դ/ Հոլոքոստի և հայկական ցեղասպանությանը նվիրված համաշխարհային կոնգրեսում, Լոս Անջելես, ԱՄՆ։
Անձնական տվյալներ
խմբագրելԱմուսնացած է, ունի երկու երեխա։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ www.ysmu.am https://www.ysmu.am/hy/main/update_your_browser/. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 4-ին.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ Technologies, Peyotto. «Խաչատուր Գասպարյանը պարգևատրվել է Վազգեն Սարգսյան մեդալով». Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 4-ին.
- ↑ «Facebook». www.facebook.com. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 4-ին.